Խինդ ու խրատի ծաղկաստանում (24. Երախտագիտություն)
https://parstoday.ir/hy/radio/iran-i189172-Խինդ_ու_խրատի_ծաղկաստանում_(24._Երախտագիտություն)
Եթե ​​մենք հատուցենք նրանց, ովքեր մեզ բարիք են արել դժվարությունների ժամանակ, թյուրիմացությունները կհարթվեն և խաղաղությունը կվերականգնվի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 14, 2022 09:44 Asia/Tehran

Եթե ​​մենք հատուցենք նրանց, ովքեր մեզ բարիք են արել դժվարությունների ժամանակ, թյուրիմացությունները կհարթվեն և խաղաղությունը կվերականգնվի:

Այսօր ես ուզում եմ ձեզ մի գեղեցիկ պատմություն պատմել Սաադիի Գոլեստանից: 

Իրանցի գրող, բանաստեղծ  Սաադին  ապրել է 12-13-րդ դարերում (հիջրեթի 7-րդ և 8-րդ  դարերում): Նրա գերեզմանը գտնվում է Շիրազ քաղաքում։ Գազելի  և միստիկայի սիրահարները մեծապես վայելել են այս մեծ բանաստեղծի ստեղծագործությունները: Սաադիի ստեղծագործությունները գրվել են շատ պարզ ու հստակ լեզվով:Նրա ստեղծագործությունները  թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով: Նա աշխարհում ունի բազմաթիվ երկրպագուներ: Նրա բոլոր ստեղծագործությունները գրված են շատ սահուն և պարզ լեզվով։ Պոեզիայի և միստիկայի սիրահարները մեծ օգուտներ են քաղել այս մեծ բանաստեղծի ստեղծագործություններից։ Սաադիի գազալները բարոյականության և միստիկայի մասին շատ գեղեցիկ և գրավիչ են, և մինչ այժմ ոչ ոք չի կարողացել գրել այդքան գեղեցիկ գազալ։ Սաադին աշխարհում ունի բազմաթիվ երկրպագուներ: Այս մեծ բանաստեղծի գրքերը, այդ թվում՝ Բուստանը և Գոլեստանը, թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով, այդ թվում անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն և այլն: 

...

«Խինդ ու խրատի ծաղկաստանում» հաղորդաշարի յուրաքանչյուր համարում ձեզ պատմում ենք Սաադիի   Գոլեստան  գրքից մի  հեքիաթ: Այս թողարկման համար ընտրել ենք ևս մի գեղեցիկ հեքիաթ այս գրքից,որը  կիրառվում  է այն ժամանակ, երբ մարդը թաքուն երախտապարտ է լինում մեկի ջանքերի համար, ով ժամանակին իսկական սեր ուներ իր հանդեպ, նույնիսկ եթե հիմա նրանց միջև կա խռովություն և զայրույթ:

Սաադին այս  հեքիաթում  պատմում է, որ թագավորն առաքինի  վեհանձն և բարի նախարար ուներ, ով  ծառայում էր բոլորին, և լավ հիշում նրանց անունը բացակայության ժամանակ: Ճակատագրի հեգնանքով, մի օր նրա հետ մի բան պատահեց, որը բարկացրեց թագավորին, և նա ուրիշի արյան գնի դիմաց բռնագրավեց նրա ունեցվածքը և պատժեց նրան ու պահեց բանտում։ Մոտակա թագավորներից մեկը բանտում եղած ժամանակ գաղտնի նամակ գրեց այդ առաքինի նախարարին։ Նամակում նա հետևյալ պատգամն էր տվել. «Քանի որ ձեր երկրի թագավորը չգնահատեց ձեզ, որ պատվավոր անձնավորություն եք, և նվաստացրեց ձեզ, եթե համաձայն եք, մենք մեր բոլոր ջանքերը կգործադրենք ձեզ վստահությունը և գոհունակությունը ապահովելու համար։ Այս երկրի մեծերը ձեր այցելության կարիքն ունեն և սպասում են ձեր պատասխանին»: 

Նախարարը խելամտորեն վերաբերվեց խնդրին: Ելնելով վերջնական վտանգներից՝ նա ցուցաբերեց զգուշություն։ Նա նույն պահին նամակի հետևում ինչ-որ բան գրեց և ուղարկեց նամակն ուղարկողին։ Ճակատագրի հեգնանքով, թագավորի ենթականերից մեկն իմացավ դեպքի մասին և թագավորին ասաց.«Մեկը, ում դու բանտարկել ես, նամակագրություն ունի շրջակա թագավորների հետ»: Թագավորը բարկացավ, հրամայեց անհապաղ ձերբակալել առաքիչին և նրանից վերցրեցին բանտարկված նախարարի նամակը։ Նամակում նա գրել է. «Մեծերի բարի կամքը ավելի մեծ է, քան մեր կատարելության չափը։ Հնարավոր չէ, որ ես հարգեմ քեզ և ընդունեմ քո հրավերը։ Քանի որ ես պարտական եմ իմ երկրի թագավորի օրհնություններին, մի փոքր փոփոխության և զայրույթի պատճառով չպետք է անհավատարիմ լինեմ  նրան»:

Թագավորին դուր եկավ նախարարի երախտագիտությունը, ազատ արձակեց նրան եւ պարգեւ ու օրհնություն ուղարկեց ու ներողություն խնդրեց նրանից, ասելով որ սխալվել եմ ու քեզ անմեղ վիրավորել եմ։ Նախարարն ասաց՝ ով արքա ես քո հանդեպ հանդուգն չեմ։ Աստծո ճակատագիրն էր, որ ես տհաճ բան արեցի, դու արժանի ես շարունակելու   հիմնվելով քո նախկին օրհնությունների և  իմ նկատմամբ ունեցած իրավունքի հիմամբ դույզն չափով ինձ շնորհես  քո առատ բարիքներից:

 

Սաադիի այս պատմությունը մեզ երախտագիտության մասին է հիշեցնում։ Ձեզ կպատմեմ նաև այն օրվա մասին, երբ տեսա այս գեղեցիկ պատմության կիրառությունն իմ կյանքում։

Ես մեր քաղաքի բասկետբոլի հավաքականի անդամ եմ։ Մրցումներից մեկում բախվեցի խնդրի՝ մարզչի հետ տեխնիկան իրականացնելու  հարցում չհասկանալու պատճառով։ Մարզիչն ինձ հեռացրեց թիմից ու թույլ չտվեց մասնակցել խաղին։ 

Երբ ես նստած էի պահեստայինների նստարանին, ինձ մոտ եկավ մրցակից թիմի մարզիչներից մեկն ու ասաց, որ խաղից հետո մոտենամ իրեն։ Ես էլ սպասեցի, մինչև խաղն ավարտվեր։ Ինձ շատ էր հետաքրքրում, թե նա ինչ կարող է ասել ինձ։

Խաղն ավարտվեց: Մենք գնացինք հանդերձարան։ Միջանցքում նորից ինձ մոտ եկավ մրցակից թիմի մարզիչն ու ասաց.«Լսել եմ, որ քո մարզիչը քեզ չի գնահատում։ Ինչո՞ւ եք նրան հանդուրժում։ Ափսոս է, որ քո նման լավ խաղացողը նստում է պահեստայինների նստարանին։ Դրանով նա ստիպում է ձեզ հետ մնալ ձեր հաջողություններից»:

Ես ասացի նրան.«Ես ու մարզիչը տարաձայնություններ չունենք: Եթե ​​սպորտում հաջողությունների եմ հասել, ապա նրա ջանքերի շնորհիվ է, որ լավ խաղացող եմ դարձել: Լավ է իմանաս, որ նա շատ է սիրում իր թիմը և սրտացավությամբ է աշխատում մեր առաջընթացի համար: Պահեստայինների նստարանի վրա նստած ժամանակ ես հասկացա, որ իմ տեխնիկան սխալ էր, իսկ մարզիչը՝ ճիշտ էր: նա դա արեց իմ զարգացման համար: Նա խելամտորեն արգելեց ինձ խաղից, որպեսզի կենտրոնանամ թույլ կետը գտնելու վրա»:

Ես սա ասացի ու գնացի հանդերձարան։ Ես տեսա, որ մարզիչն ու թիմի անդամները ինձ էին նայում։ Ոնց որ մեր ձայները բարձր էին ու լսվում էին։

Բոլորը ծափահարեցին ինձ համար: Մարզիչը առաջ եկավ գրկեց ինձ և ասաց.«Պատրաստվեք խաղալ երկրորդ խաղակեսում»:

Մեծերին գնահատելը և երախտագետ լինելը  լավ հատկություն է։ Պետք չէ անշնորհակալ լինել, երբ որ փոքր խնդիր է առաջանում և անտեսել դիմացինի ողջ բարությունը, հատկապես, եթե նա մեզնից մեծ է։

... 

Հարգելի բարեկամներ ավարտվեց մեր այսօրվա հաղորդումը, հուսանք այսօրվա մեր հեքիաթը ձեզ դուր եկավ: