Հոլոքոստի թեմայով ծաղրանկարի միջազգային երկրորդ ցուցահանդեսը
Հոլոքոստի թեմայով ծաղրանկարի միջազգային երկրորդ ցուցահանդեսի քարտուղար Շոջայի Թաբաթաբային նշել է. «Նպատակ չունենք մերժել կամ հաստատել Հոլոքոստը»:
Թեհրանի ծաղրանկարի տանը իրանցի ու արտասահմանցի ծաղրանկարիչների մասնակցությամբ կազմակերպվել է Հոլոքոստի թեմայով ծաղրանկարների մրցույթը: Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները դատապարտելու նպատակով այս մրցությանն իրենց ստեղծագործություններով մասնակցել են Ավստրալիայի, Բրազիլիայի, Չինաստանի, Ինդոնեզիայի ու Կոլումբիայի պես երկրներից տարբեր արվեստագետներ: Մրցությանը մասնակցող ստեղծագործությունների մասին դատում են երեք իրանցիներ ու նաև արտասահմանցի դիտորդներ:
Ցուցահանդեսի մյուս բաժնում ներկայացված են Հիտլերին ու Բենիամին Նեթանյահուին պատկերող ծաղրանկարներ, որոնցից մեկում Նեթանյահուի ձեռքին նկատելի է ԻԼԻՊ-ի ահաբեկիչների տեսքով մի սուր:
Հոլոքոստի ծաղրանկարի միջազգային մրցությունն առաջին անգամ 2005 թվականին կազմակերպվեց «Համշահրի» օրաթերթի միջոցով և «Իրան Քարթոն» կայքի համագործակցությամբ: 10 տարի անց Թեհրանում կազմակերպվել է մրցության երկրորդ շրջանը: Հոլոքոստի ծաղրանկարի մրցության ընտրյալները դրա ավարտին պարգևատրվելու են Թեհրանի արվեստների ժամանակակից ցուցահանդեսում:
---
Մրցությանը մասնակցել են Իրանի, Աֆղանստանի, Սիրիայի, Լիբանանի, Եմենի, Ավստրալիայի, ԱՄՆ-ի, Վենեզուելայի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Բրիտանիայի, Թուրքիայի, Սուդանի, Իսպանիայի, Սերբիայի, Սենեգալի, Ռուսաստանի, Ռումինիայի, Նիգերիայի, Մեկզիկայի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Եգիպտոսի, Դանիայի, Կուբայի, Կոլումբիայի, Չինաստանի, Բուլղարիայի, Կանադայի ու Բրազիլիայի ծաղրանկարիչները: Հոլոքոստի ծաղրանկարի միջազգային մրցույթին մասնակցելու համար ամենաշատ հայտերը ստացվել են Իրանից, Ֆրանսիայից, Բրազիլիայից, Ինդոնեզիայից ու Թուրքիայից:
Ցուցահանդեսի բացումը կատարվեց մայիսի 14-ին, Սիոնիստական ռեժիմի հիմնադրման օր՝ «Նաքբա»-ի օրվա հետ միաժամանակ: Նաքբան արաբերենում չարիքի իմաստով է: Պաղեստինցիները չարիք են բնորոշում իրենց տարածքների բռնազավթումից հետո տեղի ունեցած աղետալի դեպքերը: 1948 թվականի մայիսի 15-ին Պաղեստինի պատմության մեջ տեղի ունեցավ մի իրադարձություն, որը հռչակված է, որպես Նաքբայի օր: Պաղեստինցիների տեսակետից այդ օրը հիշեցնում է իրենց հայրենիքի ու տարածքների բռնազավթումը և դրան հաջորդած ավելի քան 800 հազար պաղեստինցիների տարահանման ու արտաքսման առաջին ալիքը:
Հոլոքոստի մրցության հայտում ներկայացված հարցումներում գոյություն ունեցող կարևոր կետերից մեկն այն էր, որ Հոլոքստի դիմաց ինչո՞ւ պիտի վճարի Պաղեստինի ժողովուրդը, ով ընդհանրապես մասնակցություն չի ունեցել Համաշխարհային երկրորդ պատերազմին: Եթե հիմնականում պատերազմի հեղինակը նացիստական Գերմանիան էր, ինչո՞ւ այդ երկրից որևէ տարածք չհատկացվեց պատերազմի զոհերին:
Ինչպես արդեն ասվեց ցուցահանդեսի մի բաժինը հատկացվել էր ծաղրանկարների, որտեղ ներկայացված էին Հիտլերն ու Բենիյամին Նեթանյահուն, օրինակ ծաղրանկարներից մեկում պատկերված էր Նեթանյահուն, որի ձեռքում նկատելի էր ԻԼԻՊ-ի ահաբեկիչների տեսքով մի սուր:
Այս մրցույթը կազմակերպող Շոջայի Թաբաթաբային «Ալ-Ալամ» հեռուստակայանին ասել է. «Այս ցուցահանդեսը պատասխան է ֆրանսիական «Շառլի Էբդո» պարբերաթերթում իսլամի մեծահարգ մարգարեի մասին անարգալից ծաղրանկարին ու նաև մեր հակառակության արտահայտությունն է Սիոնիստական ռեժիմի միջոցով Պաղեստինի ժողովրդի կոտորածի դեմ»:
Այս մրցության գործադիր քարտուղար Մոհամմեդ Հաբիբին նշել է. «Այս մրցույթի կարևոր կողմերից մեկը ցավի, տառապանքի ու անարդարության արտահայտումն է և այդ պատճառով էլ որոշում է կայացվել ծաղրանկարի ու քարթոնի միջոցով փոխանցել պաղեստինցիների ցավն ու տառապանքը:
----
Հետաքրքիր է, որ Իրանում նման ցուցահանդեսի կազմակերպումն արժանացել է սիոինստների սուր հակազդեցության: Մանկասպան մի ռեժիմ, ով սարսափել է մի ցուցահանդեսի շրջանակներում մի քանի արվեստագետների ստեղծագործությունների ցուցադրման պատճառով ու տարբեր միջոցներով սկսել է հակառակել դրա կազմակերպիչների հետ: Բայց ավելի հետաքրքիրն այն է, որ աշխարհի տարբեր կետերում որոշ անձինք ձայնակցելով այդ ռեժիմի պաշտոնատարների հետ մտահոգություն են հայտնել Հոլոքոստի թեմայով ծաղրանկարների ցուցահանդեսի կազմակերպման կապակցությամբ: Դրանց շարքում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իռինա Բոկովան, որը ամեն ինչից անտեղյակ լինելով հակառակել է ցուցահանդեսի հետ և դա Հոլոքոստի ուսուցման տարածում է անվանել:
Հոլոքոստի մրցույթի քարտուղարի կողմից նրան հղված պատասխան նամակում ասված է. «Մեր նպատակը Հոլոքոստը մերժելը կամ հաստատելը չէ: Հետևաբար կից ուղարկում ենք մրցության բաժին ընդունված ստեղծագործությունները պարունակող խտասալիկը: Խնդրում ենք ուշադրությամբ քննել այս ստեղծագործությունները: Անկասկած չեք կարող գտնել նույնիսկ մեկ պարագա, որտեղ Հոլոքոստի դեպքը ծաղրի ենթարկված լինի»:
«Տիկ. Բոկովա, դուք 2015 թվականի հունվարի 15-ին, մասնակցեցիք «Շառլի Էբդո»-ի ծաղրանկարիչների դաժան սպանությունը դատապարտող բողոքարարների ցույցին: Հավանաբար այդ հանրահավաքի մասնակիցներից առավել դուք տեղյակ պիտի լինեք այն մասին, թե ԻԼԻՊ-ի ահաբեկիչների բիրտ ու հետադիմական մտածողությունից չի կարող ծնված լինել իսլամական շքեղ քաղաքակրթությունն ու արվեստը: Արդյոք ավելի հարմար չէր լինի եթե դատապարտեիք իսլամի մեծ մարգարե Մոհամմեդին անարգելու ուղղությամբ «Շառլի Էբդո»-ի և դանիական «Յուլանդ-Փոսթեն» պարբերաթերթի անվայել քայլը, որը վիրավորեց մեկ ու կես միլիարդ մուսուլմանների զգացմունքները, որպեսզի նման քայլեր չհանգեցնեն ատելության, ինչպես նաև բռնարարքների, ցեղապաշտության ու զայրույթի հրահրման»,-ասած է այդ նամակում:
Իրանի ծաղրանկարի տան տնօրեն Մասըուդ Շոջայի Թաբաթաբային Հոլոքոստի թեմայով ծաղրանկարի մրցույթի կազմակերպման ձևի մասին ասել է. «Երբ դանիական պարբերաթերթում հրապարակվեցին իսլամի մեծ մարգարեի մասին 12 անարգալից գծագրությունները և վիրավորվեցին մեկ ու կես միլիարդ մուսուլմանների զգացմունքները, որոշեցին կազմակերպել մրցության առաջին շրջանը: Այդ ժամանակահատվածում հայտարարեցինք, որ ով կասկածի տակ է առնում Հոլոքոստի երևույթը նրա հետ խիստ հակառակում են ու նրա համար ծանր պատիժներ են սահմանում, ասես խոսքի ազատությունն այս դեպքում սահման է ստանում: Մյուս խնդիրն այն էր, որ մենք նպատակ չենք ունեցել և չունենք մերժել կամ հաստատել Հոլոքոստը: Մենք ձգտում ենք հասնել մի քանի իրականության, քանզի արևմուտքը խոսքի ազատության ջատագովի դերում է հանդես գալիս, սակայն հավատարիմ չի մնում դրան: Ինչո՞ւ Հոլոքոստի երևույթի համար պիտի հատուցի Պաղեստինի ժողովուրդը, մինչդեռ որևէ դերակատարություն չի ունեցել Համաշխարհային երկրորդ պատերազմում, սակայն Պաղեստինը բռնազավթում են, որպես պատերազմական ավար: Եթե Գերմանիան է պատասխանատու եղել պատերազմի համար, պիտի այդ երկրից հատուցում պահանջվի և կամ այդ տարածքից բաժին հատկացվի»:
Իրանցի հանրահայտ ծաղրանկարիչն ասում է. «Մյուս կողմից դա հակազդեցություն էր Ֆրանսիայի «Շառլի Էբդո» պարբերաթերթին, որը ավելի քան հինգ միլիոն տպաքանակով իր շապիկի էջի վրա մեծ մարգարեի մասին անարգալից ծաղրանկար տպագրեց: Մենք հակազդելով այս անարգալից քայլին հայտարարեցինք Հոլոքոստի թեմայով ծաղրանկարի երկրորդ շրջանի հայտերի ընդունման մասին: Ցուցահանդեսի հանդեպ ցուցաբերված ջերմ ընդառաջումն ապացուցում է, որ ծաղրանկարի ոլորտում աշխատող շատ արվեստագետներ ցանկանում են դիմակայել բռնությանն ու բռնակալին և պաշտպանել բռնահարվածին: Իրականության մեջ ցուցահանդեսի նպատակն էր ցուցադրել Սիոնիստական ռեժիմի զազրելի դեմքը և հարցականի տակ տանել արևմտյան կեղծ ազատությունը, քանզի գոյություն ունի համոզումը, որ քաղցկեղային այս ուռուցքը բազմաթիվ չարիքներ է գործում տարածաշրջանում ու աշխարհում»:
«Մենք մտահոգ ենք ժամանակակից Հոլոքոստի կապակցությամբ: Հոլոքոստը միայն այն ժամանակահատվածով չի սահմանափակվում և մասսայական կոտորածի իմաստով է: Ցեղասպանության հանգեցնող ցանկացած մասսայական կոտորած համարվում է Հոլոքոստ, այդ թվում ատոմային Հոլոքոստը, կամ Եմենում, Իրաքում ու Սիրիայում և հատկապես Գազայում ու Պաղեստինում իրականացվող մասսայական կոտորածները համարվում են Հոլոքոստ»,-ասել է Շոջայի Թաբաթաբային:
Նա ավելացրել. «Ցուցահանդեսին մասնակցող արվեստագետները նպատակ չունեն մերժել Հոլոքոստը և այդտեղ դրված չէ հակահրեականության հարցը: Մինչև իսկ նախկին շրջանում հայտարարեցինք, որ եթե նկատենք որևէ ստեղծագործություն, որտեղ հակահրեականության հետք լինի, դա դուրս կհանենք ցուցահանդեսից: Այս շրջանում էլ մերժել ենք ցանկացած ստեղծագործություն, որտեղ հակահրեականության կամ նեոնացիզմի նշաններ են եղել»:
«Նաքբա»-ի օրվա առիթով կազմակերպված ցուցահանդեսը կշարունակվի մինչև մայիսի 30-ը: