Հունիս 11, 2022 15:10 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք աշխարհում թաքֆիրական ու ահաբեկչական ամենամեծ խմբավորումներից մեկի դեմ պայքարում Իրանի եզակի դերակատարությանը։

Բարև ձեզ թանկագին բարեկամներ,  ներկայացնում ենք «Պայծառ ապագա» հաղորդաշարի հերթական թողարկումը:Շաբաթական հեռարձակվող այս հաղորդաշարի ընթացքում խոսում ենք Իսլամական հեղափոխության վերջին 4 տասնամյակների ձեռքբերումների մասին՝ իսլամական հեղափոխության հեռանկարը ուրվագծելու համար։  Նախորդ հաղորդումների  ժամանակ խոսեցինք իսլամական հեղափոխության կարևորագույն ձեռքբերումներից մեկի՝ անվտանգության մասին:Անվտանգությունը ունի զանազան ոլորտներ: Իրանի Իսլամական Հանրապետությունը ժողովրդական կառավարության երաշխիքով և քաղաքական ու ռազմական հնարավորություններով մեծ ազդեցություն ունի Մերձավոր Արևելքում:Իսլամական հեղափոխությունը փոխեց Մերձավոր Արևելքի քաղաքական և անվտանգության հավասարումները։Իսլամական հեղափոխության ազդեցության տակ գտնվող այս փոփոխությունները եղել են Մերձավոր Արևելքի զարգացումների կարևորագույն շարժառիթներից մեկը վերջին չորս տասնամյակների ընթացքում:Միացյալ Նահանգները և նրա տարածաշրջանային դաշնակիցները վերջին չորս տասնամյակում ոչ մի ջանք չեն խնայել Իսլամական Հանրապետությանը հարվածելու և տապալելու համար:Այդ միջոցներից ամենակարեւորներից մեկը 1980 թվականի սեպտեմբերին, Իրան ներխուժելու հարցում Սադամ Հոսեյնի հանցավոր բռնապետական ռեժիմին աջակցելն էր։Սակայն,Իրանի ժողովուրդը ութամյա դիմադրության արդյունքում  ,խայտառակ պարտության մատնեց  Իրաքի բաասական ռեժիմին և նրա տարածաշրջանային ու անդրտարածաշրջանային աջակիցներին : Բայց սա Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդավարական  ​​համակարգի դեմ թշնամանքի ավարտը չէր։Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի կարեւորագույն գործողություններից մեկը տարածաշրջանային դաշնակիցների աջակցությամբ ԻԼԻՊ-ի թաքֆիրական եւ ահաբեկչական հոսանքին աջակցելն էր Իսլամական Հանրապետության եւ դիմադրության առանցքի դեմ: ԱՄՆ-ը տարածաշրջանում իր ներկայությունն ու ազդեցությունը պահպանելու և թաքֆիրական ու ահաբեկչական շարժումների հանցավոր գործողությունները կառավարելու համար, ԻԼԻՊ-ի դեմ պայքարի դրոշը ծածանեց և ԻԼԻՊ-ի դեմ պայքարի համար կառավարություններից կոալիցիա կազմեց: Հենց այս աջակցությունների  արդյունքում ,ԻԼԻՊ-ը, որպես ձեւավորվող նոր երեւույթ, կարճ ժամանակահատվածում կարողացավ ազդել տարածաշրջանի ու աշխարհի երկրների վրա և որպես  ավերիչ դերակատար, արագորեն գրավեց ,երկու երկրներ՝Իրաքի ու Սիրիայի տարածքի մի զգալի մասը։Սա պատճառ դարձավ ,որ   ամբողջ աշխարհից  բազմաթիվ մարդիկ միանան ԻԼԻՊ-ին և աշխարհում հիմքը դրվեց   հզոր և ազդեցիկ թաքֆիրական և ահաբեկչական խմբավորման:Այնպես, որ այս խումբը միաժամանակ  ուղղակիորեն պայքարում էր երկու երկրի  և անուղղակիորեն մի քանի  երկրների դեմ։

ԻԼԻՊ-ի սալաֆիական-թաքֆիրական խմբավորման գործողությունները, միաժամանակ սպառնալով Իրաքի և Սիրիայի անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը, ուղղակի սպառնալիք էին Մերձավոր Արևելքի անվտանգության, հատկապես՝ տարածաշրջանի դիմադրության առանցքի երկրների համար:Քանի որ Իրանը Մերձավոր Արևելքի երկրներից է և տարածաշրջանի դիմադրության առանցքի կենտրոնում է  գտնվում , ուստի անտարակույս ԻԼԻՊ-ի առկայությունը Սիրիայում և Իրաքում, ի լրումն այդ երկրների ներքին կառուցվածքի և անվտանգության վրա ունեցած ազդեցությունների և հետևանքների, օբյեկտիվ սպառնալիք է Իրանի ազգային անվտանգության  ու տարածքային ամբողջականության համար: Այսպիսով, Իրանը, դաշնակցելով  Իրաքի ու Սիրիայի կառավարությունների հետ, ինչպես նաև Լիբանանի  Հեզբոլլահի  և Ռուսաստանի արդյունավետ աջակցությամբ, ձգտում էր հարվածել և ոչնչացնել ԻԼԻՊ-ին:Այսպիսով Իրանի Իսլամական Հանրապետությունը կանխեց իր շահերի դեմ  տարածաշրջանում առկա քաղաքական-անվտանգության գործընթացների  փոփոխությունը ՝ԱՄՆ-ի և իր  տարածաշրջանային դաշնակիցների կողմից։Արևմտյան Ասիայում, ԻԼԻՊ-ի նպատակներից ու ռազմավարություններից մեկը, իր ձևավորումից ի վեր ,եղել է ՝Իրանի ռազմավարական հիմքին  սպառնալը և դիմադրության առանցքի  թուլացնելը,որովհետև Իրաքում Սադամի տապալումից և 2006 թվականին Լիբանանում Հեզբոլլահի հաջող պատերազմից հետո Իրանի ռազմավարական խորքն  ու կշիռը մեծացավ,նույնիսկ  Սիրիայում տիրող ոչ հանդարտ պայմանները, տարածաշրջանային ու միջազգային հավասարումների ու հարաբերությունների փոփոխության հետևանքով  են:Նկատի առնելով  ԻԼԻՊ-ի ճգնաժամի ազդեցության հսկայական ոլորտները , այս ճգնաժամից ազդվել է նաև Իրանի արտաքին քաղաքականությունը ազգային, տարածաշրջանային և միջազգային հարթություններում:Սիրիայում և Իրաքում ԻԼԻՊ-ի խալիֆայության վերացման միջոցով Իրանը կարևորագույն արդյունավետ ուժն է թաքֆիրական  և ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում,իսկ Իրանի դերը Մերձավոր Արևելքի զարգացումներում, թաքֆիրական և ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում  նույնիսկ իր թշնամիների համար ևս անհերքելի է: ԻԼԻՊ-ի հզորացումը  Սիրիայի և Իրաքի անվտանգության և քաղաքական հավասարումների մեջ ,հետևանքն է էթնիկ-աղանդավորական բաժանումների, երկու երկրների միջև ներքին անվտանգության մարտահրավերների և մրցակցությունների ընդլայնման  ինչպես նաև ԻԼԻՊ-ի նկատմամբ  տարածաշրջանային և վերտարածաշրջանային   աջակցության :Թաքֆիրական և ահաբեկչական ԻԼԻՊ-ի խմբավորումը երբ  հաջողեց գրավել Սիրիայի հյուսիսային շրջանները և Ռաքքայի գրեթե ողջ նահանգը,այնուհետև  ներխուժեց Իրաք և իր վերահսկողության տակ վերցրեց Իրաքի Ռամադին և Ֆալուջա քաղաքները:2014 թվականին ԻԼԻՊ-ն ընդլայնելով իր ռազմական գործողությունները՝ գրավեց  Իրաքի երկրորդ մեծ քաղաք  Մոսուլը  և վերահսկողության տակ առավ Իրաքի մեծ մասը, այդ թվում՝ Տիկրիտը:ԻԼԻՊ-ի առաջխաղացումը դեպի Բաղդադի մոտակայքը,ռազմավարական զարմանքներից  էր:Թեև  ԻԼԻՊ-ի հակադրվելը  Սիրիայի հետ,որը Իրանի ռազմավարական դաշնակիցն է , շատ մտահոգություններ էր առաջացրել Իսլամական Հանրապետության համար,սակայն 2014 թվականին ԻԼԻՊ-ի մուտքը Իրաք ,դիտվեց որպես ներխուժում  Իրանի կենսական ինքնության տարածք ,ինչը առավել մտահոգություն առաջացրեց Իրանի դեմ ուղղված այս խմբավորման   սպառնալիքի  վերաբերյալ։

Իրանի Իսլամական Հանրապետության արագ օգնությունը՝ որպես Իրաքի միակ հրապարակային  և օպերատիվ աջակից,վերականգնելով Իրաքի բանակի ու պետական այրերի հոգեվիճակը  և   կանխելով Բաղդադի, Քարբալայի, Նաջաֆի և Էրբիլի անկումը, արդյունավետ հանդիսացավ  ժողովրդական կամավորական ուժերի կազմակերպման գործում, և աստիճանաբար սկսվեց ազատագրվել օկուպացված տարածքները:Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը որոշիչ դեր է խաղացել ԻԼԻՊ-ի դեմ Իրաքի հաղթանակում :Իրականում Իրանն առաջին երկիրն էր, որն օգնության հասավ Իրաքին և լայնածավալ սպառազինություն տրամադրեց Իրաքի  բանակին, ալ-Հաշդ ալ-Շաբիին և քուրդ Փեշմերգա ուժերին:Սիրիայում և Իրաքում ճգնաժամի սկսվելուն պես Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման  հրամանատար ,նահատակ գեներալ մայոր  Ղասեմ Սոլեյմանին այդ երկրների կառավարությունների խնդրանքով մեկնեց  մարտադաշտ՝ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու նպատակով։Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման մեթոդն ու տրամաբանությունը՝ նույն երկրներում, թաքնված  կարողությունների ակտիվացումն էր,հետևաբար, Իրաքում Հաշդ ալ Շաաբին և  Սիրիայում՝ ժողովրդական աշխարհազորային ուժերը  (հայրենասիրական պաշտպանության ուժեր) ձևավորվեցին , և նրանց և Հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման օգնությամբ, առաջնորդությամբ ու խորհուրդներով՝ ԻԼԻՊ-ի դեմ  դիմակայություն սկսվեց  և ահաբեկիչները գրեթե հեռացվեցին  այս երկու երկրներից: Թե՛ Իրաքում, թե՛ Սիրիայում շատ քաղաքական գործիչներ և զինվորականներ խոստովանել են, որ Դամասկոսն ու Բաղդադը կփլուզվեին, եթե չլինեին գեներալ մայոր  Սոլեյմանիի և նրա զինակիցների  ջանքերը:Սիրիայում իրանցի խորհրդականների նախկին հրամանատար գեներալ մայոր  Մոհամմադ Ջաֆար Ասադին ասում է.«Բաղդադում կայացած մի նիստին ,որ  ներկա են եղել հոգեւորականներ, քաղաքական գործիչներ, տնտեսագետներ և այլն,նրանք ասացին .«Եթե այդ չորեքշաբթի օրը գեներալ մայոր Սոլեյմանին  Բաղդադ չմտներ ,ոչ միայն կփլուզվեր Բաղդադը,այլ նաև Նաջաֆ և Քարբալա քաղաքները:Ժողովուրդը փախուստի էր դիմել : Բաղդադտի պատասխանատուները ևս պատրաստվում էին լքել քաղաքը ,սակայն եկավ գեներալ մայոր Սոլեյմանին և իրավիճակը փոխեց»: 

Նահատակ գեներալ մայոր Հաջ Ղասեմ Սոլեյմանի

Նահատակ գեներալ մայոր Սոլեյմանին Բաղդադում հիմքը դրեց 14 խմբերի: Յուրաքանչյուր խմբի համար ռազմաբազայի հիմքը դրեց  և մարդկանց և ուժերի մեջ աշխատանքային բաժանումներ կատարեց: Նրանցից ոմանք Բաղդադի պահպանման պատասխանատու նշանակվեցին ,իսկ ուժերի մի մասը ևս գործուղվեցին կանխել ԻԼԻՊ-ի ուժերի առաջխաղացը: Քուրդիստանի սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության գլխավոր քարտուղար Մուհամմադ Հաջ Մահմուդն ասում է.«ԻԼԻՊ-ի հարձակումից հետո առաջին երկիրը, որը հասավ Էրբիլի օդանավակայան նույնիսկ ԱՄՆ-ից և Եվրոպայից առաջ, Իրանի Իսլամական Հանրապետությունն էր:Հաջ Ղասեմը  եկել էր ռազմական փորձագետների 70 զինակիցներով  և երեք բեռնվածք զինամթերքով, որն անհրաժեշտ էր ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու համար, և նրանք իրենք համագործակցեցին Փեշմերգայի ուժերի հետ,նույնիսկ Մախմուրի շրջանում նահատակներ ունեցան»: Իրաքի ժամանակի վարչապետ Հեյդար ալ Էբադին  Համաշխարհային տնտեսական ֆորումում ունեցած ելույթի ընթացքում գնահատելով Իրանին , անձամբ  Ղասեմ Սոլեյմանիին համարել է , որպես Իրաքի գլխավոր դաշնակիցներից մեկը ԻԼԻՊ-ի դեմ պայքարում։ Իրաքի  Քուրդիստանի տարածքի  ժամանակի ղեկավար Մասուդ Բարզանին ԻԼԻՊ-ի ջախջախումից հետո  ասել էր, որ Ղասեմ Սոլեյմանին առաջինն էր, ով Իրաքի դեմ ԻԼԻՊ-ի հարձակումից հետո ,օգնության շտապեց  քրդական Փեշմերգա ուժերին:Գեներալ մայոր Սոլեյմանիի նման մեծ հրամանատարների առաջնորդությամբ ու ղեկավարությամբ ԻԼԻՊ-ին ջախջախելը, աշխարհին ապացուցեց Իրանի եզակի դերակատարությունը,տարածաշրջանի անվտանգության դեմ ուղղված ամենամեծ սպառնալիքը համարվող ԻԼԻՊ-ի դեմ պայքարում։

Պիտակ