Խինդ ու խրատի ծաղկաստանում(25. Արարքի հատուցում)
Կյանքում ամեն ինչ անիվի նման պտտվում է , և յուրաքանչյուր արարքի դիմաց կա արձագանք: Միգուցե մենք վատություն անենք մի մարդու , բայց նա վատություն չանի մեզ, իսկ մենք մեր նկատմամբ վատություն տեսնենք մեկ այլ մարդու կողմից: Աստված տեսնում է մեր արարքները և հատուցում է յուրաքանչյուրիս ըստ իր արարքների:Այսօր Ձեզ պատմելու ենք մի գեղեցիկ հեքիաթ Սաադիի Գոլեստան գրքից: Ընկերակցեք մեզ։
Պարսից գրականության խոշորագույն դասական՝ Սաադին, բուն անունով Մոշարաֆեդդին Մոսլեհ իբն Աբդոլլահ Շիրազին իրավամբ մեծ համբավ ու հռչակ է ձեռք բերել ոչ միայն հայրենի երկրում ,այլև ամբողջ աշխարհում,որի մասին են վկայում նրա երկերի հրատարակությունները բազմաթիվ լեզուներով։ Սաադիի երկերից հատկապես մեծ տարածում են գտել Բուստանը և Գոլեստանը։ Վերջինս համարվում է նրա ստեղծագործության պսակը: Գոլեստանը արձակ երկ է միահյուսված չափածոյով։ Գոլեստան և Բուստան գրքերում Սաադին իր մտորումները արտահայտել է հեքիաթների միջոցով, դրանք լրացնելով աֆորիզմներով, առածներով, առակներով, ժողովրդական ասույթներով ու իմաստունների խրատներով։ Գոլեստանում Սաադին ավելի լավ է կարողացել անդրադառնալ բարոյական հարցերին, քան Բուստանում:
Սաադին մնայուն գործեր է թողել պոեզիայի ու արձակի ասպարեզում։
Սաադիի ուսմունքների ու գաղափարների խորքը մարդակենտրոնությունն է: Նրա ստեղծագործություններից «Բուստանն» ու «Գոլեստանը», ինչպես նաև նրա բանաստեղծությունների ժողովածուն, մարդու մասին են: Հենց այդ պատճառով է թերևս, որ Սաադիի խոսքը համընկնում է յուրաքանչյուր մարդու էության հետ, որ ժամանակում էլ որ լինի:
Սաադիին պետք է տեսնել իր յուրաքանչյուր ստեղծագործության մեջ: Նա իր ստեղծագործություններում սիրո ուսուցիչ է: Մաքուր սերը ներկայացնում է պարզ լեզվով: Այնքան պարզ, որ նման է նույնիսկ արձակի և միևնույն ժամանակ գրավիչ է: Սաադիի գազելները սիրային են, միստիկական շաղախով ու բարոյական ուսումունքների հիման վրա: Այն, ինչը պատճառ է դառնում, որ մարդը հրաժարվի մարդկությունից ու ստորանա, Սաադին ատում է: Նրա գազելը սիրո դրսևորում է իր բոլոր նրբություններով ու վայրիվերումներով: Այս սերը լի է ցավով, կարիքով և ժամանակի ցանկություն չէ, այլ` գոհունակություն: Դա նաև մի բարոյական կարիք է, հանուն որի բանաստեղծի հոգին ու սիրտը մշտապես պատրաստ է զոհվել: Սաադին աշխարհի տարբեր երկրներ է ճամփորդել ու շփվել տարբեր մարդկանց հետ: Այնպիսի մարդկանց, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է իր հավատալիքները և մեծ փորձ կուտակելով, վերադարձել իր ծննդավայր Շիրազ: Շիրազի գարունը և նրա ծաղիկների բուրմունքն այնքան արբեցրին նրան, որ նա որոշեց արարել մի ծաղկաշատ Բուստան և մի հաճելի Գոլսետան: Բուստան ու Գոլսեթան, որոնց ծաղիկներին մինչև այսօր ոչ մի աշուն չի կարողացել վնասել: Եվ ժամանակի ընթացքն էլ չի կարողացել խամրեցրել դրանց իմաստը: Սաադին շատ գրականագետների կարծիքով, հասարակական բարեփոխիչ է: Գիտակից ու զարգացած բարեփոխիչ, որին մշտապես մտահոգել են անարդարությունն ու անբարոյականությունը և մարդկային արժեքներին չտրվելը: Սաադիի Գոլեստանն ու Բուստանը կարելի է համարել տեսական ու գործնական իմաստնության մի ամբողջ հավաքածու:
Սաադին Գոլետանում մարդու և հասարակության մասին խոսում է այնպես, որ պիտի լինի: Սաադին համոզված է, որ եթե մարդն ինքն իրեն չճանաչի ինչպես որ կա, չի հասկանա, թե ինչպես պիտի լինի: Գոլեստանը տարբեր հեքիաթների հավաքածու է: Այն աշխարհի կենդանի պատկերն է յուրաքանչյուր ժամանակաշրջանում: Նա այս գրքում մարդու և նրա աշխարհը ներկայացնում է իր բոլոր թերություններով, առավելություններով և հակասություններով: Սակայն Սաադին միայն դրանով չի սահմանափակվում: Նա ներկայացնում է նաև ցավերը և դրանց բուժումը: Նա սովորեցնում է ճիշտ ապրելու գաղտնիքը:
Սաադիի Գոլեստանը մարդու իրական կյանքի պատկերն է, իսկ Բուստանը ներկայացնում է այն երազային աշխարհը, որ պետք է լինի, և մարդն ինչպես պետք է ապրի, որի հիքմում ընկած են բարոյական արժեքներ ու սեր: Գոլեստանի անգլերեն թարգմանիչներից մեկն այս գիրքը գրելու համար Սաադիին համարում է «բոլոր մարդկանց բոլոր ժամանակների բարեկամն ու խորհրդականը»: Այս գիրքը թարգմանվել է տարբեր երկրներում՝ Ֆրանսիայում, Անգլիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Ամերիկայում և այլն, և իր իմաստային հարստության շնորհիվ ունի համաշխարհային համբավ։
Սաադիի Գոլեստանը նախաբանից բացի , ներառում է ութ գլուխներ,որոնք կոչվում են՝«Թագավորների վարքը», «Դերվիշների բնավորությունը», «Գոհունակության առաքինությունը», «Լռության օգուտները», «Սեր և երիտասարդություն», «Թուլություն և ծերություն», «Կրթության ազդեցությունը» և «Խոսելու էթիկան»:Սաադիի պատմվածքները, համառոտ լինելով հանդերձ, լի են խորհուրդներով:Այս հաղորդման ընթացքում ձեզ ենք ներկայացնելու մեկ այլ գեղեցիկ հեքիաթ այս գրքի առաջին գլխից,և Սաադիի Գոլեստանի այս գեղեցիկ պատմվածքը օգտագործվում է այն ժամանակ, երբ մարդը անողորմ է և գութ չունի և տեղյակ չէ ,որ Աստված հատուցում է յուրաքանչյուրին՝ ըստ իր արարքների : Թույլ մարդիկ կարող են չկարողանալ պաշտպանել իրենց իրավունքները, բայց Աստված ճնշողներից ստանում է այն մարդկանց իրավունքները, ում նկատմամբ անարդարություն է կատարվել։
․․․․
Մեր այսօրվա հեքիաթում Սաադին պատմում է, որ հին ժամանակներում մի դաժան տիրակալ կար, որը աղքատ բանվորներից էժան գնով վառելափայտ էր գնում և թանկ վաճառում հարուստներին։ Մի օր մի բարեպաշտ մարդ նրա մոտով անցնելիս նրան ասում է. «Մեզ այնքան մի ճնշիր, որ Աստված լսի և պատասխանի քո աղոթքներին»: Լավություն արա մեզ, որ Աստված էլ քեզ լավություն անի։ Դաժան տիրակալը վիրավորվեց այդ բարեսիրտ ու բարեպաշտ մարդու խորհուրդներից և խոժոռվեց ու արհամարհեց նրան, մինչև որ մի գիշեր խոհանոցի կրակն ընկավ վառելափայտի պահեստը, և նրա ողջ ունեցվածքը այրվեց ու մոխրի վերածվեց։ Ճակատագրի բերումով նույն բարեպաշտ և գթասիրտ մարդը դաժան տիրակալի կողքով անցնելիս լսում էր, թե տիրակալն ասում է. «Ես չգիտեմ, թե այս կրակը որտեղից ընկավ իմ տուն»։ Բարեպաշտը նրան ասաց. «Այս կրակը աղքատների սրտից ընկավ քո տուն։ Տառապած մարդկանց անեծքը ոչնչացրեց քո ողջ ունեցվածքը։
Պատմող,- Սաադիի այս հեքիաթը մեզ հիշեցնում է մեր գործերի ,մեր արարքների հատուցման մասին: Երաժշտական կարճ դադարից հետո, ես ձեզ կապտմեմ այն օրվա մասին, երբ տեսա այս գեղեցիկ պատմության կիրառությունն իմ կյանքում։Շարունակեք մնալ մեզ հետ։
․․․․
Պատմող- Համալսարանի մի խումբ դասընկերների հետ գնացինք մի ընկերություն՝ աշխատանքի շուկա մտնելու համար ։ Մի քանի ամիս այնտեղ էինք ու աշխատում էինք։ Բայց ընկերության տնօրենը մեզ աշխատավարձ չէր վճարում։ Ամեն անգամ, երբ ասում էինք, նա պատճառաբանում էր, որ դուք նորեկ եք և պետք է քիչ գումար ստանաք։ Կամ էլ ասում էր, որ ինձ դեռ փող չեն տվել, որ ձեր աշխատավարձը վճարեմ։ Այս վիճակը ամիսներ շարունակվեց մինչեւ հոգնեցինք ու հերթով դուրս եկանք ընկերությունից։ Վերջին օրը ընկերության դռնապանը, որ ազնիվ մարդ էր, մեզ ասաց.-«Ընկերության տնօրենը ստում է։ Նա դիտավորյալ աշխատանքի է ընդունում նոր աշխատողների՝ իր գործերը կատարելու համար, իսկ հետո նրանց աշխատավարձ չի վճարում, մինչև նրանք հոգնեն ու հերթով հեռանան ընկերությունից։ Նա փող ունի ,փաստորեն չի ուզում վճարել ձեզ»։
Մենք ընկանք մտքերի մեջ։ Մտածում էինք, թե ինչպես կարող ենք նրանից ստանալ մեր իրավունքը և մի լավ դաստիարակել նրան, որպեսզի ուրիշների հետ այդպես չվարվի։ Բայց նա հզոր անձնավորություն էր, և մեր գաղափարներից ոչ մեկը չէր կարող աշխատել նրա դեպքում: Մենք հոգնել էինք և որոշեցինք նրան թողնել Աստծուն։
Պատմող,- Մի առավոտ արթնացա և տեսա դասընկերներիցս մեկի հաղորդագրությունը, որում նա գրել էր.
Աստված ստացավ մեր իրավունքը. Եկեք ընկերություն:
Արագ հագնվեցի ու գնացի ընկերություն։
Հանկարծ տեսա, որ տնօրենը նստած է հատակին և երեխայի նման լաց է լինում։ Հետաքրքրվեցի թե ինչ է պատահել , նրանք ասացին:
Հաքերը նրա բանկային հաշվից գողացել է նրա ամբողջ գումարը։
Այնտեղ գտնվողներից մեկն ասաց. –«Դուք ասացիք, որ ես փող չունեմ։ Ուրեմն որտեղի՞ց այս երկու միլիարդը»:
Նրանք, ովքեր աշխատում էին այնտեղ, բոլորը հերթով վերցրեցին իրենց իրերը և հեռացան ընկերությունից։ Մենք լսում էինք տնօրենի ձայնը, որն ասում էր.
Ես մնացի անփող ու մենակ։ Աստված իմ, ով անիծեց ինձ։
․․․․
Ավարտվեց մեր հաղորդումը։ Ինչպես հաղորդման սկզբում ասացինք՝ յուրաքանչյուր արարքի դիմաց կա արձագանք: Եթե լավ գործ անենք, լավ արդյունք կտեսնենք, իսկ եթե վատություն անենք այդ արարքի արդյունքը անպայման կտեսնենք։
Բարեկամներ հուսով ենք , որ ձեզ դուր եկավ մեր այսօրվա հեքիաթը։