Հատուկ  հաղորդում նվիրված գեներալ Սոլեյմանիի նահատակության երրորդ տարելցին (2)
https://parstoday.ir/hy/radio/iran-i190148-Հատուկ_հաղորդում_նվիրված_գեներալ_Սոլեյմանիի_նահատակության_երրորդ_տարելցին_(2)
Գեներալ մայոր Սոլեյմանիի նահատակության երրորդ տարելիցին նվիրված այս համարում անդրադառնալու ենք տարածաշրջանում ԱՄՆ-ի դավադրությունների ձախողմանը և դիմադրությունը թուլացնելու այս երկրի անկարողությանը, ինչպես նաև այն անձնուրաց նահատակի հավերժությանը ժողովրդի հոգում:  
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 28, 2022 09:39 Asia/Tehran

Գեներալ մայոր Սոլեյմանիի նահատակության երրորդ տարելիցին նվիրված այս համարում անդրադառնալու ենք տարածաշրջանում ԱՄՆ-ի դավադրությունների ձախողմանը և դիմադրությունը թուլացնելու այս երկրի անկարողությանը, ինչպես նաև այն անձնուրաց նահատակի հավերժությանը ժողովրդի հոգում:  

 

 

Տարածաշրջանում ԱՄՆ-ի սադրանքների չեցոքացումը

Այն ժամանակաշրջանում, երբ ԱՄՆ-ն ​​ստիպված էր դուրս գալ տարածաշրջանից՝ տարածաշրջան զորք ուղարկելու իր նպատակների ձախողման և ներքին ու միջազգային ճնշումների պատճառով, այդ երկիրը ահաբեկչական խմբավորումներ ստեղծելով և ուժեղացնելով՝ փորձեց Արևմտյան Ասիայում, այդ թվում՝ Սիրիայում և Իրաքում, իր նպատակները հետապնդել այս պրոքսի խմբավորումների միջոցով : Դա ԻԼԻՊ-ի ստեղծման հիմնական պատճառներից մեկն էր, և այս կերպ տարածաշրջանի որոշ ռեժիմներ, ինչպիսիք են՝ Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան, ԻԼԻՊ-ին զինեցին իրենց ֆինանսական օժանդակությամբ: Դոնալդ Թրամփը 2016 թվականի օգոստոսին, Բարաք Օբամայի նախագահության օրոք իր նախընտրական ելույթներից մեկում, նրան և ընտրություններում դեմոկրատական թեկնածու, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին ներկայացրեց,որպես ԻԼԻՊ-ի հիմնադիրներ։

Իրաքի և Սիրիայի նման իսլամական երկրների նկատմամբ ԱՄՆ-ի և իր դաշնակիցների դավադրություններից էր ՝այդ երկրների մասնատումը ,քանզի Իրաքի և Սիրիայի պես մուսուլման երկրների մասնատումը ,նրանց թուլացնելու էր սիոնիստական ռեժիմի դիմաց:

Նման պայմաններում գեներալ  Սոլեյմանին ,իր օրակարգը դարձրեց Դիմադրության առանցքի ձևավորումը և նկատի առնելով այն հանգամանքը ,որ Լիբանանում, Պաղեստինում ու այլ տարածքներում հակասիոնիստական  շարժումները վստահում էին նրան ու նրա անկեղծությանը ,նա շատ արագ կարողացավ ձևավորել Դիմադրության առանցքը ,որը բաղկացած էր Հեզբոլլահից ,որը նախկինում էլ գոյություն ուներ, և ՀԱՄԱՍ-ի ու Իսլամական Ջիհադի նման պաղեստինյան պայքարունակ ուժերից ,ինչպես նաև Սիրիայի, Իրաքի ,Աֆղանստանի ու Եմենի ներքին ուժերից:

Տարածաշրջանի երկրների մասնատումը կանխելու ուղղությամբ նահատակ Սոլեյմանիի քայլերից էր՝ ԻԼԻՊ-ի ահաբեկչական խմբի պարտության մատնելը: ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի «Դժվար ընտրություններ» գրքի համաձայն, ԻԼԻՊ-ը ստեղծվել էր դիմադրության առանցքին դիմակայելու համար և արաբական ու արևմտյան երկրների աջակցությամբ։ Նահատակ Սոլեյմանին, սակայն, հաջողեց տարածաշրջանային ու տեղայնական բանակներ ձևավորելով և ԻԼԻՊ-ի դեմ համակողմանի պայքար մղելով ,ոչնչացնել  ահաբեկչական այդ խմբի   տարածքային գոյությունը: 

Գեներալ Սոլեյմանիի սպանության մասին ընդունված որոշումը

Ամերիկացիները, Դիմադրության ճակատին հարվածելու համար,օրակարգ ներառեցին Դիմադրության ճակատի հրամանատարներին վերացնելը,քանի որ ուղղակի պատերազմի մեջ ներքաշվելու կարողականությունը չունեին : Ջիմի Քարթերի օրոք ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բժեզինսկին իր ելույթում ասում է, թե ի՞նչու ԱՄՆ-ը  անկարող էր  պատերազմ սկսել և ասում է.« Մենք պետք է այս ուղերձը հղենք իսրայելցիներին, որ մտադիր չենք պատերազմել Իրանի հետ ,որովհետև այս պատերազմի գինը մեզ համար վտանգավոր է ողջ տարածաշրջանում»: Ըստ այդմ, Վաշինգտոնը որոշեց վերացնել գեներալ Սոլեյմանիին, որովհետեւ նրանց տեսանկյունից այս սպանությունը կարող էր  փոխել տարածաշրջանի հավասարումները հօգուտ իրենց եւ դառնալ դիմադրության ճակատի թուլացման սկիզբը։ Սա այն դեպքում, երբ նահատակ գեներալ  Սոլեյմանիի սպանությունից հետո ոչ միայն Դիմադրության ճակատը չթուլացավ ու երերուն չդարձավ , այլ Դիմադրության աշխարհագրական ու աշխատանքային ծավալը, նույնիսկ ընդլայնվեց որոշ տարածքներում:

Միջազգային շատ մտավորականների կարծիքով,ԱՄՆ-ի կառավարությունը  նահատակ Սոլեյմանիի սպանությունից հետո, ոչ միայն չկարողացավ մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում, այլև Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերումը ցույց տվեց, որ մեկնարկել է  ԱՄՆ-ի տարածաշրջանային հզորության թուլացման գործընթացը:

Ստամբուլի համալսարանի գիտահետազոտական ​​ինստիտուտի ղեկավար Մեհմեթ Փերինչեքն  ասել է.« Գեներալ   Սուլեյմանին ԱՄՆ-ի տարածաշրջանային ծրագրերի ամենակարեւոր խոչընդոտներից մեկն էր:Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ի առաջին նպատակն էր  հեռացնել գեներալ Սոլեյմանիին:  Նաև նահատակ Սոլեյմանին ոչ միայն ակտիվ է եղել ռազմական առումով, այլև կարևոր դեր է ունեցել միջազգային դիվանագիտության բնագավառում,նրա կարևոր քայլերից էր՝ ԱՄՆ-ին դիմադրելու համար տրածաշրջանի երկրների միջև համագործակցելու պայմաններ ստեղծելը:

Ռուսաստանի Դաշնության  Դումայի միջազգային կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլոթեսկին այս մասին  ասել է. «Նահատակ Սոլեյմանիի անունը դիմադրության ծածկագիրն է, քանի որ այս մեծ նահատակը դիմակայլով ԱՄՆ-ի հեգեմոնիային ,աշխարհին ապացուցեց ,որ ԱՄՆ-ի հզորությունը սին երևույթ է»:

Սիոնիստական ռեժիմի դերը

ԱՄՆ-ի իշխանությունները փորձել են գաղտնի պահել սիոնիստական ռեժիմի յուրաքանչյուր դերակատարությունը այս հանցագործության մեջ,որպեսզի Իրանի վրիժառությունից փրկեն այդ ոճրագործ ​​ռեժիմին։ Սակայն, սիոնիստական ​​ռեժիմի  բանակի նախկին մի պաշտոնյա խոստովանել է, որ Թել Ավիվը դերակատար է եղել գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության մեջ:

Սիոնիստական ​​ռեժիմի ռազմական հետախուզության նախկին ղեկավար «Թամիր Հայմանը» անցյալ տարի հրապարակավ հայտարարեց, որ Թել Ավիվը դերակատար է եղել ԱՄՆ-ի գլխավորած այս գործողության մեջ։ Նա նշել է ,որ գեներալ   Սոլեյմանիի սպանությունը իր  պաշտոնավարման ընթացքում «երկու կարեւոր ու նշանակալից սպանություններից»մեկն է եղել , իսկ մյուս կարեւոր սպանությունը՝ «Իսլամական ջիհադ» շարժման առաջնորդներից Բահա Աբոլ Աթայի սպանությունն է եղել։

Ազգային հերոսը ժողովրդի գիտակցության մեջ

Ահաբեկչական հարձակումը ,որը հանգեցրեց Իրանի ազգային հերոս ՝գեներալ Սոլեյմանիի նահատակությանը, միգուցե  ամերիկացիների կարծիքով առանցքային հարց չհամարվի, սակայն անտարակույս Իրանի ժողովրդի կողմից այն մոռացության չի մատնվել, նույնիսկ 2020 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Թրամփի  նվաստացուցիչ պարտությամբ:

Մեծ թվով իրանցիների համար, նա ազգային հերոս էր ,ով կանխեց ԻԼԻՊ-ի միջոցով Իրաքի ու Սիրիայի բռանգրավումը և Իրանի համար նրա նենգ ծրագրերը:  Մերիլենդի միջազգային և անվտանգության հետազոտությունների կենտրոնի հանրախույզի  համաձայն՝ Սոլեյմանիի վարկանիշը 2016-ին 73%-ից հասել է 82%-ի 2019-ին, ինչը նրան Իրանում վերածեց  սիրված դեմքի:

Այս հանցագործությունից հետո 1399 թվականի դեյ ամսի 19-ին Իրանի Իսլամական Հանրապետությունը բալիստիկ հրթիռներով թիրախավորեց Իրաքի Այն ալ-Ասադում գտնվող ԱՄՆ-ի  կարևոր և ռազմավարական բազան, ինչը, ըստ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի, ընդամենը ապտակ էր՝ԱՄՆ-ին:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին նահատակ Սոլեյմանիի մասին իր ելույթներից  մեկում 1399թվականի ազար ամսի 26-ին  ասել է.« Ես երբեք չեմ մոռանա նրան [նահատակ Սոլեյմանիին], ինչպես նաև նահատակ Աբու Մեհդի Մոհանդեսին, ուզում եմ ասել, որ Սոլեյմանիի նահատակությունը պատմական իրադարձություն է, ոչ թե սովորական իրադարձություն, որը չհիշվի պատմության ընթացքում, այն պատմության մեջ մտավ որպես լուսավոր կետ: Իսկ նահատակ [Սոլեյմանին] դարձավ և՛ Իրանի ժողովրդի, և՛ իսլամական ումմայի հերոսը: Սա է հիմնական կետը:

Իրանցիները ևս հպարտ են, որ իրենց ծոցից  մի մարդ է  ելնում,այդ էլ  հեռավոր գյուղից,  չի խնայում ոչ մի ջանք , ինքնազարգացմամբ է զբաղվում և դառնում իսլամական ումմայի պայծառ դեմքնն ու հերոսը»: