Իրանի հաջողակ կանայք(13)
https://parstoday.ir/hy/radio/iran-i189402-Իրանի_հաջողակ_կանայք(13)
Ողջույն ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Ձեզ մաղթելով առողջություն ու երջանկություն, ներկայացնում ենք «Հաջողակ կանայք» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ծանոթանալու ենք բժշկական ոլորտի անվանի մասնագետ տիկին Թահերե Լաբաֆի հետ,ով որպես մասնագետ բժիշկ էական ներդրում է ունեցել բժշկության ոլորտում: Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2022 10:29 Asia/Tehran

Ողջույն ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Ձեզ մաղթելով առողջություն ու երջանկություն, ներկայացնում ենք «Հաջողակ կանայք» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ծանոթանալու ենք բժշկական ոլորտի անվանի մասնագետ տիկին Թահերե Լաբաֆի հետ,ով որպես մասնագետ բժիշկ էական ներդրում է ունեցել բժշկության ոլորտում: Ընկերակցեք մեզ:

Թեև շատ հակառակորդներ փորձել են հերքել Իրանում կանանց արձանագրած մեծ հաջողությունների փաստը, սակայն  վերջին տարիներին ակնհայտ է իրանցի կանանց դերն  իրենց առաջընթացի և երկրի զարգացման ու կառուցման գործում։ Կանայք ակտիվ և օգտակար ներկայություն ունեն սոցիալական ասպարեզում։ Հասարակական գործունեության  մեջ  կանանց ներգրավվածությունն  իրականացվել է իսլամական ծրագրերի վրա հիմնված նոր մոդելի շրջանակներում։

Նրանք ամենայն վճռականությամբ ներգրավված են  հասարակական բազմաթիվ աշխատանքներում,  ոչ թե այն պատճառով, որ մրցեն տղամարդկանց հետ և հեռու մնան իրենց ինքնությունից, այլևս հասնեն  իրենց մարդկային իրավունքներին,   իրենց տաղանդներն ու կարողություններն օգտագործեն  սոցիալական իդեալների իրականացման ճանապարհին։ Բժշկուհի Թահերե Լաբաֆը մանկաբարձության և գինեկոլոգիայի մասնագետ է,  ով վեց երեխաների մայր է և ուսմանն ու հասարակական գործունեությանը զուգահեռ լավապես կատարել է մայրության և երեխաների դաստիարակության պարտականությունները։

...

Թահերե Լաբաֆ

Տիկին Թահերե Լաբաֆը ծնվել է 1951 ( իրանական 1330թ.) թվականին Սպահանում։ Կրոնական ուսուցումները խթանեցին նրա բարձրագույն կրթությունը: Նա քաղաքական գործունեության պատճառով հեռացվեց համալսարանից,սակայն չդադարեց ջանքեր գործադրելուց: Նա ձեռք բերեց գինեկոլոգիայի և մանկաբարձության մասնագիտություն: Ապավինելով Աստծուն և Ահլ-ե Բեյթին և իր բարի ընտանիքին դարձավ տարվա լավագույն բժշկուհին:   Նա իր մասնագիտությանը հասնելու համար իր անցած վերիվայրումներով լի ուղին  այսպես է  նկարագրում.-

«1968 թվականին (1347 թ.) ավարտելով ավագ դպրոցը ես մասնակցեցի Սպահանի համալսարանի դեղագործության ազգային ընդունելության քննություններին և ընդունվեցի բժշկական ֆակուլտետ, սակայն մաթեմատիկայի նկատմամբ իմ չափից դուրս հետաքրքրության պատճառով Շիրազի համալսարանում երկրորդն էի,որ ընդունվեցի  ֆակուլտետ։ Ուստի ընտրեցի Շիրազի համալսարանը և սկսեցի ուսանել այդ համալսարանում։ Շիրազի համալսարանում սովորելու տարիներին մասնակցում էի կրոնաքարոզչական նիստերի ու համաժողովների։ Երկրորդ կիսամյակում քաղաքական գործունեության և ուսանողական դասադուլներին ակտիվ մասնակցության պատճառով հեռացվեցի Շիրազի համալսարանից, իսկ հաջորդ տարի կրկին մասնակցեցի ընդունելության քննությանը և ընդունվեցի Մաշհադի համալսարան։ Մեկ տարի անց քաղաքական գործունեության պատճառով հեռացվեցի Մաշհադի համալսարանից և երրորդ անգամ մասնակցեցի ընդունելության քննությանը և ընդունվեցի Ահվազի Ջոնդիշապուրի Շահիդ Չամրանի  բժշկական  համալսարան»։

Այս հաջողակ տիկինն ու բարի մայրը պարզությունն ու գոհունակությունը համարում է իր ապրելակերպի կարևոր սկզբունքները և ասում.-«Մենք ի սկզբանե ունեցել ենք պարզ ուսանողական կյանք: Ես շատ ժամանակ չեմ ծախսել և չեմ ծախսում հագուստ գնելու և տան կահ-կարասիները փոխելու վրա: Նույնիսկ այն ուտելիքները, որոնք մենք կերել ենք, եղել են պարզ, բայց սննդարար: Հիմա էլ՝ ուրբաթ օրերին, երեխաներս իրենց ամուսիններով ու իմ 17 թոռներով գալիս են մեր տուն։ Ինձ համար հեշտ է ընդունել այս հյուրերին։ Որովհետև ես միշտ հասարակ կերակուր եմ պատրաստում, և մենք հաճույք ենք ստանում միասին լինելուց: Պարզությունը վայելելը երջանկության ամենակարևոր գաղտնիքներից մեկն է, որը մենք զգացել ենք, և ես խորհուրդ եմ տալիս կանանց և մայրերին ընտրել այս ապրելակերպը՝ ըստ իրենց կյանքի կոորդինատների, որպեսզի բաց չթողնեն երեխաներին մեծացնելու ոսկե հնարավորությունները»:

...

Թահերե Լաբաթ

Տիկին Լաբաֆը եղել է 22 հազար երեխաների լույս աշխարհ գալու բժշկուհին: Նա կարողացել է հաջողակ երեխաներ դաստիրակել,որոնք դարձել են պիտանի մարդիկ  հասարակության համար։ Բժշկուհի Լաբաֆն ասում է.-«Ավագ տղաս քիթ-կոկորդ-ականջաբան է, իսկ կինը՝ ատամնաբույժ. Նրանք ունեն 4 որդի։ Երկրորդ տղաս վիրաբույժ է, որը մասնագիտություն է ստանում անոթային վիրաբուժության մեջ: Նրա կինը նույնպես գինեկոլոգ է, ունեն 3 երեխա։ Երրորդ տղաս հոգեւորական է, իսկ կինը՝ ավագ փորձագետ, ունեն 3 երեխա։ Չորրորդ տղաս սովորել է հաղորդակցություն:Նա ուսում է ստացել Ղոմի կրոնագիտական դպրոցում, իսկ կինը նույնպես գինեկոլոգիայի և մանկաբարձության  մասնագետ է: Նրանք ունեն 4 երեխա։ «Աղջիկս նոր է ավարտել բժշկական կրթությունը և այժմ աշխատում է Թեհրանի շտապօգնության բաժանմունքում, իսկ ամուսինը նույնպես քիթ-կոկորդ-ականջաբանություն է սովորում և ունեն 3 դուստր»։Նա իր երեխաներին սովորեցրել է առաջնորդվել հետևյալ սկզբունքներով՝ ապավինել Աստծուն և Ահլ-ե Բեյթին՝ մարգարեի ընտանիքի անդամներին, լինել բարի և ջանքեր գործադրել ուսման ոլորտում: 

Այս մասնագետ տիկնոջ կարծիքով  ամուսնությունն ու երեխա ունենալը մի պարտականություն է, որը ճիշտ կատարվելու դեպքում հասարակությունը կընթանա  համակողմանի առաջընթացի ուղղությամբ: Նա ասում է.-«Երբ ես որոշեցի բժշկություն սովորել՝ ելնելով իմ նախասիրություններից, այս ոլորտում ակտիվ կանանց թիվը քիչ էր և սահմանափակ։ Բայց ես ընտրեցի այն և շարունակեցի պատրաստել բազմաթիվ բժիշկներ իմ երկրի համար: Ես սա իմ պարտքն էի համարում, և Աստված օգնեց ինձ հասնել իմ նպատակներին։ Երբ մտա այս ասպարեզ, դեռ ամուսնացած չէի։ Ամուսնացա համալսարանի երկրորդ կուրսում, հետո ծնվեցին երեխաներս։ Նպատակը, ջանքերն ու Աստծուն ապավինելը ձեզ ճիշտ ուղու վրա կդնեն։

Թահերե Լաբաֆը և իր ամուսինը

Չնայած աշխատանքային ծանր գրաֆիկին ու ընտանեկան պարտականություններին, Դոկտոր Լաբաֆը 16 տարի շարունակ ծառայել է Հազրաթ Մասումեի սրբավայրի ուխտավորներին:  Նա կարծում է, որ այս ծառայությունը օրհնություն է բերել իրեն, իր երեխաներին և իր հիվանդներին: Նա ասում է.-«Այն ժամանակ, երբ ես որոշեցի դառնալ Հազրաթ Մասումեի սրբավայրի սպասվորը, «Ֆաթեմիե» բժշկական  համալսարանի տնօրենն էի և ամեն օր գրասենյակ գնալուց առաջ գնում էի սրբավայր, հարգանքի տուրք էի մատուցում, ապա գնում էի իմ աշխատավայր: Ինչը պատճառ դարձավ,որ հոգեպես խիստ կապվեմ Հազրաթ Մաասումեի և նրա սրբավայրի հետ: Այդ ժամանակ ես  խնդրեցի Աստծուն, որ օգնի ինձ,որպեսզի ես դառնամ Հազրաթ Մասումեի սրբավայրի սպասավորներից մեկը։Այդ օրերի ընթացքում եղբայրս  երիկամի քաղցկեղով հիվանդացավ, եւ ես որոշեցի  դառնալ Հազրաթ Մասումեի սրբավայրի սպասավորը, ու  Աստված խնդրեցի ապաքինի եղբորս։ Սրբավայրում ծառայելու  գրանցման գործընթացից հետո ես սկսեցի իմ ծառայությունը և որոշ ժամանակ անց  հաջողությամբ կատարվեցին եղբորս վիրահատությունները  և նա  էլ ապաքինվեց»։

Հետաքրքիրն  այն է, որ բժշկուհի  Լաբաֆը սրբավայրի այն սպասավորն է, ով նաև պատասխանում է հիվանդների բժշկական մասնագիտական հարցերին։ Այս առնչությամբ նա ասում է. «Ես փորձեցի թույլ չտալ, որ ուխտավորներից ու սպասավորներից որևէ մեկը իմ ու իմ աշխատանքի մասին իմանա, որպեսզի ավելի մեծ առաքինությամբ ծառայեմ սրբավայրում, բայց ցավոք չստացվեց»։ Երբ հիվանդներս եկան ու ինձ ճանաչեցին, գործընկերներս նույնպես աստիճանաբար իմացան այդ մասին։ Բանը հասավ նրան, որ ինձ հաճախ թույլ չէին տալիս ծառայել սրբավայրում: Այս իրավիճակում սրբավայրի ղեկավարությունը խնդրեց ինձ  Հազրաթ Մասումեի կլինիկայում ունեցած աշխատանքային ութ ժամից երկու ժամը կամավոր տրամադրել այցելուներին, հատկապես սպասավորներին բժշկական ծառայություններ մատուցելու համար:

...

Տիկին Թահերե Լաբաֆը և Հազրաթ Մասումեի սրբավայրի սպասավորը

Բժշկուհի Լաբաֆի նման աշխատասեր, ժրաջան ու գերմոտիվացված  կանանց ներկայությունը ցույց է տալիս, որ Իրանի իսլամական հեղափոխությունը ներկայացրել է կանանց նոր մոդել՝ հիմնված իսլամական ուսմունքների վրա, որտեղ կանայք ազդեցիկ մարդիկ են տանը և տնից դուրս: Այս մոդելում, ի տարբերություն Արևմուտքի,նկատի են առնվել  կնոջ մարդկային արժանապատվությունը, համեստությունը և մաքրաբարոյությունը,   որպեսզի նա չօգտագործվի որպես գործիք և կարողանա  հասարակական արդյունավետ աշխատանքներից բացի  ակտիվ դեր խաղալ ընտանեկան օջախը ջերմացնելու գործում: 

Փաստն այն է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում կանանց լայնածավալ ներկայությունը բխում է իսլամ կրոնի ուսմունքներից,  որը տղամարդկանց և կանանց պատասխանատու է համարում զարգացած և առողջ հասարակություն կերտելու  համար: Երբ ի հայտ եկավ իսլամ կրոնը, այն բազմաթիվ արժեքներ բերեց անկում ապրող և  խավարամիտ  սաուդյան հասարակությանը: Իսլամը կնոջը տվել է անհատականություն, մտքի և գործի ազատություն և անկախություն և  պաշտոնապես ճանաչել նրանց բնական իրավունքները: Բայց կանանց դիրքի բարելավմանն ուղղված իսլամի քայլերը սկզբունքորեն տարբերվում են այն ամենից, ինչ կատարվում է Արևմուտքում: