Հատուկ հաղորդում` նվիրված Գեներալ Սոլեյմանիի նահատակության երրորդ տարելիցին(1)
Երեք տարի է անցել այն օրից, երբ ամերիկյան ահաբեկչական ուժերի կողմից նահատակվեց ահաբեկիչների դեմ պայքարի մեծագույն հրամանատար Գեներալ Ղասեմ Սոլյմանին: Այժմ աշխարհի բոլոր ազատատենչները գիտեն, որ Գեներալ Ղասեմ Սոլեյմանին ամենաազդեցիկ մարդն էր դիմադրության դաշտում։
2020 թվականի հունվարի 3-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանին և Հաշդ ալ-Շաաբի ուժերի փոխհրամանատար Աբու Մեհդի Ալ-Մոհանդեսն ԱՄՆ-ի ահաբեկչական գործողության հետևանքով նահատակվեցին Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտ։
Գեներալ Սոլեյմանիի հեղինակությունը տարածաշրջանում և աշխարհում այնպիսին էր, որ նրա նահատակության լուրը՝ որպես Իսլամական հեղափոխության ամենահայտնի դեմքերից մեկի և համաշխարհային իմպերիալիզմի և բռնության համակարգի դեմ պայքարի խորհրդանիշ, գրավեց իրանական և արտասահմանյան լրատվամիջոցների լուրերի արաջին տեղը և արժանացավ բազմաթիվ միջազգային արձագանքների։
Գեներալ Սոլեյմանիի նահատակության երրորդ տարելիցին նվիրված հատուկ հաղորդաշարի առաջին մասում կանդրադառնանք նրա կենսագրությանը և տարածաշրջանում դիմադրության ուժերին հզորացնելու և համախմբելու նրա ջանքերին։ Երկրորդ մասում կքննարենք գեներալ Սոլեյմանիի դերը ամերիկյան դավադրությունները չեզոքացնելու գործում, գեներալ Սոլեյմանիի սպանության որոշումը, Սիոնիստական ռեժիմի դերը և նրա հիշատակը Իրանի ժողովրդի գիտակցության մեջ:
Գեներալ-լեյտենանտ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության երրորդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությունների կազմակերպման ժողովրդական շտաբի հայտարարության համաձայն՝ գեներալ Սոլեյմանիի նահատակության երրորդ տարելիցի կարգախոս է ընտրվել «Ջան Ֆադա»,որը թարգմանաբար նշանակում է նվիրյալ, կյանքը զոհաբերող։
Նահատակ գեներալ Սոլեյմանիի կենսագրությունը
Նահատակ Ղասեմ Սոլեյմանին Իրանի Իսլամական հեղափոխությունից հետո դարձավ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամ, իսկ Իրանա-իրաքյան պատերազմի սկսվելուն զուգահեռ՝ Քերմանում պատրաստեց մի քանի գումարտակներ և ուղարկեց ռազմաճակատներ։ Որոշ ժամանակ նա եղել է Արևմտյան Ատրպատական նահանգի կորպուսի հրամանատարը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ժամանակի հրամանատար Մոհսեն Ռեզայիի հրամանով Հաջ Ղասեմ Սոլեյմանին 1360(1981) թվականին նշանակվել է Սարոլլահի 41-րդ կորպուսի հրամանատար: Նա եղել է «Վալ-Ֆաջր 8», «Քարբալա 4» և «Քարբալա 5» գործողությունների հրամանատարներից մեկը՝ Իրանի դեմ Իրաքի բաասական ռեժիմի մղած պատերազմում։
«Քարբալա 5» գործողությունը պարտադրված պատերազմի ընթացքում Իրանի կարևորագույն գործողություններից էր, որը թուլացրեց իրաքյան բաասական բանակի քաղաքական և ռազմական դիրքերը և կայունացրեց իրավիճակը հօգուտ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական ուժերի։
Գեներալ Սոլեյմանին 1988 թվականին իրանա-իրաքյան պատերազմի ավարտից հետո վերադարձավ Քերման և ներքաշվեց Իրանի արևելյան սահմաններից առաջնորդվող չարագործների հետ պատերազմի մեջ:
Մինչ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար նշանակվելը նահատակ Սոլեյմանին Իրանի և Աֆղանստանի սահմաններում կռվում էր թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող հանցախմբերի հետ: 1379 (2000) թվականին Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի կողմից Սոլեյմանին նշանակվել է «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար։
Տարածաշրջանում դիմադրության խմբերի ուժեղացումն ու կոալիցիան
Նահատակ Սոլեյմանին փայլուն գործողությունների երկար ցուցակ ունի, մարդ, ով ջանք չի խնայել իր կրոնի և երկրի համար։ Այդ փայլուն գործողություններից էր դիմադրության ուժերի ամուր պատնեշի ստեղծումը տարածաշրջանի տարբեր հատվածներում՝ սիոնիստներին ու ամերիկացիներին դիմակայելու համար:
Գեներալ Սոլեյմանին՝ որպես «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար, լայնածավալ գործունեություն է ծավալել դիմադրության առանցքի ուժեղացման և ընդլայնման ոլորտում։ Իրականում, այս ազնիվ նահատակը էական դեր խաղաց պաղեստինյան զինյալ խմբավորումների և լիբանանյան Հեզբոլլահի ուժերի հզորացման գործում։ Սիոնիստական ռեժիմի դեմ Գազայի 33-օրյա և 22 օրյա պատերազմում այս խմբավորումների հաղթանակը վկայում է նահատակ Սոլեյմանիի ներկայության և դերի մասին։
Սիրիական պատերազմը, որը ընթանում էր ոչնչացնելու դիմադրության ճակատը և հարվածել լիբանանյան դիմադրության ուժերին, բազմաթիվ հավատացյալների և գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ջանքերի շնորհիվ հակառակ արդյունքը տվեց, և Սիրիան առավել քան երբևէ դարձավ հզոր դիմադրության ճակատ։
Գեներար Սոլեյմանիի այլ գործողությունների թվում է նրա ներկայությունն Իրաքում և անուրանալի դեր խաղալն այս երկրում ԻԼԻՊ-ի գործողություններին վերջ դնելու գործում: Գեներալ Սոլեյմանին Իրաքում և Սիրիայում գտնվելու ժամանակ առանցքային դեր է խաղացել Տիկրիտի, Ջարֆ ալ-Սախրի, Մոսուլի տարածքների ազատագրման, Սամարայի և Ում ալ-Մաարեկ գործողության ընթացքում Քերբալան պաշտպանելու և Էրբիլի անկումը կանխելու գործում: Իրաքի վարչապետ Մոհամմադ Շիա ալ-Սուդանին ասել է.«Ծառայությունները, որոնք նահատակ Սոլեյմանին կատարել է Հաշդ ալ-Շաաբիի կողքին ԻԼԻՊ-ի ոչնչացման և Իրաքի անվտանգության համար, երկու երկրների ժողովուրդների բարեկամության և եղբայրության լավագույն օրինակն են և ցույց են տալիս, որ Իրանն ու Իրաքը միասին քայլում են նույն ուղղությամբ»:
Գեներալ Սոլեյմանին Ալ-Նոջբա շարժման , Քաթայբ Հեզբոլլահի, ինչպես նաև Իրաքում Հաշդ ալ-Շաաբիի և Սիրիայի ժողովրդական մոբիլիզացված խմբերի հետ դիմադրության առանցք ձևավորելով և սրբավայրի պաշտպանների և Ֆաթեմիյուն և Զեյնաբյուն բրիգադների հետ դաշինք կազմելով դիմակայել է ԻԼԻՊ-ին:
Այն դեպքում,երբ ըստ ԻԼԻՊ-ի շատ զինվորական հրամանատարների, նրանք հասել էին Սիրիայի նախագահական պալատի դարպասներին, և ոչ ոք չէր մտածում, որ ԻԼԻՊ-ին հաղթելու հույս կա, գեներալ Սոլեյմանին սրբավայրերի պաշտպանների հետ միասին կանգնել է ահաբեկիչների առաջ և կանխել ԻԼԻՊ-ի հետագա տարածումը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում։
Եվրախորհրդարանում Իռլանդիայի ներկայացուցիչ Մայք Ուոլեսն ասում է.«Մինչ Ամերիկան և նրա դաշնակիցները պատասխանատու էին ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման առաջացման և տարածաշրջանում զինված խմբավորումների զինման համար, ոչ ոք ավելի շատ չփորձեց, քան գեներալ Սոլեյմանին Իրաքում ԻԼԻՊ-ին հաղթելու համար: Սակայն ԱՄՆ-ի կողմից նրա սպանությունից հետո միջազգային հանրության կողմից ոչ մի դատապարտում չեղավ»։
Գեներալ Սոլեյմանիի աջակցությունը ճնշվածներին և բռնահարվածներին ունի լայն և համապարփակ չափեր և դա տարածվում է Իրանի և իսլամական աշխարհի սահմաններից դուրս: Գերագույն առաջնորդի մեկնաբանությամբ՝ այս նահատակ զորավարի անհատականությունն ու էությունը պետք է դիտարկել որպես ուսմունք, ուղի և ուսումնառության դպրոց, և այդ ժամանակ պարզ կլինի այս գործի արժեքն ու գինը։