Գիտահենք տնտեսությունն Իրանում 17
https://parstoday.ir/hy/radio/iran-i160544-Գիտահենք_տնտեսությունն_Իրանում_17
Ներկա դրությամբ արդյունաբերական ռեսուրսներն այլևս հարստություն չեն համարվում և դրանց փոխարինում է մտավոր կապիտալը: Հենց այդ պատճառով, այսօր աշխարհի տարբեր երկրներում աշխատում են մեծ թվով գիտահենք ընկերություններ, որոնք մեծ դեր ունեն յուրաքանչյու երկրի տնտեսության զարգացման հարցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 04, 2022 04:14 Asia/Tehran

Ներկա դրությամբ արդյունաբերական ռեսուրսներն այլևս հարստություն չեն համարվում և դրանց փոխարինում է մտավոր կապիտալը: Հենց այդ պատճառով, այսօր աշխարհի տարբեր երկրներում աշխատում են մեծ թվով գիտահենք ընկերություններ, որոնք մեծ դեր ունեն յուրաքանչյու երկրի տնտեսության զարգացման հարցում:

 

 

 

Այսօրվա հաղորդման ընթացքում կշարունակենք ձեզ ծանոթացնել իրանական գիտահեն՝ ընկերությունների հետ:

Նախ ծանոթանանք Arya Sarv Sepehr Alvand Co. (ARYASA) ընկերության հետ: ARYASA ընկերությունը ստեղծվել է 2012թ. և նախագծում, արտադրում, արտահանում և ներմուծում է  գյուղատնտեսական մեքենաներ, մատուցում տեխնիկական և ինժեներական ծառայություններ: Ընկերությանը հաջողվել է նախագծել և արտադրել ճակնդեղի տերևները կտրող ու բեռնող,  կոմբայնի երեք և վեց շարքերով պտտվող վիլակներ: Ընկերությունը մշտապես փորձել է մատուցել բարձր որակի ծառայություններ՝ համագործակցելով գյուղատնտեսական տարբեր ընկերությունների ու համալսարանական տեխնոպարկերի հետ: 2017թ ընկերությունը ստացել է գիտահենք ոլորտում աշխատելու թույլտվություն:

ARYASA ընկերությունը էներգետիկայի, բիովառելիքի և գյուղատնտեսական նորագույն սարքավորումների ոլորտում համագործակցում է Իտալիայի Պիզայի համալսարանի հետ: Ընկերությունն արժանացել է մեծ թվով պատվոգրերի և առվույտի տերևը ցողունից կտրելու սարքի գյուտի հավաստագիր: Ընկերությունը ստացել է նաև ամի շարք այլ հավաստագրեր, այդ թվում՝ խոտը տուկա նող սարքի արտոնագիր և էլեկտրաէներգիայի հաշվիչի գյուտի արտոնագիր:  

ARYASA-ն արտադրում է նաև կոմբայնի հնձող վիլակներ՝ ցորենազգիների, այդ թվում ցորենի, գարու, քունջութի, համեմի, ավելի, սորգոնի, եգիպտացորենի և առվույտի բերքահավաքի համար: Այս գործիքը  կարող է ամրացվել տարբեր տեսակի տրակտորների: Սարքը կարելի է բաձրացնել վերելակով և տեղափոխել ցանկացած վայր:

 

 Սարքն աշխատում է հիդրավլիկ ուժով: Այն կարելի է օգտատգործել տարբեր տեսակի գյուղատնտեսական հողերի մշակման համար, տարբեր կլիմայական պայմաններում: Ընկերությունն արտադրում է նաև արևային մարտկոցով աշխատող սարք, որը  շաքարի շաղգամի բերքահավաքի և տերևները ցողուններից պոկելուց հետո, բազուկը տեղափոխում է պահեստ: Այս սարքը նույնպս հիդրավլիկ է և աշխատում է ավելի արագ: Տեղափոխելու համար այն ապամոնտաժելու կարիք չկա: Սարքն աշխատում է նաև ոչ հարթ հողատարածքների վրա: Այն հնարավորություն է տալիս հավաքել նաև չափերով փոքր բազուկները: Այն ավելի հարմար է աշխատելու համար և հնարավորություն է տալիս բազուկի տերևներին չորանալ: Սարքն ունի շատ պարզ կառույց և տեղափոխելիս ու բերքահավաքի ժամանակ որևէ կերպ չի վնասում բերքը:

 

Դարմանը կալսող սարքը նույնպես շատ հարմար է բերքը պահեստ տեղափոխելու համար: Այս  սարքը կարող է աշխատել տարբեր տեսակի տրակտորների վրա: Սարքն ունի 3 ժապավենով մեծ ֆեն: Սարքի արտադրության համար օգտագործվել են ամուր պահեստամասեր, դրա կմախպքը նույնպես շատ ամուր է:

 

Բազուկը տերևներից անջատելուց հետո, ARYASA ընկերության սարքերի միջոցով հնարավոր է հողում գտնվող բազուկները վեց շարքով և իրարից 50 սմ տարածությամբ դուրս բերել հողից: Բազուկը հողից հանելուց և հատուկ սարքերով տեղափոխվելուց հետո, սկսվում է դրանց մաքրելու և շարելու գործողությունը: Դա նույնպես իրականացվում է հատուկ սարքով, որը բազուկները տեղափոխում է վեց շարքերով դասավորված արկղերի մեջ: Քանի որ սարքի դիսկերը չեն շփվում հողի հետ և ունեն բարձր որակ, կարող են աշխատել նաև խճային հողերում և այնպիսի պայմաններում, երբ նախքան բերքահավաքը հողը հնարավոր չէ ոռոգել: Այս սարքն ընկերության մյուս ձեռքբերումն է: 

 

Ընկերության տերևահան գործիքն օգտագործվում է այս գործընթացի սկզբում: Սարքը կարող է երեք շարքով հանել բազուկի տերևեները: Այն նախագծված է այնպես, որ չի վնասում բազուկներին: Սարքը հնարավորություն ունի նաև կարգավորել անիվների բարձրությունը:

 

Ընկերությունն արտադրում է նաև մի սարք, որը առվույտն ու դարմանը հավաքելուց հետո, դրանք տուկերի է վերածում: Սարքն ունի հատուկ բռնիչներ, որոնք ճկուն են և առվույտն ամբողջությամբ հավաքում են մի ժապավենի վրա: Որակյալ զսպանակների շնորհիվ, սարքը հնարավոր է օգտագործել նաև ոչ հարթ տարածքներում: Այն ունի շագհագործման երկար ժամկետ և նույնպես սնուցվում է արևային էներգիայից:   

 

Ընկերությունն ունի նաև առվույտն անմիջապես հավաքելուց հետո տուկ անելու հնարավորություն: Առվույտը հավաքվում է այնպես, որ դրա հետ խիճ կամ հող չխառնվի: Այն նաև հնարավորություն է տալիս անմիջապես սկսել չորացնելու գործընթացը: Փորձը ցույց է տվել, որ ընկերության այս սարքը չորս անգամ ավելի արդյունավետ է աշխատում նմանատիպ այլ գործիքներից և ունի շուրջօրյա աշխատելու հնարավորություն: Այն ունի խոշորացույցով հագեցած թևեր, որոնք թույլ են տալիս աշխատել ամենահարմար անկյան վրա:

 

Նկատի ունենալով հողագործների կարիքները, ARYASA  ընկերությունը ստեղծել է նաև մինի բիլեռ՝ իտալական LERDA-ի նախագծով: Այս սարքն օգտագործվում է ցորենի, բրնձի, գարու մնացորդը հավաքելու համար, հատկապես Իրանի հյուսիսային տարածքներոմ, որտեղ հողակտորներն ավելի փոքր են ու փոքր տրակտորները չեն կարող մտնել այնտեղ: Հետևաբար, այս սարքը թույլ է տալիս այլևս չվառել բերքի մնացորդը, որը կարող է դառնալ անասնակեր: Մինի բիլերը հնարավորություն է տալիս աշխատել նաև այգիներում, ծառերի միջև: Սարքն օգտագորևծվում է  նաև ծառերն էտելուց հետո ճյուղերը հավաքելու համար:  

 

Ընկերությունն ատադրում է նաև պարարտանյութը հողում տարածող սարք: Այն առուներ է բացում, որտեղ լցվում է պարարտանյութը: Սարքը կցվում է տրակտորին և հարիչի շնորհիվ, կարողանում է պարարտանյութը հավասար ձևով բաշխել առուների մեջ: Այն  բացի շիփերից ունի նաև դիսկեր, որոնք տեղադրված են դրա երկու կողմերում: Դրա միջոցով հնարավոր է նաև սերմը ցանելուց հետո հողը ծածկել պոլիէթիլենային թաղանթով,  որպեսզի խոնավությունը պահպանվի:

 

Այսօրվա համար այսքանը: