Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում(53)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Վալֆաջր 4 օպերացիային և բաասական ռեժիմի արձագանքին, որը ռազմաճակատում պարտություն կրելուց հետո հեռահար հրթիռներով թիրախ էր դարձնում Իրանի քաղաքները:
Նախորդ հաղորդման ընթացքում անդրադարձել էինք երկու կարևոր գործողությունների՝ «Վալֆաջր 2»-ին և «Վալֆաջր 3»-ին, որոնք իրականացվել են Իրանի՝ Իրաքին սահմանակից արևմտյան շրջաններում։ Այս երկու գործողություններն իրականացվել են ավելի քիչ չափով, քան հարավային շրջաններում կատարված մյուս գործողությունները, և գրանցել են համեմատաբար մեծ հաջողություններ, որոնք բարձրացրել են զինվորների մարտական ոգին Վալֆաջր նախնական և Վալֆաջր մեկ երկու անհաջող գործողություններից հետո։ՎալՖաջր 2 և 3 գործողության հաջողությունը Իրաքին և նրա աջակիցներին ցույց տվեց, որ Իրանը շարունակում է նախաձեռնողի դերը Իրաքի դեմ պատերազմում։ Մեհրանում և Վալֆաջր 3 օպերատիվ գոտում մեծ կորուստներ կրած իրաքյան բանակը՝ սահմանամերձ քաղաքների բնակելի թաղամասերին պատասխան հարվածներ հասցնելը ներառեց իր օրակարգում։Բնակելի թաղամասերի վրա ամենաարյունալի հարձակումներից էր իրաքյան բանակի վեց կործանիչներով հարձակումը, որ տեղի ունեցավ չորեքշաբթի, օգոստոսի 10-ի կեսօրին, Գիլան-է-Ղարբ քաղաքում՝ կասետային ռումբերով: Այս հարձակման հետեւանքով ավերվել են մեծ թվով բնակելի միավորներ ու հասարակական վայրեր, նահատակվել է ավելի քան 50 մարդ և մոտ 500 մարդ վիրավորվել։Ի պատասխան այս գործողության՝ Իսլամական հեղափոխության մեծ առաջնորդ լուսահոգի Իմամ Խոմեյնին ելույթ է ունեցել ԱԳՆ պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ.«Սադամը կարծում էր, որ այս կերպ հանցագործությունները կարող են մեզ իր ուզած խաղաղությունը պարտադրել, մինչդեռ յուրաքանչյուր հանցագործություն իրեն կհեռացնի խաղաղությունից և մեզ ավելի վճռական կդարձնի....Եթե կեղծ կանխավարկածով մեկը կարծեր, որ պետք է խաղաղություն հաստատել, այս հանցագործություններից հետո այլեւս ոչ ոք այդպես չէր մտածի, քանի որ նրանց դեմ կանգնած են նահատակների ընտանիքները և տառապյալ ժողովուրդը....Հանցագործը,բազում հանցագործության պատճառով չի կարող խուսափել պատասխանատվությունից..... Անմեղ մարդկանց ռմբակոծելով մարտի դաշտում պարտված Սադամը չի կարող խուսափել իր պատասխանատվությունից»: Սադամը փորձեց փոխհատուցել մարտադաշտում կրած պարտությունը՝ ռմբակոծելով քաղաքներն ու գյուղերը: Գիլան Ղարբ քաղաքը ռմբակոծելուց հետո, Իրաքի բաասական ռեժիմի զինյալների կողմից անկանոն ռմբակոծությունների թիրախ են դարձել նաև Խուզեստան նահանգի Անդիմեշք և Քուրդիստանի նահանգի Մարիվան քաղաքները և Զոհվել ու վիրավորվել են տասնյակ խաղաղ բնակիչներ։
Բաասական ռեժիմը քաղաքները ռմբակոծելու համար օգտագործել է Խորհրդային Միության միջին և մեծ հեռահարության «Սկադ Բի» հրթիռներ: «Վալֆաջր» գործողությունից մեկ ամիս անց, իրաքյան բաասական բանակը չորս «երկիր-երկիր» հրթիռներ արձակեց Դեզֆուլի ուղղությամբ, իսկ երկուսը՝ Խուզեստան նահանգի Անդիմեշկի ուղղությամբ:Հարձակումը տեղի է ունեցել այս քաղաքի բնակիչների քնած ժամանակ, վնասվել է 930 բնակելի միավոր և խանութ Դեզֆուլում և 430 միավոր Անդիմեշկում։ Այս հարձակումների հետևանքով նահատակվել է 75, վիրավորվել՝ 250 մարդ։Իրանի քաղաքների մեծության և հակաօդային պաշտպանության հնարավորությունների սահմանափակության և սպառազինության էմբարգոյի պատճառով Իրանի շատ շրջաններում հնարավոր չի եղել օդային ծածկույթ հաստատել և հակաօդային պաշտպանության զինատեսակներ ընդլայնել և որքան ժամանակ էր անցնում պատերազմի սկզբից, այնքան Իրանի հակաօդային պաշտպանության պայմաններն ավելի անհարմար էին դառնում։Բայց գետնի վրա Իրանը դեռ նախաձեռնողի դիրքում էր, թեև Իրանի շատ քաղաքներ և գյուղեր գտնվում էին Իրաքի բաասական ռեժիմի ռմբակոծությունների և հեռահար «երկիր-երկիր» հրթիռների թիրախի տակ, բայց Իրաքի բաասական բանակին դիմակայությունը ցամաքում լրջորեն հետապնդվում էր բասիջի, բանակի և Հեղափոխության պահապանների կողմից, և մարտադաշտերը լի էին երիտասարդ իրանցի կամավորներով, ովքեր շտապել էին մարտի դաշտ՝ պաշտպանելու իրենց երկիրը և հեղափոխությունը։Այս երաշխիքով Իմամ Խոմեյնին ղեկավարում և կառավարում էր պատերազմը: Արձագանքելով ցանկացած օպերացիայում պարտությունից հետո Սադդամի խաղաղասիրական ժեստին նա ասել է.«Մենք իսլամական խաղաղություն ենք ուզում: Մենք ուզում ենք նա, ով վատություն է արել մուսուլմաններին և մեր երկրում ու իր երկրում մուսուլմանների արյունն է հեղել և իսլամի հոգևորականներին սպանել է, ղեսասի դատավճռով վրեժ լուծել նրանից: Մենք ուզում ենք կտրել նրա ձեռքը և մենք ուզում ենք այս անիծյալ կուսակցությունը ոչնչանա և Իրաքը ղեկավարվի հենց իրաքցիների ձեռքով և ոչ թե Սադդամի ու նրա նմանների ձեռքով, որ ոտնակոխ է արել Իրաքի արժանապատվությունը, այդ երկրի ռազմական արժանապատվությունը և ազգային արժանապատվությունը և իր տգիտությամբ քամուն է տվել Իրաքի բոլոր պաշարները»:

Իմամ Խոմեյնիի ցուցումով պատերազմի շարունակության մեջ մինչև Սադամի բանակի պարտությունը սկսվեց «Վալֆաջր 4» գործողությունը 1983 թվականի հոկտեմբերի 19-ին «Ով Ալլահ» ծածկագրով։Գործողությունն իրականացվել է հյուսիսային ճակատում և Բանեհ-Մարիվան առանցքում՝ արևմտյան Իրանի լեռնային շրջաններում, Քուրդիստանի նահանգում՝ Սարդաշտ քաղաքից մինչև Մարիվան և Իրաքի Փենջվին շրջանի մոտ 160 քառակուսի կիլոմետր տարածքում: Այս գործողությանը մասնակցել է ԻՀՊԿ-ի և ԻԻՀ-ի բանակի 9 դիվիզիա և 2 հետևակային բրիգադ և 10 հրետանային գումարտակ իրաքյան բանակի 16 հետևակային բրիգադների, 7 կոմանդոսների, 4 զրահատանկային և 15 հրետանային գումարտակների դեմ։«Վալֆաջր 4» գործողությունն ընդհանուր առմամբ տևել է 10 օր և իրականացվել երեք փուլով։ «Վալֆաջր 4» գործողության հիմնական նպատակն էր ազատագրել Իրանի տարածքի մի մասը և արգելափակել Իրաքի բաասական ռեժիմին հավատարիմ զինված քրդական կուսակցությունների անցումը, ինչպես նաև ապահովել Փանջվին քաղաքը: Գործողության մեկ այլ նպատակ էր Քուրդիստանի նահանգի Բանեհ և Մարիվան քաղաքները և դրանց հաղորդակցման ուղիները բաասական բանակի հրետանային կրակից ազատագրել ու այդ քաղաքները Քրդստանի բնակչության համար անվտանգ տարածքներ դարձնել: Վալֆաջր 4 ճակատամարտը դժվարին ճակատամարտ էր, քանի որ պետք է հարձակվեին լեռների գագաթին գտնվող թշնամու դիրքերի վրա այն էլ հետևակի օգնությամբ բարձրանալով տարածքի անանցանելի բարձունքները: Ուստի իսլամի մարտիկները ստիպված էին ժամերով շարասյուններով շարժվել լեռներում, որտեղ ճանապարհ չկար, դեպի թշնամու առաջնագիծ, որպեսզի հասնեն իրաքյան բանակի ամուր դիրքերին։ Այս տարածքի լեռները ծածկված էին անտառներով և առանց ճանապարհների էին։ Ուստի շատ դժվար էր աջակցել ու նախապատրաստել այն ուժերին, որոնք պետք է գնային և կռվեին լեռներում։ Այս բարձունքներն իրանական զինվորների կողմից գրավվել են երեք օպերատիվ փուլերում։
«Վալֆաջր 4» գործողությունը, ընդհանուր առմամբ, ունեցավ հետևյալ արդյունքները: Թշնամու 11 բրիգադներն ունեցել են 30-ից 100 տոկոս ավերածություններ և զոհեր, իսկ ընդհանուր առմամբ սպանվել և վիրավորվել է թշնամու մոտ 18000 զինծառայող։ 1000 իրաքյան ուժեր գերի են ընկել։ Նաև՝ 27 տանկ և զրահամեքենա, 50 թեթև և ծանր մեքենա, 5 ջիպ, 106 «Սամ 7» զենիթային զինատեսակ, 12 հրանոթ, 9 զինամթերք տեղափոխող մեքենա, ինչպես նաև զգալի քանակությամբ թեթև զենք, հեռահաղորդակցական տեխնիկա, ականանետեր, թեթև զինամթերք և ծանր ու այլ տեխնիկաներ ոչնչացվեցին: Այս գործողության ընթացքում ձեռք բերված ավարներն էին՝ 5 անձնակազմ փոխադրող տանկ, 6 լոդեր և բուլդոզերներ, 200 թեթև և ծանր մեքենաներ, 20 ջիպ-106, 20 սամ-7 զենիթային զինատեսակներ, ինչպես նաև մեծ քանակությամբ հեռահաղորդակցական տեխնիկա, թեթև և ծանր զինամթերք, թեթև զենքեր։
Իրանցի զինվորների տրամադրութիւնը Վալֆաջր 4 օպերցիայում
Սադամի բաասական ռեժիմի պատասխանը Վալֆաջր 4 գործողության պարտությանը եղավ Դեզֆուլ, Անդիմեշկ, Մասջեդ Սոլեյման, Բեհբահան, Խորրամաբադ և Նահավանդ քաղաքների դեմ ԽՍՀՄ-ի կողմից նվիրաբերված հեռահար Scud B հրթիռներով հարձակումը: Հրթիռակոծման հետևանքով զոհվել և վիրավորվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ։ Բեհբահանում հրթիռները հարվածել են դպրոցին, ինչի հետևանքով զոհվել է 95 աշակերտ և ուսուցիչ, ևս 400-ը վիրավորվել են:
Մեծ թվով իրանցիներ Իմամին խնդրում էին արձագանքել Իրանի տարբեր գյուղերի ու քաղաքների հրթիռակոծման Իրաքի քայլին: Հաջորդ թողարկման ընթացքում կխոսենք այդ մասին: