Իրանի Իսլամական Հանրապետության ձեռքբերումները կանանց իրավունքների ոլորտում
Վերջին շաբաթների ընթացքում արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, վերջին անկարգությունների պատրվակով Իրանում լայնածավալ քաղաքական և քարոզչական արշավ է սկսել այսպես կոչված կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Այս կապակցությամբ ԱՄՆ-ը, չարաշահելով իր դիրքը ՄԱԿ-ում և մեծ ճնշում գործադրելով միջազգային այս կազմակերպության վրա, պահանջել է չեղարկել ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովին Իրանի անդամակցությունը և այդ ուղղությամբ ջանքեր է սկսել։
Այս քայլն Իրանի կոշտ արձագանքին է արժանացել: Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին զգուշացրել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովում Իրանի Իսլամական Հանրապետության անդամակցությունը չեղարկելու ԱՄՆ-ի փորձի մասին՝ նշելով, որ այդ դիմումը կատարվել է հիմնվելով՝Իրանի դեմ կեղծ հավակնությունների ու ենթադրությունների վրա և ասել է.« Այս քայլը քաղաքական է և դեմ է ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին»: Իրավանին ,ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում, որի պատճենն ուղարկվել է ՄԱԿ-ի սոցիալ-տնտեսական խորհրդի (ECOSOC) ղեկավարին և Կանանց կարգավիճակի հարցերով 67-րդ հանձնաժողովի ղեկավարին, զգուշացրել է, որ եթե իրականացվի ԱՄՆ-ի քայլը՝ Իրանի անդամակցությունը, կանանց կարգավիճակի հանձնաժողովում չեղարկելու համար, դա վտանգավոր ընթացակարգ կստեղծի ՄԱԿ-ի համակարգում և կասկածի տակ կդնի անդամ երկրների իրավահավասարության ընթացակարգն այս միջազգային կազմակերպությունում։ Իրավանին ասել-.«ԱՄՆ-ի անօրինական պահանջը ապացուցում է՝ ՄԱԿ-ը սեփական քաղաքական նպատակների համար չարաշահելու փորձը»:
Արևմտյան բլոկի մեկ այլ գործողությամբ՝ ԱՄՆ-ը ,8 –ը այլ երկրների հետ հանդես են եկել միջամտողական հայտարարությամբ՝ հավակնելով, որ Իրանը խախտում է կանանց և աղջիկների իրավունքները։9 երկրների՝ ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ավստրալիայի, Կանադայի, Չիլիի, Իսլանդիայի, Նոր Զելանդիայի, Կորեայի Հանրապետության և Շվեդիայի արտաքին գործերի նախարարները հանդես են եկել միջամտողական հայտարարությամբ: Այս համատեղ հայտարարությամբ ԱՄՆ-ը և նշված երկրները մեղադրել են Իրանին կանանց և աղջիկների իրավունքները խախտելու մեջ։ Այս միջամտողական հայտարարության մեջ, Իրանի դեմ մեղադրանքներ հնչեցնելով, դիմում է կատարվել միջազգային հանրությանը,որպեսզի տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցաբար,դյուրացվի կանանց հասանելիությունը ինտերնետային տեղեկատվության:
ԱՄՆ-ի և արևմտյան երկրների պաշտոնատարները բազմիցս աջակցել են Իրանում տեղի ունեցող անկարգություններին և խռովություններին: Ներկա պահին ,ԱՄՆ-ի գլխավորությամբ արևմտյան բլոկի հոգեբանական և ճանաչողական պատերազմի շրջանակներում լայնածավալ ջանքեր են գործադրվել աշխարհի ժողովրդին քարոզելու այն կեղծ համոզմունքը, որ Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունների ժամանակ մարդու իրավունքները , ներառյալ կանանց իրավունքները, ծավալուն և կազմակերպված ձևով խախտվում են Իրանի Իսլամական հանրապետության կողմից:Արևմուտքը այն պայմաններում է հավակնում թե՝հովանավորում է Իրանում կանանց իրավունքները ,երբ ԱՄՆ-ը ,որպես արևմուտքի պարագլուխ ,վերջին տարիներին Իրանի դեմ ամենախիստ պատժամիջոցներն է կիրառել և խիստ ճնշումներ բանեցրել Իրանի ժողովրդի ,իշարս իրանցի կանանց դեմ ,իմասնավորի կորոնավիրուսի համաճարակի ժամանակահատվածում և դեռևս խստագույնս շարունակում է հակամարդկային այս քաղաքականությունը: Կանանց իրավունքների պաշտպանությանը հավակնող արևմտյան երկրներում կանանց վիճակին հայացք նետելը,ապացուցում է , որ նրանք այս երկրներում վատ իրավիճակում են և անտեսվում են նրանց մարդու իրավունքների խախտումները:
Իրանում կանանց իրավունքների խախտման վերաբերյալ Արևմուտքի անհիմն հավակնությունները կատարվել են այն պայմաններում ,երբ դիտարկելով քաղաքական, սոցիալական, մշակութային և տնտեսական գործընթացները , ինչպես նաև Իսլամական հեղափոխությունից հետո վերջին քառասուն տասնամյակի ընթացքում և Իսլամական հանրապետության համակարգի հաստատվելուց հետո, Իրանում կանանց կարգավիճակի վերաբերյալ առկա տվյալները,լիովին հակասում են այս ոլորտում ԱՄՆ-ի և նրա եվրոպացի գործընկերների հավակնություններին: Իսլամական հեղափոխությունից հետո կանայք նշանակալի ներդրում են ունեցել ՝քաղաքական, սոցիալական, մշակութային և կրթական կյանքի բոլոր ոլորտներում, իրավապահ մարմիններում, առողջապահության և նույնիսկ հանրային ծառայությունների ոլորտում, ինչպիսին է՝ հրշեջկենտրոնում:
Կանանց քաղաքական մասնակցության համատեքստում պետք է ասել, որ կանայք, որպես հասարակության քաղաքացիների մեծ մաս, կարող են էական ազդեցություն ունենալ հասարակության քաղաքական զարգացման վրա։ Իրանի Իսլամական հեղափոխությունից հետո կանանց իրազեկվածության բարձրացման և բարձրագույն կրթության ընդլայնման և նրանց կարողությունների զարգացման հետ մեկտեղ կանանց քաղաքական և սոցիալական մասնակցության ներդրումը մեծապես վերափոխման է ենթարկվել: Հատկանշական է ,որ Իրանի օրենքներում առանձնահատուկ տեղ է հատկացված հասարակության մեջ կանանց քաղաքական մասնակցությանը: Իրանի բազմաթիվ ընտրություններում իրանցի կանանց ծավալուն մասնակցությունից բացի, նրանք զգալի ներկայություն ունեն Իսլամական խորհրդարանում և քաղաքային ու գյուղական խորհուրդներում։
Օրինակ, ավելի քան 5990 կին է ընտրվել իսլամական քաղաքային և գյուղական խորհուրդներում, որոնցից ավելի քան 570-ը քաղաքային խորհուրդների անդամներ են (մեծ և փոքր քաղաքների), իսկ մնացածը կապված են գյուղական խորհուրդների հետ, ինչը ցույց է տալիս մոտ 50% աճ, համեմատ անցյալի: Բացի այդ, իրանցի կանայք ծավալուն մասնակցություն ունեն ընտրություններին։ Օրինակ, Իսլամական խորհրդարանի 11-րդ շրջանի ընտրություններում կանանց մասնակցությունը կազմել է 48%, նաև 1400 թվականի 13-րդ նախագահական ընտրություններում կանանց մասնակցությունը կազմել է 48%: 1400 թվականի Առաջնորդության բանիմացների խորհրդի վեցերորդ շրջանի ընտրություններում կանանց մասնակցությունը կազմել է 47,30%, իսկ 1400 թվականի քաղաքային և գյուղական խորհուրդների հինգերորդ ընտրություններին՝ 50,53%:
Իրանի կառավարման մեջ կանանց ներդրման ոլորտում տվյալները նույնպես բազմաթիվ իրականություններ են ապացուցում։ Այս առումով կին տնօրենների թվի աճն 1401 թվականի շահրիվար ամսի վերջին հասել է 26%-ի։Մինչև 1401թվականի շահրիվար ամսի ավարտը ուժի կառույցների և որոշումների կայացման ոլորտում Իրանի պետական կառավարիչների 25,2 տոկոսը կանայք են եղել:Տնօրինման ոլորտում ավելացած 8488 կանանցից , մեկ տոկոսը զբաղեցնում է բարձր պաշտոններ, 15%-ը՝ միջին, 84%-ը՝ հիմնական պաշտոններ։ Նահանգապետարաններում կին տնօրենների թիվը 1399 թվականին աճել է 15,9 տոկոսով՝ հասնելով 554 կին տնօրենների, ինչը ցույց է տալիս վերջին երեք տարում նահանգապետարաններում և գավառներում կին կառավարիչների 89,7% աճը։ Դատական աշխատանքներում ընդհանուր առմամբ աշխատում է 1121 կին:Հատկանշական է ,որ 1400 թվականին Իրանի 31 նահանգներում 1900 կին տնօրեններ են աշխատել։
Տնտեսական ոլորտում կանանց տնտեսական մասնակցության ցուցանիշը մինչև 1401 թվականը կազմում է 14,10%, իսկ բարձրագույն կրթություն ավարտած աշխատունակ կանանց թիվը կազմում է 44,3% : Աշխատող կանանց թվային պատկերը մինչև 1401 թվականը կազմում է 3,9 միլիոն, որը հավասար է 12,7%-ի: Մինչև 1401 թվականը կանանց զբաղվածության դեպքերը ներառում են կին ձեռներեցների կողմից 2403 աշխատատեղերի ստեղծումը։Նաև գիտելիքահենք 250 ընկերություն է ստեղծվել կանանց կողմից: Իրանի տնտեսության և շուկայում ակտիվ ընկերությունների անդամների ավելի քան 32%-ը կանայք են։ Նաև Իրանում կան ավելի քան 4000 կին ձեռներեցներ, որոնք ղեկավարում են բիզնես կենտրոնների 20%-ը։ Հատուկ աշխատանքների ոլորտում Իրանի Իսլամական Հանրապետության ոստիկանության հրամանատարությունում գործում է 7200 կին սպա։ Նաև, մոտ 15000 կին բուժաշխատողներ նույնպես շատ ակտիվ են Իրանի Կարմիր մահիկի կազմակերպությունում: 16 կին աշխատում է նաև որպես հրշեջ։ Միաժամանակ, ավելի քան 352 հազար կին անցել է հմտությունների վերապատրաստման դասընթացներ:
Տնտեսական ոլորտում մինչև 1401 թվականը կանանց տնտեսական մասնակցության ցուցանիշը կազմում է 14,10%, իսկ բարձրագույն կրթություն ավարտածների թիվը կազմում է 44,3% :
Իրանցի կանայք զգալի ներդրում ունեն հիմնական և բարձրագույն կրթության ոլորտում։ Կանանց գրագիտության մակարդակը մինչև իսլամական հեղափոխությունը կազմում էր 35,3%, որը մինչև 1401 թվականը մեծ ջանքերի շնորհիվ հասավ 95%-ի: Իսլամական հեղափոխությունից հետո զգալիորեն ավելացել է նաև աշակերտուհիների թիվը, օրինակ՝ ուսումնական 1395 թվականին ,աշակերտուհիների թիվը կազմել է ավելի քան 6,5 միլիոն։ Բարձրագույն կրթության ոլորտում Իսլամական հեղափոխությունից հետո ուսանողուհիների թիվը զգալի աճ է արձանագրել։ 1400 թվականին մոտ մեկ միլիոն 600 հազար ուսանողուհիներ ,ուսանում էին բարձրագույն օղակներում: Մինչդեռ բարձրագույն կրթության ոլորտում կանանց մասնակցության պատկերը 1357 թվականին ընդամենը հավասար էր 281 հոգու, հարյուր հազար մարդու հաշվով,իսկ 1401 թվականին այն հավասար էր 4747 հոգու, հարյուր հազար մարդու հաշվով, ինչը մոտ 20 պատիկ է դարձել :
Նաև բարձրագույն կրթության մատչելիության և մասնակցության առումով աղջիկների և կանանց համախառն ընդգրկվածության մակարդակը (աշակերտների ընդհանուր թիվը՝ 18-ից 24 տարեկան բնակչության համեմատ) 1357 թվականի 2,1%-ից հասել է 41,2%-ի։Համալսարանների գիտական կազմում կանանց տոկոսային ներկայությունը 1401 թվականին աճել է 3,33 տոկոսով, պետական համալսարանների ուսանողների 56 տոկոսը կանայք են, իսկ բժշկական գիտությունների համալսարանների գիտական կազմում կին դասախոսների մասնակցությունը աճել է 34 տոկոսով։
Սպորտի ոլորտում Իսլամական հեղափոխությունից հետո կանանց մասնակցությունը զգալիորեն աճել է։ Այս համատեքստում տվյալները ապացուցում են , որ Իրանում մինչև 1401 թվականը 1 միլիոն 400 հազար կազմակերպված մարզուհիներ կան։Երկրում տարբեր մակարդակների ավելի քան 121 հազար մարզիչ և 82 հազար մրցավար կա։ Կան 1611 մարզական ակումբներ կանանց համար: Ինչպես նաև, աշխարհի վերջին մարզական իրադարձություններում շուրջ 3302 մեդալ են նվաճել իրանցի մարզուհիները։
Առողջապահության ոլորտում կանայք մեծ ներդրում են ունեցել իսլամական հեղափոխությունից հետո։ Մինչև 1401 թվականը Իրանում մասնագետ բժիշկների 40%-ը և գերմասնագետ բժիշկների 30%-ը կանայք են: Նաև Իրանում ծննդաբերությունների 95%-ը կատարում են կին մասնագետները։ Առողջապահության մակարդակի բարձրացման ոլորտում Իրանում բավականին առաջընթաց է գրանցվել, և հղիության և ծննդաբերության բարդությունների պատճառով մայրերի մահացության մակարդակը զգալիորեն նվազել է և հասել 40-ից պակաս դեպքի յուրաքանչյուր 100 հազար հոգու մեջ: Նաև յուրաքանչյուր 100հազար կնոջ համար կա 60 մանկաբարձուհի և 2,8 տոկոսը մանկաբարձ-գինեկոլոգ են:
Ներկայացված տվյալները ապացուցում են , թե՝ իրանցի աղջիկներն ու կանայք ինչքանով են ակտիվ և մասնակից , իսլամական Իրանի քաղաքական, սոցիալական, տնտեսական, գիտական և կրթական կյանքի, առողջապահության, սպորտի և այլ ոլորտներում: Սա նաև ապացուցում է Արևմուտքի կեղծ հավակնությունը կանանց նկատմամբ ճնշումների և Իրանի սոցիալական ասպարեզում նրանց փոքր ներդրման մասին: