Նորություններ (63)
https://parstoday.ir/hy/radio/iran-i190598-Նորություններ_(63)
Շաբաթական եթեր հեռարձակվող «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում, ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական, ռազմական ու տնտեսական ոլորտներում Իրանի գրանցած նորագույն ձեռքբերումները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 04, 2023 05:14 Asia/Tehran

Շաբաթական եթեր հեռարձակվող «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում, ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական, ռազմական ու տնտեսական ոլորտներում Իրանի գրանցած նորագույն ձեռքբերումները։

«Նորություններ» հաղորդաշարի այս շաբաթվա թողարկումը կսկսենք տեխնոլոգիայի ոլորտին առնչվող մի հոդվածով։

Իրանցի մի հետազոտող այլ հետազոտողների հետ համագործակցելով մարդկանց վրա ՄԻԱՎ-ի հիվանդության գենետիկական ինժեներական բուժման մեթոդ է փորձարկում: Այս կլինիկական հետազոտությունը ղեկավարում են Թեմփլ համալսարանի Լյուիս Կաց բժշկական ֆակուլտետի և Excision BioTherapeutics ընկերության հետազոտողները: Ընկերությունը մշակում է CRISPR*-ի վրա հիմնված թերապիա վարակիչ հիվանդությունների բուժման համար:

Այս փորձարկման նպատակն է գնահատել EBT-101 -ը, որը հատուկ գենետիկական ինժեներական թերապիա է: Գիտնականներն իրենց փորձերը հիմնել են CRISPR գենային թերապիայի վրա: Առաջին անգամն է, որ ինֆեկցիոն հիվանդությունների նման բուժում է առաջարկվում և միևնույն ժամանակ այն փորձարկվում է հիվանդի վրա՝ գնահատման համար։ Այս նոր մեթոդը ներկայացված է գենետիկական ինժեներական բուժման վերաբերյալ տվյալներ հավաքելու համար: Հետազոտության մասնակիցները, ովքեր ստացել են EBT-101 բուժման առաջին չափաբաժինը, կգնահատվեն ՄԻԱՎ-ի վիրուսային արձագանքի համար: Քանի որ այս բուժումը նախկինում չի փորձարկվել, հետազոտողները ցանկանում են համոզվել, որ այն դադարեցնում է վիրուսի բազմացումը մարմնում: Հետազոտողները հույս ունեն, որ այս մեթոդով մարդիկ այլևս կարիք չեն ունենա օգտագործելու հակառետրովիրուսային բուժում, որոնք ներկայումս օգտագործվում են ՄԻԱՎ-ի դեմ պայքարում:

Կաց բժշկական ֆակուլտետի մանրէաբանության, իմունոլոգիայի և բորբոքման բաժանմունքի տնօրեն Խալիլիի խոսքով՝ վիրուսի հայտնաբերումից ավելի քան 40 տարի անց դեռևս վերջնական բուժում չի հայտնաբերվել: Աշխարհում մոտ 40 միլիոն մարդ տառապում է այս հիվանդությամբ։ Նրա խոսքով՝ EBT-101 բուժումը վերացնում է վարակը՝ բջիջներից հեռացնելով ՄԻԱՎ-ի վիրուսային ԴՆԹ-ն։ Այս հետազոտությունը թեստավորում է ՄԻԱՎ-1 ունեցող ինը մասնակիցների՝ գնահատելու այս բուժման անվտանգությունն ու արդյունավետությունը: Այս հետազոտության նպատակն է գնահատել մարդկանց EBT-101-ի մեկ դոզայի հանդուրժողականությունը և հիվանդության նկատմամբ նրանց արձագանքը: Նաև, նախատեսվում է 48 շաբաթ տևողությամբ նախնական հետևողական շրջան փորձաքննության համար՝ երկարաժամկետ հետևումով:

Հետազոտողները պարզել են, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել ՄԻԱՎ-ի բուժման համար: Նրանց կարծիքով՝ բջիջներից ԴՆԹ-ի հեռացումը բուժում գտնելու հիմնարար լուծում է։ Այս հիվանդության վիրուսը մի քանի տարի պահվում է հյուսվածքների պաշարներում և այդպիսով խույս է տալիս իմունային համակարգից։ Այս միտման արդյունքում նվազում է նաև հակառետրովիրուսային բուժման հաջողությունը։

Հետազոտողները փորձում են ՄԻԱՎ-ը բուժել գենետիկ ինժեներական CRISPR տեխնոլոգիայի միջոցով

Մեկ այլ նվաճման մեջ, մի խումբ իրանցի հետազոտողներ օգտագործեցին վիրտուալ իրականությամբ և վիրտուալ երաժշտական ​​գործիքներով հագեցած ռոբոտ՝ աուտիզմով երեխաներին սովորեցնելու համար և չնչին փոփոխություններ տեսան նրանց երաժշտական ​​կարողությունների բարելավման հարցում: Վիրտուալ իրականությունը (VR) զարգացող տեխնոլոգիա է, որն ունի կիրառություն տարբեր ոլորտներում, ներառյալ հոգեբանությունը, կրթությունը և թերապիան:

Այս տեխնոլոգիայի հնարավոր օգտագործողների մի խումբը աուտիզմով երեխաներ են, ովքեր կրթության կարիք ունեն և ունեն թույլ սոցիալական հարաբերություններ: Վիրտուալ իրականությունը կարող է օգնել նրանց բարելավել իրենց սոցիալական հմտությունները իրական աշխարհի մոդելավորման միջոցով:

Այս կապակցությամբ, Լոնդոնի քոլեջի (UCL) հետազոտող Ազադե Շարիաթին, համագործակցելով Իրանում մի խումբ հետազոտողների հետ,  հայտնաբերել է վիրտուալ երաժշտական ​​կրթական ծրագրեր իրականացնելու հնարավորություն՝ օգտագործելով աուտիզմով երեխաների համար բժշկական ոլորտում ավտոմատ գնահատման համակարգերը բժշկական-հետազոտական կենտրոններում առանց ռոբոտի գնման անհրաժեշտության և այդպիսով գնահատել են ծրագիրը ավելի մեծ մասշտաբով և ավելի ցածր գնով տրամադրելու հնարավորությունը:

Այդ հիմամբ, 20 շաբաթվա ընթացքում 6-ից 8 տարեկան աուտիզմով 5 երեխաների համար անցկացվել են սեանսներ, որոնք ներառում էին հիմնական դասընթաց, նախաթեստ, թրեյնինգներ, դասերն ավարտելուց հետո թեստ և առաջադիմությանը հետևելու թեստ։ Յուրաքանչյուր նիստում, ըստ երեխայի ուշադրության և հմտության, վիրտուալ իրականության ռոբոտներն ու վիրտուալ երաժշտական ​​գործիքներն օգտագործվել են երեխաներին նոտաներն ու երաժշտության տարբեր կտորները սովորեցնելու համար: Վերլուծելով հոգեբանի անցկացրած հոգեբանական թեստերն ու հարցաշարերը՝ հետազոտողները նկատել են երեխաների ճանաչողական հմտությունների մի փոքր բարելավում։ 

Այնուամենայնիվ, այս մեթոդի արդյունավետությունը, այսինքն՝ երաժշտական ​​կրթության համար վիրտուալ իրականությամբ հագեցած ռոբոտների օգտագործումը, ապացուցվել է երաժշտական ​​կրթության դասընթացների ընթացքում երեխայի կատարողականի տվյալների վրա վիճակագրական վերլուծություններ կատարելով, որոնք ստացվել են տեսանյութերի կոդավորման և առաջարկվող ավտոմատ գնահատման համակարգի միջոցով: Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ այս նիստերի ընթացքում մասնակիցների երաժշտական ​​ունակությունների աճի միտում է դրսևորվել, և դա երաշխավորում է այս ոլորտում հետագա հետազոտությունները:

Իրանցի հետազոտողները աուտիզմով երեխաներին վիրտուալ իրականությամբ երաժշտություն են սովորեցնում՝ ճանաչողական կարողությունների բարելավման միջոցով

Առաջին տիպի շաքարախտը նյութափոխանակության հիվանդություն է, որն առաջանում է ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բջիջների, այսինքն՝ Լանգերհանս կղզիներում գտնվող բետա բջիջների իմունային համակարգի ոչնչացման պատճառով: Այս հիվանդության ամենակարևոր հետևանքն արյան շաքարի բարձրացումն է՝ հիվանդի մոտ ինսուլինի բացակայության կամ պակասի պատճառով։ Մինչ այժմ 1-ին տիպի շաքարախտի բուժման սահմանափակ միջոցներ են եղել՝ սահմանափակվելով ողջ կյանքի ընթացքում ինսուլինի կանոնավոր ներարկումներով և օրգանների փոխպատվաստմամբ: Մեզենխիմալ ցողունային բջիջները օգտագործվել են բազմաթիվ կլինիկական փորձարկումներում և արդյունավետ են եղել:

Այս առումով Ռոյան հետազոտական ​​ինստիտուտի, Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի և Իրանի բժշկական գիտությունների համալսարանի գիտնականներին հաջողվել է հայտնաբերել ցողունային բջիջների օգտագործմամբ թերապևտիկ մեթոդ՝ շաքարային դիաբետով հիվանդ մարդկանց մոտ արյան շաքարի բարձր մակարդակի նվազեցման համար: Հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ այդ բջիջներն արդյունավետ են իմունային համակարգի ռեակցիան կարգավորելու և վնասված բջիջները վերականգնելու համար, և արյան շրջանառության համակարգ մտնելուց հետո նրանք կարող են տեղափոխվել վնասի վայր և կատարել իրենց բուժական դերը:

1-ին տիպի շաքարային դիաբետով վերջերս ախտորոշված ​​հիվանդների բուժման մեջ սեփական մեզենխիմալ ցողունային բջիջների օգտագործման արդյունավետությունն ու կողմնակի ազդեցություններն ուսումնասիրելու համար այս հետազոտողները կլինիկական փորձարկման ընթացքում վերջերս ​​շաքարախտով ախտորոշված 21 հիվանդների բաժանեցին երկու խմբի: Առաջին խմբին ներարկվել են մեզենխիմային ցողունային բջիջներ, իսկ երկրորդ խմբին՝ պլացեբո: Այնուհետև բուժումից մինչև մեկ տարի անց հիվանդների վիճակը հետազոտվել է։ Այս հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ 1-ին տիպի շաքարային դիաբետով հիվանդների մոտ մեզենխիմալ ցողունային բջիջների օգտագործումը անվտանգ է և առանց լուրջ կողմնակի ազդեցությունների։

Նաև բուժման այս մեթոդի կիրառումը նվազեցնում է հիվանդների մոտ արյան շաքարի ավելացման ժամանակաշրջանների քանակը: Բացի այդ, այս թերապևտիկ մեթոդը փոխում է իմունային համակարգի կառուցվածքը պրոբորբոքայինից հակաբորբոքայինի, ինչը հանգեցնում է արյան շրջանառության մեջ կարգավորող T լիմֆոցիտների քանակի ավելացման և հիվանդների կյանքի որակի բարելավմանը: Այս հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ 1-ին տիպի շաքարախտով նոր հիվանդների մոտ անհատի սեփական մեզենխիմալ ցողունային բջիջների ներարկումը կարող է հանգեցնել հիվանդների վիճակի բարելավմանը:

Այս հետազոտության արդյունքները հրապարակվել են «Stem Cells Research and Therapy» միջազգային ամսագրում։

Շաքարային դիաբետի բարելավումը՝ հիվանդներին մեզենխիմալ ցողունային բջիջներ ներարկելու միջոցով՝ Ռոյան գիտահետազոտական ​​ինստիտուտի, Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի և Իրան բժշկական գիտությունների համալսարանի հետազոտողների կողմից:

Բարեկամներ սպառվեց հաղորդմանը հատկացված եթերաժամը: Մինչև Իրանի և աշխարհի մասին այլ նորություններ, Տերն ընդ ձեզ: