Նոյեմբեր 26, 2022 06:46 Asia/Tehran

Իրանցի քիմիկոս Ջաբիր Իբն Հայյանն առաջինն էր, ով հռչակ բերեց  քիմիայի  գիտությանը  և,  անկասկած,  առաջին  մուսուլմանն  է, ով արժանի է քիմիկոսի կոչմանը։

Աբու Մուսա Ջաբիր Իբն Հայյանն ապրել է մ.թ. 721-815 թվականներին: Մարդ, ով թեև իր կյանքի տարիների մասին պատմական զրույցները մի փոքր տարբեր են, բայց նրա գիտելիքի համբավը և գիտության տարածմանն ուղղված նրա անդադար ջանքերը հասել են մեր օրերը: Եղել է ականավոր գիտնական, ալքիմիկոս և փիլիսոփա, Դար ալ-Հիքմայի անդամներից և թարգմանչական շարժման թարգմանիչներից։ Նրան անվանել են քիմիայի հայր և նրան են վերագրել քիմիայի բազմաթիվ հիմնական մեթոդների և գործիքների հայտնագործումը։

Մի խումբ մարդիկ համոզված են, որ Ջաբիրը շիաների մեծերից է, մյուս խումբը կարծում է, որ նա փիլիսոփա է։ Ոսկու և արծաթի արդյունաբերության որոշ փորձագետներ այն կարծիքին են, որ ոսկերչության և արծաթագործության անցյալը նրան է վերադառնում։ Բայց իրողությունն այն է, որ Ջաբիր Իբն Հայյանը քաղաքական և կրոնական առումներով շիա էր: Բանավեճերում նա փիլիսոփա էր, իսկ փորձարարական առումով՝ քիմիկոս էր, և այս ամենը Ջաբիրի խելամտության, հանճարի և աշխատասիրության մասին են վկայում:

Ջաբիրը ծնվել է Խորասանի Թուս քաղաքում։ Նրա հայրը՝ հայտնի շիա դեղագործ էր, ով սպանվել է Օմայյանների խալիֆայությունը տապալելու գործում ունեցած դերի համար: Ջաբիրը հետաքրքրվել է հորից մնացած ստեղծագործություններով և շարունակել իր նրա կարիերան։ Ջաբիրը ցանկանում էր սովորել նաև այլ գիտություններ։ Այդ պատճառով նա Թուսից գաղթեց Քուֆա քաղաք:

Ջաբիրը հեղինակել է 600 ստեղծագործություն, սակայն նրանից մնացել է 215 գիրք։ Գրքեր, որոնք նրանից տարիներ անց գրավեցին եվրոպացի ալքիմիկոսների ուշադրությունը և դարեր շարունակ գիտնականների կողմից օգտագործվեցին որպես վստահելի աղբյուր։ Այս գրքերը մեծ ազդեցություն են ունեցել արևմտյան ալքիմիկոսների տեսակետները փոխելու և ուղղելու վրա։

Ջաբիրն այն կարծիքին էր, որ բնությունը կարող է փոխակերպել իրերը միմյանց մեջ, ինչպես օրինակ՝ հողը և ջուրը բույսերի վերածելը, մեղուների կողմից բույսերը մեղրամոմի և մեղրի վերածելը և անագը գետնի տակ արծաթի վերածելը, և ալքիմիկոսը կարող է ընդօրինակելով բնությունը և փորձերից օգտվելով, բնության նույն աշխատանքը կատարել ավելի կարճ ժամանակահատվածում: Բայց մի առարկան մյուսի վերածելու համար ալքիմիկոսին անհրաժեշտ է միջոց, որը կոչվում է էլիքսիր։

Ալքիմիայի մեջ էլիքսիրը նման է դեղին՝ բժշկության մեջ: Ջաբիրն իր ալքիմիական աշխատանքներում օգտագործել է էլիքսիրը երեք ոլորտներից (մետաղներ, կենդանիներ և բույսեր): Այս համատեքստում նա իր աշխատություններից մեկում գրել է.

Մետաղական էլիքսիր՝ մետաղներից ստացված էլիքսիր

Կենդանիների էլիքսիր՝ կենդանիներից ստացված էլիքսիր

Բուսական էլիքսիր՝ բույսերից ստացված էլիքսիր

Կենդանական-բուսական էլիքսիր՝ էլիքսիր, որը ստացվում է կենդանական և բուսական նյութերի խառնմամբ

Մետաղական-բուսական էլիքսիր՝ մետաղից և բույսերից ստացված էլիքսիր

Մետաղական-կենդանական էլիքսիր՝ մետաղից և կենդանիներից ստացված էլիքսիր

Մետաղական-կենդանական-բուսական էլիքսիր՝ մետաղից, բույսերից և կենդանիներից ստացված էլիքսիր

Ջաբիր Իբն Հայյանը ալքիմիայի հիմքը կազմող յոթ մետաղները համարել է ոսկին, արծաթը, պղինձը, երկաթը, կապարը, սնդիկը և անագը։ Այլ կերպ ասած, ալքիմիայի օրենքները հիմնված են այս յոթ մետաղների վրա: Այնուամենայնիվ, այդ հանքանյութերն իրենք ձևավորվել են երկու հիմնական հանքանյութերի՝ ծծմբի և սնդիկի համակցությունից, որոնք տարբեր համամասնություններով միավորվում են երկրի ընդերքում: Բայց ծծմբի և սնդիկի բնույթը ենթակա է երկրային և ժամանակային գործոնների, որոնք ի հայտ գալով, տարբերվում է ծծմբի կամ սնդիկի բնույթը:

Ջաբիր Իբն Հայյանը եղել է Իմամ Ջաաֆար Սադեղի աշակերտը և այս գիտնականին վերագրվող տրակտատներում և գրքերում նշվում է, որ նրա բոլոր աշխատությունները գրվել են շիաների 6-րդ իմամի հսկողության ներքո։

Ջաբիրի բնագիտությունը հիմնված է չորս տարրերի՝ ջրի, կրակի, հողի և քամու համադրության վրա, այն տարբերությամբ, որ նա այդ տարրերի արմատն է համարում չորս հիմնական բնութագրերը՝ սառնությունը, ջերմությունը, չորությունը և խոնավությունը, որոնք գոյություն ունեն ինքնուրույն։

Ալքիմիկոսը կարող է ցանկացած նյութի բնույթը մեծացնել, նվազեցնել կամ նույնիսկ վերացնել: Նա կարող է ջերմություն և խոնավություն ավելացնել սառը և չոր մետաղին, ինչպիսին կապարն է, և ստանալ բոլորովին նոր մետաղ, ինչպիսին է ոսկին:

Ջաբիր Իբն Հայյանի գրած տեսություններում կարդում ենք, որ բնական կյանքում (ներառյալ օգտակար հանածոները) ամեն ինչ փոխվում է համապարփակ շարժման ընթացքում: Կոշտ և խիտ մարմինների փոխակերպումը ավելի թեթև, ավելի նուրբ և հոգևոր մարմինների: Ալքիմիկոսը մասնակցում է այս համընդհանուր գործընթացին՝ այն խթանելու կամ արագացնելու համար:

Ջաբիր Իբն Հայյանը ըստ թվային հարաբերությունների համակարգի հմտորեն դասավորել է յուրաքանչյուր նյութի ջերմության, սառնության աստիճանը և ներկայացրել մանրամասն աղյուսակներում։ Այս համամասնությունները կոչվել են «Միզան» և, հետևաբար, «Մավազին գիտությունը» եղել է ալքիմիայի սկզբունքը։ Թեև Ջաբիրը հայտարարեց, որ այս գիտելիքը ծագել է հնագույն աղբյուրներից, ինչպիսիք են «Գալեն Կլավդիոս»-ի և «Ապոլոնիոս Տյանայի» աշխատությունները, և նրանք շատ հետաքրքիր մեթոդներ են կիրառել այս ոլորտում։

Կա ստեղծագործությունների հսկայական և նույնիսկ ապշեցուցիչ հավաքածու, որի հեղինակը Ջաբիր Իբն Հայյանն է, և հենց Ջաբիրն է պատմում, որ ինքը գրել է 300 գիրք փիլիսոփայության թեմայով, ավելի քան 1000 գիրք՝ կարողությունների թեմայով և մոտ 1300 գիրք՝ զենքերի և մեխանիկական մեքենաների թեմայով:

«Իբն Նադիմ»-ը  նշել է Ջաբիրի ստեղծագործությունների երկու ցուցակ՝ մեկը մեծ ցուցակն է, որտեղ կան նրա գրությունները տարբեր գիտությունների ու արդյունաբերության մասին, իսկ մյուսը՝ փոքր ցուցակը, որը պարունակում է այն, ինչ նա գրել է միայն ալքիմիայի թեմայով։

Ջաբիր Իբն Հայյանի գործերից շատերը թարգմանվել են այլ լեզուներով՝ անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և լատիներեն։
Այս թարգմանություններից ամենակարևորն ու ամենահինը յոթանասուն գրքերից բաղկացած ժողովածուի թարգմանությունն է, որը միջին դարերում  լատիներենի է թարգմանվել Ժերար Կրեմոնաիի կողմից :

Այս թարգմանություններից ամենակարևորներն են՝ Ալբայան և Ալթեբյանը, Ալ-Ասրարը, Ալմավազինը, Ալմոջառադաթը, Ալթասրիֆը, Ալվասիյան և Ալխասը:

Ի հավելումն այս արժեքավոր ժառանգության, Ջաբիր Իբն Հայյանի գյուտը բազմաթիվ քիմիական նյութերի մասին, ինչպիսիք են աղաթթուն, ազոտաթթուն, թթուն, որը երկու թթուների խառնուրդ է և ոսկին լուծող սակավաթիվ նյութերից է համարվում, կիտրոնաթթուն, քացախաթթուն  գրավել է աշխարհի գիտական ​​հանրության ուշադրությունը։

Բյուրեղացման և թորման գործընթացները, որոնք երկուսն էլ ժամանակակից քիմիայի հիմնաքարերն են, Ջաբիր Իբն Հայյանի գյուտերից են։ Ջաբիր Իբն Հայյանի մեկ այլ գյուտը վերաբերում է ոսկու արդյունահանման և մաքրման եղանակներին, երկաթի ժանգոտման կանխարգելմանը, ոսկու վրա փորագրմանը, գործվածքների ներկմանն ու ջրամեկուսացմանը, քիմիական նյութերի քայքայմանը։

Նրա մյուս գյուտերից կարելի է նշել լուսային գրիչը՝ գրիչ, որի թանաքը լույս է տալիս նույնիսկ մթության մեջ, և հավանաբար նա այս գյուտը կատարել է՝ օգտագործելով ֆոսֆորեսցենցիայի հատկությունը։ Ինչպես նաև, տարրերի այսօրվա դասակարգումը մետաղների և ոչ մետաղների կարելի է գտնել այս մեծ և նշանավոր գիտնականի աշխատություններում:

Եվ վերջում նշենք, որ շիաների վեցերորդ առաջնորդ՝ Իմամ Ջաաֆար Սադեղը դժվար պայմաններում վերականգնել է իսլամական գիտությունները և ստեղծել է գիտական մեծ դպրոց, որի արդյունքում չորս հազար մասնագետ աշակերտներ են գիտական տարբեր ոլորտներում ասպարեզ իջել, որոնց թվում է Ջաբիր Իբն Հայյանը: 

Իմամ Սադեղը ձևավորեց և դասակարգեց իրավագիտություն, գիտական ​​և աստվածաբանական հարցեր և դաստիարակեց բազմաթիվ ուսանողներ գիտության և տեխնիկայի տարբեր բնագավառներում, ինչը հանգեցրեց իսլամական գիտելիքների, իրավագիտության, փիլիսոփայության, աստվածաբանության և բնական գիտությունների ոլորտում աշխարհում իմամի գիտելիքների տարածմանը:

Պիտակ