Այաթոլլահ Խամենեիի դերը Իրանի հաջողություններում (16)
https://parstoday.ir/hy/radio/iran-i162670-Այաթոլլահ_Խամենեիի_դերը_Իրանի_հաջողություններում_(16)
Իսլամական հեղափոխության իմաստուն առաջնորդի յուրահատկությունը հաջողության և առաջընթացի գագաթնակետին հասնելու ուղղությամբ ջանադրությունն է, և ապագայի նկատմամբ նրա առաջադեմ հայացքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2022 06:03 Asia/Tehran

Իսլամական հեղափոխության իմաստուն առաջնորդի յուրահատկությունը հաջողության և առաջընթացի գագաթնակետին հասնելու ուղղությամբ ջանադրությունն է, և ապագայի նկատմամբ նրա առաջադեմ հայացքները:

Հարգարժան ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Այաթոլլահ Խամենեիի դերն Իրանի հաջողություններում» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կանդրադառնանք Իսլամական Հանրապետության մի շարք հաջողություններին ու առաջընթացներին և մեծարգո առաջնորդի դերակատարությանն այս հաջողություններում: Անշուշտ, այն ինչ մինչ այսօր ասվել է, Իսլամական Հանրապետության համակարգի գաղափարներին, անկախությանը, հզորությանն ու վեհությանն ուղղված Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ձեռնարկած քայլերի միայն մի մասն է: Ի դեպ, առաջադեմ գիտությանն ու տեխնոլոգիաներին և ժամանակից գիտելիքին հասանելիություն ունենալու կապակցությամբ գերագույն առաջնորդի շեշտադրումը նրա խոսքերի և ուղղորդումների անբաժանելի մասն է:

Իսլամական հեղափոխության իմաստուն առաջնորդի յուրահատկությունը հաջողության և առաջընթացի գագաթնակետին հասնելու  ուղղությամբ ջանադրությունն է, և ապագայի նկատմամբ նրա առաջադեմ հայացքները: Այաթոլլահ Խամենեին, մինչ իսլամական երկրի քաղաքական առաջնորդը լինելը, ականավոր գիտնական է իսլամական աշխարհում և միջազգային ասպարեզում, և նրա հիմնական մտահոգությունը մուսուլմանների հեղինակությունն է, արժանապատվությունն ու հպարտությունը: Այաթոլլահ Խամենեիի տեսակետից այս արժանապատվությունն ու հզորությունը ձեռք է բերվում «նոր իսլամական քաղաքակրթության» հաստատման և մուսուլմանների անցյալի փառքի վերականգնման ներքո։

Իսլամական հեղափոխության 40-ամյակի առթիվ իսլամական հեղափոխության առաջնորդը  հրապարակեց «Հեղափոխության երկրորդ քայլը» հաղորդագրությունը, որում նա լուսաբանել է իսլամական հեղափոխության չորս տասնամյակների ձեռքբերումները և հիմնարար խորհուրդներ է տվել «Մեծ իսլամական Իրան» կերտելու համար։ Այս հաղորդագրության մեջ նշվել է, որ իսլամական հեղափոխության վերջնական նպատակը կրոնի, բանականության, գիտության և էթիկայի չորս հիմնասյուների վրա հիմնված տրամաբանական և շարունակական շղթայում իսլամական քաղաքակրթության հասնելն է: Գերագույն առաջնորդն իսլամական քաղաքակրթությունը բաժանում է երկու մասի: Գործիքային մասում ներառվում են գիտությունը, գյուտը, արդյունաբերությունը, քաղաքականությունը, տնտեսագիտությունը և այլն:

Եվ ծրագրային մասում  ներառվում են ընտանեկան խնդիրները, ամուսնության եղանակը, բնակարանի տեսակը, սպառման օրինաչափությունները, սննդի և հագուստի տեսակը, զվարճանքի տեսակը, ձեռագիրը և լեզուն, բիզնեսը, վարքագծի տեսակը ընտանիքում և համայնքում,  ծնողների, ամուսնու, կնոջ ու զավակների նկատմամբ վերաբերմունքը և այլն: Գործիքային մասը գործում է որպես միջոց, իսկ իսլամական նոր քաղաքակրթության հիմնական մասը ժողովրդի կյանքի բովանդակությունն  ու ապրելակերպն է։ Իսլամական հեղափոխության գերապատիվ առաջնորդի կարծիքով, եթե մենք կյանքի բովանդակություն հանդիսացող բաժնում առաջընթաց չարձանագրենք, ապա առաջին բաժնի բոլոր առաջընթացները չեն կարող մեզ փրկել և  անվտանգություն ու հոգեկան անդորր պարգևել մեզ: Հաղորդագրության համաձայն՝ Իսլամական Հանրապետության կյանքի նոր էջն այն էջն է, որտեղ պետք  է հիանալի առաջընթացներ արձանագրվեն և իսլամական Իրանին մոտեցնել «Իսլամական նոր քաղաքակրթություն» ստեղծելու և Փրկչի  գալստյանը նախապատրաստվելու մեծ իդեալին :

Իսլամական նոր քաղաքակրթությունը կարելի է դիտարկել որպես անցյալի իսլամական քաղաքակրթության մեկ այլ օրինակ։

Մոհամմադ մարգարեի  կողմից Իսլամի արևի ծագումից շատ երկար ժամանակ չէր անցել, երբ այս երկնային կրոնի վեհ ուսմունքների հիման վրա ձևավորվեց մի մեծ իսլամական քաղաքակրթություն, որը հայտնվեց պայծառության գագաթնակետին և գիտությունը իսլամական աշխարհից արտահանվեց այլ երկրներ: Երկար դարերի ընթացքում բազմաթիվ գիտնականներ գիտության, գյուտերի ու նորամուծությունների  տարբեր ճյուղերում իրենց  տեսակետները հայտնեցին: Փիլիսոփաներից, բանաստեղծներից և գիտնականներից մեզ են հասել բազմաթիվ արժեքավոր  գործեր:  Իսլամական քաղաքակրթությունը  գագաթնակետին հասավ չորրորդ և հինգերորդ դարերում: Իսլամական աշխարհում հայտնվեցին մեծ գիտնականներ, հետազոտողներ, փիլիսոփաներ, նյութագետներ, ովքեր կարողացան առաջ տանել աշխարհը, և այսօր Արևմուտքն իր առաջընթացների համար պարտական է նրանց  շարժմանը: 
 

Ահավասիկ Իսլամական Հանրապետության մեծ իդեալներից մեկն իսլամի վեհ ուսուցումների ներքո անցյալի փառքի վերականգնումն է:  Այս առումով, իսլամական քաղաքակրթության որոշ տարրեր և առանձնահատկություններ, ինչպիսիք են հավատքի և հոգևորի աճը, գիտական ​​առաջընթացը, ներքին արդյունավետ ուժերին  ու մտածողներին ապավինելը, ազգային հզորության աճը և իսլամական աշխարհը միավորելուն ուղղված ջանքերը, մեծ թափ են ստացել  և Իրանին կանգնեցրել են իսլամական քաղաքակրթության վերածնման  ուղու վրա: Հեղափոխության մեծարգո առաջնորդը  գնահատելով այս ջանքերը, ընդգծում է դրանց արագացումը, որպեսզի հասարակություններն օգտվեն դրա բարիքից։

Նա ասել է. «Մենք պետք է մարդկության համար փնտրել իսլամական նոր քաղաքակրթություն: Սա սկզբունքորեն տարբերվում է նրանից, ինչ գերտերությունները մտածում և անում են մարդկության համար: Սա չի նշանակում հողեր գրավել: Սա չի նշանակում ոտնահարել ժողվուրդների իրավունքները, չի նշանակում իր բարոյականությունն ու մշակույթը պարտադրել այլ ժողովուրդներին, դա նշանակում է աստվածային նվեր մատուցել նրանց, որպեսզի նրանք իրենց հայեցողությամբ ընտրեն ճիշտ ճանապարհը: Այն ճանապարհը,որն այսօր աշխարհի գերտերությունները ժողովուրդներին ուղղորդել են, սխալ ու մոլորության տանող ճանապարհ է»: 

Իսլամական նոր քաղաքակրթության հաստատման համար պահանջվում են ցուցանիշներ, որոնցից ամենակարևորներն են գիտությունն ու տեխնիկան։ Գիտությունը և՛ քաղաքակրթության ստեղծման հիմքն է, և՛ նպաստում է նրա գոյատևմանը, շարունակականությանը և բարգավաճմանը: Իսլամական հեղափոխության առաջնորդի համակարգված հայացողությամբ՝ գիտությունն ու գիտելիքը նշվում են, որպես աշխարհում մուսուլմանների  հզորության ու արժանապատվության բանալին: Նա կարծում է, որ առանց գիտության վաղը խավար է, իսկ իսլամական քաղաքակրթության իրականացման փարոսը գիտական ​​պայքարն է։ Գերապատիվ առաջնորդի կարծիքով, գիտությունը ծաղկում է և հզորացնում  գիտելիքի տեր հասարակությանը: Նրանք, ովքեր գիտականորեն և գործնականում իրենց շրջափակել են ժամանակակից աշխարհով, իջեցրել են գիտության մակարդակը։ Նա ընդգծում է, որ գիտությունը պետք է սովորել,  պետք է արտադրել ու արտահանել, ոչ թե միայն բավարարվել դրա սպառմամբ: 

Այաթոլլահ Խամենեիի հայեցողությամբ, Իսլամական Հանրապետությունը, չնայած բազմաթիվ վերելքներին ու վայրէջքներին, այժմ հաստատել է իր դիրքերը երկրի ներսում և դրսում և թափ է հաղորդել իր շարժմանը, իսլամական նոր քաղաքակրթության իրականացման համար: «Հեղափոխության երկրորդ քայլը» հաղորդագրության մեջ ասված է. «Քառասուն տարվա ջանքերի արդյունքն այժմ մեր աչքի առջև է: Անկախ երկիր,որի ժողովուրդն  ազատ է, հզոր, արժանապատիվ, բարեպաշտ, գիտության ոլորտում առաջադեմ, թանկարժեք փորձառություններիով լի, ինքնավստահ ու հուսադրող, տարածաշրջանում ունի մեծ ազդեցություն և համաշխարհային հարցերում ուժեղ տրամաբանություն, գիտական առաջընթացներում ռեկորդակիր, կարևոր տեխնոլոգիաներում, ներառյալ միջուկային, ցողունային բջիջների, նանոտեխնոլոգիայի, ավիատիեզերային ոլորտներում բարձր վարկանիշ: Առաջատար է հասարակական ծառայությունների ընդլայնման, երիտասարդների շրջանում ջիհադական մոտիվացիաներ առաջացնելու հարցում և օժտած է այլ պանծալի յուրահատկություններով,որոնք բոլորն էլ հեղափոխության, և հեղափոխական ու ջիհադական կողմնորոշումների արդյունք են»: 

Հեղափոխության մեծարգո առաջնորդը երիտասարդներին համարելով  գիտական ջիհադի առանցքը նրանց կոչ է ուղղել, ասելով.«Առաջիկա տասնամյակները, ձեր տասնամյակներն են և դուք եք,որ պետք է մոտիվացիայով լցված պաշտպանեք հեղափոխությունը և այն առավել քան երբևէ մոտեցնեք իր մեծ իդեալին, որն է՝ իսլամական նոր քաղաքակրթության ստեղծումը և  Փրկչի գալստյանը նապատրաստվելը: Եթե ​​դա տեղի ունենա, և  մուսուլման ժողովուրդներն  աշխարհին ներկայացնեն իսլամական նոր քաղաքակրթություն, ապա այս փառահեղ և բարգավաճ քաղաքակրթությունը կգերազանցի նյութական, մոլորեցնող և կոռումպացված արևմտյան քաղաքակրթությունը, և աշխարհի ժողովուրդները  տեսնելով այս ծաղկուն ու  վեհ քաղաքակրթությունը գալու են նրա կողմը: Որովհետև իսլամական քաղաքակրթությունը, ի տարբերություն Արևմուտքի նյութական քաղաքակրթության, հիմնված է հոգևորության, բարոյականության և միակն Աստծո հանդեպ հավատքի վրա։

Նման քաղաքակրթությունն իր առաջընթացի ու զարգացման համար չի անտեսում այլ ժողովուրդնեի իրավունքները և  գիտությունը չի ծառայցենում ապօրինի ու անմարդկային շահերին և այն չի դարձնում իր մենաշնորհը։ Ուստի իսլամական քաղաքակրթության և մշակույթի իշխող ոգին աստվածային է և հոգևոր, որն  մարդկանց և մարդկային հասարակությունների համոզմունքների վրա ազդելով, բացում է իր ճանապարհը:

Նշելով, որ աշխարհը հարգանքով է վերաբերվում իրանցի երիտասարդներին ու իրանական կայունությանը և շատ ոլորտներում իրանական նախաձեռնություններին,  Այաթոլլահ Խամենեին երիտասարդներին կոչ է անում օգտագործելով հավատքի ուժը և իսլամի  ցուցումները  գագաթներ նվաճել: Ամենակարևոր ոլորտներում հատել գիտելիքների ներկայիս սահմանները: Ոտքի կանգնել և պարտության մատնել չարամիտ ու վրեժխնդիր թշնամուն, որը չափազանց վախենում է երիտասարդների գիտական ​​ջիհադից։ Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասում է.«Այսօր իսլամի հերթն է: Այսօր մուսուլմանների հերթն է իսլամական նոր քաղաքակրթության հիմքը դնելու  համար:  Եվրոպացիներն օգտագործեցին մուսուլմանների գիտելիքները, օգտագործեցին մուսուլմանների փորձը և օգտագործեցին մուսուլմանների փիլիսոփայությունը»:

Այաթոլլահ Խամենեին ընդգծում է, որ ապագայում հաստատուն քայլեր անելու համար պետք է ճիշտ ճանաչել անցյալը և դասեր քաղել անցյալի փորձից: Եթե ​​այս ռազմավարությունը անտեսվի, ստերը կփոխարինեն ճշմարտությանը, և ապագան կհայտնվի անհայտ սպառնալիքների տակ: