Իրանի ժողովրդի վճռականության լուսավոր սխագործությունը(Հատուկ հաղորդում` նվիրված դեյ ամսի 9-ին)
Իրանական 1388 թվականի դեյ ամսի 9-ի (դեկտեմբերի 30-ի) սխրագործությունն Իսլամական հեղափոխության պատմության մեջ Իրանի ժողովրդի արձանագրած պատմական ամենակարևոր իրադարձություններից է:
Այդ օրն իրականացավ Իսլամական հեղափոխության պատմության հիշարժան սխրագործություններից մեկը, դա այն օրն էր , երբ Իրանի ժողովուրդը գիտակից ու հզոր ներկայությամբ կրկին անգամ իր ուխտը վերանորոգեց Իմամի և առաջնորդության գաղափարների հետ ,որի արդյունքում ,իչիք դարձան թշնամիների բոլոր ջանքերը համակարգին ու հեղափոխությանը հարվածելու համար: Մի սխրագործություն ,որն ըստ հեղափոխության գերագույն առաջնորդի ,ապացուցեց Իրանի ժողովրդի զգոն,գիտակից , հավատացյալ ու խիզախ կեցվածքը և խախտեց թշնամու հաշվարկները:
Ի՞նչ էր այդ սխրագործությունը և ի՞նչու դարձավ պատմական
1388 թվականը համարվում է Իրանի իսլամական հեղափոխության պատմության ամենադժվար պահերից մեկը: Թեկնածուների լուրջ և թափանցիկ մրցակցությունը և ժողովրդի համատարած մասնակցությունը տասներորդ նախագահական ընտրություններին ապացուցեց ժողովրդի վստահության բարձրացումը՝ քաղաքական համակարգի նկատմամբ ,որի արդյունքը՝Իսլամական Հանրապետության լեգիտիմության բարձր մակարդակն էր: Սակայն այս ուշագրավ երևույթը մի կողմ մղվեց ,երբ որոշ թեկնածուներ հավակնեցին թե ընդարձակ ընտրակեղծիք է տեղի ունեցել ,որը սկզբում ընդունվեց նրանց հովանավորների մի մասի կողմից : Հատկապես, երբ, հնարավոր խախտումներին հետամուտ լինելու համար նախատեսված իրավական մեխանիզմներից դուրս , բողոքի ակցիաները տարածվեցին Թեհրանի փողոցներում և ենթահող ստեղծվեց օտար լրատվամիջոցների քարոզչական մանևրի համար։
Իրանի նախագահական ընտրություններից և փողոցային ակցիաներից ամիսներ անց , կեղծիքների պահանջատերերը նույնությամբ իշահ իրենց չարաշահում էին կեղծիքների հավակնորդների փողոցներում ներկայությունը կառավարության վրա ճնշում բանեցնելու համար: Ուստի ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ղեկավարները ,ոչ միայն չհակազդեցին իրենց որոշ հովանավորների քայլերին ,որոնք անարգում էին իրանցիների կողմից հարգված կրոնական ու քաղաքական արժեքներն ու խորհրդանիշներն, այլև շատ դեպքերում արդարացնում էին դրանք: Այս անարգանքներն իրենց գագաթնակետին հասան 1388 թվականի Աշուրաի օրը ,որի ընթացքում անարգանք դրսևորվեց մեծն նահատակի սգո արարողությունների նկատմամբ և Հոսեյնի համար սգո արարողություններին մասնակիցները փողոցային ակցիաների մասնակիցների կողմից խոշտանգման ենթարկվեցին:
Աշուրային անպատվելը սովորական դեպք չէր, որից կարելի էր հեշտությամբ անցնել: Աշուրայի սրբությունը չպահպանելը մեծ ընդվզում բարձրացրեց հավատացյալների շրջանում ամբողջ երկրում: Այս ընդվզման արդյունքը դեյ ամսի 9-ի սխրագործությունն էր, սխրագործություն, որը տարածվեց ողջ Իրանում Աշուրայի և շիաների երրորդ իմամի, Իմամ Հոսեյնի սգո արարողությունների նկատմամբ անարգանքից ընդամենը 3 օր անց: Այդ օրը,Իրանի ժողովուրդն դեմ դուրս եկավ խռովարարներին, իպաշտպանություն ՝հեղափոխության իդեալների։
Իրանի հեղափոխական և գիտակից ժողովուրդը ինքնաբուխ շարժումով հաղորդագրություններ տարածեց դեյ ամսի 9-ին երթ անցկացնելու մասին ,որի նպատակն էր դեմ դուրս գալ խռովարարներին և հովանավորել առաջնորդությանը և հեղափոխության իդեալները և այսպիսով շքեղ ու հիշարժան ցույցեր կազմակերպվեց: Հենց այդ օրը, քաղաքական վերլուծաբանների ու արևմտյան երկրների ղեկավարների ու խռովարարների մեծ մասը ցնցվեցին։ Հոսեյնի Աշուրային անարգելը դատապարտելու նպատակով Իրանի ժողովրդի համազգային երթը անցկացվել է 1388 թվականի դեյ ամսի 9-ին, սակայն որոշ նահանգներում ժողովուրդը երթի էր դուրս եկել մեկ օր առաջ։ Աշուրայի առիթով կազմակերպված երթին մասնակիցների թիվը հասնում էր ավելի քան 40 միլիոնի:
Արտասահմանյան ԶԼՄ-ներում դեյ ամսի 9-ի սխրագործության արտացոլումը
Արտասահմանյան լրատվամիջոցները, յուրաքանչյուրն ըստ իր քաղաքականության, այլ կերպ ասած՝ ենթադրության , լուսաբանում էին դեյ ամսի 9-ի սխրագործությունը և փորձում նսեմացնել ժողովրդի ներկայությունն ու խնդրի կարևորությունը:
Թեև Reuters լրատվական գործակալությունը չանդրադարձավ դեյ ամսի 9-ի քայլարշավին Իրանի ժողովրդի բազմամիլիոնանոց ներկայությանը,սակայն իր զեկույցում ,Իսլամական Իրանում Աշուրայի համահավաքի մասին նշել էր.«Երթին մասնակիցները հավատարմության խոստում էին տվել Իսլամական հանրապետության համակրգին»: Reuters-ը շարունակել է.« «Ցուցարարները կարգախոսեր վանկարկեցին ընդդեմ ընդդիմության առաջնորդի»:
«Ալ Արաբիա» հեռուստաալիքը, որը ընտրություններից հետո խիստ ընդառաջում էր ամենափոքր հավաքները անգամ և անընդատ հեռարձակում էր Իրանի ներքին լուրերը, դեյ 9-ին տեսնելով մի քանի միլիոն իրանցիների ներկայությունը, սկզբում լռեց, բայց վերջապես խոստովանեց հանրահավաքում Իրանի ժողովրդի ծավալուն ներկայությունը և փորձեց այս հանրահավաքը համարել իշխանության հանրահավաք։
Ամերիկյան «ABS» ցանցը ,լրատվական շանտաժով փորձեց հանրային այդ հսկայական ներկայությունը անվանել ,որպես իշխանության աջակիցների ցույց և այդ մասին մի զեկույցով հայտարարել էր.« Ստացված տեղեկությունների համաձայն՝ այս երթը կազմակերպել էր կառավարությունը, փակելով որոշ գրասենյակներ և հավաքելով պետական պաշտոնյաներին և Թեհրանի արվարձանների փոքր քաղաքներից և գյուղերից ժողովրդի տարբեր խավերին»:
Ամերիկյան «New York Times» օրաթերթը իր խմբագրականներից մեկում վերլուծելով դեյ 9-ի սխրագործությունը, անդրադարձել է Իրանի ներքին իրադարձությունները շահարկելու Արևմուտքի և արևմտյան լրատվամիջոցների ջանքերին և գրել էր.«Ընդհանրապես սխալ է այն ենթադրությունը ,որ Իրանի Իսլամական հանրապետությունը ներսից պայթի ,և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դա շահագործել է քողարկելու իր պարտությունը ,այն խոստումների իրականացման համար ,որը արծարծել էր ռազմավարական և լուրջ որևէ առաջարկի միջոցով Իրանի հետ գործակցության մասին»:
Գերմանիայի լրատվական գործակալությունը նաեւ հայտարարելով, որ «Իրանի նախագահի կողմնակիցները ցույց են անցկացրել», փորձել էր նվաստացնել այս ազգային սխրագործությունը ու Իրանի ժողովրդի զզվանքը ներքաղաքական մի կռվի նկատմամբ:
Իսլամական հեղափոխության պատմության մեջ դեյ ամսի 9-ի սխրագործության հետևանքները
Ժողովրդի ծավալուն ներկայությունը դեյ ամսի 9-ի սխրագործության ընթացքում ,Իսլամական հեղափոխության պատմության մեջ բազմաթիվ արգասիքներ ու արդյունքներ ունեցավ ,հատկապես որ այդ օրը Ժողովրդի տարբեր խավերը, հեղափոխության զանազան սերունդները և համակարգի պաշտպան քաղաքական հոսանքները ,բոլոր ճաշակներով ու ուղղություններով ,ասպարեզ իջան ,որպեսզի խռովարարներին և նրանց արտաքին պարագլուխներին հայտարարեն ,որ միասնական են ՝կրոնական ու հեղափոխական հավատալիքները պաշտպանելու առումով : Այդ օրվա այլ արդյունքներից էր՝թշնամիների դավադրությունների կրկին ձախողումը :Մի խոսքով դեյ ամսի 9-ի սխրագործությունը ապացուցեց ,որ իմպերիալիստական համակարգի դավադրությունները ինչքանով էլ որ բարդ լինեն ,չեն կարող ամենաչնչին չափով անգամ խախտել Իրանի մուսուլման ժողովրդի դիմադրությունն ու դիմակայությունը:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին այդ մասին ասել է.«Վստահաբար հայտարարում եմ ,որ թշնամին իր բոլոր ծրագրավորումներով հանդերձ ,չի ճանաչել մեր ժողովրդին ,չի ճանաչել Իրանի ժողովրդին եւ սխալվում է: Տեսաք՝1388 թվականին սխալվեցին և այդ խռովությունը ստեղծեցին և այնպես արեցին ,որ ըստ իրենց շատ զգայուն ու ճշգրիտ էր,սակայն միանգամից դեյ 9-ի հանրային ընթացքը զարմացրեց բոլորին: 1388 թվականի դեյ ամսի 9-ի շարժումը հենց նույնն էր ինչ 1356 թվականի դեյ ամսի 19-ի շարժումը»:
Եզրակացություն
Իսլամական հեղափոխության 44 ամյա պատմությունը լի է այնպիսի շրջադարձային հարցերով ,որոնք դրոշմվել են իսլամական Իրանի ժողովրդի հոգիներում: Այս տարիներին ,թշնամիները և խռովարարները միշտ փորձել են ,որ կասեցնել հեղափոխության և Իրանի ժողովրդի զարգացման ու ծաղկման ընթացքը: 1388 թվականի նախագահական ընտրություններից հետո ստեղծված խռովությունը ,բացահայտ նմուշն էր համակարգի թշնամիների ու ընդիմադիրների բացահայտ ծրագրերի ու նախաձեռնությունների ,որոնք անհաջողության մատնվեցին ժողովրդի ու առաջնորդության իրազեկության ու դեյ ամսի 9-ի սխրագործության շնորհիվ: 10-րդ նախագահական ընտրությունների վավերականության և ճշգրտության հաստատումը և ընտրողների մեծամասնության իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև ժողովրդի ուխտի վերանորոգումն Իսլամական հեղափոխության իդեալների հետ, դեյ 9-ի սխրագործության կարևոր ձեռքբերումներից ու արդյունքներից են։ Էպիկական այս օրվա մյուս կարևոր ձեռքբերումներից կարելի է նշել միջազգային ասպարեզում համակարգի համար հզոր և կայուն երաշխիքի ձևավորումը։ Նկատի ունենալով այս սխրագործության կարևորությունը Իսլամական հեղափոխության պատմության մեջ՝ ամեն տարի համայն երկրում զանազան ծրագրեր են իրականցվում այն լուսաբանելու և մեծարելու նպատակով: Այս տարի նույնպես այս արարողությունը կանցկացվի Իրանի բոլոր նահանգների և քաղաքների կենտրոններում, 1401 թվականի դեյ ամսի 8-ին և 9-ին` հետևյալ առանցքային կարգախոսով «Դեյ 9-ի սխրագործությունը՝առաջնորդի հետ ժողովրդի ուխտի վերանորոգում է և դիմադրություն՝ թշնամու պրոքսի պատերազմի դեմ»: