Պայծառ ապագա (32)
https://parstoday.ir/hy/radio/iran-i167792-Պայծառ_ապագա_(32)
Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք գրքի, հրատարակչության և լրատվամիջոցների ոլորտում տեղի ունեցած զարգացումներին և Իրանի ժողովրդի քաղաքական լայն մասնակցությանը՝ տարբեր ընտրություններում իր ճակատագիրը տնօրինելու գործընթացին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 26, 2022 11:50 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք գրքի, հրատարակչության և լրատվամիջոցների ոլորտում տեղի ունեցած զարգացումներին և Իրանի ժողովրդի քաղաքական լայն մասնակցությանը՝ տարբեր ընտրություններում իր ճակատագիրը տնօրինելու գործընթացին:

Բարև ձեզ թանկագին բարեկամներ, ներկայացնում ենք «Պայծառ ապագա» հաղորդաշարի հերթական համարը:Շաբաթական հեռարձակվող այս հաղորդաշարի ընթացքում խոսելու  ենք Իսլամական հեղափոխության վերջին 4 տասնամյակների ձեռքբերումների մասին՝ Իսլամական հեղափոխության հեռանկարը ուրվագծելու համար։

Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք մշակութային և գեղարվեստական ​​կարևորագույն զարգացումների մասին, որոնցից ամենագլխավորը կինոն ու թատրոնն են։ Այս հաղորդման ընթացքում ուզում ենք խոսել Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո գրքի և հրատարակչության վիճակի մասին։ Իրանում տպագրական արդյունաբերությունը 200 տարվա վաղեմություն ունի: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո գրահրատարակությունը առանձնահատուկ թռիչք է ունեցել Իրանի տպագրության 200-ամյա պատմության ընթացքում։ Իսլամական հեղափոխությունը հիմքեր ստեղծեց գրքերի արժեքավոր բովանդակության էական փոփոխության և դրանց քանակի ավելացման համար։ Հեղափոխությունը մեծ փոթորիկ առաջացրեց գրականության մեջ և այն  վերածեց  դինամիկ, բողոքող և դիմադրության գրականության։ Հոգելույս Իմամ Խոմեյնին այս կապակցությամբ ասել է. «Հրատարակության կարևորությունը նման է ճակատներում թափվող արյան կարևորությանը: Չնայած դա շատ արժեքավոր է և կառուցողական է, բայց գրիչները կարող են ավելի կառուցողական լինել, և հիմնականում նահատակները գրիչով են ստեղծվում, և գրիչներն են, որ սնուցում են նահատակներին»: 1941-1978 թվականներին Իրանում հրատարակվել է 52706 գիրք, իսկ հեղափոխությունից հետո հրատարակվել է 1 միլիոն հարյուր հազար անուն գիրք։ Գրքի տարեկան տպաքանակը Իսլամական հեղափոխությունից առաջ աճել է 136 անգամ։ 1978 թվականի մեկ միլիոն օրինակից հասել է մինչև 136 միլիոն օրինակ 2016 թվականին։ 1977 թվականին, Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից մեկ տարի առաջ, գրադարաններում առկա էր 1500 անուն գիրք, սակայն 2017 թվականին այս թիվը հասել է 107 հազար անուն գրքի։ Մինչ հեղափոխությունը գրքի ցուցահանդես ընդհանրապես չկար։ Հեղափոխությունից հետո գրքի ցուցահանդես է անցկացվում ազգային, միջազգային և նահանգային մակարդակներում։ Հեղափոխության շնորհիվ Իրանը վերջին տարիներին կարողացել է անցկացնել 29 գրքի միջազգային ցուցահանդես Թեհրանում, 320 նահանգային, 24 շրջան Ղուրանի ցուցահանդես, 24 շրջան գրքի շաբաթների անցկացում, մասնակցել է 100 արտասահմանյան գրքի միջազգային ցուցահանդեսների և տարեկան հրատարակել 70,000 անուն գիրք։

Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդես

Իսլամական հեղափոխությունից հետո, Իրանում մեծացել է գրքի նշանակությունը, այնպես որ հիմնվել է գրքի լրատվական գործակալություն, գրքի տուն և կայացել են գրքի ցուցահանդեսներ և այլն: Հեղափոխությունից հետո առանձնահատուկ երեւույթներից են գրքի ցուցահանդեսների անցկացումը, գրքի 12 ազգային մրցանակաբաշխությունը, գրքի լրատվական գործակալության բացումը։ Թեհրանում գրքի ամենամեծ ցուցահանդեսի և մշտական ​​գրախանութի բացման մասին զեկույցում  Newsweek գործակալությունը հաղորդել է. «Իրանցի պաշտոնյաները բացել են Թեհրանի գրքի այգին՝ հսկայական մշակութային համալիր, որը կոչվում է «Աշխարհի ամենամեծ գրախանութը». 65000 քմ մակերեսով համալիր, որն իր մեջ ներառում է մի քանի համալիրներ՝ թատրոն, գիտության դահլիճ, դասարան, ռեստորան և այլն։ Newsweek-ը նաև հավելել է, որ այս հսկայական համալիրում հավաքված գրքերի թիվը, ըստ զեկույցի, միայն վերջին մի քանի ամիսների ընթացքում գերազանցել է միայն երեխաների համար 400,000 անուն գիրքը։ Newsweek-ը նաև նշում է, որ մինչ Թեհրանի գրքի այգու բացումը, Միացյալ Նահանգների հանրահայտ Barnes & Noble գրախանութը Գինեսի ռեկորդների գրքում ճանաչվել է աշխարհի ամենամեծ գրախանութը, իսկ այժմ Թեհրանի գրքի այգու բացմամբ աշխարհի ամենամեծ գրախանութը լինելու պարծանքը՝ Նյու Յորքից Թեհրան տեղափոխվեց: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո գրքի և գրահրատարակչության ոլորտում մեկ այլ զարգացումը՝ կին գրողների և հրատարակիչների ի հայտ գալն է: Մինչ հեղափոխությունը կին գրողների ու հրատարակիչների թիվը շատ քիչ էր։ Այսօր իսլամական հեղափոխության երևույթներից են 7300 կին գրողներն ու  70 կին հրատարակիչները։ Գրքի և գրահրատարակչության ոլորտում մեծ փոփոխությունները հաջորդեցին կրթության ոլորտում տեղի ունեցած փոփոխություններին։ Իսլամական հեղափոխությունը Իրանին աշխարհում դասել է 16-րդ տեղում: Հեղափոխությունից հետո քառասուն տարիների ընթացքում օրական կառուցվել է 10 դպրոց, 50 դասասենյակ։ Մինչ հեղափոխությունը երեխաների 40 տոկոսն ընդհանրապես դպրոց չէր գնում։ Մինչև հեղափոխությունը  կանանց երկու երրորդը նույնիսկ ի վիճակի չէին գրել իրենց անունները. Այսօր կանանց 86%-ը տարրական կրթություն ունի: Իսլամական հեղափոխությունը կրթական արդարություն հաստատեց կանանց, զրկվածների և հեռավոր շրջանների բնակիչների համար: Հեղափոխությունից հետո տեխնիկական ուսանողների մասնաբաժինը 23%-ից հասել է 40%-ի, իսկ արհեստագործական ուսումնարանների թիվը՝ 12 անգամ ավելացել է:

Մինչ Իսլամական հեղափոխությունը Իրանն աշխարհում օլիմպիական վարկանիշ չուներ, իսկ այժմ միշտ էլ մեդալակիր է և աշխարհի լավագույն վարկանիշներից մեկը։ Կրթության աճի տեմպերով Իրանը ուսումնառության ակնկալվող տարիների ցուցանիշով աշխարհում զբաղեցնում է վեցերորդ տեղը։ Իսլամական հեղափոխությունը՝ 53 տոկոս անգրագետներ ունեցող երկիրը վերածեց աշխարհի ամենաարագ գիտական զարգացում ապրող երկրի։ Մինչ հեղափոխությունն Իրանի ուներ 27 համալսարան։ Այսօր Իրանի համալսարանների թիվը հասել է 660-ի։ Իրանի համալսարանական կարողությունները աճել են 32 անգամ՝ 150 հազար ուսանողից հասնելով մոտ 5 միլիոնի: Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ավելացել է 23 անգամ՝ 4000-ից հասնելով 90000-ի։ Մամուլի եւ լրատվության ոլորտում Իրանում գիտության եւ գիտելիքի զարգացմանը զուգընթաց, տեղի ունեցան մեծ իրադարձություններ։ Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ԶԼՄ-ները՝ որպես ժողովրդավարության չորրորդ հենասյուն Իրանում, կյանքի կոչվեցին տարբեր կողմերով և ձևերով: Իսլամական հեղափոխությունից առաջ հեղձուցիչ  մթնոլորտի ու ավտորիտար համակարգի պատճառով սահմանափակ թվով լրատվամիջոցները ծառայում էին  Մոհամմադ Ռեզա Փահլավիի ավտորիտար համակարգին։ Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո լրատվամիջոցը տարբեր ձևերով տարածվեց Իրանում և արդյունավետ դեր ունեցավ Իրանի ժողովրդի իրազեկման և քաղաքական մասնակցության բարձրացման գործում: Տնտեսական ծանր դավադրությունների դեմ Իսլամական հեղափոխության կայունության պատճառներից մեկը եղել է մարդկանց համագործակցությունը միմյանց հետ: Իրանի ժողովրդի աջակցությունը զրկված ու աղքատ խավերին օրինակելի է։ Հասարակության թույլ խավերին ժողովրդի օգնությունը պայմանավորված է ԶԼՄ-ների տեղեկատվությամբ և Իրանի անկախ լրատվամիջոցներին ժողովրդի վստահությամբ: Աննախադեպ է Իրանի ժողովրդի միաբանությունը կրիտիկական պայմաններում:  Հեղափոխական բոլոր կառույցներն ունեն ամուր ժողովրդական արմատներ։ Հեղափոխության կառույցների ձեւավորումը հեղափոխության ճակատագրի նկատմամբ ժողովրդի պատասխանատվության զգացմունքի արդյունքն է։ Իրանի հեղափոխությունը ձեռնունայն մարդկանց միջոցով տեղի ունեցավ, բայց ուներ յուրահատուկ հասարակական մարմին։ Զինված և ԱՄՆ-ի կողմից աջակցվող Փահլավի ռեժիմին հաղթելը հնարավոր չէր առանց ժողովրդի լիարժեք մասնակցության։ Իսլամական հեղափոխությունը ժողովրդի միասնական կամքի գերակայության արդյունքն էր Փահլավիի կառավարության բռնությունների ու ճնշումների նկատմամբ: Իրանի հեղափոխությունը մեկ անձի՝ Իմամ Խոմեյնիի մեջ ազգի կամքի յուրացման դրսեւորումն էր։ Քառասուներեք տարի հեղափոխության ամենամյա երթերին մարդկանց շարունակական ու աճող ներկայությունը աննման է աշխարհում։ Հեղափոխության ամենամյա հանրահավաքներին ժողովրդի շարունակական մասնակցությունը վկայում է հեղափոխության հանդեպ ժողովրդի խորը հավատի մասին: