Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (107)
https://parstoday.ir/hy/radio/iran-i191072-Սրբազան_պաշտպանության_8_ամյա_հերոսապատման_վերընթերցում_(107)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կխոսենք մոնաֆեղ հակահեղափոխականների պարտության հետևանքների և պատերազմի վերջին օրերին ռազմաճակատներում ժողովրդի ծավալուն ներկայության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 11, 2023 09:47 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կխոսենք մոնաֆեղ հակահեղափոխականների պարտության հետևանքների և պատերազմի վերջին օրերին ռազմաճակատներում ժողովրդի ծավալուն ներկայության մասին:

Նախորդ հաղորդման ընթացքում անդրադարձանք ԻԻՀ-ի կողմից թիվ 598 բանաձեւի ընդունումից հետո «Մոջահեդին Խալղ» անունով հայտնի Մոնաֆեղին կազմակերպության հարձակմանը, որը տեղի ունեցավ Իրաքի բաասական բանակի լիակատար աջակցությամբ։ Մոնաֆեղ հակահեղափոխականների առաջնորդ Մասուդ Ռաջավին կարծում էր, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հասել է հուսահատության գագաթնակետին՝ ընդունելով 598 բանաձեւը, եւ ութամյա պատերազմից հոգնած Իրանի ժողովուրդը կաջակցի նրանց։ Բայց Իրանի ժողովրդական կամավորական ուժերը, ռազմաօդային ուժերը և Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամքային ուժերի օդային ստորաբաժանումները հաղթեցին ու ջախջախեցին վարձկան մոնաֆեղներին և նրանց անմոռանալի դաս տվեցին։

Գործողություն, որի արդյունքում մեծ թվով մոնաֆեղների դիակներ մնացին իրենց ռազմական տեխնիկայի հետ միասին, ինչպես նաև այրվեցին տանկեր և զրահափոխադրիչներ Քերմանշահից դեպի Արևմտյան Իսլամաբադ ընկած ճանապարհին: Այս գործողության ընթացքում մոնաֆեղները կորցրեցին 72 տանկ, 21 փոխադրիչ, 51 հատ 106 մմ տրամաչափի հրացան և 612 մեքենա։ Այս կերպ մոնաֆեղների գործողությունը ավարտվեց անհաջողությամբ ու պարտությամբ, իսկ Մերսադ անունով իրանցի ռազմիկների գործողությունը հանգեց հաղթանակի:

Մերսադ գործողության ընթացքում մոնաֆեղների կորուստների մի մասը

Այս գործողության ընթացքում սպանվեց մոնաֆեղների ավելի քան 30 տոկոսը, այսինքն՝ մոտ 2000 մարդ, նրանցից 1100-ը նույնպես վիրավորվեց։ Իրանցի զինվորները կրկին հասնում են Իրաքի հետ սահմանին: Մոնաֆեղների 994 հոգու հաջողվել է փախչել: Գործողության ավարտից հետո Քերմանշահի ճանապարհին հայտնաբերվել են մոնաֆեղների մոտ 1100 ամերիկյան և եվրոպական անձնագրեր։ Այս անձնագրերը ցույց էին տալիս, թե ինչպես էին նրանք Իրանի Իսլամական Հանրապետությունը կործանելու կեղծ ու սին հույսով Իրաք եկել։ Իր խոստովանության մեջ գերեվարված մոնաֆեղներից մեկն ասել է, որ իրաքյան բաասական բանակի քողի տակ Իրանի վրա հարձակումը պայմանավորված է բանաձեւի ընդունումից հետո Իրանի մթնոլորտի մասին կազմակերպության ղեկավարների թյուր պատկերացումներով։

Պատկերացումներ, որոնք ռազմական կարողության  և, իրենց իսկ խոսքով, Մունաֆեղին կազմակերպության քաղաքական վստահության կորստի պատճառ են դարձել ։ Մոնաֆեղների այս շարժումը նրանց այնքան խոցելի դարձրեց, որ հանգեցրեց ղեկավարության և կազմակերպության մնացած անդամների միջև ներքին խիստ տարաձայնությունների աճին: Իրանի հողի խորքերն ներթափանցելու և առաջ գնալու  հարցում Սադամի վարչակարգի և մոնաֆեղների համատեղ գործողությունները լայն ազդեցություն ունեցան և առաջացրեցին շատ զգայունություն, քանի որ այդ գործողություններն իրականացվեցին այն բանից հետո, երբ Իրանը համաձայնեց ԱԽ-ի բանաձևին, մինչդեռ միջազգային կամքը վճռական էր դադարեցնել պատերազմը, բայց Իրաքի և մոնաֆեղների գործողությունները իրականում նշանակում էին պատերազմի շարունակություն։

«Independent» թերթից «Հարվի Մորիսը» մոջահեդների նպատակների և ռազմավարության մասին վերլուծության ժամանակ գրել է.« Մոջահեդների և Իրաքի ներկայիս ռազմավարությունը, ըստ երևույթին, մոջահեդների ձեռքում ազատագրված տարածք ստեղծելն է, որպեսզի իրանական ռեժիմին հակադրվող կազմակերպությունը կարողանա դերակատարում ունենալ վերջնական խաղաղության համաձայնագրում»: The Guardian-ի լոնդոնյան հրատարակության մեկնաբան Դեյվիդ Հերսթը նույնպես գրել է.«Ռաջավիի կողմնակիցները չեն կարողանում հասկանալ Իրանի ժողովրդի իրական զգացմունքները և չգիտեն, որ իրանցիներն ատում են ծայրահեղականության ցանկացած տեսակ, ինչպիսին է «Մոջահեդին Խալղը»:

Ռաջավիի ամենամեծ սխալն այն էր, որ նա իր կազմակերպությունն ամբողջությամբ դրեց Սադամի գիրկը, և Ռաջավիի քննադատներից շատերն ասում են, որ սա քաղաքական ինքնասպանություն է»: The Guardian-ի մեկնաբանն իր հոդվածի վերջում գրել է. «Այս գործողությամբ Իրանի ժողովրդի ոգին աշխուժացավ և Իրանի ներքին քայքայումն առաջացնելու փոխարեն այն օգնեց ամրապնդել այն»: Մերսադ օպերացիան, Իրանի վերջին պաշտպանական գործողությունն է պարտադրյալ պատերազմի 8-ամյա ժամանակաշրջանում։ Այս գործողությունն ցանկալի արդյունքի է հասել ԻՀՊԿ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության բանակի, ինչպես նաև երկրի արևմտյան շրջանի ժողովրդի սրտակցությամբ և լայնածավալ համագործակցությամբ։

Սադամը կարծում էր, որ կրկին հարձակվելով Իրանի վրա և օգտագործելով մոնաֆեղների ուժերը, Իրանը կհայտնվի մի իրավիճակում, երբ նրանից ազատվելու և թշնամու նոր ռազմական ներխուժումը արգելափակելու համար պատրաստ կլինի դատարկ չեկ տալ բաասական ռեժիմին և ստորագրել ցանկացած համաձայնագիր: Բայց դա տեղի չունեցավ, հերթական անգամ Իրանի ժողովուրդը մոբիլիզացվեց և ոգևորված դուրս եկավ պատերազմի ճակատներ և կարողացավ հերթական անգամ թշնամու ռազմական ուժերը դուրս մղել իր հողից։ Ուստի, կարելի է ասել, որ պարտադրված պատերազմն ավարտվեց այն օրը, երբ իրաքյան բաասական բանակը չկարողացավ շարունակել իր առաջխաղացումը Ահվազի և Քերմանշահի առանցքներում։ Այն, ինչ ձախողման մատնեց Իրաքին ու մոնաֆեղներին և խառնեց նրանց հաշվարկները, իրականում տեղի ունեցավ այն կիզակետում, որը նրանք գնահատեցին իրենց օգտին: Թիվ  598 բանաձեւին Իրանի դրական պատասխանը և Իրաքի ու մոնաֆեղների շարունակական հարձակումները փոխեցին ներքին զարգացումների ընթացքը, ապա ռազմական իրավիճակը՝ ի շահ Իրանի և ի վնաս Իրաքի ու մոնաֆեղների: Աստիճանաբար Իրաքի վրա միջազգային ճնշումը մեծացավ, այնպես որ բոլոր դիտորդներն ու վերլուծաբանները կասկածանքով էին նայում Իրաքի ու մոնաֆեղների գործողություններին։ Իրաքյան ուժերի ջանքերը Խորամշահրի վերաօկուպացման նախօրեին, Իմամի ուղերձը ԻՀՊԿ-ին և ժողովրդի արձագանքը այս իրադարձություններին, ստեղծեցին պատերազմի սկզբի նման իրավիճակ: Այնպես,որ պատերազմի գերագույն հրամանատար պարոն Հաշեմի Ռաֆսանջանին, նկարագրելով երկրի ներքին իրավիճակը և կամավորական ուժերի բարոյահոգեբանական վիճակն ասաց.«Կենսունակության և ջիհադի բույրը զգացվում է ամենուր»:

Հետևելով Իմամ Խոմեյնիի ճակատներում առավելագույն ներկայության մասին հրամանին, 130.000 բասիջի մարտիկներ մեկնեցին ռազմաճակատներ։ Ժողովրդի ընդունելությունն այնքան լայն էր, որ կամավորական ուժերի ընդունելությունն ու կազմակերպումը խնդիր էր բազմաթիվ զորանոցների պատասխանատուների համար։ Հրամանատարներից մեկի խոսքով՝ միջին առանցքում գտնվող զորանոցում տեղավորվել է 16000 մարդ, որն ուներ առավելագույնը 10000 զինվոր տեղավորելու հնարավորություն, և ենթադրվում էր, որ նրանց կմիանար ևս 4000 մարդ։ Հարմարությունների բացակայությունը պատճառ է դարձել, որ որոշ ուժեր գիշերեն բաց երկնքի տակ։ ԻԻՀ-ի կողմից թիվ 598 բանաձեւի ընդունումից հետո իրաքյան բաասական բանակի զանգվածային ներխուժումը միջազգային ասպարեզում բազմաթիվ փաստեր բացահայտեց։ Ագրեսորին դատապարտելու և նրանից փոխհատուցում ստանալու ԻԻՀ-ի իրավացի պահանջների անտեսումը պատճառ էր դարձել պատերազմի շարունակման, իսկ Իսլամական Հանրապետության հակառակորդների համատարած ու համաձայնեցված քարոզչությունը որոշ երկրների մոտ կասկածներ էր առաջացրել Իրանի ժողովրդի դիմադրության և կայունության օրինականության նկատմամբ։ Ահվազում Իրանի ժամանակի նախագահ Այաթոլլահ Խամենեին իր ելույթում ասել էր. «Մենք առաջին իսկ օրվանից ասում ենք, որ Իրաքը պատերազմ հրահրող է: Ոմանք սա ընդունեցին, ոմանք էլ չցանկացան ընդունել։ Բայց այսօր մեր խոսքերն ապացուցված են»: Պատերազմի գերագույն հրամանատար պարոն Հաշեմի Ռաֆսանջանին նույնպես այս  կապակցությամբ ասաց.«Մինչև հիմա մենք պաշտպանվում էինք ճնշումներից, բայց մեզ մեղադրում էին պատերազմ հրահրող լինելու և խաղաղություն չուզելու մեջ։ Ոչ ոք ուշադրություն չդարձրեց, թե մեր ժողովուրդն ասում է՝ պայքարելու ենք մինչև հաղթանակ, այսինքն՝ մինչև հաղթանակ մեր իրավունքները վերականգնելու և ոչ թե ուրիշի հողը խլելու հարցում։ Մենք այժմ ունենք խաղաղ և իրավացի դիրքորոշումներ, իսկ աշխարհում Սադամը ագրեսոր է, անարդար և անճկուն»: Արտասահմանյան լրատվամիջոցներն ու արևմտյան վերլուծաբաններն ընդգծեցին նաև Իրանում ներքին իրավիճակի և հասարակական կարծիքի փոփոխությունը։ Լոնդոնի ռադիոն այս առնչությամբ ասել է.«Իրանի կողմից հրադադարի ընդունումից հետո Իրաքի նոր ներխուժումը ամրապնդել է «Իսլամական պետության» դիրքերը հասարակական կարծիքի առաջ։ Իրանում վերականգնվել է 1980 թվականի աշնանը նմանող իրավիճակ, երբ տեղի ունեցավ իրաքյան առաջին հարձակումը իրանական հողի վրա... Իրաքի ներխուժումների նոր ալիքը նոր ուժ է տվել Իրանի ռազմական մեքենային և աշխուժացրել ժողովրդի մոբիլիզացման գործունեությունը պատերազմի համար»: Ավելի ուշ, իրաքյան բանակի զորայիններից մեկը Ալ-Սաֆիր թերթում Իրաքի ռազմավարական արդյունքների մասին վերլուծության մեջ գրել է.«Երբ իրանական ուժերը համաձայնեցին զինադադար հաստատել, նախաձեռնությունը գտնվում էր Իրաքի ղեկավարության ձեռքում, որը  ռազմավարական  մեծ սխալ գործելով դաժանորեն հարձակվեց Իրանի վրա: Հատկապես Խուզեստանի շրջանում, երբ հասավ Ահվազի մերձակայքին, հանկարծ Իրանում փոփոխություն նկատվեց, և կամավորների պակասով տառապող Իրանը հանկարծ տեսավ ազգային եռանդուն շարժում, որը ոգևորություն առաջացրեց ժողովրդի մեջ։ Հաջորդ հաղորդման ընթացքում ավելի շատ կխոսենք պատերազմի վերջին օրերի և Սադամի կողմից հրադադարի ընդունման մասին: