Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (103)
https://parstoday.ir/hy/radio/iran-i189166-Սրբազան_պաշտպանության_8_ամյա_հերոսապատման_վերընթերցում_(103)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կխոսենք թիվ 598 բանաձեւի ընդունման վերաբերյալ Իմամ Խոմեյնիի նամակի մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 14, 2022 09:23 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կխոսենք թիվ 598 բանաձեւի ընդունման վերաբերյալ Իմամ Խոմեյնիի նամակի մասին։

Նախորդ հաղորդման ընթացքում անդրադարձանք պատերազմի ավարտի վերջին ամիսներին Իրանի ծանր ռազմական, տնտեսական ու քաղաքական պայմաններին և թիվ 598 բանաձեւի ընդունման պատճառներին։ Իրաքի բաասական ռեժիմի ռազմական հզորության բարձրացումը և ռազմական մարտավարությունը պաշտպանականից հարձակողականի փոխելն իրաքյան բաասական բանակի ռազմական գերազանցության գործոններից մեկն էր։ Պարտադրված պատերազմի վերջին ամիսներին իրաքյան բաասական բանակի գերազանցության ևս մեկ պատճառ էր քիմիական զենքի կիրառման մեջ Սադամի անցյալի հանցագործությունների պատճառով լայնածավալ քիմիական զենք կիրառելու սպառնալիքը։ Իրաքում ԱՄՆ-ի  անմիջական միջամտությունը դարձավ Իրանի համար պատերազմական պայմանները բարդացնելու ևս մեկ գործոն։

Սադամը հարձակվել է Իրանի վրա 1980 թվականին Ամերիկայի դրդմամբ և աջակցությամբ։ Այս աջակցությունը շարունակվեց մինչև պատերազմի ավարտը։ Պատերազմում ամերիկյան քաղաքականության փոփոխությունը և ուղղակիորեն հօգուտ Իրաքի միջամտության որոշումը հանգեցրին Պարսից ծոցում ամերիկյան ռազմական նավատորմի լայնածավալ տեղակայմանը: Տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնմամբ Միացյալ Նահանգների բանակը գործնականում դարձավ պատերազմի կողմ և շարունակաբար հարձակվում էր Իսլամական Հանրապետության նավթային հարթակների, արագընթաց նավերի, ռազմանավերի և մարդատար ինքնաթիռների վրա: Նման իրավիճակում ամերիկյան բանակը մտադիր էր Պարսից ծոցն անապահով դարձնել ռազմական տեղաշարժի և նաև Իրանի տնտեսական շահագործման համար։ Այս գործողությունները հստակ արտահայտում էին Իրանի հետ պատերազմի ժամանակ Իրաքի կառավարությանն ուղղակիորեն աջակցելու ԱՄՆ-ի լուրջ որոշումը։

Սաուդյան Արաբիայի նավթի արդյունահանման աճով նավթի գինը ցածր պահելու ամերիկյան քաղաքականությունն ու ջանքերը՝ որպես Իրանի եկամտի ամենակարևոր աղբյուր, տնտեսական դժվար պայմաններ ստեղծեցին ԻԻՀ-ի համար։ Այնպիսի պայմաններ, որ այլեւս հնարավոր չէր ֆինանսավորել պատերազմը։ Պատերազմի ընթացքի շարունակմամբ Իրանի նավթային եկամուտները և երկրի տնտեսական կարողությունները նվազում էին: Պատերազմի վերջին տարիներին երկրի տնտեսության լուրջ խնդիրներն այնպիսի տեսք ստացան, որ կառավարության արժութային ռեսուրսները չբավականացրին երկիրը և պատերազմը կառավարելու համար, և կառավարությունը հայտարարեց, որ երկրի բյուջեն չի կարող աջակցել պատերազմին։ Թիվ 598 բանաձեւն ընդունելու հիմնական պատճառը վերը նշված պայմանների հետ գործ ունենալն ու Իրանի վրա կրկին հարձակվելու Սադամի ծրագիրը խափանելը և ի վերջո Իսլամական Հանրապետությունը պահպանելն էր:

....

Պատերազմի վերջին օրերին թիվ 598  բանաձեւի ընդունման պատճառների մասին Իմամ Խոմեյնիի նամակն օգնում է ավելի լավ հասկանալ Իրանի պայմանները և պատերազմի ճակատները։

Լուսահոգի Իմամ Խոմեյնիի նամակը սկսվում է այսպես.

Հանուն Բարեգութ և ողորմած Աստծո

«Ամենակարող Աստծո օգնությամբ և ողջույն աստվածային ազնիվ մարգարեներին և անսխալական իմամներին,  խաղաղություն և օրհնություն լինի նրանց բոլորի վրա: Մեր ռազմական պաշտոնյաները, այդ թվում՝ բանակի և ԻՀՊԿ-ի հրամանտարները, ովքեր պատերազմի գիտակ են, բացահայտ խոստովանում են, որ իսլամական բանակը շուտով ոչ մի հաղթանակ չի տանի, և նկատի ունենալով այն հանգամանքը, որ Իրանի Իսլամական Հանրապետության սրտացավ ռազմական և քաղաքական պաշտոնյաները պատերազմն այսուհետ ձեռնտու չեն համարում երկրի շահերին և հաստատակամորեն ասում են, որ Արևելքի ու Արեւմուտքի իմպերիալիստների կողմից Սադամին տրամադրված զենքի մեկ տասներորդը ոչ մի կերպ եւ ոչ մի գնով չենք կարող ձեռք բերել աշխարհում, իսկ ԻՀՊԿ-ի հրամանատարի ցնցող նամակի համաձայն, որը վերջին պարտություններից հետո ինձ հասած տասնյակ ռազմական և քաղաքական զեկույցներից մեկն է, և Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի տեղակալի խոստովանության համաձայն, ԻՀՊԿ-ի հրամանատարը այն սակավաթիվ հրամանատարներից է, ով պատերազմի անհրաժեշտ զենքերի հայթայթման դեպքում համոզված է դրա շարունակման հարցում և նկատի ունենալով հակառակորդի կողմից քիմիական զենքի համատարած օգտագործումը և վնասազերծող միջոցների բացակայությունը՝ ես համաձայն եմ հրադադարին»։ 

Իմամ Խոմեյնին որպես բանաձևի ընդունման պատճառ նշում է ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար Մոհսեն Ռեզայիի նամակը։ Այս նամակում գրված էր, որ առաջիկա հինգ տարիներին մենք ոչ մի հաղթանակ չենք ունենա, հնարավոր է, որ եթե ունենանք այն միջոցները, որ ձեռք ենք բերում 5 տարվա ընթացքում, ապա կունենանք կործանարար գործողություններ իրականացնելու կամ հակահարված տալու ուժ: 1371թ. տարեվերջից հետո (1992 թ. մարտ) եթե մենք ունենանք 350 հետևակային բրիգադ, 2500 տանկ, 3000 թնդանոթ, 300 մարտական ինքնաթիռ և 300 ուղղաթիռ... ինչն այն ժամանակվա պատերազմի անհրաժեշտություններից է, կարելի է ասել, Աստծո կամքով կարողանանք հարձակողական գործողություններ ունենալ։ Անդրադառնալով հրամանատար Մոհսեն Ռեզայիի նամակին, խոսքն ուղղելով երկրի պատասխանատուներին հրադադարի ընդունման մասին գրել է.«Նա ասում է, որ հարկ է նշել, որ ԻՀՊԿ-ի զորքերը պետք է յոթ անգամ ընդլայնվեն, իսկ բանակը՝ երկուսուկես անգամ: Նա նաև ասել է, որ իհարկե, պետք է նաև ԱՄՆ-ին ​​դուրս վռնդենք Պարսից ծոցից, այլապես հաջողություն չենք ունենա: Այս հրամանատարը իր ծրագրի հաջողության ամենակարևոր մասն է համարել միջոցների  ժամանակին տրամադրումը և հայտարարել, որ քիչ հավանական է թվում, որ կառավարությունը և Գլխավոր հրամանատարության շտաբը կարողանան կատարել պարտավորությունը: Այս հրամանատարն իր ծրագրի հաջողության ամենակարևոր մասը համարեց միջոցների ժամանակին պատրաստումը և ավելացրեց, որ քիչ հավանական է թվում, որ կառավարությունը և գլխավոր հրամանատարության շտաբը կարողանան կատարել այս պարտավորությունը...»

Իրանի իսլամական հեղափոխության մեծ առաջնորդն անդրադառնում է տնտեսական ծանր պայմանների մասին վարչապետի խոսքերին և ասում է.«Էկոնոմիկայի և բյուջեի նախարարի խոսքերն հիմք ընդունելով, վարչապետը համակարգի ֆինանսական վիճակը զրոյից ցածր է հայտարարել, պատերազմի պատասխանատուներն ասում են, որ միայն այն զենքերը, որ կորցրել ենք վերջին պարտությունների ժամանակ, հավասար է ամբողջ բյուջեին, որն այս տարի նախատեսված էր ԻՀՊԿ-ի և բանակի համար: Սիրելի ժողովուրդ, դուք բոլորից լավ գիտեք, որ այս որոշումը ինձ համար մահացու թույնի պես մի բան է, բայց ես գոհ եմ Ամենակարող Աստծո գոհունակությամբ և եթե պատրաստ եմ պատիվս տալ Նրա կրոնի և Իսլամական Հանրապետության պաշտպանության համար»:

...

Իմամ Խոմեյնին մինչ իր առաջնորդ լինելը եղել է կրոնական առաջնորդ: Իմամի բոլոր որոշումներն ու պահվածքը Աստծո գոհունակության համար էին։ 598 բանաձեւն ընդունելու պատճառների մասին նամակում Իմամն այսպես է դիմում  երկրի իշխանություններին.«Աստված, մենք ոտքի ելանք քո կրոնի համար և պայքարեցինք քո կրոնի համար և ընդունում ենք զինադադար՝ քո կրոնը պաշտպանելու համար: Սիրելիներ դուք բոլորից լավ գիտեք, որ այս որոշումն ինձ համար մահացու թույն է, բայց ես գոհ եմ Ամենակարող Աստծո գոհունակությամբ, Նրա կրոնի և Իսլամական Հանրապետության պաշտպանության համար, եթե ունեմ որևէ արժանապատվություն, Ես կծախսեմ այն, Աստված, մենք ոտքի  կանգնեցինք Քո կրոնի համար, և մենք պայքարեցինք քո կրոնի համար և մենք ընդունում ենք զինադադար՝ Քո կրոնը պաշտպանելու համար: Ով Աստված Դու ինքդ վկա ես, որ մենք մի պահ չենք հաշտվել ԱՄՆ-ի, ԽՍՀՄ-ի ու աշխարհի այլ ուժերի հետ և նրանց հետ հաշտվելը համարում ենք երես թեքել մեր իսլամական սկզբունքներից: Ով Աստված անհավատություն և կեղծավորություն, փողի և իշխանության, խորամանկության ու խաբեության աշխարհում մենք պանդուխտ ենք Դու ինքդ օգնիր մեզ: Ով Աստված, միշտ պատմության մեջ, երբ մարգարեները, երեցներն ու կրոնագետները որոշել են դառնալ հասարակության բարեփոխիչներ և խառնել գիտությունն ու պրակտիկան և ձևավորել կոռուպցիայից ու կոռուպցիայից հեռու հասարակություն, նրանք բախվել են իրենց ժամանակի Աբու Ջահլների և Աբու Սուֆիանների հակառակությանը: Աստվա՛ծ, մենք զոհաբերեցինք իսլամի զավակներին և մեր հեղափոխությունը քեզ հաճոյանալու համար, քեզնից բացի ոչ ոք չունենք, օգնիր մեզ իրականացնել քո պատվիրաններն ու օրենքները, Աստված, խնդրում եմ, որ ինձ շուտափույթ նահատակություն շնորհես»։

Այսպիսով, 1988 թվականի հուլիսի 18-ին, Իրանը պաշտոնապես հայտարարեց իր համաձայնությունը  598 բանաձեւի վերաբերյալ՝ նամակ ուղարկելով ՄԱԿ-ի ժամանակի գլխավոր քարտուզար՝ պարոն Խավիեր Պերես Դեկոյարին: Թեև թիվ 598 բանաձևի ընդունման վերաբերյալ Իմամ Խոմեյնիի նամակի բովանդակային վերլուծության համար ավելի լավ է ուսումնասիրել այն ժամանակվա քաղաքական, սոցիալական, տնտեսական, ռազմական և միջազգային պայմանները, որոնք հանգեցրել են այս նամակի տեքստի հրապարակմանը, ինչպես նաև մյուս կողմից, պետք է ուսումնասիրվեն այդ օրերին այս ոլորտում տեղի ունեցած այլ նամակներ, նամակագրություններ ու քննարկումներ, բայց միևնույն ժամանակ այս նամակի ուսումնասիրությունը շատ հարցեր պարզ ու թափանցիկ կդարձնի ժողովրդի և պատմաբանների համար։