Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում(92)
(last modified Wed, 28 Sep 2022 04:17:15 GMT )
Սեպտեմբեր 28, 2022 07:47 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 598 բանաձևի վավերացման ժամանակ Իրանի տնտեսական ու ռազմական իրավիճակին:

Նախորդ հաղորդման ընթացքում անդրադարձանք ՄԱԿ-ի յոթերորդ կանոնադրությամբ թիվ  598  բանաձեւի հաստատմանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սադամի ռեժիմի կողմնակիցների կողմից։ Յոթ բանաձեւերը, որոնք հրապարակվել էին նախքան թիվ 598 բանաձեւը, կոչ էին անում կողմերին զսպվածություն ցուցաբերել եւ  դադարեցնել պատերազմը։ Հարցը, թե ինչու Իրաքը սկսեց պատերազմը, երբեք չի արծարծվել այս բանաձեւերում։ Մինչ Սադամի վարչակարգի կողմից Քուվեյթի օկուպացման հարցում Իրանի դեմ Սադամի ագրեսիայի ավարտից երկու տարի անց ԱՄՆ-ը գործնականում զբաղեցրեց Քուվեյթի կառավարության տեղը և իրականացրեց բոլոր անհրաժեշտ քաղաքական, ռազմական և իրավական գործողությունները Քուվեյթից  Իրաքին հեռացնելու համար:  Բայց Իրանի դեմ Իրաքի պարտադրված պատերազմի ժամանակ ԱՄՆ-ը փորձում էր Իրանին պատժել ԱՄՆ-ի ազդեցության գոտուց (իր պատկերացմամբ) դուրս գալու համար։ Ավելի ճիշտ, կարելի է ասել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այդ տերությունների պահանջները ներկայացնում է իր բանաձեւերի տեսքով, և ԱԽ անդամների հետ երկրների շփման և փոխգործակցության մակարդակը ազդեցիկ է բանաձևերի բովանդակության մեջ: Թիվ 598  բանաձեւի հրապարակումից հետո Սադամի վարչակարգն ընդունեց այն, քանի որ Բասրայի արեւելքում Քարբալա 5 օպերացիայից հետո ստեղծված իրավիճակը խիստ թույլ դրության մեջ դրեց Սադամի ռեժիմին: Սադամի ռեժիմը շնորհակալություն հայտնեց ԱԽ-ին՝ թիվ 598 բանաձեւի հրապարակումից հետո։ Սակայն 1987 թվականի հուլիսի 21-ի հայտարարության մեջ Իրանի արտաքին գործերի նախարարությունը մատնանշեց բանաձևի կետերի հակասությունը և նշեց, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն հրաժարվել է ներկայացնել պատերազմի նախաձեռնողին, և 8 օր անց իր կարծիքը հայտնեց Անվտանգության խորհրդին, որ, նախ պետք է բացահայտել ագրեսորին: Պատերազմը դադարեցնելու Իրանի պայմաններից մեկն այն էր, որ Իրաքը ներկայացվի որպես պատերազմի նախաձեռնող և դատապարտվի միջազգային կառույցների կողմից Իրանի դեմ իր ռազմական ագրեսիայի համար: Ուստի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւի վեցերորդ կետը մշակվեց այնպես, որ վերաբերում էր պատերազմը նախաձեռնողի պատասխանատվությանը։ Այս կետը մեծ չափով, բայց ոչ ամբողջությամբ ապահովում էր Իրանի պահանջը։ Իրանը ցանկանում էր բանաձևը ներկայացնել ագրեսորին, մինչդեռ այս բանաձեւի 3-րդ կետում պահանջվում էր միայն ներկայացնել պատերազմ սկսելու պատասխանատուին։ Ընդհանրապես, Իրանը այս օրերին լայն դիվանագիտական ​​գործունեության փոխարեն դիմել էր բանաձեւի վերաբերյալ դիրքորոշումներ հայտնելուն եւ գործնականում չկարողացավ փոխել բանաձեւի բովանդակությունը։ Այնուամենայնիվ, Իրանը այս բանաձեւը համարեց ՄԱԿ-ի բանաձեւերի լավագույն տեսակը պարտադրված պատերազմի սկզբից մինչ այդ։ Այս բանաձեւի կետերի մեծ մասը ինչ-որ կերպ բավարարում էր պատերազմին վերջ տալու Իրանի պահանջները։ Ելնելով դրանից՝ կարելի է ասել, որ թիվ 598 բանաձեւը Իրանի համար լավագույնն ու ամենահարմար բանաձեւն էր պարտադրված պատերազմի սկզբից մինչեւ դրա հրապարակումը։ Իհարկե, Իրանը կարծում էր, որ կետերի հաջորդականությունը պետք է փոխվի, և ագրեսորին որոշող հանձնաժողովին առնչվող կետը դրվի բոլոր կետերից առաջ։ Բանաձեւի հաստատումից հետո Իրանը բանակցությունների միջոցով փորձում էր հասնել նման նպատակի։ Այդ իսկ պատճառով Իրանը չմերժեց բանաձեւը եւ երկու ամիս հաստատվելուց հետո այն պայմանականորեն ընդունեց։

 

Իրանը փորձում էր հասնել նրան, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Խավիեր Պերես Դեկոյարը լրացուցիչ արձանագրություն պատրաստի թիվ 598 բանաձեւի գործադրման համար, որպեսզի Իրանը ընդունի այն։ 1987 թվականի սեպտեմբերի 9-ին Իսլամական հեղափոխության մեծ առաջնորդ և գերագույն գլխավոր հրամանատար Իմամ Խոմեյնիի ներկայությամբ երկրի եռյակ իշխանությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ որոշվեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ասել, որ եթե ԱԽ-ն Իրաքին ներկայացնում է որպես պատերազմի նախաձեռնող, մինչև դատական նիստի անցկացումը Իրանը պատրաստ է գալ հրադադարի համաձայնության, Սակայն ՄԱԿ-ը Իրանին կոչ էր անում բանաձևի անվերապահ ընդունումը: 1978թ. նոյեմբերի 29-ին Իմամ Խոմեյնին երկրի պատասխանատուներին ասել էր.«ՄԱԿ-ում կշարունակենք քաղաքական աշխատանքը և ռազմական գործունեությունն էլ պետք է հզոր լինի»: Նա երկրի ԱԳ նախարարին նույնպես ասել էր, որ այդ նախարարության ներկայացուցիչները բանակցության համար գնան ՄԱԿ և քաղաքական ու ռազմական աշխատանքները միաժամանակ իրականացվեն: Թիվ 598 բանաձեւը հրապարակվելուց հետո ԱՄՆ-ն​​ որոշեց օգտագործել իր ռազմական հզորությունը՝ ստիպելու Իրանին ընդունել այն: Դրա հիման վրա ուժեղացվեց Պարսից ծոցում գտնվող ամերիկյան ռազմական նավատորմը և նավատորմին ավելի շատ առաքելություններ տրվեց։ Նման իրավիճակում ամերիկյան ռազմանավերը հանդես էին գալիս որպես Պարսից ծոցի ոստիկանություն։ Նրանք փորձում էին զսպել Իրանի ռազմական գործողությունները Իրաքի գործողությունների դեմ և կասեցնել Իրանի ռազմական արձագանքները։ Գործնականում ամերիկյան նավերն իրենց պահում էին որպես Պարսից ծոցում իրաքյան ռազմական հզորության մաս։ Մյուս կողմից, ԱՄՆ-ն, ԱԽ-ում խանգարումներ առաջացնելով Իրանի համար, մեծ ջանքեր գործադրեց Իրանի դեմ հաստատել զենքի վաճառքի արգելման բանաձև: Միացյալ Նահանգները մտադիր էին Բանաձեւի ընդունումից հետո շրջապատել Իրանի նավահանգիստները: Միևնույն ժամանակ, թիվ 598 բանաձևի հաստատմամբ, ԱՄՆ-ն որոշեց զարգացնել, զինել Սադամի ռեժիմին ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ մյուս երկրների օգնությամբ՝ Իրանի ռազմական հզորությանը դիմակայելու համար։ Նաև Սադամը խրախուսվում էր իր ռազմական մարտավարությունը պաշտպանականից փոխել  հարձակողականի և հետ գրավել Իրանի կողմից գրավված տարածքները: Մյուս կողմից, զենքի շուկան վերահսկվում էր, որպեսզի  Իրանը չկարողանա հայթայթել պատերազմի համար անհրաժեշտ զենքը։ Զենքի վաճառքի նոր էմբարգոն պատճառ դարձավ, որ Չինաստանը ձեռնպահ մնա դեպի Իրան զենք արտահանելուց։ Նաև Իրաքի կառավարության հետ համագործակցության մեծացմամբ Իրաքի բանակին տրամադրվում էր տեղեկություն ռազմաճակատների իրավիճակի և Իրանի տեղաշարժերի մասին՝ Իսլամական Հանրապետության ցամաքային ներխուժումներին դիմակայելու նպատակով։

ԻԻՀ-ն այդ նոր իրավիճակում հայտնվել է երկակի և դժվարին դրության առաջ, մի կողմից, իր գերակա ռազմական դիրքի և կրոնական ու իսլամական հայացքների պատճառով, չէր ցանկանում հետ կանգնել իր սկզբունքային և իրավացի դիրքորոշումներից, իսկ մյուս կողմից, իր պահանջներին հետամուտ լինելու համար նա բախվում էր միջազգային շատ ծանր իրավիճակի և աճող քաղաքական-տնտեսական և ռազմական ճնշումների։ Այս բարդ իրավիճակի ի հայտ գալը լիովին խոցելի էր դարձրել Իրանի դիրքերը։ Այդ իսկ պատճառով, ցանկացած անփութություն և անուշադրություն կարող էր փոխել Իրանի գերակա դիրքը, որը հինգ տարվա շարունակական հարձակման և ռազմական հաղթանակի արդյունք էր: Նման իրավիճակում ԻԻՀ-ն փորձեց պահպանել իր ռազմական գերազանցությունը երկրի արեւմուտքում մի շարք գործողություններով եւ գերազանց դիրքով ավարտել պատերազմը։ Որովհետեւ հարավում իրաքյան ամրությունների ուժեղացման պատճառով այս հատվածում թշնամուն հանկարծակիի բերելու հնարավորություն չկար։ Այդ գործողություններից մեկն էր Իրաքի Սուլեյմանիա նահանգի Հալաբչա շրջանի հյուսիս-արևմուտքում իրականացված «Վալֆաջր 10» գործողությունը: «Վալֆաջր 10» գործողությունը չարդարացրեց Իրանի գերազանցության ամրապնդման ակնկալիքները՝ պայմանավորված գործողության տարածքով և դրա արդյունքներով։ Մինչև 1987 թվականը Իրանի ռազմական շարժումները, հատկապես լայնածավալ գործողությունները, որոնք զգալի ազդեցություն ունեցան պատերազմի ընթացքի վրա, հիմնականում իրականացվում էին հարավային տարածաշրջանում։ Հարավում նման գործողությունների չկրկնվելը նշանակում էր, որ հյուսիս-արևմուտքում գործողությունը չի ազդելու պատերազմի ընթացքի վրա, և արդյունքում գործողությունն իրականացնելու մի տեսակ ակնկալիքի առկայությունը պատճառ դարձավ, որ ուսումնասիրվեն պատճառները։ Պարսից ծոցում 1987 թվականին ԱՄՆ-ի հետ Իրանի հակամարտության կենտրոնացումը և Իրաքի կազմակերպությանն ու ամրություններին էականորեն չվնասելը պատճառ դարձան, որ Իրաքը մեծացնի իր զինված ուժերի ծավալն ու արդյունավետությունը՝ ձեռք բերված հնարավորության շնորհիվ վերականգնելով և պահպանելով իր ուժերը: Այս մասին Էնթոնի Քուրդզմանը «Դասեր ժամանակակից պատերազմներից» գրքի Բ հատորում, «Իրան-իրաքյան պատերազմ» գլխում գրում է.«1987 թվականի երկրորդ կեսին խոշոր հարձակումներ իրականացնելու համար Իրանի դժվարությունները Իրաքին տվեցին ազատ շունչ առնելու կենսական հնարավորություն, որը նա օգտագործեց իր ուժերն ու նոր հնարավորությունները լիովին կազմակերպելու համար: Բացի այդ, Իրաքի օդային հարվածների ազդեցությունն Իրանի տնտեսական ենթակառուցվածքի վրա նավթի արդյունահանման նվազման հետ մեկտեղ, ինչը թուլացրեց Իրանի տնտեսական ենթակառույցները,   որպես հարավում խոշոր ռազմական գործողությունների բացակայության ազդեցիկ գործոն ուշադրության արժանացավ»: Որոշ վերլուծություններում ընդգծվել է բավարար ուժեր ներգրավելու բացակայությունը՝ որպես գործողությունների լայն շրջանակ իրականացնելու Իրանի անկարողության հիմնական գործոն։ Ըստ Քուրդզմանի՝ Իրանի առաջին ձախողումն այն էր, որ չկարողացավ ազգային մոբիլիզացիա իրականացնել։ Ազգային մոբիլիզացիա, որը Իրանին վճռական առավելություն կտար պատրաստված  ու վարժեցված մարդուժի առումով: