Սոլեյմանիի ուսմունքը (1.Կենսագրություն)
https://parstoday.ir/hy/radio/iran-i190542-Սոլեյմանիի_ուսմունքը_(1.Կենսագրություն)
Իսլամի քաջարի հերոս գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության երրորդ   տարելիցին նվիրված հաղորդաշար ենք պատրաստել «Սոլեյմանիի ուսմունքը» խորագրով,որը բաղկացած է հինգ մասից։ Ներկայացնում ենք այս հաղորդաշարի առաջին թողարկումը։ Ընկերակցեք մեզ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 03, 2023 12:28 Asia/Tehran

Իսլամի քաջարի հերոս գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության երրորդ   տարելիցին նվիրված հաղորդաշար ենք պատրաստել «Սոլեյմանիի ուսմունքը» խորագրով,որը բաղկացած է հինգ մասից։ Ներկայացնում ենք այս հաղորդաշարի առաջին թողարկումը։ Ընկերակցեք մեզ։

Այս օրերը համընկնում են սրտերի տիրակալ՝ գեներալ   Հաջ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության երրորդ տարելիցին։ Գեներալի նահատակության առաջին օրերին Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեին գեներալին բնութագրելիս, նրան ոչ թե անհատ, այլ ուսմունք է  համարել  և ասել․- «Մենք Հաջ Ղասեմ Սոլեյմանիին , սիրելի նահատակին որպես մեկ անհատ չենք դիտում, այլ նրան դիտում ենք,որպես մի ուսմունք, մի ուղի, մի ուսանելի դպրոց»։

Այս նախադասությունները այն բնութագրումներն են, որոնք Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեին արտահայտել է նահատակ գեներալին նկարագրելիս: «Սոլեյմանիի  ուսմունքը» հաղորդաշարի շրջանակներում  անդրադառնալու ենք Աստծո հավատարիմ ծառայի վայրիվերումներով լի կյանքին։

․․․․

2020 թվականի հունվարի 3-ն էր (Իրանական 1398 թվականի դեյ ամսի 13)։ Երբ միացրի ռադիոն, մեքենայի մեջ Ղուրանի ձայնը հնչեց։ Այս ձայնի մեջ մեծ թախիծ զգացի։ Կարծես Ղուրանի ասմունքի հնչերանգն ու երաժշտությունը տարբերվում էին նախորդ օրերից։ Մի քանի վայրկյան միտքս զբաղված էր այդ հարցով, որ, Ղուրանի ընթերցումը մի պահ ընդհատվեց և լսվեց ռադիոհաղորդավարի ձայնը։ Ասելիքը կարճ էր, իսկ լուրը՝ ցավալի։ Իրանի ԻՀՊԿ-ի «Ղոդս» ստորաբաժնման լեգենդար հրամանատար գեներալ Հաջ Ղասեմ Սոլեյմանին,որ Իրաք էր այցելել  այդ երկրի ժամանակի կառավարության հրավերով, վաղ առավոտյան Բաղդադի օդանավակայանում ամերիկյան անօդաչու թռչող սարքերի և ուղղաթիռների հրթիռային հարձակման թիրախ է դարձել և նահատակվել։ Այդպիսով իր ավարտին հասավ մի մարդու աշխարհիկ կյանքը, որը լի էր իսլամական հողերը պաշտպանելու պայքարով և Աստծո անունն ու կրոնը տարածելով: Որքան էլ որ նրա անունը ահ ու սարսափ էր ներշնչում պատերազմ հրահրողների և կեղեքիչների սրտերին, անհավատների աշխարհի տնավեր պատերազմներից տուժածների և բռնահարվածների սրտերին անդորր էր պարգևում ու գոտեպնդում նրանց։

Նահատակ Հաջ Ղասեմ Սոլեյմանին ծնվել է Իրանի հարավ-արևելքում գտնվող Քերման նահանգի Ղանաթ Մալեք գյուղում: Իր ինքնակենսագրականում, որը նահատակվելուց հետո լույս է տեսել «Ես ոչնչից չէի վախենում» խորագրով, նա ասել է.«Ես ծնվել եմ 1335 թվականին (1956 թ.)։ Շատ ցուրտ ձմռանը ես հիվանդացա կարմրուկով։ Ծնողներս հույս չունեին,որ ես կապաքինվեմ։ Նրանք օգտագործում էին բոլոր տեղական դեղամիջոցները, բայց դրանք չէին օգնում։ Հորս ասելով,  եռբ մինչև ծնկները հասած ձյուն էր տեղում, ինձ կապեցին մորս մեջքին և շարժվեցինք դեպի Ռաբոր քաղաք բժշկի դիմելու և հետազոտվելու համար։ Ամեն դեպքում, որոշ ժամանակ անց Աստծու կամքով ես ողջ մնացի»:

․․․

Գյուղը, որտեղ ծնվել էր նահատակ  գեներալը, ինչպես Իրանի շատ գյուղեր Փահլավիի ռեժիմի ժամանակ,աղքատ ու զրկված գյուղ էր։ Նրա բնակիչները դժվարությամբ էին ապրում։ Այնպես, որ Հաջ Ղասեմը 14 տարեկանում ստիպված է եղել լքել գյուղն ու գնալ քաղաք։ Նա իր հուշերում գրում է. «Հորս պարտքը գյուղական կոոպերատիվ բակին, մորիցս շատ ինձ էր  անհանգստացնում։ Բազմիցս արտասվել եմ հորս բանտ նստելու վախից... Որոշեցի գնալ քաղաք ու ամեն գնով փակել հորս պարտքը։ Ծնողներս համաձայն չէին։ Ես նոր էի դարձել 14 տարեկան, թույլ ու վտիտ պատանի, ով միայն Ռաբոր քաղաքն էր տեսել,որը գտնվում էր իմ ծննդավայր  Ղանաթ Մալեք գյուղի մոտ»։

Նրա առաջին աշխատանքային փորձը կիսակառույց շենքում էր,որտեղ աղյուս էր կրում: Մինչ նրա փոքրիկ ձեռքերը չէին կարողանում նույնիսկ մի  աղյուս բռնել. Նա գրում է․«Արևածագից մինչև մայրամուտ վեց օր աշխատում էի, կիսակառույց շենքի դիմաց։ Իմ  վտիտ ու թույլ մարմինն ու երիտասարդ տարիքը թույլ չէին տալիս նման աշխատանք կատարել։ Իմ փոքրիկ ձեռքերն արյունահոսում էին»։

Նրա եկամուտը քիչ էր։ Երկար ժամանակ էր պետք, որ այդ խնայողություններով կարողանա վճարել հոր պարտքը։ Այսպիսով, նա սկսեց աշխատել հյուրանոցում: Բացի այդ, նա սկսեց մրգահյութեր վաճառելով զբաղվել։ 5 ամիս հետո վերջապես կարողացավ փակել հոր պարտքը։ Նա այլեւս չէր վախենում քաղաքից։ Նա կարողացավ իր համար եկամուտ վաստակել։ Գեներալ Սոլեյմանին զբաղվել է նաև  Զուրխանեի մարզաձևով։ Մասնակցել է  կարատեի դասընթացների և ստացել  կանաչ գոտի: Նա շաբաթական երկու օր զբաղվել է ծանրամարտով ու ֆիթնեսով։ Նահատակ Սոլեյմանին իր «Ես ոչնչից չէի վախենում» գրքում գրել  է. «Սպորտը մեծ ազդեցություն ունեցավ իմ կրոնական էթիկայի վրա, և ամենակարևոր գործոններից մեկը, որը թույլ չտվեց ինձ ներքաշվել բարոյական կոռուպցիայի մեջ, չնայած երիտասարդ լինելուն, սպորտն էր: Հատկապես հնագույն սպորտը, որն ունի բարոյական ու կրոնական հիմքեր ու սկզբունքներ»։

---

 

Առաջին անգամ նա թագավորի դեմ խոսք է լսել 1353 թվականին (1974 թ.)։ Երբ հյուրանոցում իր գործատուի որդին խոսում էր շահի կոռուպցիոն կենտրոնների մասին։Որոշ ժամանակ անց իր հարազատներից մեկը, խոսել է ոչ թե թագավորի կոռուպցիայի, այլ նրա բռնությունների մասին։ Նահատակ Հաջ Ղասեմը «Ես ոչնչից չէի վախենում» գրքում գրել է. «Տեսա, որ Բահրամը նույնպես Ալի Յազդանի նման խոսում է ոչ թե թագավորի կոռուպցիայից, այլ  նրա դաժանությունից, որը ձերբակալում է, բանտարկում և սպանում է մարդկանց». Շահը թույլ չի տալիս, որ Իմամ Հուսեյնի հիշատակին նվիրված սգո արարողություններ անցկացնել։ Ես, որ մանկուց մեծացել էի հենց այդ արարողությունների ուղեկցությամբ և ամեն տարի սպասում էի այդ արարողություններին  բարձրաձայն ասացի․-«Ղալաթ է անում թույլ չի տալիս։ Իմ այս խոսքից Բահրամի գույնը կավիճի պես սպիտակեց։Վախեցած ինձ ասաց․-«Ուզում ես,որ մեզ բռնե՞ն»։

 

Երկու տարի անց նա սկսեց մզկիթ գնալ,որտեղ ուսումնասիրում էր Ղուրանը և նրա մեկնաբանությունը: Նրա խոսքով, նրա մեջ կամաց-կամաց ձևավորվում էր կրոնական ոգին։ Շահը նահանգներում ստեղծել էր անբարո կենտրոններ՝ երիտասարդությանը մոլորեցնելու համար։ Բայց այդ կենտրոններից ոչ մեկը չէր կարողացել ձեւավորվել Քերմանում։ 1355  (1976 թ.)  թվականի ամռանը Քերմանում տեղի ունեցավ տոնակատարություն,որտեղ իշխանությունները հրավիրել էին երգիչների և պարողների։ Սոլեյմանին իր երկու ընկերների հետ իր բողոքն արտահայտելու համար ծակեց մի շարք մեքենաների անիվները։ Նա իր գրքում գրել է․- «Երբ պատանի էինք, հպարտությամբ էինք պայքարում կոռուպցիայի դեմ և ոչ մեկից չէի վախենում։ Իհարկե, ես դեռ մանրամասն ծանոթ չէի ՍԱՎԱՔ-ին (Թագավորի հետախուզության և անվտանգության կազմակերպություն): Ես ուղղակի բազմիցս լսել  էի Սավաք անունն ու Սավաքից վախենալու մասին ։ Բայց ես ոչնչից չէի վախենում»։

Նահատակ գեներալ Հաջ Ղասոմ Սոլեյմանին «Ես ոչնչից չէի վախենում» գրքում գրում է ոստիկանության հետ իր առաջին անգամ ընդհարվելու մասին։

«1355 (1976) Մուհարամ ամիսն էր... Ես եկել էի հյուրանոց և պատուհանից փողոցն էի նայում։ Մեր դիմացի փողոցի մյուս կողմում Քերմանի քաղաքապետարանն ու ոստիկանությունն էին։

 

Առանց հիջաբով և երկար մազերով մի երիտասարդ աղջիկ քայլում էր մայթով։ Դա բնական բան էր այդ օրերին։ Մայթին նրա նկատմամբ անվայել վարք դրսևորեց ոստիկանը։ Աշուրայի օրը նրա այս տգեղ արարքը հունից հանեց ինձ։ Անկախ հետեւանքներից՝ որոշեցի  նրան պատժել։

Նա արագ հասավ փողոց մյուս մայթ և մի քանի կարատեի հարվածներով գետնին տապալեց ոստիկանին։ Այնպես որ արյուն հոսեց նրա քթից։ Ճանապարհային ոստիկանությունը սուլեց։ Նրա մոտ վազեցին երկու ոստիկան։ Սոլեյմանին վազեց հյուրանոց ու թաքնվեց սենյակներից մեկի մահճակալի տակ։ Մեծ թվով ոստիկաններ հյուրանոցի ամբողջ տարածքում փնտրեցին նրան բայց չգտան։ Ոստիկանին հարվածելը մեծացրել էր նրա համարձակությունը։ Հիմա նա իրոք ոչնչից չէր վախենում։

Մաշհադ կատարած իր ճանապարհորդության ժամանակ նա ծանոթացավ երկու երիտասարդների հետ։  Առաջին անգամ նրանցից լսեց այաթոլլա Խոմեյնիի անունը։ 1357 թվականին (1978 թ.) Ղոմ և Թավրիզ քաղաքներում շահի իշխանության դեմ ցույցերի տարածմամբ իրավիճակը փոխվեց նաև Քերմանում։ Ամեն օր լսվում էր թագավորի դեմ մարդկանց բողոքի բարձր ձայները։

Փորձառության պակասի, երիտասարդական եռանդի, սպորտային ոգու և խիզախության պատճառով, նա առանց վախենալու հանդես եկավ շահի կառավարության և նրա ընտանիքի դեմ և պատերին գրեց «Մահ թագավորին» և «Ողջույն Խոմեյնիին» կարգախոսներ։ «Ես ոչնչից չէի վախենում» գրքում նա ասել է.«Խոմեյնիի նկարն իմ ամենօրյա հայելին էր։ Ես օրական մի քանի անգամ նայում էի նրա նկարին և արտասվում էի։ Կարծես նա հենց հիմա իմ կողքին լիներ, իսկ ես նստած էի նրա մոտ, ով նկարում Ղուրան էր կարդում։ Նա դարձել էր իմ էության մի մասնիկը»։

․․․

Բարեկամներ ավարտվեց մեր այս հաղորդումը,որի  ընթացքում մենք հակիրճ անդրադարձանք իսլամի քաջարի հերոս՝ լեգենդար հրամանատար՝ նահատակ գեներալ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի կյանքին՝ մանկությունից մինչև Իսլամական հեղափոխության հաղթանակը։ Հաջորդ հաղորդման ընթացքում խոսելու ենք սրբազան պաշտպանության 8 տարիներին գեներալ նահատակ Սոլեյմանիի դերի մասին։ Մինչ նոր հանդիպում եթերում մնացեք խաղաղությամբ։ Աստված Ձեզ պահապան։

 

Այս և ռադիոժամի մյուս հաղորդումներին կարող եք հետևել հետևյալ ինտերնետային հասցեով՝ Parstoday.ir/hy   : Մնացեք խաղաղությամբ։