Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (105)
https://parstoday.ir/hy/radio/iran-i190530-Սրբազան_պաշտպանության_8_ամյա_հերոսապատման_վերընթերցում_(105)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք թիվ 598 բանաձևի ընդունմանը հաջորդող շրջանի զարգացումների, բաասական բանակի լայնածավալ հարձակման և այս ոտնձգությանը դիմակայելու հարցում իրանցիների մոբիլիզացիայի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 03, 2023 10:51 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք թիվ 598 բանաձևի ընդունմանը հաջորդող շրջանի զարգացումների, բաասական բանակի լայնածավալ հարձակման և այս ոտնձգությանը դիմակայելու հարցում իրանցիների մոբիլիզացիայի մասին:

Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք թիվ 598 բանաձևի ընդունման պատճառների մասին: Իրանի կողմից թիվ 598  բանաձևի ընդունմամբ, Իրաքի բռնապետ Սադդամը կարծում էր, որ Իրանը գտնվում է թույլ դիրքերում, և որ այդ դիրքը բարենպաստ է Իրանի նկատմամբ գերազանցության և Իրանի տարածքի որոշ հատվածներ գրավելու համար, ինչպես 1980թ. պատերազմի սկզբում: Այս գաղափարի հիման վրա Սադամի վարչակարգը հարձակումներ սկսեց հարավից մինչև հյուսիսային ճակատներ։ Բաասական բանակի իրանական քաղաքներ ներխուժման ընդլայնումից հետո Իրանի ամբողջ տարածքից մարդիկ հավաքվեցին ռազմաճակատներ: Լինելով ժողովրդական ուժերի կազմակերպիչ՝ Հեղափոխական գվարդիան խնդիրներ ուներ ժողովրդական ուժերի մեծ ծավալի հետ կապված։ Իրաքյան բաասական բանակի ագրեսիայի նկատմամբ իրանական հասարակության հոգեվիճակի և վերաբերմունքի փոփոխությունից հետո, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ձևավորեց պաշտպանական գծեր՝ դիմակայելու թշնամու առաջխաղացմանը: Իրաքի համար որոշակիորեն անկանխատեսելի այս իրադարձությունների շարքը հիմք ստեղծեց հօգուտ Իրանի իրավիճակի փոփոխության։ Նման ծանր իրավիճակում, երբ Խորամշահրն ու Ահվազը օկուպացման վտանգի տակ էին, Իմամ Խոմեյնիի որդին՝ Սեյյեդ Ահմադ Խոմեյնին, հեռախոսով կարդաց Իմամի ուղերձը ԻՀՊԿ-ի ժամանակի հրամանատար Մոհսեն Ռեզաիին.«Սա անհավատության և իսլամի կենսական կետն է: Այսինքն՝ պարտության կամ հաղթանակի կետը կա՛մ իսլամն է, կա՛մ անհավատությունը, և պետք է պայքարել մետր առ մետր, և ոչ մեկից ոչինչ ընդունված չէ, և սա այն կետն է, որը կա՛մ ստիպում է բանակին նորից կյանք գտնել երկրում, կա՛մ դառնա մահացած ու հավերժ նվաստացած բանակ»: Իմամի ուղերձը վերածնեց դիմադրության և սխրանքի ոգին ԻՀՊԿ-ի հրամանատարների, պահապանների կորպուսի և բասիջի(աշխարհազորային) մարտիկների շրջանում: Գերագույն գլխավոր հրամանատարի տեղակալ պարոն Հաշեմի Ռաֆսանջանիի խոսքերով՝ ամենուր զգացվում էր կենսունակության ու ջիհադի բույրը։ Դիմադրության առանցքների ձևավորմամբ և մարտիկների խիզախության ու սխրանքի ի հայտ գալով, ինչպես 1980-ին բաասական թշնամու դեմ դիմադրության առաջին օրերը, աստիճանաբար բազմաթիվ կորուստներ և վնասներ հասցվեցին բաասական թշնամու ուժերին:

Մերսադ օպերացիան

Ճակատներում իրաքյան բաասական զինվորների ձախողումից հետո, ինչպես նաև Իրանի ներսում տեղի ունեցող զարգացումներից և ուժերի զորակոչից ու մոբիլիզացումից և Իրանի ժողովրդի դիմադրության ոգու վերականգնումից հետո, Իրաքի բաասական վարչակարգը ընդհատելով պետական​​հեռուստատեսության բնականոն ծրագրերը պաշտոնապես հայտարարեց զորքերի նահանջի և իր զինված ուժերը հարավային տարածաշրջանից դուրսբերման մասին: Միաժամանակ, Իրաքի բաասական բանակի ռազմական խոսնակն ընդգծել էր, որ իրաքյան ուժերը հետ են քաշվել խաղաղության հասնելու հարցում հրամանատարության կողմից տրված հրամանի համաձայն։ Ագրեսոր իրաքյան բանակը նահանջեց մի իրավիճակում, երբ իրավիճակը միջազգային մակարդակում և ռազմական ասպարեզում փոխվել էր ի վնաս այս երկրի։ Բացի այդ, Իրանի ներքին իրավիճակի փոփոխությունը և ժողովրդական ուժերին Իրաքի ագրեսիային դիմակայելու կոչն անհանգստություն էր առաջացրել այս երկրի համար։ Իրանի տարածքի նկատմամբ Իրաքի բազմիցս ոտնձգությունը, այնուհետև սկզբնական դիրքեր նահանջելը լայն ազդեցություն ունեցավ համաշխարհային լրատվամիջոցներում։ «Ֆրանս պրես»-ը Սադամի բաասական վարչակարգի գործողությունները բնութագրեց որպես Իրանի վրա ռազմական ճնշման ուժեղացում՝ խաղաղության բանակցությունների ընթացքում գերազանցություն ձեռք բերելու և ավելի լավ դիրքեր վայելելու նպատակով։ Բաղդադի որոշ դիվանագետներ նույնպես կարծում էին, որ Իրաքը մտադիր է օգտագործել իր նոր ռազմական հզորությունը խաղաղության հասնելու համար, ինչպես ցանկանում է: Գերմանական լրատվական գործակալությունը, հղում անելով երկրի մամուլին, հայտնեց, որ Բաղդադը փորձում է Իրանին խաղաղություն թելադրել իր ցանկալի պայմանների համաձայն, ինչպես որ սկսեց պատերազմը։ «Սադամը կարծում է, որ այժմ կարող է ամեն ինչի հասնել»,- գրում է գերմանական «Ronde Shaw» թերթը։ Իրանի տարածք Իրաքի վերստին ներխուժումը հերթական անգամ կենդանացրեց իրանցի ժողովրդի կամքն ու հավատը և  պատերազմի ասպարեզում Իրաքի անհաջողության պատճառ դարձավ։ Այս մասին իր լրատվական ռեպորտաժում Լոնդոնի ռադիոն հայտնեց.«Իրանում կրկին կյանքի է կոչվել 1980-ի աշնանը նման մի իրավիճակ, երբ Իրաքը հարձակվել էր իրանական հողի վրա, և Իրանի կառավարությունը փորձում է հնարավորինս օգտագործել այդ իրավիճակը՝ իր դիրքերն ամրապնդելու համար»: Իրանական հողի վրա իրաքյան բաասական բանակի կրկին ներխուժումը պարզ դարձրեց, որ «թշնամու կողմից Իրանի թուլության ընկալումը» պատերազմ և հավակնոտ ցանկություններ է առաջացնում: Բայց Իրանի վերաբերյալ Սադամի ռեժիմի այս տպավորությունն ու գաղափարը շուտով տապալվեց։ Իր նոր պատերազմում բաասական թշնամին ծրագրում էր ավելի շատ հողեր գրավել Իրանի հարավից և ծանր ռազմական հարվածներ հասցնել իսլամի մարտիկներին, սակայն Իմամ Խոմեյնիի հետևորդները ևս մեկ անգամ ցույց տվեցին թշնամուն սխրանքներ գործելու իրենց ուժը, արեցին ամեն ինչ և օգտագործեցին իրենց ողջ ուժը՝ հետ մղելու բաասական բանակի նոր ագրեսիան:

Մերսադ օպերացիայի ընթացքում Մոնաֆեղին կազմակերպության կորուստները

Միայն Սադամը չէր, որ թիվ 598 բանաձեւի ընդունումը դիտեց որպես Իրանի դեմ զանգվածային ագրեսիայի հնարավորություն։ Այս կարծիքին էր նաև Մոջահեդին Խալղ անունով հայտնի Մոնաֆեղին կազմակերպության ղեկավար Մասուդ Ռաջավին։ «Մոնաֆեղին» կազմակերպությունը հակահեղափոխական խմբավորում է, որը Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո իր առաջնորդների փառասիրությունը ստիպեց նրան առանձնանալ հեղափոխության ղեկավարությունից և կանգնել իսլամական հեղափոխությունից առաջացած կառավարության դեմ: Ռաջավիի ղեկավարությամբ կազմակերպությունը ահաբեկչական գործողություններով սպանել  է 17 հազար Իրանի պաշտոնյաների և քաղաքացիների։ Ռաջավին և նրա հետևորդները իրենց ստորության և խայտառակության գագաթնակետին ապաստանեցին Սադամի ռեժիմին և պաշտոնապես կանգնեցին Իրանի Իսլամական Հանրապետության դեմ: Հենց Իրանի կողմից ընդունվեց 598 բանաձևը, նախագահական պալատում Սադամի նախագահությամբ տեղի ունեցավ հանդիպում Մոնաֆեղին կազմակերպության ղեկավար Մասուդ Ռաջավիի, Իրաքի հետաղուզական ծառայությունների ղեկավար գեներալ-մայոր Ֆազել ալ-Բարաք Թաքրիտիի և գեներալ-լեյտենանտ Սաբեր Ալ-Դորիի մասնակցությամբ՝ քննարկելու և հետաքննելու համար, թե ինչպես Մոջահեդին Խալղ կազմակերպության ուժերը կկարողանան Խանեղեյնից արագ և խորապես առաջ գնալ դեպի Թեհրան՝ Իրաքի զինված ուժերի սահմանափակ աջակցությամբ՝ Իրանում իշխանությունը իրենց ձեռքը վերցնելու համար: Այս հանդիպման ժամանակ Մասուդ Ռաջավին Սադամին ասաց.«Համոզված եղեք, որ իմ կազմակերպությունը մի քանի ժամվա ընթացքում կմտնի Համադան քաղաք, որը գտնվում է սահմանից 250 կիլոմետր հեռավորության վրա»: Սադամը հայտարարեց այս գործողության իրականացման հետ իր համաձայնության մասին և հայտարարելով, որ «գուցե սա ոսկե հնարավորություն է Իրանի ներկայիս ռեժիմը ոչնչացնելու համար», նա պարզաբանեց այս գործողության իրականացման իր շարժառիթը։ Իրենց ներքին վերլուծություններում մոնաֆեղները անհնար են համարել, որ Իրանը համաձայնվի թիվ 598 բանաձեւին և հստակ հայտարարեցին, որ Իսլամական Հանրապետությունը կընդունի բանաձեւը միայն այն դեպքում, եթե Իրանը մտնի քաղաքական, ռազմական և տնտեսական փակուղի։ Նրանց կարծիքով՝ այս գործողությունը կնշանակեր համակարգի փլուզում եւ Իրանի իշխանության վերջնական տապալմամբ՝ հող կստեղծվեր իշխանությունն իրենց կազմակերպությանը փոխանցելու համար։ Ռազմական իրադարձությունների ընթացքը մոնաֆեղների մոտ ամրապնդել էր այն համոզմունքը, որ Իրանի ռազմական ուժերը քայքայվել են Իրաքի հարձակումների պատճառով, և որ ռազմական միջադեպերը և 598 բանաձևն ընդունելու Իրանի քայլերը մեծացրել են ներքին խոցելիությունը, և որ ռազմական հարվածի դեպքում Իրանի ռեժիմը կփլուզվի: Ելնելով դրանից՝ Մոնաֆեղին կազմակերպությունը, հենվելով պատերազմի ճակատներում իրանական ուժերի դիրքերի վրա հարձակման ժամանակ անցյալի գործողությունների փորձի վրա, ծրագրել է նոր գործողություն՝ Իսլամական Հանրապետության համակարգը տապալելու նպատակով, որը կոչվում է «Ֆորուղ Ջավիդան» (Հավիտենական լուսավորություն)։ 

...

Հարգելի բարեկամներ ավարտվեց մեր այս հաղորդումը: Հաջորդ թողարկման ընթացքում կխոսենք Մերսադ գործողության արդյունքում Իրանի ժողովրդական ուժերից, Մոնաֆեղին կազմակերպության կրած խայտառակ պարտության մասին։