Յոթ Օրանգ(22)
https://parstoday.ir/hy/radio/iran-i189510-Յոթ_Օրանգ(22)
Բարև Ձեզ սիրելի ունկնդիրներ, ներկայացնում ենք «Յոթ Օրանգ»հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում խոսելու ենք Խուզեստան նահանգի արաբական երաժշտության մասին և լսելու ենք արաբական գեղեցիկ մեղեդիներ: Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2022 06:49 Asia/Tehran

Բարև Ձեզ սիրելի ունկնդիրներ, ներկայացնում ենք «Յոթ Օրանգ»հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում խոսելու ենք Խուզեստան նահանգի արաբական երաժշտության մասին և լսելու ենք արաբական գեղեցիկ մեղեդիներ: Ընկերակցեք մեզ:

Խուզեստան նահանգում  արաբական երաժշտությունը, Իրանի երաժշտության տեսակներից է, որի շատ բաժիններ իրանական բույր ու երանգ են ստացել: Ըստ հետազոտողների՝ Խուզեստանի արաբները Իրան են եկել  երկրորդ և երրորդ դարերում՝ արշակունիների ժամանակաշրջանում, իսկ ոմանք հաստատվել են Իրանում ավելի ուշ :
Ահվազի և նրա արվարձանների արաբախոս ժողովուրդների երաժշտությունը  շատ  նմանություններ ունի Իրանի հարևան արաբաբնակ  երկրների երաժշտության հետ, սակայն այն առանձնացված չէ իրանական երաժշտությունից։ Մշակութային և սոցիալական նմանությունները, ինչպես նաև կրոնական և հավատամքային   խնդիրները, այն ընդհանրություններն  են, որոնք իրար են միացրել Իրանի քաղաքների տարբեր երաժշտությունները:
Ընդհանրապես, Խուզեստանի արաբները վաղուց խիստ  հետաքրքրված են եղել պոեզիայով և ճարտարախոսությամբ , և չնայած այլ արվեստների առկայությանը, նրանց մեջ պոեզիան ավելի կարևոր է եղել, որը նրանց ժառանգություն է հասել  հին արաբներից։ Որովհետև նրանք նաև ճարտարախոսության  և պոեզիայի արվեստը համարում էին շատ բարձր և վեհ  մյուս արվեստներից։
«Ալ շեըր Աշաբի» կամ ժողովրդական պոեզիան  և «Ալշեըր Ալ Ամամի» տեղական պոեզիան համարվում  են Խուզեստանի արաբ ժողովրդի բանավոր գրականության ամենակարևոր և ամենածավալուն հատվածը և շատ բանաստեղծներ այս մեթոդով են բանաստեղծություններ գրում: Այս բանաստեղծությունը իր ուրույն տեղն ունի քոչվորների , էթնիկ խմբերի ու քաղաքում բնակվողների  մոտ և օգտագործվում է  ազգային ու կրոնական տարբեր առիթներով։ Արաբական ժողովրդական պոեզիան իր երկարամյա  գոյության  ընթացքում փոխանցվել է  սերնդից սերունդ, օրորոցային երգերի ,«Յազլեի» սգո և հարսանեկան երգերի, սգո և պարերգերի միջոցով կամ արմավենիների դաշտերում ,արոտավայրերում և նավահանգիստներում դժվարին  աշխատանքների ընթացքում և չնայած բազմաթիվ փոփոխությունների, մինչ այժմ  շարունակվել է:
Յազլեն կամ Հոսսեն, որը նաև կոչվում է «Խուզեստանի արաբ մարդու զգացմունքների և հույզերի ամենագերագույն  արտահայտությունը», երկար պատմություն ունի,որը արմատավորված է պատմության մեջ և ասվում է ,որ Յազլեն ,պոեզիայի չափ վաղեմիություն ունի: Յազլեն կատարվում է ժամանակի դժվարություններին առճակատվելու  և դիմակայելու ժամանակ՝ նպատակ ունենալով բարելավել վճռականությունը և պատերազմի ժամանակ թշնամուն  դիմակայելիս,ինքնավստահությունը բարձրացնելու և թշնամու հոգեկանը տապալելու նպատակով։ Ավանդական այս շարժումը կատարվում է նաև դժվարությունների դեմ հաղթանակի կամ հակառակորդին հաղթելու ժամանակ։
Յազլեն  հանդիսությունների ժամանակ մեկտեղվում է ավանդական պարերով ու ծափերով ,իհարկե երբեմն դա ներկայացվում է «դամամ»-ի,թմբուկի կամ դափի նվագակցությամբ ,ապա Յազլեի հատուկ բանաստեղծությունները ,սուր երաժշտությամբ ու երգերով է զուգակցվում ,այսպես,որ ոմն բանաստեղծություններ է ասմունքում և մյուսները միասնաբար իպատասխան նրան բանաստեղծություններ են  հնչեցնում: 
Բարեկամներ այժմ  առաջարկում ենք ունկնդրել  «Յազլե»-ի երաժշտությունից մի հատված ,որի հետ մեկտեղ կատարվում է արաբական ավանդական պարը: 

 

...
Միասնին լսեցինք Խուզեստան նահանգի արաբական Յազլեի  գեղեցիկ երաժշտությունը: 
   Արաբական երաժշտության մեջ օգտագործվում  են զանազան նվագարաններ,ինչպես՝«Քասուրե»,«Ալզ նաջարի»,«Լազումե»,«սրինգ»,«պարկապզուկ»,«ֆլեյտա» և այլն: Արաբական նվագարանների մեջ«ռեբաբ»հատուկ տեղ է զբաղեցնում: 
«Ռեբաբ»նվագարանւ պատրաստվում է փայտից ,որը  պատված է ոչխարի մաշկով ,իսկ դրա լարերը ,ընդհանրապես ձիու պոչի մազերից են պատրաստված: Ընդհանուր առմամբ անցյալում ,Ահվազի արաբները միայն «Ռեբաբ» էին նվագում և «Ռեբաբ»-ն համարվում էր նրանց մասնագիտական նվագարանը ,և այսօր ևս այդպես է: Դուք միայն Ահվազում եք կարող գտնել Ռեբաբ նվագարանը և ոչ այլ նահանգներում:  

Նվագում է ռեբաբ նվագարանով

 

«Ռեբաբ»-ի միջոցով կատարվող երգերից է «Ալվանիե»-ն ,որը հատուկ է Խուզեստանում Իրանի արաբներին: Իրանի արաբներն ու հարեւան երկրների արաբները երաժշտության մեջ կարեւորում են երգն ու խոսքը։ 1330-1340-ական թվականներին հայտնի դարձավ «Ալվանիե» կոչվող տխուր երգեցողությունը։ Հակառակ ոմանց համոզման, «Ալվանիե»-ն բանաստեղծության տեսակ չէ, այլ երգելու ոճ, որ ստեղծել է հանգուցյալ «Ալվան»-ը։ Ալվանը բանաստեղծ և տառապած  անձնավորություն էր,   ով չխնայեց իր ջանքը  ժողովրդի բանաստեղծությունները, պատմվածքներն ու լեգենդները հավաքագրելու և զարգացնելու համար: «Ալվանիեի» ոճում ,երաժիշտը միայն նվագարան  չի նվագում, այլ բանաստեղծ լինելուց բացի պետք է նաև երգիչ լինի։«Ալվանիեն» գրեթե զգացմունքային ոճ է: Ե՛վ նվագելու, և՛ երգելու մեջ այն լի է պահի մեջ ստեղծվող կետերով։ Հաղորդման այս բաժնում  միասին լսենք ալվանիե, «Համիդ Հավաշեմիի» կատարմամբ։

...
Ընդհանուր առմամբ, արաբական ավանդական երաժշտության մեջ տարածված ձևերը դասակարգվում են երկու տեսակի՝ գործիքային և վոկալ:
Արաբական երաժշտության ստեղծման կարեւոր ձեւերից կարելի է նշել «Թաղսիմը» եւ «Նոբեն»։ «Թաղսիմը» արաբական ավանդական երաժշտության ամենակարեւոր ձեւն է։ «Նուբե»-ն նաև արաբական երաժշտության ամենահին ավանդական ձևերից մեկն է, հատկապես Հյուսիսային Աֆրիկայի երկրներում, ինչպիսիք են՝ Մարոկկոն, Ալժիրը և Թունիսը:
Արաբական երաժշտության ամենահին վոկալ ձեւը կոչվում է «Հոդա»։ Հոդան ուղտապանների երգն է: Այս երգի տեքստը կոչվում է «Ռաջազ» որը, ըստ երևույթին, ոգեշնչված է ուղտերի քարավանի միապաղաղ քայլերից։
Ավանդական արաբական երաժշտության վոկալային ձևերը սովորաբար ունենում են նույն բանաստեղծական անվանումները:Այդ հիմամբ, երաժշտությունն ու պոեզիան անքակտելի հարաբերություններ ունեն միմյանց հետ: Ավանդական երաժշտության ամենակարևոր ձևերն են ղասիդեն, Լիալին, Մավալը և Թոշիհը:
Հաղորդման այս հատվածում առաջարկում ենք ունկնդրել արաբական  գեղեցիկ երգ  Խուզեստանի «Միսան» խմբի նվագակցությամբ:

...
Լսեցինք արաբական  գեղեցիկ երգ  Խուզեստանի «Միսան» խմբի նվագակցությամբ ։ Վերջին տարիներին շատ մարդիկ ու խմբեր զբաղվել  են երկրի հարավի երաժշտությամբ: Բայց նրանց մեջ Ահվազի «Միսան» խումբը քիչ թե շատ ավելի ակտիվ է, քան մյուսները:


Թանկագին բարեկամներ ավարտվեց մեր այս  հաղորդումը : Հուսանք այն դուր եկավ ձեզ : Վերջում լսենք արաբական երաժշտության մեջ սրինգի գեղեցիկ ձայնը: