Մոսկվա. Իրանի օրինական շահերը պետք է հարգվեն
(last modified Fri, 06 Jun 2025 07:26:21 GMT )
Հունիս 06, 2025 10:56 Asia/Tehran
  • Մոսկվա. Իրանի օրինական շահերը պետք է հարգվեն

Անդրադառնալով Իրանի միջուկային հարցի թեմայով ՌԴ փոխարտգործնախարարի և Մոսկվայում Իրանի դեսպանի հանդիպմանը, ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է. «Անհրաժեշտ է միջազգային իրավունքի հիմամբ հարգել Իրանի օրինական շահերը»։

Հղում անելով ԻՍՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ։

ՌԴ ԱԳՆ-ն այս կապակցությամբ հայտարարորության մեջ նշել է․ «Հանդիպման ընթացքում, հաշվի առնելով Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունները, կողմերը մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի, մասնավորապես՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի առաջիկա նիստի վերաբերյալ»։

Հայտարարության մեջ ասված է․ «Կողմերն ընդգծել են Իրանի խաղաղ միջուկային ծրագրից սպառնալիքների վերաբերյալ ենթադրություններից բխող լարվածությունը կանխելու անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել նաև ՄԱԳԱՏԷ-ում քաղաքական դրդապատճառ ունեցող երկրների կողմից ցանկացած հակաիրանական նախաձեռնության հետևանքներին, որոնք ուղղված են  Թեհրանի և գործակալության միջև կառուցողական փոխգործակցությանը վնասելուն  և Վաշինգտոնի հետ շարունակական երկխոսության համար խոչընդոտներ ստեղծելուն»։

Նախարարությունը հավելել է․ «Ընդգծվել է Թեհրանի միջուկային գործունեության նկատմամբ անտրամաբանական կասկածներն ու նախապաշարմունքները վերացնելուն ուղղված բանակցությունների շարունակման կարևորությունը։ Կարևոր է միջազգային իրավունքի հիմամբ հարգել Իրանի օրինական շահերը»։