Փետրվար 02, 2022 15:53 Asia/Tehran

Նորություններ հաղորդաշարի ընթացքում, որը հեռարձակվում է ամեն շաբաթ, ներկայացվում են Իրանի գիտական, մշակութային, տնտեսական ու ռազմական ձեռքբերումները:

Իրանի գենետիկական պաշարների ազգային կենտրոնն

 

Նախ անդրադառնանք գենետիկայի ոլորտում գրանցված մի ձեռքբերման:

Իրանի գենետիկական պաշարների ազգային կենտրոնի մարդկային և կենդանական բջիջների բանկի հետազոտողները, Մարխոզ այծի ֆիբրոբլաստի բջջային կոլեկցիան մեծացնելու նպատակով, հետազոտություն են անցկացրել

 

Իրանի գենետիկական պաշարների ազգային կենտրոնի մարդկային և կենդանական բջիջների բանկի հետազոտողները, Մարխոզ այծի ֆիբրոբլաստի բջջային կոլեկցիան մեծացնելու նպատակով, հետազոտություն են անցկացրել: Այս կառույցի տնօրեն դոկտոր Աբդոլռեզա Դանեշվարը նշել է, որ կենտրոնում այս կապակցությամբ հետազոտություններ են անցկացվել այս տեսակի այծերի վրա, որոնք գտնվում են ոչնչացման եզրին: Հետազոտության ընթացքում, 50 զույգ այծերի ավելի քան 50 տոկոս ֆիբրոբալստ բջիջներն առանձնացվել են և մասնագետները սկսել են դրանց աճեցման գործընթացը: Գիտնականի ասելով, հետազոտության ընթացքում այծերից վերցված բջիջները պահվում են բանկում:

Այս ուսումնասիրության մեջ շատ կարևոր է հատկապես այն, որ հնարավորություն է ստեղծվել այս այծերի բջիջների քանակը մեծացնել: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ բջիջները հնարավոր է պահպանել գենետիկական առանձնահատկությունների պահպանմամբ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Molecular Biology Reports ամսագրում:

 

Ասղար Ֆարհադիի «Հերոս»-ը ֆիլմն

 

ԱՆցած շաբաթ, իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Հերոս»-ը ֆիլմն ընտրվեց 2022թ Օսկար մրցանակաբաշխության համար: Հանձնաժողովի ղեկավարը հայտարարեց, որ հանձնաժողովն ուսումանսիրվել է էկրան բարձրացած 44 ֆիլմ, և արդյունքում երեք ֆիլմերից ընտրվել է «Հերոս»-ը: 

Կինոոլորտի մյուս լուրերի պետք է նշել, որ իրանցի ռեժիսոր Յուսեֆ Քարեգյարն ընտրվել ԱՄՆ Բերթլիի 30-րդ կինոփառատոնի ժյուրիի անդամ: Ռեժիսորն ավելի վաղ եղել է մի քանի միջազգային մրցանակաբաշխության ժյուրիի անդամ: Նույն կինոփառատոնում «Գաբրիել» ֆիլմի համար ստացել է առաջին մրցանակը:

Բերդլիի կինոփառատոնն աշխարհի ամենահին փառատոններից է և անց է կացվում անկախ կերպով: Փառատոնն անցկացվել է 2021թ հոկտեմբերի 29-31-ը:

Իրանցի ռեժիսոր Էրֆան Բանդի կարճամետըչրաժ «Բանտ» ֆիլմը ներկայացվել է Կանադայի U-WPG 20-րդ կինոփառատոնին և արժանացել է «Լավագույն   ռեժիսոր», «Լավագույն մոնտաժ», «Լավագույն սցենար» մրցանակներին: Փառատոնն անցկացվել է 2021թ հոկտեմբերի 19-23-ը:

Ֆրանսիացի քանդակագործ Էտյեն Ժակուբեն իրանցի ռեժիսոր Աբբաս Քիառոստամիի ֆիլմերից ու բանաստեղծություններից ներշնչված, քանդակել է բրոնզե արձան: Այս ստեղծագործությունն Իրանի կինոփառատոնի ժյուրի անունից նվիրվել է Շանտիլյեում անցկացված իրանական ֆիլմերի փառատոնի հաղթողին: Էտյեն Ժակուբեն մի  շարք միջազգային ցուցահանդեսներ է կազմակերպել:

Արվեստի քննադատ, ֆրանսիացի  Էմանուել Դայդեն Ժակուբեի այս ստեղծագրոծության մասին ասել է, որ Իրանն ունի մեծ արվեստագետներ, որոնցից է Աբբաս Քիառոստամին և հետկորոնավիրուսային շրջանում, այս տարի Իրանի կինոփառատոնը հյուրընկալվելու է Ֆրանսիայի Շանտիլյեում: Փառատոնը լավագույն ֆիլմի հեղինակին նվիրելու է Էտյեն Ժակուբեի հեղինակած մրցանակը: Կինոքննադատն անդրադառնալով Ֆրանսիայի գրականության ու մշակույթի հետ Իրանի գրականության և արվեստի անքակտելի կապին, բարձր է գնատահել նաև ֆրանսիացի քանդակագործի աշխատանքը: Շանտիլյեում Իրանի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակն ամեն տարի պատարստում է  Էտյեն Ժակուբեն:

Ժյուրիի անդամներն են իրանցի ռեժիսոր Աբուլֆազլ Ջալիլին, Ֆրանսիայի «Սինեմատեք»-ի տնօրեն Ֆրեդերի Բոնուան,  «Ֆրանսիական ֆիլմ» պարբերական գլխավոր տնօրեն Սառա Դերվան, Ֆրանսիայի պետական հեռուստատեսության խմբի գլխավոր տնօրեն Քրսիտոֆ Տարդիոն և Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի նախկին տնօրեն ու Ֆրանսիայի կինորատադրողների անկախ միության նախագահ Մարի Մասոմոնտին:

Շանտիլյեում Իրանի կիոնափառատոնը տեղի է ունեցել 2021թ հոկտեմբերին: Փառատոնն անցկացվել է  Շանտիլյեի քաղաքապետարանի աջակցությամբ:

 

 

 

 

Պիտակ