Յոթ օրանգ (24)
https://parstoday.ir/hy/radio/iran-i191272-Յոթ_օրանգ_(24)
«Լաուկ»-ը հիմնականում կատարվում է քրդերենի սորանի բարբառով։ Այս երաժշտությունը հնչում է այն շրջաններում, որտեղ խոսում են  քուրմանջի  բարբառով։ Լաուկը կատարվում է և՛ սորանի, և՛ քուրմանջի բարբառներով, սակայն այն ավելի հատուկ է Քերմանի շրջանին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 14, 2023 07:55 Asia/Tehran

«Լաուկ»-ը հիմնականում կատարվում է քրդերենի սորանի բարբառով։ Այս երաժշտությունը հնչում է այն շրջաններում, որտեղ խոսում են  քուրմանջի  բարբառով։ Լաուկը կատարվում է և՛ սորանի, և՛ քուրմանջի բարբառներով, սակայն այն ավելի հատուկ է Քերմանի շրջանին։

Ողջույն Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Ներկայացնում ենք «Յոթ օրանգ» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կշարունակենք նախորդ շաբաթ սկսած քրդական երաժշտության մասին մեր զրույցը։ Նախ առաջարկում ենք ունկնդրել քրդական գեղեցիկ երաժշտություն՝ Ալի Աքբար Մորադիի և Բիժան Քամքարի կատարմամբ։

Իրանական երաժշտության մեջ Մուղամն  իրականում մեղեդիների հավաքածու է, որոնք մշակվում  են որոշակի տարածություններով։ Քրդական երաժշտության մեջ կան երեք տեսակի մուղամներ. Կրոնական, մեջլիսի և  սիրային մուղամներ։

Կրոնական մուղամը կատարվում է աղոթքի ժամանակ: Մեջլիսի մուղամը  նույն բեյթխանին և հուրեխանին է,որի մասին խոսել ենք նախորդ հաղորդման ժամանակ։ Իսկ սիրային մուղամն  երգում են շատ երգիչներ։

Այս մուղամներից են՝ «Սամադ Լաչակի», «Ալլահ Վեյսի», «Քուչե Բաղի», «Սամադ Մեսգարի» և մելոդիկ  երգեր, որոնք հիմնված են վանկային և երբեմն արձակ բանաստեղծությունների վրա։ Ալլահ Վեյսին  քրդական սեգահ ժանրի երգերից է, որը ցույց է տալիս բաժանման ողբը և գանգատվում սիրո ոճրագործությունից, որը շատ հուզիչ է։

Այժմ  առաջարկում ենք ունկնդրել Ալլահ Վեյսի մուղամը Սաբահ Հաուրամիի կատարմամբ։

...

Լսեցինք Ալլահ Վեյսի մուղամը Սաբահ Հաուրամիի գեղեցիկ ձայնով։  Հանգուցյալ Սաբահ Հաուրամին առաջիններից էր, ով  ոչ հաուրամանցիներին  ներկայացրեց Հաուրամանի շրջանի երաժշտությունը: Հուսով ենք, որ ձեզ դուր եկավ այս անվանի քուրդ արվեստագետի կատարումը։

Քրդական ժողովրդական երաժշտությունը բաղկացած է 3 մասից՝ առասպելներ, հեքիաթներ և պատմություններ։

Առասպելները ցանկացած տարածաշրջանում երաժշտության ստեղծման գործոններից են, և քրդական երաժշտությունը նույնպես ձևավորվել է առասպելների և էպոսների ազդեցության ներքո։ Առասպելները  քրդական երգերով են պատմվում։ Այդ երգերը տարածված են քրդական մշակույթում, և դրանց բովանդակությունը քրդական լեգենդներն են, որոնք ունեն էպիկական ձև։ Քուրդ մեծ երգիչներից ու բանաստեղծներից Քաուիս Աղան ամենահայտնիներից է, ով էպիկական երաժշտությամբ է զբաղվել։

Քաուիս աղան բուն անունով Քոք Վեյսը սիրված արվեստագետ էր բոլոր քրդերի համար և ուներ գեղարվեստական ​​ճաշակ և գեղեցիկ ու հաճելի ձայն։ Նա կարողացավ հավաքել իր ժողովրդի պատմություններն ու հեքիաթները  և  լաուկ ու լաուժե  ժանրում երգել դրանք իր գեղեցիկ ու հաճելի ձայնով  և ընդմիշտ  հիշատակ թողնել։

«Լաուկ»-ը կամ «Լաուժե»-ն քրդական վոկալ մուղամներ են, որոնց ծագումն ու հիմքը քրդական դասական երգերն են։ Լաուժեն երգում են  նաև Խորասանի և Ուրմիայի քրդերը։ Այն թեմատիկ առումով սիրո ու հերոսության մասին է և   շատ հարուստ է  երգերով, մեղեդիներով ու թեմաներով, և դրանում պատմվում է սիրահարի պատմություն, որը շատ հուզիչ է։

«Լաուկ»-ը հիմնականում կատարվում է քրդերենի  և՛ սորանի, և՛ քուրմանջի բարբառներով, սակայն այն ավելի հատուկ է քուրմանջի շրջաններին։ Լաուկում պատմվում են պատմական իրադարձություններ, սիրահարների ռոմանտիկ արկածներ, և այն մեծ տարածում ունի գյուղացիների շրջանում։

Այժմ առաջարկում ենք լսել «Լաուժե» ժանրի հայտնի քուրդ երգիչ՝ Քաուիս Աղայի կատարումը։

 

Միասին վայելեցինք Քաուիս Աղայի գեղեցիկ կատարումը։ Քաուիս աղան մահացել է 1936 թվականին 47 տարեկան հասակում։ Նրա կարևորագույն գործերն են՝ «Խալու», «Գանջ Խալիլ», «Շեյխի բարա», «Քորմամ», «Նեհ Ման» և այլն։

Քրդական կրոնական երաժշտության տեսակներից կարելի է նշել «Մոլուդի»՝ Ծննդյան երաժշտությունը։

«Մոլուդին» երաժշտության տեսակ է, որը կատարվում է ի փառաբանություն իսլամի մարգարեի և մարգարեի ծննդյան օրը, քրդական երաժշտության մեջ այս տեսակի երաժշտության համար օգտագործվում է դափ:

Այժմ առաջարկում ենք լսել Ծննդյան երգ՝ Շահրամ Մանսուրիի կատարմամբ։

 

Հաղորդումը կավարտենք քրդական գեղեցիկ բալլադով։

Հարգելի ունկնդիրներ հուսով ենք, որ ձեզ դուր եկավ մեր այս հաղորդումը: Հաջորդ  թողարկման ընթացքում  կներկայացնենք քրդական երաժշտական ​​գործիքները և երաժշտության որոշ այլ տեսակներ։

Հիշեցնենք,որ մեր այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել ռադիոժամի կայքի միջոցով,որի հասցեն է parstoday.ir/hy

 

 .