Այաթոլլահ Խամենեիի դերը՝ Իրանի հաջողություններում (12)
Ներկայացնում ենք «Այաթոլլահ Խամենեիի դերը՝ Իրանի հաջողություններում» հաղորդաշարի հերթական թողարկումը:
Իրանն այսօր գտնվում է պատմական ու զգայուն ժամանակահատվածում , մի կողմից հաջողություն է գրանցում՝ գիտության, տեխնիկայի, քաղաքականության և մշակույթի տարբեր ոլորտներում՝ որպես առաջադեմ տերություն, և միաժամանակ երկիրը կանգնած է տնտեսական խնդիրների առջև,ինչը բնակչության զգալի հատվածին կենսապրուստի դժվարությունների դիմաց է կանգնեցրել, սակայն դա ևս չի կարողացել խոչընդոտել Իսլամական համակարգի և Իրանի ժողովրդի առաջընթացը: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք տնտեսության ոլորտում Այաթոլլահ Խամենեիի դերակատրությանը:

Իսլամական հեղափոխության հաղթանակի առաջին իսկ օրվանից և Իրանի դեմ Սադդամի ռեժիմի ագրեսիայով,երկրի ժողովուրդը հասկացավ ,որ բռնակալ թշնամիների դիմաց է կանգնած,որոնք Իրանի Իսլամական Հանրապետությունը տապալելու նպատակով չեն խնայելու ոչ մի ջանք: Նման պայմաններում, Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռակամորեն ցանկացավ,իր ուժերին կառչելով և դիմակայելով մի ագրեսոր բանակի ,որը զինված էր արդիական զենքերով և հովանավորվում էր արևելքի ու արևմուտքի երկու բլոկների կողմից, ընթանա շինարարության ու զարգացման ուղիով և ամրապնդի Իրանի ժողովրդական համակարգի հիմքերը: 1980-ականներին կտրուկ անկում ապրեց Իրանի նավթի արդյունահանումը, որպես արտահանման ամենակարևոր եկամուտը: Նավթի գների կտրուկ անկումը, հատկապես 1983 թվականից , հետևանքն էր՝ Պարսից ծոցում Իրանի նավթային պատվանդանների և նավթի լցանավերի թիրախավորման,ինչը կատարվեց ԱՄՆ-ի և եվրոպական կառավարությունների անմիջական օժանդակությամբ և տարածաշրջանի նավթառատ երկրների նավթային քաղաքականությամբ:Նրանց նպատակն էր նվազեցնել Իրանի նավթի գները, հարվածել տնտեսությանը և կրճատել եկամուտները:
Նման ծանր պայմաններում,Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը պետք է ապահովեր թե՛ պատերազմի ծանր ծախսերը, թե՛ ժողովրդի կենսական կարիքները։Նաեւ՝ վերակառուցեր պատերազմի ավերածությունները եւ զարգացներ երկրի ենթակառուցվածքները։ Հեղափոխության առաջնորդի նախաձեռնությամբ ,երկրի բոլոր հատվածները ծառայեցին պատերազմին, և Իրանի զանազան խավերի, սերունդների, կանանց ու տղամարդկանց միջև ձևավորվեց ազգային մի տեսակ միասնականություն, որպեսզի չդադարի երկրի տնտեսության դիմանիկ ընթացքը: Ասպարեզ իջան ժողովրդի բոլոր խավերը ,իմասնավորի երիտասարդությունը: Պատերազմի հիմնական բեռը ծանրացած էր ժողովրդական կամավորական ուժերից կազմված զորամամիավորների ուսերին։Նրանք կիրառելով անակնկալի բերելու սկզբունքը և ապավինելով Աստծուն, մարտահրավեր նետեցին ռազմական ֆակուլտետներում ուսուցման բոլոր սկզբունքներին։Աշխարհի ռազմական ականավոր փորձագետները զարմացած էին՝ նվազագույն ռազմական հնարավորություններով ,Իրանի Իսլամական Հանրապետության հաղթական մարտերի կապակցությամբ:Այդ ժամանակ Իրանում բացահայտվեց տնտեսական դիմադրության դրսեւորում, և խիզախությունն ու պայքարը դրսևորվեց ոչ միայն մարտադաշտերում, այլև արտադրության և վերականգնման ոլորտում։Իրանի ժողովրդի բոլոր խավերը բասիջական գաղափարով համբերում էին բոլոր դժվարությունները և նույնիսկ ապահովում պատերազմի ծախսերը։Ութամյա սրբազան պաշտպանության տարիներին ,Իսլամական հանրապետության պատասխանատուներն ու ժողովուրդը այնպիսի համոզման հասան ,որ հնարավոր է տարիներ պայքարել ընդդեմ դավադրությունների և հեգեմոն ուժերի թշնամությունների դեմ:

Այաթոլլահ Խամենեին ,վերջին տասնամյակների ընթացքում , փորձել է պահպանել ժողովրդի և քաղաքական հոսանքների համընթացությունը՝ հեղափոխության արժեքների և նպատակների շուրջ,որպեսզի ժողովուրդը ընթանա դեպի զարգացում և ինքնաբավություն: Առաջնորդի շեշտադրած կետերից է՝ երկրի տնտեսական կառույցի բարեփոխումը և դեպի տնտեսություն լրջորեն ընթանալը, առանց նավթային եկամուտներից կապվածության: Նա մի փաստաթղթում, «տնտեսական պատերազմը» բնութագրել է, թշնամու գլխավոր ծրագրերից մեկը՝ժողովրդին ճնշելու համար և ասել է.«Տնտեսական պատերազմը ևս այլ տարբերակներից է: Միտում են Իրանի ժողովրդին տնտեսական առումով ճնշման ենթարկել»: Իսլամական հեղափոխության առաջնորդը ,տնտեսական մոտեցումը ներկայացնելով,որպես երկրի մակրո ուղղվածություն ,պատասխանատուներից պահանջել է ,քայլեր ձեռնարկեն տնտեսական աշխատանքներում ժողովրդին ներգրավելու համար ենթահող ստեղծելու նպատակով: Երկրի կարողությունները մոբիլիզացնելու համար տնտեսական մոտեցման դիսկուրսի ակնհայտ դրսեւորումներից մեկն է եղել «տարիների անվանակոչումը»,որը նա ներկայացնում է ամեն տարի տարեմուտին:Տարիները անվանվել են՝«Տնտեսական Ջիհադի» տարի,«Ազգային արտադրություն՝հովանավորել իրանական աշխատանքն ու ներդրումները»,«Դիմադրողական տնտեսությունը՝քայլեր և գործողություն»,« Դիմադրողական տնտեսություն՝ արտադրություն-զբաղվածություն»,«Հովանավորել իրանական արտադրանքները»և«Արտադրության զարգացումը» ,այս անվանումները շեշտելով տնտեսական խնդրի անհրաժեշտությունը ,մեկտեղվել է՝ Հեղափոխության առաջնորդի կողմից տնտեսական հարցերի տարբեր ոլորտները պարզաբանելով:
Տարածաշրջանում ,Իրանի հզոր ներկայության արդյունքում ,ԱՄՆ-ը ,որը Իրանի դեմ բազմաթիվ պատժամիջոցներ էր կիրառել՝միջուկային խաղաղասիրական աշխատանքների պատրվակով ,ավելի խստացրեց դրանք: Այաթոլլահ Խամենեին«դիմադրողական տնտեսությունը»համարել է ՝ այս պատժամիջոցներին դիմակայելու և ընդհանուր առմամբ ՝Իրանի տնտեսության բարգավաճման և արտերկրից կախվածություն չունենալու ելքը և ընդգծել է.«Դիմադրողական տնտեսություն ,այսինքն այն տնտեսությունը ,որը դիմակայուն է : Մի տնտեսությունը ,որը չի խարխրվելու ԱՄՆ-ի քաղաքականություններով և համաշխարհային ակտիվություններով»:

Նա, տնտեսությունը բնութագրում է ,որպես մարդու մարմին, իսկ արտադրությունը նրա պաշտպանական և անվտանգության համակարգը։ Այսինքն՝ այն, ինչը որ կարող է չեզոքացնել տնտեսություն ներխուժող վիրուսներին ու մանրեներին և այն պահպանել առողջ, ՝դա երկրում արտադրությունն է: Նրա հավաստմամբ, եթե երկրում միշտ ունենանք լավ,հարմար արժանի և զարգացող արտադրություն,այս վիրուսների դիմաց ,որոնք բնականաբար գոյություն ունեն ,և մեր տնտեսությունը դժբախտաբար բնական բազմաթիվ մանրեներով ու վիրուսներով է վարակված ,կան նաև շինծու վիրուսներ ինչպես՝ պատժամիջոցը ,կամ ինչպես նավթի արժեքը ,սրանք այն դէպքերն են ,որոնք հարվածում են տնտեսությանը ,կարող ենք դիմակայել:
Այս առումով Այաթոլլահ Խամենեին առաջարկել է դիմադրողական տնտեսության նախագիծը և 2014-ի սկզբին ներկայացրել է դիմադրողական տնտեսության ընդհանուր քաղաքականությունները: Իհարկե, նա նախապես ,երկրի պաշտոնյաներին ու տնօրեններին հղել էր մակրոտնտեսական այլ քաղաքականությունները, որոնք համարվում էին , երկրի մակրո ընթացքի, որպես ճանապարհային քարտեզ, ինչպես էներգետիկ քաղաքականությունը, ազգային արտադրության քաղաքականությունը, 44-րդ հոդվածի քաղաքականությունը, ներդրումային անվտանգության քաղաքականությունը, ջրի քաղաքականությունը և այլն: Հեղափոխության առաջնորդի կողմից հրապարակված փաստաթղթի համաձայն՝ դիմադրողական տնտեսությունը կառչած է ներքին կարողականությունների և արտադրանքի վրա,և միաժամանակ այն գործակցում է արտերկրի հետ:Նրանով հանդերձ որ դերակատար է նաև արդարությունը: Այդ իսկ պատճառով Հեղափոխության գերագույն առաջնորդը ,պետական պաշտոնատարներին շեշտել է ,որ կատարելապես հովանավորեն ներքին արտադրողներին և Իրանի ժողովրդից ևս պահանջել է ,սպառել երկրի արտադրանքները: Եթե իրականանա դիմադրողական տնտեսության նպատակները ,Իրանի Իսլամական Հանրապետությունը ,լավապես դիմակայելու է արտաքին ճնշումներին ու պատժամիջոցներին:

Իսլամական հեղափոխության առաջնորդը դիմադրողական տնտեսությունը կառչած է համարել՝առաջատար,կենսունակ,առիթ ստեղծող,էնդոգեն և էքստրավերտ ,արդարության հիմքով տեխնոլոգիային ու գիտությանը և համոզված է ,որ այս նախագծի նպատակների իրականացումը կարող է չեզոքացնել կամ նվազագույնի հասցնել Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցների բացասական հետևանքները: Իհարկե անցյալ 40 տարիների ընթացքում ,Իրանի Իսլամական Հանրապետությունը ,տնտեսական պատժամիջոցներով ու քաղաքական ճնշումներով հանդերձ ,նշանակալից հաջողություններ է արձանագրել երկրի հեռավոր շրջաններում անապահով խավերին վերահասու լինելու, գյուղատնտեսական, անասնաբուծական, արդյունաբերական և հանքանյութերի արտադրության ավելացման գործում,սակայն , ըստ Հեղափոխության Գերագույն առաջնորդի, այդ զարգացումները պետք է ավելի թափ ստանան ու ընդլայնվեն։
Իրականության մեջ դիմադրողական տնտեսության լավագույն դրսեւորումներից ու ամենաարդյունավետ բաղադրիչներից են՝գիտելիքահենք ընկերությունները ,որոնք կարող են կայունացնել դիմադրողական տնտեսությունը: Իսլամական հեղափոխության առաջնորդը, իրական տնտեսական աճը պայմանավորված է համարում ՝ գիտելիքի ու գիտության միջոցով հարստություն արտադրելով և ընդգծում է.«Եթե լուրջ մոտեցում դրսևորվի գիտելիքահենք ընկերությունների նկատմամբ և հովանավորվի դրանց քանակական ու որակական զարգացումը , ապա երկրի տնտեսությունը իրական զարգացում կարձանագրի գիտության միջոցով հարստություն ստեղծելու բերումով:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը, Իսլամական Հանրապետության Սահմանադրության 110-րդ հոդվածի առաջին կետի հիմամբ, հղելով «դիմադրողական տնտեսության» ընդհանուր քաղաքականությունները, շեշտել է.«Հեղափոխական և իսլամական մշակույթից բխող գիտական և տեղայնական մոդելին հետևելով ,թշնամին պարտվելու է Իրանի ժողովրդին պարտադրած տնտեսական պատերազմում,նաև դիմադրողական տնտեսությունը կկարողանա համաշխարհային հարաճուն ճգնաժամերում, մարմնավորել իսլամական տնտեսական համակարգի ոգեշնչող մոդելը և տնտեսական սխրագործության իրականացման գործում համապատասխան առիթ ու հնարավորություն ընձեռել ժողովրդի ու տնտեսական ակտիվիստների դերակատարության համար: