Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (104)
https://parstoday.ir/hy/radio/iran-i190146-Սրբազան_պաշտպանության_8_ամյա_հերոսապատման_վերընթերցում_(104)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կխոսենք թիվ 598 բանաձևի ընդունման համար Իմամ Խոմեյնիի նամակի մեկնաբանության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 28, 2022 09:36 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կխոսենք թիվ 598 բանաձևի ընդունման համար Իմամ Խոմեյնիի նամակի մեկնաբանության մասին:

Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք հրադադարի և թիվ 598  բանաձևի ընդունման պատճառների մասին Իսլամական հեղափոխության մեծ առաջնորդ Իմամ Խոմեյնիի կողմից երկրի պատասխանատուներին հղված նամակին: Իրանի կողմից թիվ 598  բանաձի ընդունումը չնայած շատ արագ տեղի ունեցավ, սակայն դա արդյունքն էր այն գործընթացի, որ սկսվել էր պատերազմի վերջին տարիներին և ուժերի հավասարությունը փոփոխության էր ենթարկվել հօգուտ Իրաքի: Պատերազմի վերջին տարիներին Սադդամը Իրաքի կառավարության ու բանակի ողջ կարողությունը ներդրեց պատերազմի մեջ, Իրանի համեմատությամբ ավելի մեծ քանակությամբ անձանց ու զինվորների օգտագործեց:

Իրաքի բռնապետը արևելքի ու արևմուտքի երկու գերտերությունների ու նրանց արբանյակների օգնությամբ ֆինանսական մեծ աղբյուրներ ձեռք բերեց բաասական բանակը վերականգնելու համար: Դրա դիմաց, նավթի գնի անկմամբ, պատերազմի ծախսերը հոգալու մեջ Իրանը հասել էր վերջակետի և կառավարությունը երկրի ընթացիկ ծախսերի հարցում էլ բախվում էր ֆինանսական դեֆիցիտի: Սադդամի կողմից Ագրեսիայի սանձազերծումից մեկ տարի անց ԻԻՀ-ն ժողովրդական մոբիլիզացիայով և հանկարծակի գործողություններով առավելություններ էր ձեռք բերել Իրաքի նկատմամբ: ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի կողմից Սադդամի ագրեսոր ռեժիմին ցուցաբերվող բազմակողմանի աջակցությամբ և Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի ուղղակի մասնակցությամբ, պատերազմի վերջին տարիները զարգացումներով ու դժվարություններով լի տարի էր ԻԻՀ-ի համար: Սադդամի աջակիցները Սադդամի պարտությունը կանխելու հարցում վճռական էին:

Այս նույն նպատակով էլ պատերազմի ավարտից մեկ տարի առաջ ՄԱԿ-ի ԱԽ-ում ընդունվեց թիվ 598 բանաձևը: Իմամ Խոմեյնին անդրադառնալով քաղաքական պատասխանատուների ու ռազմական հրամանատարների զեկույցներին հայտարարեց, որ ավելի նպատակահարմար է ընդունենք հրադադարն ու թիվ 598- բանաձևը: Իսլամական հեղափոխության մեծ առաջնորդը պարբերաբար վերանայել էր բաասական թշնամու իրավիճակը տասնյակ ռազմական և քաղաքական զեկույցների միջոցով, որոնք նա ստացել էր և նկատել, որ այդ պայմաններում Իրաքի կառավարությունը պնդում էր պատերազմը շարունակելու և ընդլայնելու մասին և համաշխարհային իմպերիալիզմի օգնությամբ վտանգավոր թակարդներ էր լարել ԻԻՀ-ի համար:

Իմամ Խոմեյնին, ուսումնասիրելով և ուշադրություն դարձնելով այն զենքերին, որոնք երկու գերտերություններն են տրամադրել Սադդամին, ինչպես այն խնդրին որ ԻԻՀ-ն ցանկացած գնով չի կարող ձեռք բերել այդ զենքերի նույնիսկ մեկ տասներորդը հասավ այն եզրակացության, որ Իրանը ոչ միայն չի կարող հասնել ավելի բարձր նպատակների, այլև կարող է կորցնել մինչ այդ նվաճած ձեռքբերումները։ Իմամ Խոմեյնին անհանգստացած էր, որ պատերազմի շարունակությունն ի վերջո կվնասի իսլամական հեղափոխությանը և օգուտ կբերի թշնամու շահերին:

….

Իրանի ժամանակի նախագահ Այաթոլլահ Խամենեին թիվ 598 բանաձեւն ընդունելու Իմամ Խոմեյնիի որոշումից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Խավիեր Պերես Դեկոյարին ուղղված նամակում գրել է.«Իրանը որոշել է պաշտոնապես ընդունել ԱԽ-ի թիվ 598 բանաձևը՝ այն պատճառով, որ այն կարևորություն է տալիս մարդկային կյանքերի փրկությանը, արդարության և խաղաղության հաստատմանը, տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը»:

Իրանի նախագահից նամակը ստանալուց հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Խավիեր Պերես Դեկոյարը հայտարարեց, որ Իրանը պաշտոնապես և անվերապահորեն ընդունել է թիվ 598 բանաձևը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անմիջապես խնդրեց ԱԽ-ի նախագահին հրավիրել խորհրդի անդամներին խորհրդակցության։ Դեկոյարը նաև հույս հայտնեց, որ մեկ տասը օրից հրադադար կհաստատվի։ Բազմաթիվ իրանցիների և եռանդուն ու հեղափոխական երիտասարդության համար բանաձեւի ընդունումն անակնկալ էր։ Հաշվի առնելով թիվ 598  բանաձևի ընդունման պատճառները ժողովրդին բացատրելու կարևորությունը Իսլամական հեղափոխության հանգուցյալ առաջնորդ Իմամ Խոմեյնին Հաջի ուխտագնացության առիթով պատրաստած իր դիմադրության ուղերձում բացատրություններ է տվել:

Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդը բանաձեւն ընդունելու պատճառի մասին գրել էր.«Բանաձևի ընդունումը, որն իսկապես շատ դառը և ցավալի խնդիր էր բոլորի և հատկապես ինձ համար, այն է, որ մինչև մի քանի օր առաջ ես հավատում էի նույն պաշտպանության ձևին և պատերազմի հարցում հայտարարված դիրքորոշումներին, և դրա իրականացման մեջ էի տեսնում համակարգի, երկրի և հեղափոխության նպատակահարմարությունը, բայց այն իրադարձություններից ու գործոններից ելնելով, որոնք այս պահին ձեռնպահ եմ մնում նշելուց և Աստծո հույսով պարզ կդառնա ապագայում, և ըստ երկրի բոլոր բարձրակարգ քաղաքական-ռազմական փորձագետների, որոնց հանձնառությանը, սրտացավությանը և ազնվությանը վստահում եմ, համաձայնել եմ ընդունել բանաձեւն ու զինադադարը, և ներկա փուլում դա համարում եմ ձեռնտու հեղափոխության և համակարգի համար»: Այս հաղորդագրության մեջ Իմամը նշել էր, որ պայմանների փոփոխությունն է հանգեցրել բանաձևի ընդունման, սակայն նպատակահարմար չէր իմացել դրանք մանրամասնել և հույս էր հայտնել, որ ապագայում պարզ կդառնան:

 Այդ բորբոքված ու դժվարին իրավիճակում, երկրում պառակտման և ճգնաժամի սրումը կանխելու համար, իմամն ընտրեց լավագույն մեթոդը և ձեռնպահ մնաց արտահայտել այն հարցերը, որոնք արմատներ են ունեցել անցյալում, որպեսզի Իրանի Իսլամական Հանրապետությունը կարողանա հետապնդել ու հաջողության հասցնել իր նոր ռազմավարությունը, ինչը պայմանավորված էր ստեղծված քաղաքական-ռազմական իրավիճակով, և այդ նպատակին հնարավոր էր հասնել միայն ներքին միասնությամբ և համախմբվածությամբ։ Իմամն իր ուղերձի մեկ այլ հատվածում այս կրիտիկական փուլն անցնելու անհրաժեշտության մասին ասել է.«Այս օրերին շատերն իրենց զգացմունքների ու հույզերի պատճառով կարող են խոսել ինչուների, արածների ու չարածների մասին, թեև սա ինքնին շատ գեղեցիկ արժեք է, բայց հիմա դրա հետ գործ ունենալու ժամանակը չէ»:

Բայց Սադամն իրեն տեսավ ավելի բարձր դիրքում և հրաժարվեց ընդունել բանաձևը: Մինչ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շարունակում էր իր ջանքերը բանաձևի իրագործման ուղղությամբ, ոչ մի հույս չկար՝ կանխելու Սադամի կողմից ստեղծվող խաչընդոտները և բաասական բանակի հնարավոր ռազմական գործողությունները: Գիտակցելով այս հարցը՝ Իրաքի բռնապետը քաղաքական ու քարոզչական պատրվակներ ստեղծեց՝ հող նախապատրաստելու Իրանի վրա նոր հարձակում իրականացնելու համար։

….

1988թ. հուլիսի 22-ի ուրբաթ լուսադեմին և միայն թիվ 598  բանաձևին Իրանի դրական պատասխանից երեք օր անց, և մինչ այդ ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարարը բանակցություններ էր վարում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ, Իրաքի բաասական բանակի ուժերը երկու կողմերից մտան Իրան և Քուշքի ու Շալամչեի առանցքներից առաջ գնացին Իրանի հողում։ Թշնամին Շալամչեի առանցքում գրավեց Շահիդ Ադաբ կանալը և Քուշքի առանցքում գրավելով Ալ-Մահդի ճանապարհը հասավ Ահվազ-Խորրամշահր ճանապարհի եզրին:

 Իրաքյան բաասական բանակը գրավել է Ահվազ-Խորամշահր 125 կմ ճանապարհի մոտ 30 կմ-ը՝ Ահվազ-Խորրամշահր մայրուղու 60-րդ կիլոմետրից: Օգտագործելով կոմանդոսներ և զրահային ուժեր բաասական բանակի զինվորականները մեծ ջանքեր գործադրեցին Շալամչեի առանցքից և Ահվազ-Խորամշահր ճանապարհի առանցքից շրջափակելու Խորամշահր քաղաքը։ Ահվազ-Խորրամշահր ճանապարհի ուղղությամբ բաասական թշնամու առաջխաղացման մասին լուրը հիշեցնում էր պատերազմի սկզբի իրադարձությունները ,որոնք մեծ ազդեցություն ունեցան ժողովրդի, հատկապես Խուզեստան նահանգի բնակիչների շրջանում։ Այս դեպքից հետո մարդիկ հերթական անգամ վտանգ են զգացել ու մոբիլիզացվել։

Այն զորքերը, որոնք ութ տարի եղել են ռազմաճակատներում, որոնցից շատերը բազմիցս վիրավորվել են, նորից եկան ռազմաճակատներ։ Մի զեկույցում Խուզեստանի նահանգապետն հայտարարել էր.«Չնայած հակառակորդի առաջխաղացմանը մինչև Ահվազ քաղաքի շեմը, մարդկանց համատարած ներկայության պատճառով պատերազմի բոլոր առանցքներում իրավիճակն ամբողջությամբ փոխվել է, իսկ նահանգի ընդհանուր վիճակը լավ է.... Ներխուժումը վերացնելու և նահանգի քաղաքների դեմ ցանկացած հարձակում կանխելու համար մենք կազմակերպել և զինել ենք Սոսանգերդի, Ահվազի, Շուշի, Անդիմշեկի և Դեզֆուլի բնակիչներին՝ թշնամու հարձակման դեպքում քաղաքները պաշտպանելու համար»։

Բարեկամներ ավարտվեց այս հաղորդմանը հատկացված եթերաժամը։ Հաջորդ թողարկման ընթացքում կխոսենք Իրաքի բաասական բանակի լայնածավալ ագրեսիայի դեմ մարտական ​​ճակատներում իրանցի ժողովրդի մեծ ներկայության մասին։