Հատուկ հաղորդում` նվիրված Գեներալ Սոլեյմանիի նահատակության երրորդ տարելիցին(1)
https://parstoday.ir/hy/radio/iran-i190142-Հատուկ_հաղորդում_նվիրված_Գեներալ_Սոլեյմանիի_նահատակության_երրորդ_տարելիցին(1)
Երեք տարի է անցել այն օրից, երբ ամերիկյան ահաբեկչական ուժերի կողմից նահատակվեց ահաբեկիչների դեմ պայքարի մեծագույն հրամանատար Գեներալ Ղասեմ Սոլյմանին: Այժմ աշխարհի բոլոր ազատատենչները գիտեն, որ Գեներալ Ղասեմ Սոլեյմանին ամենաազդեցիկ մարդն էր դիմադրության դաշտում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 28, 2022 09:20 Asia/Tehran

Երեք տարի է անցել այն օրից, երբ ամերիկյան ահաբեկչական ուժերի կողմից նահատակվեց ահաբեկիչների դեմ պայքարի մեծագույն հրամանատար Գեներալ Ղասեմ Սոլյմանին: Այժմ աշխարհի բոլոր ազատատենչները գիտեն, որ Գեներալ Ղասեմ Սոլեյմանին ամենաազդեցիկ մարդն էր դիմադրության դաշտում։

2020 թվականի հունվարի 3-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս»  ստորաբաժանման  հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանին և Հաշդ ալ-Շաաբի ուժերի փոխհրամանատար Աբու Մեհդի Ալ-Մոհանդեսն ԱՄՆ-ի ահաբեկչական գործողության հետևանքով նահատակվեցին Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտ։

Գեներալ Սոլեյմանիի հեղինակությունը տարածաշրջանում և աշխարհում այնպիսին էր, որ նրա նահատակության լուրը՝ որպես Իսլամական հեղափոխության ամենահայտնի դեմքերից մեկի և համաշխարհային իմպերիալիզմի և բռնության համակարգի դեմ պայքարի խորհրդանիշ, գրավեց իրանական և արտասահմանյան լրատվամիջոցների լուրերի արաջին տեղը և արժանացավ բազմաթիվ միջազգային արձագանքների։

Գեներալ Սոլեյմանիի նահատակության երրորդ տարելիցին նվիրված հատուկ հաղորդաշարի առաջին մասում կանդրադառնանք նրա կենսագրությանը և տարածաշրջանում դիմադրության ուժերին հզորացնելու և համախմբելու նրա ջանքերին։ Երկրորդ մասում կքննարենք գեներալ Սոլեյմանիի դերը ամերիկյան դավադրությունները չեզոքացնելու գործում, գեներալ Սոլեյմանիի սպանության որոշումը, Սիոնիստական ​​ռեժիմի դերը և նրա հիշատակը Իրանի ժողովրդի գիտակցության մեջ:

 Գեներալ-լեյտենանտ  Հաջ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության  երրորդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությունների կազմակերպման  ժողովրդական շտաբի հայտարարության համաձայն՝ գեներալ Սոլեյմանիի նահատակության երրորդ տարելիցի կարգախոս է ընտրվել «Ջան Ֆադա»,որը թարգմանաբար նշանակում է նվիրյալ, կյանքը զոհաբերող։ 

Նահատակ գեներալ Սոլեյմանիի կենսագրությունը

Նահատակ Ղասեմ Սոլեյմանին Իրանի Իսլամական հեղափոխությունից հետո դարձավ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամ, իսկ Իրանա-իրաքյան պատերազմի սկսվելուն զուգահեռ՝ Քերմանում պատրաստեց մի քանի գումարտակներ և ուղարկեց ռազմաճակատներ։ Որոշ   ժամանակ նա եղել է Արևմտյան Ատրպատական նահանգի կորպուսի հրամանատարը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ժամանակի  հրամանատար Մոհսեն Ռեզայիի հրամանով Հաջ Ղասեմ Սոլեյմանին 1360(1981) թվականին նշանակվել է Սարոլլահի 41-րդ կորպուսի հրամանատար: Նա եղել է «Վալ-Ֆաջր 8», «Քարբալա 4» և «Քարբալա 5» գործողությունների հրամանատարներից մեկը՝ Իրանի դեմ Իրաքի բաասական ռեժիմի մղած պատերազմում։

«Քարբալա 5» գործողությունը պարտադրված պատերազմի ընթացքում Իրանի կարևորագույն գործողություններից էր, որը թուլացրեց իրաքյան բաասական բանակի քաղաքական և ռազմական դիրքերը և կայունացրեց իրավիճակը հօգուտ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական ուժերի։

Գեներալ Սոլեյմանին 1988 թվականին իրանա-իրաքյան պատերազմի ավարտից հետո վերադարձավ Քերման և ներքաշվեց Իրանի արևելյան սահմաններից առաջնորդվող չարագործների հետ պատերազմի մեջ:

Մինչ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար նշանակվելը նահատակ Սոլեյմանին Իրանի և Աֆղանստանի սահմաններում կռվում էր թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող հանցախմբերի հետ: 1379 (2000) թվականին Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի կողմից  Սոլեյմանին նշանակվել է   «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար։

Տարածաշրջանում դիմադրության խմբերի ուժեղացումն  ու  կոալիցիան

 Նահատակ Սոլեյմանին փայլուն գործողությունների երկար ցուցակ ունի, մարդ, ով ջանք չի խնայել իր կրոնի և երկրի համար։ Այդ փայլուն գործողություններից էր դիմադրության ուժերի ամուր պատնեշի ստեղծումը տարածաշրջանի տարբեր հատվածներում՝ սիոնիստներին ու ամերիկացիներին դիմակայելու համար:

Գեներալ Սոլեյմանին՝ որպես «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար, լայնածավալ գործունեություն է ծավալել դիմադրության առանցքի ուժեղացման և ընդլայնման ոլորտում։ Իրականում, այս ազնիվ նահատակը էական դեր խաղաց պաղեստինյան զինյալ խմբավորումների և լիբանանյան Հեզբոլլահի ուժերի հզորացման գործում։ Սիոնիստական ​​ռեժիմի դեմ Գազայի 33-օրյա և 22 օրյա պատերազմում այս խմբավորումների հաղթանակը վկայում է նահատակ Սոլեյմանիի ներկայության և դերի մասին։

Սիրիական պատերազմը, որը ընթանում էր ոչնչացնելու դիմադրության ճակատը և հարվածել լիբանանյան դիմադրության ուժերին, բազմաթիվ հավատացյալների և գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ջանքերի շնորհիվ հակառակ արդյունքը տվեց, և Սիրիան առավել քան երբևէ դարձավ հզոր դիմադրության ճակատ։

Գեներար Սոլեյմանիի այլ գործողությունների թվում է նրա ներկայությունն Իրաքում և անուրանալի դեր խաղալն այս երկրում ԻԼԻՊ-ի գործողություններին վերջ դնելու գործում: Գեներալ  Սոլեյմանին Իրաքում և Սիրիայում գտնվելու ժամանակ առանցքային դեր է խաղացել Տիկրիտի, Ջարֆ ալ-Սախրի, Մոսուլի տարածքների ազատագրման, Սամարայի և Ում ալ-Մաարեկ գործողության ընթացքում Քերբալան պաշտպանելու և Էրբիլի անկումը կանխելու գործում: Իրաքի վարչապետ Մոհամմադ Շիա ալ-Սուդանին ասել է.«Ծառայությունները, որոնք նահատակ Սոլեյմանին կատարել է Հաշդ ալ-Շաաբիի կողքին ԻԼԻՊ-ի ոչնչացման և Իրաքի անվտանգության համար, երկու երկրների ժողովուրդների բարեկամության և եղբայրության լավագույն օրինակն են և ցույց են տալիս, որ Իրանն ու Իրաքը միասին քայլում են նույն ուղղությամբ»:

Գեներալ Սոլեյմանին Ալ-Նոջբա շարժման ,  Քաթայբ Հեզբոլլահի,  ինչպես նաև  Իրաքում Հաշդ ալ-Շաաբիի և Սիրիայի ժողովրդական մոբիլիզացված խմբերի հետ դիմադրության առանցք  ձևավորելով  և սրբավայրի պաշտպանների և Ֆաթեմիյուն և Զեյնաբյուն բրիգադների հետ դաշինք կազմելով  դիմակայել է ԻԼԻՊ-ին:

Այն դեպքում,երբ ըստ ԻԼԻՊ-ի շատ զինվորական հրամանատարների, նրանք հասել էին Սիրիայի նախագահական պալատի դարպասներին, և ոչ ոք չէր մտածում, որ ԻԼԻՊ-ին հաղթելու հույս կա,  գեներալ Սոլեյմանին սրբավայրերի պաշտպանների հետ միասին կանգնել է ահաբեկիչների առաջ և կանխել ԻԼԻՊ-ի հետագա տարածումը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում։

Եվրախորհրդարանում Իռլանդիայի ներկայացուցիչ Մայք Ուոլեսն ասում է.«Մինչ Ամերիկան ​​և նրա դաշնակիցները պատասխանատու էին ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման առաջացման և տարածաշրջանում զինված խմբավորումների զինման համար, ոչ ոք ավելի շատ չփորձեց, քան գեներալ Սոլեյմանին Իրաքում ԻԼԻՊ-ին հաղթելու համար: Սակայն ԱՄՆ-ի կողմից նրա սպանությունից հետո միջազգային հանրության կողմից ոչ մի դատապարտում չեղավ»։

Գեներալ Սոլեյմանիի աջակցությունը ճնշվածներին և բռնահարվածներին ունի լայն և համապարփակ չափեր և  դա տարածվում է Իրանի և իսլամական աշխարհի սահմաններից դուրս: Գերագույն առաջնորդի մեկնաբանությամբ՝ այս նահատակ զորավարի անհատականությունն ու էությունը պետք է դիտարկել որպես ուսմունք, ուղի և ուսումնառության դպրոց, և այդ ժամանակ պարզ կլինի այս գործի արժեքն ու գինը։