Վիլայաթի դերն ու դիրքը՝ իսլամական հեղափոխության ձեռքբերումների պահպանման գործում
Վիլայաթ Ֆաղիհը եղել է իսլամական հեղափոխության առանցքային սկզբունքը և վերջին չորս տասնամյակների ընթացքում դրա պահպանման և գոյատևման երաշխավորը: Իսլամական հեղափոխության մեծ առաջնորդ լուսահոգի Այաթոլլահ Իմամ Խոմեյնին, որպես Վալի Ֆաղիհ, հեղափոխության առաջին տասը տարիներին հանդես է եկել եզակի և հիմնարար դերակատարությամբ՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի և Իսլամական Հանրապետության համակարգի նպատակների առաջմղման գործում:
Իրանի և իսլամական աշխարհի պատմության այս մեծ մարդու՝ իմամ Խոմեյնիի մահվանից 33 տարի անց, նրա մտքերն ու գաղափարները դեռևս լուսատու ճրագ են Իսլամական Հանրապետության համակարգի համար, և նրա ցուցումներն խթանիչներ են իսլամական համակարգի պահպանման համար: Իմամ Խոմեյնիի կերպարի մասին ոխսելիս կարևոր է նշել, որ նա ուներ բոլոր անհրաժեշտ հատկությունները մուսուլման զանգվածներին առաջնորդելու և օրինակելի դեր կատարելու համար։ Իմամի յուրահատկություններից էին՝ խորը գիտելիքն ու խորը կրոնական ըմբռնումը, արտակարգ ազնվությունը, հզոր առաջնորդի կամք և վճռականություն ունենալը, արտասովոր խելքն ու բանականությունը, դժվարությունների ժամանակ խիզախության դրսևորումը, ճնշված ու թույլ խավերի նկատմամբ համբերությունը, տոկունությունը և կարեկցանքը, ժողովրդի հետ կապ հաստատելու և մարդկանց վրա ազդելու կարողությունը, և ամենակարևորը` բարեպաշտությունը և աշխարհիկ վայելքներին ուշադրություն չդարձնելը:
Իմամ Խոմեյնին, որպես իսլամական հեղափոխության ճարտարապետ, Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադրումից հետո, հեղափոխության հաջորդ փուլերում, միշտ ընդգծել է ժողովրդի և զինված ուժերի միասնության անհրաժեշտությունը և ժողովրդի աջակցության ազդեցությունը՝ իսլամական համակարգը խռովություններից, դավադրություններից ու սադրանքներից պաշտպանելու հարցում։
Բացի այդ, իմամ Խոմեյնին մշտապես մարդկանց հորդորում էր լավ գործեր անել և հեռու մնալ վատ գործերից: Նա մշտապես բացահայտում էր թշնամիների դավադրությունները: Իմամի դերը և նրա տեղը կրոնական իշխանության մեջ և նրա արդյունավետ սոցիալական հեղինակությունը մարդկանց շրջանում հանգեցրին իսլամական համակարգի կայունացմանը: Իմամ Խոմեյնին լիովին տիրապետում էր Իսլամական Հանրապետության համակարգի և աշխարհի պայմաններին, բացահայտում էր թշնամիներին և արագ նկատում համակարգի թշնամիների դավադրությունները և անհրաժեշտության դեպքում համապատասխան տրամաբանական դիրքորոշում ընդունում դավադրությունները չեզոքացնելու համար։
Իմամ Խոմեյնին մշտապես կարևորում էր հասարակության մեջ անվտանգության առկայությունը՝ իսլամական համակարգը և դրա ձեռքբերումները պահպանելու համար: Իրականում իշխանությունների ձևավորման հիմնասյուներից և պատճառներից մեկը հանրային անվտանգության հաստատումն է։ Հանրային անվտանգության հաստատումը դրված է երկու հիմքի վրա՝ արտաքին թշնամիների, ներառյալ բացահայտ ռազմական ագրեսիայի, կամ ահաբեկչական և ընդհատակյա գործողությունների դեմ անվտանգության միջոցառումների առկայությունը, և ներքին հանցագործություները, քաղաքացիների կյանքին ու գույքին ոտնձգելը կանխելու միջոցների կիրառումը։
Իմամ Խոմեյնին, հղում անելով իսլամի վաղ շրջանի պատմությանը, ընդգծում էր, որ անվտանգության ապահովումը քաղաքացիության իրավունքներից է, և բոլորը պետք է ապրեն անվտանգ պայմաններում։ Նա նաև ընդգծում էր ժողովրդի և ուժերի միասնությունն ու համերաշխությունը իսլամական համակարգի պահպանման համար։ Իմամ Խոմեյնին մի կողմից զինվորականներին և իրավապահ ուժերին կոչ էր անում պահպանել իսլամական էթիկան թշնամու և իսլամական հասարակության անդամների հետ առերեսվելիս, և մյուս կողմից զինված ուժերի միջև համերաշխությունը պահպանելու համար իմամ Խոմեյնին ԻՀՊԿ-ի և բանակի ղեկավարներից պահանջում էր արգելել այն մարդկանց մուտքը բանակ և կորպուս, ովքեր տարաձայնություն կառաջացնեն։
Իսլամական հեղափոխության պատմության տարբեր ժամանակաշրջաններում և Իսլամական Հանրապետության ձևավորման ու աճի ժամանակաշրջանում միլիոնավոր մարդկանց մոբիլիզացնելու գործում Իմամ Խոմեյնիի դերն այնքան ակնհայտ է, որ բոլոր վերլուծաբանները հաստատել են դա, և, անշուշտ այս հարցում մեծ նշանակություն ուներ իմամի և ժողովրդի միջև խորը զգայական կապը։ Իմամ Խոմեյնին միշտ ընդգծել է ժողովրդի աջակցության դերը չարիքի կանխման գործում: Իմամ Խոմեյնին այս առնչությամբ ասել է. «Ժողովրդի աջակցությամբ դուք կարող եք կանգնեցնել այս չարգործությունները, որոնք երբեմն տեղի են ունենում քաղաքներում: Իրականում ժողովրդին հուսադրելը հիմք է ստեղծում նրա՝ ասպարեզում ներկայության համար, քանի որ հույսը բերում է ուրախություն և ամրացնում ոգին և մեծացնում է դժվարություններին դիմանալու կարողությունը: Նա դա քաջ գիտակցում էր և հիանալի իրականացնում»:
Իմամ Խոմեյնին միշտ ընդգծել է իսլամական հասարակության միասնությունը և ժողովրդի ու իսլամական համակարգի կապը և բազմիցս զգուշացրել է բառերի տարբերության և դրա բացասական հետևանքների կապակցությամբ: Իմամ Խոմեյնին համոզված էր, որ բառերի տարբերությունները հանգեցնում են Աստծու շնորհից զրկվելուն: Իմամ Խոմեյնին միշտ ժողովրդին կոչ էր անում չպառակտվել։ Նա կարծում էր, որ ասպարեզում ժողովրդի ներկայությունը կանխում է երկրին վնաս պատճառելը։ Իմամ Խոմեյնին այս կապակցությամբ ասել է. «Եթե, Աստված մի արասցե, կորցնեք միաբանությունը և ձեր նպատակակետը իսլամական իշխանությունը չլինի, դուք նորից չեք կարողանա քայլ անել: Եթե չկարողանաք քայլ անել դա կնշանակի, որ թշնամին մի քայլ առաջ կգա ու դուք կթուլանաք, կնահանջեք, և նրանք դավադրությունները կավելացնեն»։
Իսլամական հեղափոխության և դրա ձեռքբերումների պահպանման հարցում Իմամ Խոմեյնիի կարևորագույն քայլերից մեկը թշնամուն ճանաչելն էր և նրա շեշտադրումն էր կայսերապաշտության դեմ պայքարի վրա, որի խորհրդանիշն է ժամանակակից դարում որպես մեծ սատանայի՝ ԱՄՆ-ի քաղաքականությանն ու գործողություններին դիմակայելը։ Նա ճիշտ հասկացավ, որ Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր թշնամին ԱՄՆ-ի կառավարությունն է։ Նա ԱՄՆ-ին անվանել է «մեծ սատանա»։ Վերջին չորս տասնամյակների ընթացքում մենք մշտապես ականատես ենք եղել ԱՄՆ-ի թշնամական գործողություններին և չարագործություններին իսլամական համակարգի դեմ, այնպես որ Վաշինգտոնը գլխավորելով Արևմտյան բլոկը, օգտագործել է իր բոլոր հնարավորություններն այս համակարգի դեմ։ Իմամ Խոմեյնին, լիովին գիտակցելով Միացյալ Նահանգների իմպերիալիստական բնույթը, բազմիցս զգուշացրել էր այդ մասին և ընդգծել ԱՄՆ-ին արդյունավետ դիմակայելու անհրաժեշտությունը։
Իմամի դերը որպես առաջնորդ և ԶՈՒ-ի գլխավոր գերագույն հրամանատար ով պատասխանատու էր պատերազմի ռազմավարության որոշման և առաջնորդման համար, ամենակարևոր արդյունավետ գործոնն է եղել Իրաքի կողմից Իրանին պարտադրված պատերազմի 8-ամյա տարիներին Իրանի ժողովրղի հերոսական ոգին բարձր պահելու գործում։ Իմամ Խոմեյնիի միստիկական ու էպիկական կերպարը և նրա հայեցողությունը, ուսմունքն ու կյանքը խորը ազդեցություն են թողել Իրանի ժողովրդի և նրա մարտիկների ոգու և թշնամուն դիմակայելու վրա: Իմամ Խոմեյնիի մարտավարության և ժողովրդի դիմադրության շնորհիվ սրբազան պաշտպանությունը դարձավ Իրանի ժողովրդի կայունության, արժանապատվության, տոկունության, խիզախության, զոհաբերության և նահատակության խորհրդանիշը։
Ներկայումս իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին որոշիչ, ճակատագրական և առաջնորդող դեր ունի Իսլամական հեղափոխության հարատևման և նրա ձեռքբերումների պահպանման գործում։ Հաշվի առնելով համաշխարհային իմպերիալիզմի թշնամության և տարբեր դավադրությունների հարատևումը, որոնց բախվել է Իսլամական Իրանը Այաթոլլահ Խամենեիի առաջնորդության օրոք, նրա դերը մեծ է եղել թշնամիների դավադրություններին դիմակայելու և տարբեր ոլորտներում համակարգի մակրոքաղաքականությունները մշակելու հարցում և կարելի է ասել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի կարևորագույն քայլերից են համարվում անցած 33 տարիների ընթացքում Իրանի իսլամական հեղափոխության և համակարգի ձեռքբերումները պահպանելու ոլորտում։
Իր ելույթներում Գերագույն առաջնորդը նշել է Իսլամական հեղափոխության ձեռքբերումները, որոնք կարելի է թվարկել հետևյալ կերպ.
- Որոշումների կայացման հարցում անկախ լինելը, երկրի տարածքային ամբողջականության պահպանումը և Իրանին արժանի պատիվ բերելը։
-Իրանի դիրքի բարելավումն աշխարհում, հեղափոխության կարգախոսների արտահանումը և աշխարհի արդարատենչների իսլամական հեղափոխությամբ ներշնչվելը։
- Հանրային ազատությունների ընդլայնումը, երիտասարդներին ազատախոհության ու ազատ քննարկումներ անցկացնելու խրախուսանքը։
- Նախահեղափոխության շրջանի համեմատությամբ հանրային նպաստների և նյութական միջոցների ընդլայնումը։
- Հոգևոր առաջընթաց և հեղափոխության մթնոլորտում կատարելագործման հնարավորությունը։
- Սոցիալական արդարության տարածումը։
- Կոռուպցիայի դեմ պայքարը։
- Բռնատերերին և համաշխարհային տիրակալներիին դիմակայելու կարողությունը։
- Իսլամական հեղափոխության առաջընթացի համեմատությունն աշխարհի այլ հեղափոխությունների հետ։
-Գիտական և արդյունաբերական աճը, շարժում գիտության սահմաններում և արտակարգ առաջընթաց բժշկության, դեղագործության և միջուկային տեխնոլոգիաների ոլորտում։
Անշուշտ, անհերքելի է իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի դերն այս ձեռբերումներից յուրաքանչյուրին հասնելու և դրանց պահպանման գործում: Անցած երեք տասնամյակների զգայուն ժամանակահատվածներում նա խոհեմությամբ ու հեռատեսությամբ կարողացավ իսլամական համակարգը դուրս բերել ծանր իրավիճակներից: Այաթոլլահ Խամենեին ի պատասխան այն հարցին, թե ո՞րն է առաջնորդի պարտականությունը և ինչպիսի՞ն է նրա կառավարման մեխանիզմը. ասում է. «Սահմանադրության մեջ առաջնորդի ամենակարեւոր պարտականությունը ընդհանուր քաղաքականություն մշակելն է» և երկրորդ՝ «առաջնորդի պարտականությունն է՝ զգալ, որ տեղի է ունենում մի շարժում, որը շեղում է համակարգի ուղղությունը։ Այստեղ առաջնորդի պարտականությունն է ասպարեզ դուրս գալ ու ամեն կերպ կանգնեցնել այդ շարժումը։ Նույնիսկ եթե դա աննշան դեպք է: Գործողության ասպարեզում այս երկու պարտականությունների կատարումը մի կողմից հանգեցնում է ընդհանուր ուղղորդման և մակրոմակարդակով ուղու որոշմանը դեպի համակարգի նպատակների իրագործում, իսկ մյուս կողմից դա հանգեցնում է երկրի խնդիրների մոնիտորինգի և անհրաժեշտ ոլորտներ խելացի մուտքի, որպեսզի մեխանիզմները չխեղաթյուրվեն և երկիրը չհայտնվի փակուղում»։