Պատերազմը ՝մշակութային ժառանգության դեմ ուղղված հիմնական սպառնալիք
Այսօր խորդադի 3-ը (մայիսի 24-ը) համընկնում է Խորամշահրի ազատագրման 40-ամյակին և կարևոր օր է Իրանի պատմության մեջ: Իրան-Իրաք պատերազմի ընթացքում Խորամշահրի ազատագրումը «Բեյթոլմողադաս» գործողության գլխավոր նպատակներից մեկն էր:Այս ճակատամարտի ընթացքում, Խորրամշահր քաղաքը, Իրաքի բանակի կողմից 576 օր օկուպացիայից հետո, 1982թ.-ի մայիսի 24-ին ազատագրվեց Իրանի զինված ուժերի կողմից ։
Ավերիչ երեւույթներից մեկը, որը հնուց իվեր մարդկային հասարակության դեմ հանդիման է եղել , պատերազմն է եւ դրա հետեւանքները։ Հատկանշական է ,որ պատերազմի կործանարար հետևանքի կրողներն են պատմամշակութային կոթողները և դժբախտաբար այդ վնասները անփոխարինելի են: Սա, իհարկե, նոր երեւույթ չէ և հնագույն ժամանակներից իվեր մարդ արարածը միշտ ականատեսն է եղել իր նախնիների պատմական արժեքավոր կոթողների ավերմանը,այդ էլ ընդհանրապես ապարդյուն պատերազմների ընթացքում : Ինչպես օրինակ միայն երկրորդ աշխարհամարտի տարիներին Եվրոպայի մայրցամաքում ոչնչացան տասնյակ պատմական հուշակոթողներ և թանգարաններ:
Տարբեր պատերազմների ժամանակ մշակութային ստեղծագործությունների և պատմական հուշակոթողների վնասվելն ու ոչնչացումը ,պատճառ է դարձել ,որ մարդը մշտապես մտածի իր մշակութային ժառանգությունը պահպանելու միջոցների մասին:Թեև պատմության ընթացքում ագրեսորների կողմից պարտված կողմերի պատմամշակութային հուշարձանների նպատակային ոչնչացմանը զուգընթաց, ականատեսն ենք եղել այլ խմբերի կողմից այս կոթողները պահպանելու ջանքերին,բայց իրավական և միջազգային վերաբերմունքն այս առումով նորություն է և առնչվում է արդի ժամանակներին:
1899 և 1907 թվականներին Հաագայում մշակվել և ստորագրվել են միջազգային երկու կոնվենցիաներ պատերազմի և դրա հետևանքների վերաբերյալ։Այս կոնվենցիաները հստակորեն նշում են մշակութային ժառանգության պահպանությունը պատերազմի ժամանակ:Բացի այդ, քսաներորդ դարի ընթացքում աշխարհի տարբեր երկրների միջև վավերացվել են այս ոլորտում զանազան պայմանագրեր և կոնվենցիաներ,որոնցից կարելի է հիշել 1935 թվականի Վաշինգտոնի պայմանագիրը և 1954 թվականի Հաագայի կոնվենցիան:
Հաագայի կոնվենցիան ճանաչված է որպես մշակութային ժառանգության պաշտպանության կարևորագույն միջազգային փաստաթուղթ:Այս կոնվենցիան պարունակում է երկու տարբեր տեսակի կանոններ։
Կաննոններ, որոնք գործում են խաղաղ ժամանակ և պետք է պահպանվեն կառավարությունների կողմից և կանոններ , որոնք գործում են պատերազմի ժամանակ:Այնուամենայնիվ, Կոնվենցիայի հիմնական կիրառումը վերաբերում է այն դեպքերին, երբ պատերազմ է հայտարարվում կամ զինված հակամարտություն է տեղի ունենում երկու կամ ավելի կողմերի միջև:
Համաձայն միջազգային օրենքների և սույն Կոնվենցիայի՝երկրները, հաստատությունները և միջազգային կազմակերպությունները՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի գլխավորությամբ, պետք է քայլեր կիրառեն մշակույթի և մշակութային ժառանգության դեմ յուրաքանչյուր տեսակի ոտնձգության նկատմամբ։
Իրանը, արևմուտք-արևելք հաղորդակցության ճանապարհին գտնվելու բերումով, հնուց իվեր մեծ կարևորությունէ ունեցել առևտրի և ռազմական առումով ՝ և այդ կարևորությունը պատճառ է դարձել բազմաթիվ ներխուժումների։ Իրանի և Իրաքի միջև ութամյա պատերազմի ընթացքում Իրանի կառավարությունը բազմաթիվ վնասներ կրեց,իսկ այդ պատերազմի ոչ շատ բացահայտ ոլորտներից մեկը ,որի մասին քիչ անդրադարձ է կատարվել , Իրանի պատմական կոթողներին հասցված վնասներն են :
Ելնելով հակամարտող կողմերի պատմական վաղեմիությունից և պատերազմի աշխարհագրական դիրքից, որը ներառում էր հարավային Միջագետքը և Խուզեստանի դաշտը,մեծ թվով վայրեր և հնություններ գտնվում էին մարտադաշտի անմիջական տարածքում և վնասվեցին Իրաքի բաասական ուժերի թիրախը դառնալով:
Իհարկե, պարտադրյալ պատերազմը սկսելու ժամանակ Իրաքը 1954 թվականի ստորագրել էր Զինված ընդհարման դեպքում մշակութային ժառանգության պաշտպանության մասին Հաագայի կոնվենցիային և անդամակցում էր դրան։ Սակայն այդ պայմանագրի ստորագրումը անգամ պատճառ չհանդիսացավ ,որ Իրանի պատմական կոթողները անվտանգ մնան այդ կառավարության հարձակումներից :
Իրաքի ռեժիմը, ինչպես մյուս դեպքերում, անտեսեց միջազգային օրենքներն ու կոնվենցիաները և պարտադրյալ պատերազմի առաջին իսկ օրերից հրետանային կրակի և օդային ռմբակոծության թիրախ դարձրեց Իրանի պատմա-մշակութային ժառանգությունն ու հնությունները, այդ թվում՝ Շուշի ամրոցն ու թանգարանը, Դանիել Մարգարեի գերեզմանը, Շուշում գտնվող Ապադանայի քարե հուշարձանները, Հաֆթ Թափեի և Աբադանի թանգարանները, Սալասելի ամրոցը, Շուշթարի հնագույն կամուրջը, Իրանի այլ քաղաքների հնագույն մզկիթները, մշակութային թանգարանները և այլն:
Օրինակ՝1363 թվականի էսֆանդ ամսի 22-ին( 1985 թվականի մարտի 13-ին)Իրաքի ռեժիմը Սպահան քաղաքի վրա ավիահարվածի ժամանակ , ռմբակոծեց քաղաքի Մասջեդ Ջամեն(Մեծ մզկիթ)-ը, և գեղեցիկ կառույցի մի մասը ավերեց;Մզկիթը համարվում է Իրանի պատմական և ճարտարապետական արժեքավոր կոթող ։
Թշնամու օդային և հրթիռային հարձակումների մեծ մասը առնչվում է Աբադան քաղաքին,այնպես, որ որոշ հատվածներում միայն հողակույտ է մնացել: Աբադանի թանգարանը Իրանի հնագույն թանգարաններից է, և այս թանգարանի շենքը ոգեշնչված է իրանական ավանդական ճարտարապետությունից:Թանգարանի շենքի մեծ մասն ավերվել է պարտադրյալ պատերազմի և Իրաքի հրթիռային հարվածների հետևանքով։
Հովեյզե քաղաքը ,Սեֆյանների ժամանակաշրջանից մեծ տարածք է զբաղեցրել և այս քաղաքում եղել են շուկաներ, մզկիթներ, դպրոցներ և գեղեցիկ շինություններ։Պատմական այս քաղաքի հին կառույցը ավերվել է պարտադրյալ պատերազմի հետևանքով և հրետանու և ավիահարվածների ժամանակ։
Դեզֆուլը, որը արժեքավոր օրինակն է Իրանի իսլամական շրջանի քաղաքների,ցավոք, պարտադրյալ պատերազմի տարիներին բազմիցս խոցվել է Իրաքի հրթիռների միջոցով, իսկ քաղաքի պատմական կենտրոնի պահպանված կառույցի կեսից ավելին լրջորեն վնասվեց,և պատմական կենտրոնները փոփոխության ենթարկվելով քայքայվեցին:
Իրանի հնագույն քաղաքներից են Շուշը և Շուշթարը և նրանց պատմական տարածքներում ու թանգարաններում պահպանվում էին հնագույն իրերի ու առարկաների զգալի մասը։Այս շրջանները մեծ վնասներ են կրել պարտադրյալ պատերազմի ընթացքում՝ Իրաքի ռեժիմի հրետանային կրակի և օդային բազմաթիվ հարվածների բերումով։
Իվան Քարխեում(Քարխեի գավիթ), որը, ըստ բազմաթիվ հնագետների, դրա ճարտարապետական ձևը եղել է Իրանի պատմական բազմաթիվ հուշարձանների ոգեշնչման աղբյուրը ,Իրաքի բանակի դաժան հարձակումների հետևանքով վերածվեց հողակույտի :
Պատերազմի տարիներին ավերված կոթողներից բացի, չականազերծված դաշտերը պատերազմից հետո տարիներ շարունակ ,արգելք էին հանդիսանում պատմական որոշ տարածքներում հնագիտական աշխատանքների համար: Հրապարակվել են զեկույցներ ,որոնք համաձայն չականազերծված տարածքների պատճառով հնագիտական պեղումներ չեն կատարվել Խուզեստանի Իվան Քարխեի տարածքում, Մեհրան քաղաքի մոտ գտնվող Չողա Ահովան տարածքում, Սարփոլ- Զահաբի և Ղասրե Շիրինի շրջակայքում և որոշ այլ վայրերում:
Սակայն Խորամշահրը Իրանի միակ քաղաքն էր, որը օկուպացվեց բաասական ուժերի կողմից:Քաղաքի օկուպացիայի ժամանակ իրաքցիները Խորամշահրը դարնելով ավերակ ,քաղաքում մահվան հոտ տարածեցին ,և ավերեցին շատ կառույցներ: Խորամշահրի պատերազմի ժամանակվա լուսանկարներն ավելի շատ նման են երկրաշարժից տուժած քաղաքից արված լուսանկարների:Բայց երբ դիտում ենք գնդացիրների կրակահերթի, ականանետների ու թնդանոթների գնդակների ու բեկորների խոցման վայրերը կամ կիսավեր շենքերի դռների ու պատերի վրա ԱՌ.ՊԻ.ՋԻ հրթիռների ու թնդանոթների հետքերը,որոնք դժվարությամբ են գոյատևում ,նոր հասկանում ենք ,որ տեղում ծանր պատերազմ է եղել և մարդկային կերպարանքով օկուպանտներ ավերել են Խորամշահրը:
Խորամշահրը իր հիմնադրումից,այսինքն՝ 1812 թվականից մինչև 1979 թվական՝Իսլամական հեղափոխության հաղթանակը,երեք անգամ օկուպացվել է,մեկ անգամ Բաղդադի տիրակալի և երկու անգամ անգլիացիների կողմից : Խորամշահրի հիմնադրումից առաջ ,այս քաղաքի այժմյան տարածքում եղել է «Բայան»անունով պատմական քաղաք ,որը շարունակել է գոյատևել մինչև հիջրեթի չորրորդ դարը: Մինչ «Բայանի» անմարդաբնակ դառնալը, ստեղծվել է Քարունը Արվանդ գետին միացնող ջրանցքը, որն անցնում է Խորրամշահրով։
Բասական ուժերի կողմից Խորամշահրը օկուպացվելուց հետո ,այս քաղաքում չկար որևէ շինություն ,որը ավերվածության նշաններ չունենար: Այդ ժամանակաշրջանից պահպանված պատկերների վերանայումը ցույց է տալիս, որ կանխամտածված ավերածությունների ուժգնությունն ու չափը եղել է աներևակայելի և միայն խիստ և իրարահաջորդ երկրաշարժի դեպքում կարելի է երևակայել նման ավերածություն ու վնաս: Գրասենյակային և բնակելի շենքերից, առևտրային ու շուկայական տարածքներից բացի , ոչնչացվեցին նաև այգիներն ու արմավենիների դաշտերը:Շատ ցավալի էր Խորամշահրի և Աբադանի շրջակայքի արմավենու ընդարձակ դաշտերի տեսարանը, որտեղ բոլոր ծառերը հատվել էին:
Անշուշտ պետք է ասել, որ թեև մարդկային կյանքերը, գաղթականների իրավիճակը, բռնությունը և խաղաղության ձգտումը բոլոր այն հարցերն են, որոնք առաջնահերթ են համարվում հակամարտությունների ժամանակ,այնուամենայնիվ, մշակութային ժառանգությունը ոչ միայն պետք է փոխանցվի գալիք սերունդներին, այլև այն պետք է դիտվի և պահպանվի ,որպես հետպատերազմյան ժամանակաշրջանի վերակառուցման էական տարր և պաշտպանվի ,որպես սոցիալական համախմբվածության երաշխիք :
Քանի որ այսօր ևս Ուկրայինայում պատերազմի շարունակմամբ ,պատմամշակութային վայրերին հասցված վնասների վերաբերյալ մտահոգությունները ավելացել են:Այս երկրից ստացված լուրերում և հաղորդումներում ավազի պարկերով պաշտպանված արձանների և պատմական հուշարձանների պատկերները ,իրենց արվեստը պահպանելու համար օգնություն խնդրող թանգարանները և եկեղեցիները ,որոնք իրենց խորանի արձանները արտերկիր են փոխադրում ,այս օրերին դարձել են սովորական երևույթներ:
Ուկրայինաում գոյություն ունեն մեծաթիվ թանգարաններ,փոքր մասնավոր հաստատություններից մինչև պետական նշանավոր համալիրներ: Հիմա բոլորն անհանգստացած են, որ Ուկրաինայում պատերազմը կոչնչացնի այս արժեքավոր ժառանգությունը։Մտահոգություն, որը պատերազմի առաջին օրերից հանգեցրեց թանգարանների փակմանը և նրանք իրենց արվեստի գործերը փոխադրեցին ապահով վայրեր , այդ թվում՝ հակաօդային ապաստարաններ :
Ցավոք սրտի, նկատվում է ,որ Ուկրաինայի պատերազմի երկարաձգմամբ,ավելանա եվրոպական այս երկրի մշակութային, պատմական և գեղարվեստական ժառանգությանը հասցված վնասների ցանկը:Նույնը խնդիրը ,որը տեղի ունեցավ Իրանի նման երկրներում և վերջին տարիներին Իրաքում, Աֆղանստանում և Սիրիայում,դրա ականատեսը եղանք։