Իրանի հաջողակ կանայք(14)
Ողջույն ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Ներկայացնում ենք «Իրանի հաջողակ կանայք» հաղորդաշարի հերթական թողարկումը: Այսօր ծանոթանալու ենք արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտում ակտիվ գործարար՝ տիկին Մարզիե Սանույի Մոհասելի հետ: Կյանքի վեցերորդ և յոթերորդ տասնամյակներում,այս տիկնոջ բազմաթիվ ձեռքբերումների ու զարմանալի ջանքերի մասին լսելը կարող է ոգևորել ձեզ մեծ ջանքեր գործադրելու և հաջողության հասնելու գործում: Ընկերակցեք մեզ:
Մենք բոլորս մշտապես փորձել ենք հասնել հաջողության, բայց թե ինչ ճանապարհով ենք հասնում դրան և որքանով ենք հասնում դրան, կարևոր խնդիր է։ Հաջողության հասնելու պայմանները հաստատ բոլորի համար նույնը չեն, ինչպես նաև մարդկանց համար ձեռք բերված հաջողությունը որոշակի չափ չունի։ Առաջին հերթին կարևոր է ունենալ ճիշտ նպատակ և այն իրականացնելու կարողություն, որպեսզի ջանքերը դառնան հաջողություն։
Իրանում կանայք իրենց շարունակական ջանքերով հասել են եզակի հաջողությունների և իրենց մեծ ձեռքբերումներով պատիվ բերել Իրանին ու իրանցիներին ողջ աշխարհում։ Այն կանայք,որոնք մայրության և կնոջ լուրջ պարտականություններից բացի կարողացել են զբաղվել ծանր գործերով և մեծ ծառայություն մատուցել հասարակությանը, արժանի են բարձր գնահատանքի։Շարունակեք մնալ մեզ հետ՝ հաջողակ գործարար՝ տիկին Մարզիե Սանուի Մոհասելի մասին ավելին իմանալու համար:
...
Մարզիե Սանույին ծնվել է1948 թ. (իրանական 1327 թ.): Նա քիմիական ինժեներ է և դեղաբույսեր արտադրող ընկերության գլխավոր տնօրենը: Նա նաև Դեղաբույսերի ասոցիացիայի ակտիվ անդամ է, Սպառողների իրավունքների պաշտպանության ասոցիացիայի անդամ, Խորասան Ռազավիի գործարար կանանց ասոցիացիայի տնօրենների խորհրդի անդամ, նահանգի արտահանողների ասոցիացիայի անդամ, և երկրի դեղաբույսեր արտադրողների ասոցիացիայի անդամ:Նա ճանաչվել է որպես արդյունաբերության տարվա լավագույն գործարար և Խորասանի գյուղատնտեսական ջիհադի օրինակելի անդամ:
Տիկին Մոհասելն ասում է, որ իր ողջ կյանքն անցել է բույսերի մեջ, և բուժիչ ու օրգանական բույսերի մշտական օգտագործումն իրեն հեռու է պահել հիվանդություններից։ Այն, ինչ տիկին Մոհասելի մոտ մեծ հետաքրքրություն առաջացրեց բնության և բուժիչ բույսերի նկատմամբ, դա այն տունն էր, որտեղ կային շատ ծառեր և բանջարեղեն, և քահրիզից հոսուն ու զուլալ ջուր, և տիկին Մոհասելը մեծացավ այդպիսի միջավայրում, որտեղ նա կարողացավ արդյունավետ օգտագործել բուժիչ բույսերը և տարբեր ձեռքբերումներ ունենալ այս ոլորտում:
Տարբեր գաղափարներից յուրաքանչյուրի շուրջ կան բազմաթիվ ուղիներ՝ շարունակելու աշխատել և հասնել հաջողության: Բավական է ուշադիր լինել շրջապատի նկատմամբ և բացահայտել առկա հնարավորությունները։ Հնարավորությունները միշտ չէ, որ պարզ են ու հստակ, երբեմն հնարավորությունները մեզ ցույց են տալիս խնդիրների, դժվարությունների, անհաջողությունների և դժբախտությունների տեսքով: Բավարար կենտրոնացումով և ձեր կյանքին ուշադրություն դարձնելով, դուք կարող եք գտնել համապատասխան աշխատանքային հնարավորություններ, որոնք համապատասխանում են ձեր հետաքրքրություններին և օգտագործել դրանք ձեր հաջողության հասնելու համար:
Մարզիե Սանուհի Մոհասելը, նախքան սեփական ձեռքբերում ունենալը և իր ընկերությունը հիմնելը, տարիներ շարունակ աշխատել և փորձ է ձեռք բերել, մինչև որ կարողացել է հասնել մի դիրքի, որի միջոցով արդեն կարողացել է իրականացնել իր գաղափարները և ուղղակիորեն արտադրել իր արտադրանքը: Այս առնչությամբ նա ասում է. «Ես կապիտալ չունեի, բայց ինձ հզոր էի զգում, և իմ ուժը իմ անցյալի փորձն էր: Իմ սերն ու հետաքրքրությունը բնության և բնական նյութերի հանդեպ գալիս է իմ մանկությունից: Ես ծնվել եմ Խորասան նահանգի հարավային քաղաքներից մեկում: Ես մեծացել եմ այն տանը, որտեղ հոսում էր քահրիզի մաքուր ջուրը, որտեղ կային բազմաթիվ ծառեր և բանջարեղեն: Հայրս բժիշկ էր, ով փորձում էր բոլոր բուժումներն անել բուժիչ բույսերով: Մանկուց ծանոթ եմ եղել բնությանը, բնական նյութերին և բուսական դեղերին, ստացել եմ քիմիայի բակալավրի կոչում և այս հետաքրքրության պատճառով վերջապես ապաստանել եմ բնության գրկում՝դեղաբույսեր արտադրելու և վերամշակելու համար»։
Բացի տարբեր գործարաններում աշխատելուց, այս հաջողակ տիկինը 15 տարի ուսուցչությամբ է զբաղվել։ 15 տարի անց, դեղաբույսերի նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրության պատճառով, նա թողեց իր աշխատանքը և Ռազավի Խորասան նահանգում հիմնեց ընկերություն, որտեղ քայլ առ քայլ և շատ բծախնդրությամբ կատարեց իր աշխատանքը, որի արդյունքում մեծ հաջողություններ ունեցավ:
...
Տիկին Մոհասելը այսպես է նկարագրել իր գործունեության սկիզբը. «Սկզբում 1367 թվականին (1988 թ.) ես սկսեցի աշխատել մի գործարանում, որն արտադրում էր բուժիչ բույսերից եթերայուղեր , հաշվի առնելով, որ եթերայուղերի մասին իմ գիտելիքները շատ քիչ էին, գիշեր-ցերեկ ջանքեր գործադրեցի, սերտ կապեր հաստատեցի գիտական կենտրոնների հետ, ներառյալ Թեհրանի և Մաշհադի բոլոր դեղագործական և գիտական ֆակուլտետների, բոլոր գիտահետազոտական ինստիտուտների, ներառյալ Իրանի նավթի արդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտի և ներքին ու արտասահմանյան լաբորատորիաների հետ, ես կարողացա ամբողջական ինֆորմացիա ստանալ եթերային յուղերի,և յուրաքանչյուր բույսի հիմնական բաղադրիչների միացությունների տոկոսի մասին: Այս շուրջօրյա ջանքերի արդյուքնում ես ձեռք բերեցի եթերային յուղերի արտադրության տեխնոլոգիական պլան։ Սկզբում աշխատանքս սկսեցի 3 կադրերով, որոնցից երկուսը դուստրերս էին, և ժամանակի ընթացքում կարողացա ավելի շատ աշխատատեղեր ստեղծել և այժմ աշխատում եմ 37 հոգու հետ»։
Հաջողակ ու ձեռներեց այս տիկինը գործարանը բացելուց հետո բախվեց բազմաթիվ խնդիրների, սակայն չհուսահատվեց ու շարունակեց իր ընտրած ճանապարհը: Նա ասում է.-««Ճանապարհը շարունակելը ծանր ու բարդ է կանանց համար։ Բայց մենք հաղթահարեցինք դժվարությունները և չհոգնեցինք։ Ես հավատում եմ կանանց ուժին: Այդ իսկ պատճառով գործարանում մեր մասնագետների մեծ մասը կանայք են, այդ թվում՝ իմ 2 աղջիկները։ Աղջիկներս այս ընթացքում մեծացել են, և հիմա նրանցից մեկը մեր ոլորտի կոմերցիոն մենեջերն է, և նա է կատարում ֆինանսական շրջանառության մեծ մասը։ Մյուսն իմ տեղակալն է և ղեկավարում ու վերահսկում է գործարանի բոլոր աշխատանքները և լավ խորհրդատու է մեզ համար։ Նրանց ներկայությամբ, իմ միտքը հանգիստ է»:
Նա նաև նշում է, որ Կորոնավիրուսային պայմաններում և այն օրերին, երբ տնից դուրս չէինք գալիս, աղջիկներս տնօրինում էին գործարանը, և ես ոչ մի հոգս չունեի: Նա հավելում է.-«Մեր աշխատակիցներն աշխատում են ամենայն ազնվությամբ։ Մենք ոչ մի կադր չենք կրճատում, քանի որ աշխատանքի սկզբում տարված ենք կադրեր վարձելով: Մենք տրամադրում ենք օգտակար և անհրաժեշտ ուսուցում։ Նրանք բոլորը ապահովագրված են, և մենք ջանասիրաբար պահպանում ենք նրանց»։
Կինը Աստծո եզակի արարչության մի մասն է, որն ինչպես տղամարդը, պետք է քայլի գերազանցության և կատարելության ճանապարհով: Իսլամի տեսակետն այն է, որ կանայք յուրաքանչյուր առողջ մարդկային հասարակության մեջ ունեն անհրաժեշտ կարողություններ, և նրանց պետք է հնարավորություն տրվի պատասխանատվություն ստանձնելու այս աշխարհի գիտական, սոցիալական, և կառավարման ոլորտներում: Տղամարդկանց և կանանց միջև տարբերություն չկա: Յուրաքանչյուր մարդու արարման նպատակը՝ արու թե էգ, նույնն է, ինչ մարդկության ստեղծման նպատակը։ Դա նշանակում է հասնել մարդկային կատարելության և օժտվել առաքինություններով: Այժմ Իսլամական Իրանում կանայք ցույց են տվել, որ ունեն մեծ կարողություններ իրենց երկրի զարգացման համար։ Հենվելով իրենց գիտելիքների և կարողությունների վրա՝ նրանք ակտիվ և արդյունավետ մասնակցություն ունեն կառավարման ոլորտներում։
74-ամյա Մարզիե Սանուի Մոհասելն այժմ իր երկար տարիների տքնաջան աշխատանքի պտուղներն է քաղում: Նա ձգտում է ընդլայնել բուժիչ բույսերի արտադրությունն ու ներմուծումը հասարակության առողջությանը նպաստելու համար: Այս ճանապարհին նա բարձր է գնահատում իր ամուսնու և դուստրերի աջակցությունը։ Իրանական երկու ռազմավարական նշանակության արտադրանքներ՝ բարիջեի և զաֆրանի հումքի վաճառքը կանխելու նպատակով նրանք մշակել են մի քանի տեխնոլոգիական նախագծեր, որոնք առաջին անգամ իրականացել են Իրանում և աշխարհում և շատ կարևոր են։