Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (106)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում անդրդառնալու ենք Մերսադ օպերացիային և պատերազմի վերջին օրերին Մոջահեդին Խալղ կոչվող Մոնաֆեղին խմբի ջախջախման թեմաներին: Ընկերակցեք մեզ:
Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք Իրանի թիվ 598 բանաձևի ընդունումից հետո Իրանի դեմ Իրաքի կողմից իրականացված լայնածավալ հարձակման և այս ոտնձգության դեմ իրանցիների լայնածավալ մոբիլիզացիայի մասին: Սադդամի ռեժիմի կողմից Իրանին պարտադրված պատերազմի վերջին օրերի դեպքերից մեկը ԻԻՀ-ի դեմ հարձակման գործում Սադդամի ռեժիմին ԱՄՆ-ի ու Մոնաֆեղների կողմից ցուցաբերված բացահայտ աջակցությունն ու ուղեկցությունն էր՝ Ֆորուղ Ջավիդան կոչվող օպերացիայի ընթացքում: Մի օպերացիա, որ արևմտյան շրջանում գտնվող ագրեսիայի տարածքում բախվելով իրանցիների արագ արձագանքին՝ Իրանի դեմ Իրաքի պարտադրյալ պատերազմի պատմության ընթացքում գրանցվեց Մերսադ անունով: Այս օպերացիայի ընթացքում Իրանի հակահեղափոխական հիմնական խմբերից համարվող Մոնաֆեղին ահաբեկչական խումբը խայտառակ պարտություն կրեց և այս ահաբեկչական ու հակաժողովրդական խմբի կազմակերպությունը փլուզվեց: Այս գործողության ընթացքում մոնաֆեղները օգտագործել են 1000 մեքենա, 70 զրահամեքենա, հարյուր 106 մմ տրմաչափովհրացան, 300 60 և 81 Կոմանդո ականանետ, 100 ՀՕՊ թնդանոթ, 80 «Դոշիկա» և 50 «Սահանդ» հրթիռ։ Իրաքի բաասական բանակը 2-րդ կորպուսի օպերատիվ բազան, որը տեղակայված է Բաղդադ-Խանեղեյն ճանապարհին ալ-Ջաբալի Մանսուրիայում, Մոնաֆեղին կազմակերպության առաջնորդ Մասուդ Ռաջավիի տրամադրության տակ է դրել, որպեսզի գործողությունն ղեկավարվի այնտեղից: Այս ճամբարում, Մոնաֆեղին կազմակերպության ղեկավարներից բացի, տեղակայվել են Իրաքի հետախուզական գերատեսչությունների ղեկավարը, Իրաքի հետախուզության Իրանի բաժնի տնօրենը, գեներալ-լեյտենանտ Սաբեր ալ-Դորին։ Օպերացիայի ճանապարհը բացելու համար իրաքյան բաասական բանակի հեռահար հրետանին ուժգին կրակ բացեց սահմանային գոտում իրանական ուժերի դիրքերի ուղղությամբ։ Նաև իրաքյան բաասական բանակիՄիԳ-23 և Mirage F-1 կործանիչներն ապահովում էին անհրաժեշտ օդային ծածկույթը Մոնաֆեղների համար։
Իրաքի բաասական բանակի ռազմական գործողությունները հարավային ճակատում նպատակ ուներ գրավել իրանական ռազմական ուժերի ուշադրությունը դեպի Խուզեստան նահանգ և օգնել մոնաֆեղներին իրականացնել իրենց հիմնական նպատակը։ Իրաքի բաասական բանակի ձախողումից հետո Ահվազի հարավային հողերի որոշ հատվածներ գրավելիս, Իրաքի բաասական ռեժիմը մեծ հույսեր էր կապում մոնաֆեղների ռազմական գործողությունների հետ: Պատերազմի տարիներին, գործնականում, մոնաֆեղների կազմակերպությունը, որպես Սադամ Հոսեյնի կողմից զինված բանակ, մեծ օգնություն ցուցաբերեց Իրաքի բաասական ռեժիմին լրտեսության և գործողությունների առումով։ Մոնաֆեղների բանակը համալրված էր թեթև տանկերով, արագընթաց անիվներով փոխադրիչներով և Toyota մեքենաներով։ Մոնաֆեղների մարտական ուժերը, որպես փորձառու մարդիկ, կարողացան փոխարինել Իրանին դիմակայելու իրաքյան բանակի որոշ թույլ կողմերը։ Այս կազմակերպության ուժերը ավելի վաղ հարձակվել էին Մեհրան քաղաքի վրա և վանկարկել «Այսօր Մեհրան, վաղը՝ Թեհրան» կարգախոսը։ Իհարկե, նրանք Մեհրանից հետ են շպրտվել իսլամական մարտիկների կողմից, սակայն իրաքյան բաասական բանակը նրանց լավ հենարան էր համարում իրենց համար։ Պատերազմի վերջին օրերին Սադամին և Իրաքի բաասական ռեժիմին օգնության շտապեց մոնաֆեղների կազմակերպությունը։ Այս կազմակերպության ղեկավարների գաղափարն ու վերլուծությունը կայանում էր նրանում, որ նրանք կարող էին իրենց տանկերով ու մարդատարներով արագ հասնել Թեհրան՝ երկրի կենտրոն՝ առանց իրանական զինված ուժերի էական դիմադրության հանդիպելու ։ Նրանք կարծում էին, որ Իրանի ժողովուրդը կողջունի նրանց։ Մոնաֆեղների կազմակերպության առաջնորդ Ռաջավին իր ուժերին խոստացել էր Թեհրան հասնելուն պես հաղթական տոնակատարություն անցկացնել Ազատության հրապարակում։ Թեհրան հասնելու իրենց ծրագրում մոնաֆեղները նախատեսում էին հինգ փուլով անցնել Սարփոլ Զահաբ, Իսլամաբադ, Համեդան, Ղազվին քաղաքներով ու հասնել Թեհրան։ Մոնաֆեղների գործողությունների պլանում յուրաքանչյուր առանցքի համար դիտարկվել է երկու կամ ավելի բրիգադ՝ առաքելության կարևորությանը համաչափ։ Իրանի վրա հարձակման սանձազերծման գիշերը Մասուդ Ռաջավին ասել էր.«Կատարված բաժանումների հիման վրա 48 ժամից կհասնենք Թեհրան... Այն, ինչ ուզում ենք անել, այնքան է, որքան կարող է անել գերտերությունը, որովհետև միայն գերտերությունը կարող է այս ընթացքում մի երկիր նվաճել... Մի վախեցեք Նոժե բազայից ։ Երեք ժամը մեկ կհրամայեմ իրաքյան ինքնաթիռներին գալ ու ռմբակոծել այնտեղ։ Երեք ժամը մեկ ինքնաթիռներով թիրախավորելու ենք նաև Թավրիզի ավիաբազան... Բացի այդ, մենք ունենք հակաօդային և Սամ-7 հրթիռներ... Իրաքի ռազմաօդային ուժերը մինչև Սարփոլ Զահաբ կուղեկցեն շարասյուներին։ Մի անհանգստացեք օդի համար, քանի որ իրաքյան ինքնաթիռները մեզ աջակցում են, և բոլոր մեքենաները շարժվում են շարասյուններով»:
Մոնաֆեղին կազմակերպության հակահեղափոխական և խաբված ուժերը,Թեհրանի 48-ժամյա գրավման մասին իրենց առաջնորդների նույն պատկերացումներով, սկսեցին իրենց գործողությունը՝ գրավելով Քարանդ քաղաքը։ Մոնաֆեղների ռազմական ներխուժումը Քերմանշահ նահանգ անակնկալ էր իրանցի պաշտոնյաների համար ու նրանք հանկարծակիի եկան այդ հարձակմամբ։ Թեեւ նրանց հարձակման հնարավորությունը զրոյական չէին համարել ԻՀՊԿ-ի որոշ հրամանատարներ, սակայն ոչ ոք չգիտեր, թե որ սահմանային կետից են Մոնաֆեղին խմբավորման ուժերը հարձակվելու Իրանի վրա։ Մոնաֆեղների գործողությունների սկզբում իրաքյան բանակը գրավեց բարձունքներն ու սահմանամերձ քաղաքները եւ մոնաֆեղների ուժերին ուղարկեց Քերմանշահ քաղաք։ Իրաքյան ինքնաթիռներն աջակցում էին Մոնաֆեղինի գործողություններին՝ ռմբակոծելով իրանական օդային որոշ բազաներ մոնաֆեղինի ներխուժման ճանապարհին և կիրառելով հրետանային կրակ։ Իրաքյան ինքնաթիռները մեծ քանակությամբ թռուցիկներ են տարածել կործանիչներից սահմանամերձ քաղաքների, այդ թվում՝ Քարանդ քաղաքի վրայով: Այդ թռուցիկների մեջ նշվում է, որ Իրաքը լայնածավալ գործողություն է իրականացնում, և այդ հայտարարությամբ զինվորականներին կոչ էին արել այդ թռուցիկն իրենց ձեռքում պահելով հանձնվել իրաքցիներին։ Նրանք նաև ժողովրդին կոչ էին արել լքել տարածքը: Մերսադ գործողության հրամանատարներից նահատակ գեներալ Սայադ Շիրազին այսպես է նկարագրում գործողության նախորդող գիշերը.«Գիշերը «Ֆալկոն» ինքնաթիռով գնացի Քերմանշահ և մոտիկից դիտեցի հակառակորդի առաջխաղացման տեսարանը և հասկացա իրավիճակը։ Մարդկանց մեջ այնպիսի նեղության ու անհանգստության մթնոլորտ էր ստեղծվել, որ նրանք խուճապահար դուրս էին եկել տնից։ Միւս կողմից, Քերմանշահից Բիսոթուն տանող ճանապարհը լի էր մեքենաներով, որոնք սպասում էին իրենց տեղափոխմանը, ու ծանր խցանում էր։ Ըստ այդմ, ուղղաթիռով օդանավակայանից շարժվեցինք դեպի Թաղ Բոստանում տեղակայված ԻՀՊԿ մարտավարական հենակետերից մեկը, 1988 թվականի հունիսի 25-ի կեսգիշերն էր, և մինչև ժամը 01:30-ը չկարողացանք հասկանալ ով է այսպես առաջ գալիս... Ես գնացի բազա ժամը 5-ին: Ես տեսա, որ բոլորը պատրաստ են բացատրություններ լսելու և ընկալելու։ Օդաչուներին բացատրելուց ու պարզաբանելուց հետո ընդգծեցի, որ իրավիճակը շատ հրատապ է, մենք այլընտրանք չունենք, Քոբրա ուղղաթիռները պետք է պատրաստ լինեին։ Նախապատրաստվել էր բանակային թիմ, նախ համար 214 ուղղաթիռով ճշգրիտ նույնականացման ու համակարգման համար շարժվեցի դիրքեր, և այս կերպ սկսեցինք առաջին գործողությունը հարձակվող ուժերի և մոնաֆեղների դեմ»:
Մոջահեդին Խալղ կազմակերպության դավաճաններն ու վարձկանները 200 հոգանոց բրիգադների տեսքով մտել էին Իրան՝ բրազիլական առաջադեմ տանկերով, 80 շտապօգնության մեքենաներով և հարյուրավոր թեթև մեքենաներով, երկու զենքի բեռնատարներով, լավ սարքավորված լաբորատորիաներով և դաշտային հիվանդանոցներով։ Նրանք գնդակահարեցին ու նահատակեցին իրենց ճանապարհին եղած բազմաթիվ անպաշտպան մարդկանց։ Այս աղետների գագաթնակետը տեղի է ունեցել Իսլամաբադ քաղաքում։ Իսլամաբադից հետո մոնաֆեղները Քերմանշահ էին գնում, սակայն Քերմանշահից 30 կիլոմետր հեռավորության վրա Չարզեբար լեռնանցքում, որը հետագայում հայտնի դարձավ որպես Մերսադի նեղուց, հանդիպեցին իրանցի մարտիկների դիմադրությանը և կասեցվեցին։ Մերսադի կիրճի հակամարտությունում մոնաֆեղները հայտնվեցին թակարդում և որոշեցին փախչել այնտեղից։ Իրանցի ռազմիկների առջեւ ծառացած խնդիրը հարձակվողների հետապնդումն էր։ Մոնաֆեղները լուրջ դիմադրություն ցույց տվեցին՝ մահապարտների ջոկատներ տեղադրելով տարբեր անցումներում, որպեսզի մյուս ջոկատներին հաջողվի փախչել Իրաք։ Այս կռիվն ու փախուստը շարունակվել է մինչև Սարփոլ Զահաբի մոտ գտնվող Մահի կամուրջը, սակայն Մոնաֆեղին կազմակերպության անդամները խանգարել են նրանց շարունակել հետապնդումը` պայթեցնելով Մահի կամուրջը։ Այս հետապնդման ընթացքում իրաքյան ինքնաթիռները մեծ թվով իրանցի զինվորների են սպանել՝ ռմբակոծելով իրանական զինվորների դիրքերը։ Իսլամաբադ քաղաքն ազատագրելուց հետո ԻՀՊԿ-ի ստորաբաժանումները սկսեցին առաջ շարժվել դեպի Քարանդ։ Մինչ իրանական ուժերը Քարանդ քաղաք հասնելը` ժամը 03:00-ին, Քարանդում վայրէջք կատարեցին 3 տրանսպորտային ուղղաթիռներ և հակամարտության գոտուց դուրս բերվեցին մոնաֆեղների կազմակերպության մի շարք կադրեր և ղեկավարություն, այդ թվում՝ Ռաջավին և նրա կինը։ Հաջորդ հաղորդման ընթացքում ավելի մանրամասն կխոսենք Մերսադի գործողության ժամանակ մոնաֆեղների ծանր պարտության և այս պարտության հետևանքների մասին: