Հայացք՝ 2021թ. Իրանի տարածաշրջանային դիվանագիտությանը
Ողջույն ձեզ հարգելի ունկնդիրներ: Շնորհավորում ենք ձեզ ամանորի կապակցությամբ: Սիրելիներ այս զրույցում կանդրադառնանք 2021թ. Իրանի տարածաշրջանային դիվանագիտությանը:
Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանման գործում ակտիվ և ազդեցիկ դերակատար, ակտիվ դերակատարում ունեցավ 2021թվականին:
Այս առումով, տարածաշրջանում կայուն խաղաղություն և անվտանգություն ապահովելու նպատակով, տասներեքերորդ կառավարությունը, ներկայացնելով նախաձեռնություններ և քաղաքական ու անվտանգության լուծումներ, իր արտաքին քաղաքական ծրագրերում առաջնահերթություն է դարձրել հարևանների և տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների զարգացումը։
Անցած տարում Իրանը դիվանագիտության ոլորտում փորձեց մոտեցնել իսլամական երկրների տեսակետները՝ օգնելու և մասնակցելու իսլամական աշխարհի, հատկապես Պաղեստինի և Աֆղանստանի խնդիրների լուծմանը և տարածաշրջանում կայուն անվտանգության հաստատմանը։ Անցյալ տարի Թեհրանում տեղի ունեցավ Աֆղանստանի հարևան երկրների արտգործնախարարների երկրորդ հանդիպումը։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ՝ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին Տաջիկստանի Դուշանբե քաղաքում ՇՀԿ-ի 21-րդ գագաթնաժողովի շրջանակներում Աֆղանստանի հավաքական անվտանգության դաշինքի նիստում ունեցած ելույթում հայտարարել է.«Մենք՝ հարևան երկրներս, շատ կարևոր պատասխանատվություն ունենք Աֆղանստանի պատմական այս պահին: Մենք պետք է պայմաններ ապահովենք, որպեսզի այդ երկրի ժողովուրդը և խմբերը դրական և խաղաղ փոխգործակցություն ունենան և կարողանան գծել իրենց երկրի հետագա ընթացքը»:
Իրանը նաև ակտիվորեն մասնակցել է տարածաշրջանային գագաթնաժողովներին և բացատրել իր տեսակետները տարածաշրջանում անվտանգության և համագործակցության վերաբերյալ։ Բազմակողմանիության ամրապնդումն այս առումով Իրանի Իսլամական Հանրապետության կողմից ՄԱԿ-ի հանդիպումների շրջանակներում և իրանական պատվիրակությունների կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ընդգծված հարցերից մեկն է:
Իրանի Իսլամական Հանրապետությունը հավատացած է արդար և համապարփակ համաշխարհային խաղաղության հաստատումը հնարավոր է ճնշումների և հարկադրանքի դադարեցմամբ, ազգերի իրավունքների և կրոնական ու մշակութային արժեքների հարգմամբ և ազգերի ինքնորոշման սկզբունքին հավատարիմ մնալով:
Այս մոտեցմամբ Իրանը 2021 թվականին աջակցել է միջաֆղանական երկխոսության խաղաղ գործընթացին և կշարունակի իր ջանքերը Աֆղանստանում անվտանգության և կայունության հաստատման ուղղությամբ։
Իրանի Իսլամական Հանրապետությունը խորապես հավատում է, որ Աֆղանստանում խաղաղությունը հարատև կլինի, երբ այդ երկրի բոլոր ցեղերն ու խմբերն իսկապես զգան, որ արդյունավետ և պատշաճ մասնակցություն ունեն կառավարությունում, և որ կառավարությունը հիմնված է ժողովրդի կարծիքի վրա:
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար՝ Ալի Շամխանին Դելիում մասնակցել է Տարածաշրջանային անվտանգության երկխոսության երրորդ հանդիպմանը, որի ընթացքում Աֆղանստանի վերաբերյալ երեք կարևոր մտահոգություններ է համարել՝ որոշ երկրների ներգրավվածությունը ահաբեկչական թաքֆիրական տարրերի Աֆղանստան տեղափոխմանը, աղքատության և հումանիտար ճգնաժամի տարածումը և միգրացիոն ճգնաժամը:
«Այժմ մենք Աֆղանստանում բախվում ենք սպառնալիքի, որը կարող է լինել օկուպանտների պլանի մի մասը՝ առաջ տանելու տարածաշրջանը և առաջ տանելու իրենց նպատակները», - ասաց Շամխանին: Աֆղանստանը մյուս կողմում է, և դա խնդիր կառաջացնի բոլորիս համար՝ թե հարևանների և թե ոչ հարևանների համար:
Նշելով, որ Աֆղանստանում կանգնած ենք վտանգի առաջ, որը կարող է լինել տարածաշրջանի օկուպանտների պլանի մի մասը, Շամխանին ասել է.«Այս սպառնալիքը բխում է մի կողմից ԻԼԻՊ-ի և թաքֆիրական ահաբեկչական խմբավորումների առկայությունից և զարգացումից, մյուս կողմից՝ Աֆղանստանում ազգամիջյան պատերազմի վտանգից, և դրանից ազդվելու ենք բոլորս և՛ հարևանները, և՛ ոչ հարևանները տարածաշրջանում»:
Հաշվի առնելով ընդհանուր սպառնալիքները, Իրանի Իսլամական Հանրապետությունն իր տարածաշրջանային դիվանագիտության մեջ 2021 թվականին փորձել է համագործակցել տարածաշրջանի երկրների հետ և շարժվել դեպի ծրագրեր, որոնք ծառայում են տարածաշրջանի բոլոր երկրների ընդհանուր շահերին։
Ինչպես նշվեց, 2021 թվականին Թեհրանը հյուրընկալել էր տարածաշրջանի և հարևան երկրների պաշտոնյաներին, այդ թվում՝ Թուրքիայից, Սիրիայից, Պակիստանից, ԱՄԷ-ից, Օմանից և Իրաքից:
Այդ հանդիպումներից էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այցը Թեհրան, որի ընթացքում ծավալվեցին համապարփակ բանակցություններ երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու համար։
Նշելով, որ Իրանը և Թուրքիան պետք է ավարտին հասցնեն երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը, հատկապես առևտրատնտեսական հարցերի ոլորտում, Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ ասել է.« Համագործակցության ընդլայնման ճանապարհային քարտեզը վերջնականացնելով, Իրանը և Թուրքիան պետք է պատրաստ լինեն բարելավել հարաբերությունները ներկայիս մակարդակից դեպի համապարփակ համագործակցություն»:
Իրանի նախագահն ասել է. «Բարիդրացիական հարաբերություններից բացի, Իրանի Իսլամական Հանրապետությունը խորը և երկարամյա կրոնական և մշակութային կապեր ունի Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և մենք չպետք է թույլ տանք, որ որոշ արտաքին շարժումներ վնասեն հարաբերություններին»:
Թուրքիայի արտգործնախարարը նաև ընդգծել է, որ երկիրը ձգտում է արագացնել Իրանի հետ հարաբերությունների աճը՝ հավելելով. «Հարավային Կովկասում կայունությունն ու առևտրային հարաբերություններն ընդլայնելու համար, ձգտում ենք Իրանի հետ համատեղ համագործակցություն հաստատել և ամրապնդել »։
Ասիական երկրների հետ հարաբերությունների զարգացման հարցում Իրանի կատարած մյուս քայլը Ռուսաստանի հետ Իրանի համագործակցության ճանապարհային քարտեզի և 20-ամյա փաստաթղթի մշակումն է, որը գրեթե վերջնական տեսքի է բերվել, և բանակցությունների արդյունքում մշակվել է Չինաստանի հետ Իրանի 25-ամյա ճանապարհային քարտեզը;
Հետևելով այս միտումներին՝ Իրանի մշտական անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը 2021 թվականին Իրանին առնչվող հերթական իրադարձությունն էր:
Տաջիկստանի Դուշանբե քաղաքում Շանհայի 21-րդ գագաթնաժողովում կազմակերպության ութ գլխավոր անդամների ղեկավարները համաձայնություն են հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության անդամակցությունը դիտորդ անդամից լիիրավ անդամի փոխելու վերաբերյալ և ստորագրել են համապատասխան փաստաթղթերը։
Այս կազմակերպության անդամներին է պատկանում երկրագնդի ցամաքային հատվածի մոտ մեկ երրորդը, իսկ աշխարհի բնակչության մոտ 42%-ը ապրում է այս կազմակերպության երկրներում։
Տնտեսության ոլորտում Շանհայի կազմակերպության անդամներին բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 25 տոկոսը, և կանխատեսվում է, որ աշխարհի հինգ առաջատար տնտեսական տերություններից երկուսը այս կազմակերպության անդամ կլինեն;
Կազմակերպության երկու հիմնադիր անդամներ՝ Չինաստանը և Ռուսաստանը, Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են։ Շանհայի համաձայնագրին Իրանի մշտական անդամակցության կարևորության նշանակությունը կոլեկտիվ անվտանգության պայմանագրի և բազմակողմ տնտեսական համագործակցության տեսքով նոր ճանապարհի բացումն է։
Իրանն ունի տարբեր հնարավորություններ, որոնք կարող են օգտագործվել Շանհայի համագործակցության կազմակերպության հետ լայնածավալ համագործակցության մեջ:
Իրանը նաև ռազմավարական համաձայնագիր ունի Չաբահարի բազմաֆունկցիոնալ նավահանգիստն օգտագործելու տարածաշրջանային առևտրային հարաբերությունների զարգացման համար։ Այս ռազմավարական հարաբերությունները կարող են զուգակցվել Շանհայի համագործակցության համաձայնագրի անվտանգության համագործակցության հետ՝ որպես դեպի արևելք Իրանի քաղաքականության հատուկ լրացում։
Վերլուծելով այս համաձայնագրերի կարևորությունը՝ կարելի է անդրադառնալ տարածաշրջանային տնտեսական նախագծերի, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ինտեգրման ասիական համատեղ ծրագրերին, որոնք, բացի փոխադարձ առևտրային օգուտներից, ունեն նաև աշխարհաքաղաքական նշանակություն։
******
Ընդհանուր աբռմամ կարելի է ասել, որ քանի որ ԱՄՆ-ը 2021թ. փորձում էր կանխել Իրանի և տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների սերտաճումն ու ընդլայնումը, տարածաշրջանային դիվանագիտության մեջ Իրանի հաջող քայլերը նշանավորեցին ԱՄՆ միակողմանիության ևս մեկ ձախողում, որը կարող է լինել կարևոր էֆեկտների աղբյուր բազմակողմանիության ուղղությամբ անվտանգության պահպանումը որպես տնտեսական զարգացման նախապայման իրագործելու համար;