Իրանի հաջողակ կանայք(15)
(last modified Tue, 03 Jan 2023 10:59:19 GMT )
Հունվար 03, 2023 14:29 Asia/Tehran

Ողջույն ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Ներկայացնում ենք «Իրանի հաջողակ կանայք» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ծանոթանալու ենք բժշկուհի Թաննազ Բահրիի հետ: Ընկերակցեք մեզ:

Ամեն օր  բախվում ենք Իրանի դեմ թշնամիների նոր պատժամիջոցների։ Որոշ պատժամիջոցներ  սահմանվել են գիտական ու տնտեսական ոլորտում ճնշում գործադրելու և ուսանողներին ու ուսյալներին այս ոլորտից հեռացնելու և վերջիններիս՝ Եվրոպայի ու ԱՄՆ-ի գիտական ներուժին ապավինելու ուղղությամբ խրախուսելու նպատակով: Բայց չնայած այս բոլոր խնդիրներին, դեռ կան մարդիկ, ովքեր սրտանց ծառայում են իրենց երկրին և առանց վարանելու օգտագործում են իրենց և՛ ֆինանսական և՛ գիտական ​​ռեսուրսները՝հանուն իրենց երկրի։ ««Իրանի հաջողակ կանայք» հաղորդաշարի այս թողարկման ընթացքում ծանոթանալու ենք իրանցի անվանի բժշկուհի տիկին Թաննազ Բահրիի հետ: Շարունակեք մնալ մեզ: 

Բժշկուհի Թաննազ Բահրի

Թաննազ Բահրին ծնվել է 1982 թվականին (իրանական 1361 թ․ազար ամսին)  Թեհրանում։ Մոտ 10-11 տարեկան էր,  երբ ընտանիքի հետ արտագաղթեց Նիդերլանդներ։ Նա ապրել և մեծացել է Ռոտերդամ քաղաքի մոտ գտնվող ավաններից մեկում և բժշկություն է սովորել Ռոտերդամ քաղաքի  համալսարանում, իսկ ընդհանուր բժշկությունն ավարտելուց հետո ընտրել է արյունաբանության և լեյկոզիայի մասնագիտությունը և ավարտել ուսումը 2015 թվականին։ Դրանից հետո նրան աշխատանքի են հրավիրել Էրազմուս հիվանդանոցում։

Նիդերլանդների Ռոտերդամի Էրազմուս հիվանդանոցի արյունաբանական կլինիկան 1 տարի և մի քանի ամիս ղեկավարելուց հետո իրանցի բժշկուհին հրաժարվեց իր 10 հազար եվրո աշխատավարձից և փաստաթղթերը պատրաստ լինելուն պես վերադարձավ Իրան։

Նրա համար կարևոր էր ծառայել իր երկրում և իր անունը հնչի Իրանի անվան կողքին: Այս առնչությամբ նա ասում է. -«Ես իմ պարտքը պետք է կատարեմ  իմ երկրի նկատմամբ»: Նիդերլանդներում իմ ամսական աշխատավարձի 45 տոկոսը վերցվում էր որպես հարկ, և այդ հարկի մեծ մասը ծախսվել է Իսրայելի նման ահաբեկիչների և բռնահարված երեխաների սպանության վրա։ Ես չեմ կարող ընդունել սա, ես պետք է վերադառնամ իմ հայրենիք, ես պետք է կատարեմ իմ պարտքը  իմ հայրենիքի նկատմամբ»:

Թեև նա ծնվել է իրանական ու մահմեդական ընտանիքում, բայց ոչ իսլամական երկրում ապրելը պատճառ է դարձել,որ նա շատ տեղեկություններ չունենա իսլամի մասին,մինչև ,որ ուսուցչի խոսքերը և իսլամ կրոնի հանդեպ նրա անարգալից վերաբերմունքը ստիպել են տիկին Բահրիին  բացահայտելու ճշմարտությունը: Նա ասում է. «Աստված առաջնորդում է մարդկանց աշխարհի բոլոր ծայրերում և նրանց հնարավորություն է տալիս ընտրել ճիշտ ուղին: Ինձ համար հասուն տարիքում մտքումս հարցեր առաջացան, թե որն է ապրելու նպատակը և ինչու՞ պետք է ընդհանրապես ապրենք։ Այս հարցերը, կատարված իրադարձությունների հետ մեկտեղ, ստիպեցին ինձ ավելի հակված լինել դեպի իսլամ կրոնը։ Օրինակ, մի օր մեր ուսուցիչը խոսեց աշխարհի այլ կրոնների մասին, և երբ խոսքը վերաբերում էր իսլամին և մեր մարգարեին, նա անարգալից և ծաղրական խոսքեր ասաց, որ ես իսկապես զարմացա ու տխրեցի, թե ինչու մուսուլմաններին և նրանց մարգարեին պետք է այդքան անարգեն: Բայց քանի որ ես շատ տեղեկություն չունեի, ստիպված էի լռել դասարանում:  Այդ դեպքն ինձ ստիպեց սկսել ուսումնասիրել և ավելի ու ավելի խորքով մոտենալ իսլամին: Մյուս կողմից, որքան մոտենում էի Աստծուն, այնքան ավելի խաղաղ էի ինձ զգում, և Աստված ինձ շատ է օգնել կյանքի բոլոր հարցերում: Երբ մարդ զգում է Աստծո գոյությունը և նրա սերը, նա այլևս չի կարող ապրել առանց Աստծո: Նրա գոյությունն այլևս չի կարելի հերքել»։

Բժշկուհի Թաննազ Բահրին  խոր հավատքով Իրան վերադառնալուց հետո միացավ ջիհադական խմբին և մեկնեց Զաբոլ հիվանդներին բուժելու նպատակով: Instagram-ի իր էջում գրել է.«Այս տարի  մեզ բաժին ընկավ   Ֆեթրի տոնը նշել  Ռոստամի ծննդավայրում՝ այսինքն՝ պատմական Զաբոլ քաղաքում  ու նրա գյուղերում ու քոչվոր շրջաններում՝ այս հողի  հյուրընկալ, ընկերասեր ու  բացառիկ ժողովրդի կողքին։ Մարդիկ, ովքեր ապրում են անապահով վայրերում և միաժամանակ շատ համբերատար են և ունեն անսահման մեծ ու բարի սրտեր։ Սա իմ առաջին փորձն էր ջիհադական ճամբարներում: Թեև Թեհրանի «Շարիաթի» հիվանդանոցում հիվանդներ ունեմ Իրանի ամբողջ տարածքից, և դա ինքնին ինձ հատուկ գոհունակության զգացում է տալիս, բայց նույն մարդկանց իրենց բնակության վայրերում տեսնելը այլ փորձ էր»:

Բժշկուհի Թաննազ Բահրին Զաբոլում

 

Այսօր արդեն ապացուցված է, որ հիջաբը, որը ոմանց կարծիքով, պարտադրանք է և արգելք կանանց աճի և զարգացման դեմ, բնական երևույթ  է և անմիջական կապ ունի մարդու հոգեկան առողջության հետ։ Հիջաբը կնոջ համար բնության օրենք է, իսկ բնական օրենքները խախտելը կնոջը զրկում է ինքնությունից: Հիջաբ կրելու իր որոշման մասին տիկին Բահրին ասում է. «Ինձ համար հիջաբը պարզապես Աստծո կողմից տրված կրոնական պատվեր չէր: Հիջաբն ինձ համար պայքար էր, համապարփակ պայքար ժամանակակից արաբական ավանդապաշտության դեմ, ովքեր իրենց համարում են կանանց տեր և  ամեն կարգի վնաս  հասցնում նրանց։ Եվ պայքար Արևմուտքի կայսերապաշտության և բռնակալության դեմ, որում ներգրավված է աշխարհը, պայքար արևմտյան մշակույթի և կապիտալիստական ​​համակարգի դեմ, որը ապրանք է դարձնում կանանց, պայքար մուսուլմանների կարծրատիպային և հետամնաց հայացքների դեմ, և վերջապես պայքար իմ սեփական եսի դեմ, քանի որ երբ  առավոտյան ես հիջաբ եմ կրում, որպեսզի հիշեմ, որ այս աշխարհը փուչ է, դա  ցուցադրություն է միայն իմ արարքները կշռդատելու համար... Դրա համար հիջաբն ինձ համար սրբություն է և արժեքավոր...»:

Նա հավելել է.-«Երբ ես սկսեցի իմ ուսումնասիրությունները, իմ համոզմունքները թույլ էին, և ես լուրջ չէի վերաբերվում հիջաբին: Բայց ես ինձ միշտ թերի էի զգում։ Երբ ուսանող էի, ուզում էի հիջաբ կրել, բայց վախենում էի, քանի որ տեսել էի, որ հոլանդացիները երբեմն վատ են վարվում իրենց պակիստանցի կամ աֆղանցի ընկերների հետ, ովքեր հիջաբ էին կրում, ուստի մտածեցի, որ եթե ես հիջաբ կրեմ, որպես հիջաբով կին իմ պահվածքն ու խոսքերն ավելի շատ կհայտնվեն մանրադիտակի տակ և տեսանելի կլինեն, և սա ինձ համար ծանր պատասխանատվություն կլիներ»:

Մի քանի տարի պահանջվեց,մինչև տիկին Բահրին գիտակցեց հիջաբի արժեքը և այն կրելը: Այս առնչությամբ նա ասում է.«Իմ մահմեդական ընկերներից մի քանիսն ասացին, որ դու շատ ես բարդացնում հիջաբ կրելը, դու հիջաբ կրի, Աստված կօգնի քեզ, բայց ես վախենում էի... Վախենում էի, որ իմ թերի գիտելիքներով հարցականի տակ կդնեմ հիջաբի սրբությունն ու արժեքը: Ես բազմիցս տեսել եմ իմ գործընկերների արհամարհական վերաբերմունքը հիջաբ կրող անձանց թերությունների նկատմամբ, ուստի ես չէի ուզում,որ նման իրավիճակում հայտնվել:  Որովհետև, ուզենք թե չուզենք, երբ մենք հիջաբ ենք կրում, հասարակության մեջ մեր գործունեության համար մեր պատասխանատվությունը բազմապատկվում է նույնիսկ ոչ մահմեդական հասարակության մեջ: Ուստի այդ տարիներին ես աշխատել եմ իմ բնավորության ու վերաբերմունքի վրա և փորձել եմ հաջողակ լինել իմ աշխատանքում, որպեսզի իմ գործընկերները գոհ լինեն ինձ հետ աշխատելուց թե՛ գիտական, թե՛  բարոյական արժեքների առումներով, իսկ այնուհետև  հիջաբ եմ կրել»:

Իրանի աղջիկներն այսօր իրենց կրոնի, հիջաբի և սոցիալական ջանքերի հովանու ներքո, ոչ լքված են, ոչ էլ բանտարկված, նրանց պաշտամունքն ու կրոնը  սիրո և բարեկամության նշաններ են: Բժշկուհի Բահրին նույնպես շատ լավ գիտակցեց այս հարցը: Նա ասում է. «Ինձ համար հիջաբը վերադարձ էր իմ արմատներին, իմ սկզբնական ինքնությանը, իրանական իսլամական պանծալի ինքնությանն ու  մշակույթին, որն իրեն այդքան ուժեղ է դրսևորել պատմության ընթացքում տարբեր մշակութային գրոհների ժամանակ: Այն կարողացել է պաշտպանել իրեն։ Երանի կարողանայինք  հիջաբը հեղափոխության սկզբից այլ կերպ ներկայացնել:  Այն ներկայացնել ոչ թե որպես   կրոնական պատվիրան,  այլ որպես Իրանի հարուստ մշակույթի մի մասը: Դարեր շարունակ հիջաբը եղել է մարդկային էության ու արժանապատվության խորհրդանիշը և համարվում է կարևորագույն արժեքներից մեկը:

Տիկին Թաննազ Բահրին Այաթոլլահ Խամենեիի հետ հանդիպման ժամանակ

 

Տիկին Թանազ Բահրին սիրում է Իրանը որպես իր հայրենիք և իր երկիրը նմանեցնում է Նոյան տապանին։ Նա ասում է.«Իրանի իսլամական հեղափոխությունն այսօր գտնվում է մի իրավիճակում, երբ աշխարհին հրավիրում է դեպի արդարություն և ճշմարտություն, և միևնույն ժամանակ գտնվում է  Արևմուտքի  ու համաշխարհային իմպերիալիզմի մեծ ճնշումների տակ: Նոյ մարգարեն տարիներ շարունակ տապան էր կառուցում չոր ու ամայի երկրում: Թեև նրան ծաղրում էին, միևնույն ժամանակ նա մարդկանց հրավիրում էր դեպի Աստված և  դեպի արդարություն։ Իսլամական հեղափոխությունն այս տարիների ընթացքում անցել է իր ճանապարհով և անտարբեր չի եղել աշխարհի նկատմամբ, և շարունակել է  դիմակայել արևմտյան երկրների ճնշումներին, և շատ երիտասարդներ նահատակվել են այս ճանապարհին,  բայց վճռական շարունակել է իր ուղին։»։

Իմ կարծիքով, ով նստի այս նավը, հաղթած կլինի, և եթե խուսափի դրանից, նա հնարավորությունը կորցրած կլինի, Արևմուտքին դիմակայելու այս միտքն Աստծո օգնության արդյունքն է։ Մի բան, որը չկա այլ երկրներում։ Ուստի մի ուժ ինձ տանում է դեպի իմ երկիր, որովհետև ես ծանոթ էի նահատակներին և նրանց կյանքին, ինչպես նաև հեղափոխությունից հետո տեղի ունեցած պատմական իրադարձություններին, և ես տեսա, որ այս ամենը Արևմուտքին և նրա ոտնձգությանը  դիմակայելու նշաններ են։  Շատ մարդիկ իրենց կյանքը տվեցին Իսլամական հեղափոխության իդեալները պահպանելու համար,ինչի համար ես շատ հպարտ եմ , դա ինձ համար մեծ արժեք է ներկայացնում, այդ իսկ պատճառով ուզում էի ես էլ իմ բաժին դերն ունենայի իմ երկրում և անկեղծորեն ասում եմ ես վերադարձա Իրան՝ իմ երկրի ժողովրդին ծառայելու մտադրությամբ»։