ԱՄՆ-ի հովանավորությունը վայելող  մոնաֆեղները, ահաբեկչական կազմակերպություն են
https://parstoday.ir/hy/radio/iran-i190150-ԱՄՆ_ի_հովանավորությունը_վայելող_մոնաֆեղները_ահաբեկչական_կազմակերպություն_են
Հեղափոխության գերագույն առաջնորդը ազար ամսի  29-ին Շահչերաղի նահատակների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ, իր ելույթի մի հատվածում անդրադարձել է մոնաֆեղներին  և նրանց ոճրագործություններին: Երկու հաղորդումներում, հակիրճ կանդրադառնանք  մոնաֆեղների  ոճրագործություններին , և կքննարկենք նրանց կապը ԱՄՆ-ի և  եվրոպական երկրների հետ:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Դեկտեմբեր 28, 2022 09:46 Asia/Tehran

Հեղափոխության գերագույն առաջնորդը ազար ամսի  29-ին Շահչերաղի նահատակների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ, իր ելույթի մի հատվածում անդրադարձել է մոնաֆեղներին  և նրանց ոճրագործություններին: Երկու հաղորդումներում, հակիրճ կանդրադառնանք  մոնաֆեղների  ոճրագործություններին , և կքննարկենք նրանց կապը ԱՄՆ-ի և  եվրոպական երկրների հետ:

Հեղափոխության առաջնորդը ազար ամսի  29-ին Շահչերաղի նահատակների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ ասել է.« Մեր երիտասարդներից շատերը և դուք չգիտեք քսան տարի առաջվա դեպքերը,դուք չգիտեք մոնաֆեղների խնդիրների մասին: Հենց Շիրազում, Ռամազանի օրը Իֆթարի պահին մոնաֆեղները  մտել են այդ հարգարժան  բժշկի տունը ու կրակ բացել  [նրա] վրա»։ 1360 թվականի մորդադ ամսի 9-ին մոնաֆեղների ահաբեկչական խմբավորումը ,Ֆարս նահանգի Իսլամական Հանրապետության կուսակցության գլխավոր անդամներին սպանելու նպատակով ,Իֆթարից  րոպեներ անց հարձակվում է բժիշկ Մոհամմադ Հասան Թահերիի տան վրա: Քանի որ նախորդ գիշերը մոնաֆեղները հարձակվել էին դոկտոր Թահերիի կաբինետի վրա,խորհրդի անդամների նիստը տեղափոխվել էր այլ վայր և  Իֆթարի համար տանը եղել են բժիշկ Թահերիի ընտանիքի մի քանի անդամներ և հարազատներ,իսկ դեպքի հետևանքով նահատակվեցին նրա ընտանիքի անդամներից չորսը ,և ծանր վնասվածքներ ստացան երեքը:

Իրանի «Մոջահեդին խալղ»կազմակերպությունը հիմնադրվել է 1344 թվականին Թեհրանի համալսարանի մի քանի շրջանավարտների կողմից: Այս կազմակերպությունը սկզբում չէր բացահայտում իր մարքսիստական հակումները,սակայն 1354 թվականին գաղափարական շրջադարձ ունենալով,պաշտոնապես  բացահայտեց մարքսիստական իր հակումները: Կազմակերպության ղեկավարների ու պարագլուխների գաղափարների քննարկումը ապցուցեց ,որ նրանք հետապնդում են էկլեկտիկ գաղափար  և փորձում են  համատեղել իսլամը մարքսիզմի հետ և հիմնականում նրանք չէին հավատում հոգեւորականներին ու առաջնորդությանը: Իսլամական հեղափոխությունից հետո այս կազմակերպությունը ժողովրդի ու Իրանի իսլամական հայրենիքի նկատմամբ դրսևորած իր  բազմաթիվ դավաճանությունների պատճառով կոչվեց «մոնաֆեղին»:

Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի ժամանակ «Մոջահեդին խալղ» կազմակերպությունը էական դեր չի խաղացել եւ պառակտիչ  մոտեցմամբ փորձում էր իրեն դրսեւորել հեղափոխությանը և հեղափոխական ժողովրդի ուղեկիցը: Այդ իսկ պատճառով , 1358 թվականին , հանրապետության առաջին  նախագահ ԲանիՍադրի ընտրությունից հետո ,այս հոսանքը իր  չարամիտ մտադրություններն իրականացնելու և իշխանության կառույցներին  մոտ լինելու համար մոտեցավ նրա գրասենյակին։Այդ ժամանակահատվածում կազմակերպությունը, ժամանակի նախագահ Բանի Սադրի համագործակցությամբ և նրա հետ համադրությամբ , ձեռնարկեց մի շարք  գործողություններ, ինչպես՝բացահայտ և կողմնակաի  ձևով դեմ դուրս եկավ «Վելայաթ Ֆաղիիհ»-ի դիրքին, սահմանադրական հանրաքվեի պես խնդիրներ արծարծվեց, Պահապանների խորհրդին դիմակայելու նպատակով ՝մեկնաբանվում էր սահմանադրական օրենքի քվեարկությունը, հարձակվում էին  հեղափոխական հաստատությունների վրա, ինչպես նաև հարձակվեցին լուսահոգի իմամի հավատարիմ  հետևորդների և զինակիցների վրա,հակառակ նրան ,որ առերևույթ ձևացնում էին թե՝ հովանավորում են և կողմնակից են լուսահոգի իմամ Խոմեյնիին: 

1360 թվականի խորդադ ամսին ,երբ քաղաքական անարժանության պատճառով  ,պաշտոնանկ արվեց  Բանի Սադրը, հաջորդ օրվանից «մոնաֆեղները» զինյալ  պատերազմ հայտարարեցին համակարգի  դեմ և դիմեցին ահաբեկչության, ռմբադրությունների և այլ մեթոդների։ Այս կազմակերպությունը սպառնալից հաղորդագրությամբ պատգամավորներին  զգուշացրել էր Բանի Սադրի պաշտոնանկության հետեւանքների մասին և հայտարարել էր.« Իրանի մոջահեդին խալղ կազմակերպությունը խորհրդարանում ներկա բոլոր պատգամավորներին  զգուշացնում է տիրող ռեակցիոն հիստերիկ մթնոլորտում նախագահի պաշտոնանկության  բոլոր ծավալուն հետեւանքների մասին...»: Այնուհետ մոնաֆեղին կազմակերպությունը ռազմական փուլ մտնելով, անմեղ մարդկանց նահատակելուց  բացի, ահաբեկչական արարքի  թիրախ դարձրեց  նաև համակարգի բազմաթիվ ղեկավարների ու պատասխանատուների: Հեղափոխության գերագույն առաջնորդի  դեմ ահաբեկչությունը 1360 թվականի թիր ամսի 6-ին Աբուզար մզկիթում,1360 թվականի թիր ամսի 7-ին Իսլամական Հանրապետության կուսակցության գրասենյակում ռմբադրությունը և նահատակ Բեհեշտիի ու համակարգի 72 պատասխանատու դեմքերի սպանությունը  և այլն ,այս խմբավորման ահանբեկչական ակտերի մի մասն էին 1360 ականներին և դրանից հետո: Այս երկրի նկատմամբ մոնաֆեղների 43-ամյա  դավաճանության հետևանքով ,որոնք երազում էին համակարգի տապալումը ,սպանվել են մեր երկրի մոտավորապես 17հազար պատասխանատուներ և հասարակ քաղաքացիներ:

Իրաքի կողմից պարտադրյալ  պատերազմը սկսվելուց հետո մոնաֆեղները  տեղակայվեցին  Իրաքի Դիալե  նահանգում գտնվող «Աշրաֆ» ռազմական ճամբարում։ Մոնաֆեղների բազմաթիվ դավաճանությունները,Իրանի դեմ Իրաքի պարտադրյալ պատերազմի ընթացքում  և նրանց աշխատանքները, որպես Իրաքի  բանակի հինգերորդ շարասյուն գաղտնիք չէ: Իրաքի տարածքում մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման գործոնները ,Իրանի Իսլամական հանրապետության դեմ խափանարարական բազմաթիվ ակտեր իրականացրին: Լրտեսությունը առաջնագծում, գաղտնալսումը և հեռախոսային լսումները, Իրանի ուժերի դեմ հարձակման համար Իրաքի բասական ռեժիմի բանակին ,ռազմական տեղեկություններ փոխանցելը, Իրանական ուժերի ճակատի թիկունքը թուլացնելն ու ոչնչացնելը՝ սուտ լուրեր տարածելով ու հոգեբանական մթնոլորտ ստեղծելով, Իրանի քաղաքների ռմբակոծությունների տվյալները  և զոհերի ու ավերածությունների քանակը ներկայացնելը, և նրանց գործակցությունը Իրաքի բանակի որոշ գործողություններում ,ու նաև նրանց ռազմական ուղղակի հարձակումը  այսպես կոչված «Ֆորուղ Ջավիդան» գործողության ընթացքում ,համարվում են պարտադրյալ պատերազմի տարիներին մոնաֆեղների դավաճանությունների մի մասը:

Այսպես կոչված «Ֆորուղ Ջավիդան» գործողության ընթացքում ,մոնաֆեղները 25 գվարդիաներով ,որոնք պարունակում էին 4-ից 5 հազար հոգի, և Իրաքի կառավարության աջակցությունները վայելելով ,հարձակվեցին երկրի արևմտյան սահմանների վրա: Մոնաֆեղների դեմ իսլամի ռազմիկների «Մերսադ»գործողության ընթացքում , այդ խմբավորման ուժերից 1600-ից 2000-ը  սպանվեցին ,իսկ մոտավորապես 1000-ը վիրավորվեցին ,իսկ սպանվածների և գերիների մեջ նկատելի էին գվարդիաների հրամանատարներ և կազմակերպության անդամներ:

2003 թվականին ,Իրաքի վրա ԱՄՆ-ի հարձակումից և ամերիկացիների միջոցով Սադդամի տապալումից և Իրաքում ,մոնաֆեղների հաստատվելուց երեք տասնամյակ անց ,իրաքցի պաշտոնատարների ներկայացրած վերջնաժամկետով և ամերիկացիների համաձայնությամբ ,մոնաֆեղները 1391 թվականին տեղափոխվեցին Բաղդադի մոտակայքում գտնվող Լիբերթի բազան ,որը անցյալում ամերիկացի զինվորականների կենտրոնն է եղել: Հետագայում շրջանառված լուրերի համաձայն ,մոնաֆեղների  այդ բազայում մնացած 280 անդամի տեղափոխմամբ ,նրանց կենտրոնատեղին Լիբերթի ճամբարից փոխադրվեց Ալբանիա,որով վերջ գտավ Իրաքում մոնաֆեղների երեք տասնամյակ ներկայությունը: Այդ ճամբարում են գտնվում մոնաֆեղների 2500 անդամներ ,որոնք Ալբանիայի կառավարության վերահսկողության տակ են:

Ալբանական ճամբարում մոնաֆեղները  որդեգրեցին նոր մեթոդ, որը հոգեբանական գործողություններ իրականացնելն էր , որով Իրանի համակարգի և ժողովրդի դեմ սին ու կեղծ լուրեր ու տեղեկություններ հրապարակելով  թունավորում էին հասարակական կարծիքը, հարցականի տակ տանում միջուկային իրավունքները և մարդու իրավանց հարցով մեղադրանքներ հնչեցնում, ինչպես նաև հասարակական կարծիքը շեղելու համար  մասնակցում փափուկ ու ճանաչողական  պատերազմի ,որոնք համարվում էին մոնաֆեղների որոշ քայլերը  փափուկ պատերազմի և վիրտուալ տարածության ոլորտում ։

Թանկագին բարեկամներ ,մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: