Իրանցի հետազոտողներին հաջողվել է արտադրել վերջին սերնդի հակաքաղցկեղային «Թեդրոքս» դեղամիջոցը
(last modified Thu, 07 Nov 2024 08:53:19 GMT )
Նոյեմբեր 07, 2024 12:23 Asia/Tehran
  • Իրանցի հետազոտողներին հաջողվել է արտադրել վերջին սերնդի հակաքաղցկեղային «Թեդրոքս» դեղամիջոցը

Դեղագործության ոլորտի իրանական գիտահեն ընկերության հետազոտողները արտադրել են վերջին սերնդի հակաքաղցկեղային «Թեդրոքս» դեղամիջոցը, ինչը հնարավորություն կտա երկարացնել հիվանդների կյանքի տևողությունը։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղոդրում է, որ վերոնշյալ իրանական ընկերությունն աշխատում է հակաքաղցկեղային դեղորայքի, հոդերի բուժման համար կիրառվող դեղորայքի, հազվագյուտ հիվանդությունների բուժման համար նախատեսված դեղորայքի արտադրության ոլորտում  և մեծ ներդրումներ է կատարում այդ ուղղությամբ իրականացվող հետազոտությունների մեջ։

Ընկերության դեղագործ և բիզնեսի զարգացման մենեջեր  Ալի Աղաջանին նշել է, որ իրենց նպատակն է հիվանդների կյանքի որակի բարելավումը՝ նոր դեղամիջոցներին հասանելիության ապահովման միջոցով։

Նա նշել է․ «Այս տարի իրանցի հետազոտողներն արտադրել են հակամարմինների հիմքով  նորագույն սերնդի դեղամիջոցներ, որոնք կարող են մի քանի անգամ մեծացնել քաղցկեղով հիվանդների կյանքի տևողությունը»:

Աղաջանին ասել է․ «Իրանական գիտահեն ընկերությունները կարևոր դեր ունեն աշխարհում տարածված դեղերի տեղայնացման և արտադրության հարցում»։