Յոթ Օրանգ(23)
Բարի օր սիրելի ունկնդիրներ ,Ձեզ ենք ներկայացնում «Յոթ Օրանգ»հաղորդաշարի հերթական համարը:Այս և առաջիկա մի քանի հաղորդումները նվիրելու ենք Իրանի էթնիկ քուրդերին և ծանոթանալու ենք Իրանի արևմտյան տարածքի քրդական երաժշտությանը: Նախ միասին ունկնդրենք քրդական երաժշտությունից մի հատված «Դասթ Աֆշան»անունով:
Իրանի քրդաբնակ տարածքները զանազան երգերի ու երաժշտությունների բնօրանն են:Յյուրաքանչյուր տարածքում կան հայուրավոր երգեր, երաժշտություններ ,երկտողեր ու օրօրոցայիններ:Բազմաթիվ պատմաբանների ու երաժշտագետների կարծիքով,Քուրդիստանը,աշխարհի երաժշտական քաղաքակրթության բնօրրանն է :
Քրդական ավանդական ու ֆոլկլոր երաժշտության ձևավորման գործում դերակատար են բազմաթիվ գործոններ ,իշարս ՝աշխարհագրական,կրոնական և ավանդական հավատալիքներ : Լեռնային լինելը,նաև անտառածածկ տարածքը գեղեցիկ և եզակի ծառերով, կենդանիների տարբեր տեսակները, քաղցրաձայն թռչունները, ինչպիսիք են՝ կաքավը և փասիանը , և գյուղատնտեսական և անասնաբուծական հարթավայրերը կամ արևադարձային հարթավայրերը, որտեղ գետերը անցնում են մարդկանց կողքով,իրենց մեծ ու խորը ազդեցությունն են թողել այս երկրամասի երաժշտական բովանդակության, հնչերանգի և արտահայտության վրա։
Մի խոսքով, քրդական երաժշտությունը պատմական առումով կարելի է բաժանել երկու խմբի: Առաջին խումբը կրոնական և էլեգիական երաժշտությունն է, որոնց թվում են ՝«Հուրե», «Մուրե», «Լուրե» և «Սիահ Չամանե» (սև աչքեր), «երկտող ասացություն», «Չուբի» և բանավոր-ավանդական երգերը:
Երկրորդ խումբը ներառում է այնպիսի երգեր և մուղամներ, ինչպիսիք են՝ «Սամադ Լաչակի», «Մաղամ օլլահ Վեյսի», «Մաղամ Քուչե Բաղի», «Սամադ Մեսգարի» և մեղեդային երգեր, որոնք հիմնված են վանկային և երբեմն արձակ բանաստեղծությունների վրա:
Նախ ծանոթանանք «Հուրե»երաժշտությանը:
Հուրեն միգուցե ամենահին ու ավանդական իրանական երաժշտությունն է: Հուրեն հետևում է ազատ ռիթմին:Նմանատիպ երգերը ,ընդհանրապես առավել տարածված է Գուրանում, Սանջաբիում, Ղոլխանիում և Կալհորում, որը ներառում է տարբեր մուղամներ:
Քերմանշահ և Լորեստան նահանգների Լաքաբնակ տարածքներում տարածված է«Հուրե»-ի մեկ այլ տեսակ, որը կոչվում է «մուր» և երգում են էպիկական բանաստեղծություններ։«Հուրե»-ի այլ տեսակներից կարելի է ակնարկել՝մայրերի օրորոցային երգերին, ինչպես նաև եղջերավոր անասունների կաթը կթելու կամ հնոցի հարելու երգերին: Հուրեի երգիչներից հայտնի են՝«Ռաշիդ աղա Բահրամին», «Ալի Նազարին», «Աբդոլազիզը», «Հաջի Թութին», «Սեյեդ Ղոլի Քեշավարզը» և ամենահինը՝ «Դարա խանը»:
Հաղորդման այս հատվածում լսենք «Ավանդական Հուրե»-ն Սեյեդ Ղոլի Քեշավարզի ձայնով:
Դուք ունկնդրեցիք «Հուրե»ոճը,«Քուհ Չարա»մուղամով և Սեյեդ Ղոլի Քեշավարզի գեղեցիկ ձայնով:
«Սիահ Չամանե»-ն քրդական երաժշտության մյուս ավանդական երգերից է, որն առավել տարածված է Փավեի և Ուրամանատի շրջաններում։Այս տեսակի երգեցողության մեջ օգտագործվող բանաստեղծությունը կատարելապես Ուրամանի բարբառով է: Այս երգն ունի հատուկ գրարվեստ և երանգներ, որոնք կարող են կատարել միայն էթնիկ և շատ փորձառու երգիչները: «Սիահ Չամանե»-ն ուրախ ոճով չի երգվում և շատ տխուր է: Երգելու այս ոճը մասամբ միստիկական է: Իրականում «Սիահ Չամանեն» մեղեդի է, որը ձևավորվում է առանց որևէ երաժշտական գործիքի կամ սարքի, և գլխավոր դերը կատարում է միայն երգչի կոկորդը և ձայնալարերը:
Առաջարկում ենք ունկնդրել «Սիահ Չամանե»-ն ,վարպետ Օսման Հուրամիի գեղեցիկ կատարմամբ։
Միասին ունկնդրեցինք Սիահ Չամանե գեղեցիկ երգը վարպետ Օսման Հուրամիի կամ Օսման Խալեդի կատարմամբ։
Օսման Խալիդին 87 տարեկան է, և 1965 թվականից նա Օսման Հուրամի գեղարվեստական անունով՝ Քերմանշահի քրդական ռադիոյով իր առաջին երգի կատարմամբ սկսել է իր լայնածավալ աշխատանքը: Նա քուրդ սիրված ու հին երգիչներից է:
Քուրդիստանի շրջանում իրանական երաժշտության մեկ այլ հնագույն տեսակ կոչվում է «Բեյթ Խանի» կամ երկտող երգելը: Բեյթ Խանին կամ երկտողը և Հեյրանը պատմվածքի տեսակ է, որը հիմնված է լեգենդների կամ էպոսների և հին ժողովրդի կենցաղի պատմության վրա, որոնք սովորական բանաստեղծություններ են գերազանց պատկերներով,որը սկզբում առանց երաժշտության էր և աստիճանաբար ուղեկցվեց երաժշտությամբ: Բեյթ-խանի երաժշտությունը հիմնված է շատ պարզ երգի վրա և առանց նկատի առնելու հանգը և վանկը ներկայացնում է զորավարների պատերազմները, կրոնական մեծերին,ավանդույթները կամ ազգային իրադարձությունները: Հիմնվելով «Հաջի Աբադի», «Համադանի» և «Քերմանշահի» քարե արձանագրությունների վրա՝ երգարվեստի այս տեսակը, որն առանց հանգի և վանկի է, կարելի է համարել Իրանի ավանդական արվեստի հնագույն դրսեւորումներից մեկը։
«Գորան» և «Ջավանրուդ» շրջաններում երկտողը կատարում են շամշալով ,որը ավանդական սրինգի տեսակ է, իսկ «Քոլիաի» շրջանում՝ դափով կամ դոզալեհով և հարվածային գործիքներով ,իսկ որոշ շրջաններում այն կատարվում է առանց գործիքային նվագակցությամբ եւ միայն ձեռքի հարվածներով:
Այժմ միասին ունկնդրենք քրդական երաժշտության գեղեցիկ մեղեդիները ,Շարիֆ Խալեդի ձայնով ,որը կատարում է ուրամի բարբառով:
Թանկագին բարեկամներ սրանով ավարտում ենք այս հաղորդաշարի հերթական թողարկումը: Հուսանք ձեզ հաճելի պահեր ենք պարգևել:Հաջորդ հաղորդման ընթացքում կխոսենք քրդական երաժշտության այլ տեսակների և երաժշտական գործիքների մասին:Հաղորդման վերջին հատվածում հրավիրում ենք ձեզ ունկնդրելու քրդական «դո զարբի շուր»գեղեցիկ երաժշտությունը: Մինչ նոր հաղորդում Տերն ընդ ձեզ: