Իրանի հաջողակ կանայք (17)
https://parstoday.ir/hy/radio/iran-i191714-Իրանի_հաջողակ_կանայք_(17)
Ողջույն ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Ներկայացնում ենք «Իրանի հաջողակ կանայք» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ծանոթանալու ենք տիկին Զիբա Ազիզիի հետ: Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2023 10:20 Asia/Tehran

Ողջույն ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Ներկայացնում ենք «Իրանի հաջողակ կանայք» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ծանոթանալու ենք տիկին Զիբա Ազիզիի հետ: Ընկերակցեք մեզ:

Նա այնքան վճռական է նայում հորիզոնին, կարծես այդ կետը, որտեղ նա կանգնած է, իր ամբողջ աշխարհն է: Նույն հին կավից պատրաստված տանը, որտեղ ժամանակ առ ժամանակ գոմից լսվում էր  գառան ձայնը ու  շոյում  ականջը, իսկ բակի անկյունում  թոնրի  կենսատու հացի բույրը շատ հաճելի է, ինչպես նրա գյուղացի լինելու պարզությունն ու աղջկական երազանքների գեղեցկությունը՝ այս պարզ ասեղնագործված բելուչական  տարազով և նրա խոսքերում թաքնված անկեղծությամբ ու ազնվությամբ։

Այս պարզ նախադասությունները բավական են Զիբա Ազիզիին, ՄԱԿ-ի տվյալներով աշխարհի չորրորդ ստեղծագործ գյուղացի  տիկնոջը ներկայացնելու համար:  38-ամյա Զիբա Ազիզին  ծնվել է Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուչեստան նահանգի Ղասր-ե Ղանդ շրջկենտրոնի  Ազիզ Աբադ գյուղում։ Այս նվիրյալ ուսուցիչը մշակութային և գեղարվեստական ​​գործունեությունը դարձրել է իր գործունեության առանցքը։

Նա մի կողմից  կրթում և ուղղորդում է գյուղի աղջիկներին, և բարձրացնում նրանց իրազեկվածության մակարդակը այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են գյուղական վայրերում ապրող երեխաների ամուսնությունը և այդ սխալ ամուսնությունների կանխումը: Նա նաև  որոշ դպրոցներում կրթելու հնարավորություն է ստեղծում, իսկ մյուս կողմից՝ գյուղական ձեռարվեստի վերականգնման և ֆինանսական խնդիրներ ունեցող կանանց համար եկամուտ ապահովելու նպատակով նրանց ասեղնագործություն է սովորեցնում: 

Համատեղելով այս հայրենի արվեստը ժամանակակից արվեստների հետ՝ Զիբա Ազիզին  ստեղծել է հատուկ բրենդ, որը կոչվում է «Նորա»։ Ազիզ Աբադ գյուղի համար տիկին Ազիզիի բոլոր մարդասիրական ծառայությունների շարքում ամենաակնառուներից է հոգեսոցիալական վերականգնողական կրթական կենտրոնի ստեղծումը։ Նա  «Խան Ալամ» կենտրոնում կրթեց այն երեխաներին, ովքեր հնարավորություն չունեին ուսում ստանալ դպրոցում: Նա այս տարածքի բոլոր աղջիկների ու տղաների համար ստեղծել է հնարավորություններ,որպեսզի բոլորը հավար ուսում ստանան։ ««Իրանի հաջողակ կանայք» հաղորդաշարի այս թողարկման ընթացքում էլ ավելի ենք ծանոթանալու այս ակտիվ տիկնոջ հետ: Շարունակեք մնալ մեզ հետ: 

Զիբա Ազիզի

 

Հենց մանկության շրջանում Զիբան լավ գիտեր, որ միայն հրաշքը կարող է իրականացնել իր երազանքները, բայց ոչ մի պահ չկարողացավ դադարեցնել իր ջանքերը։ Նրան մտահոգում էին  սահմանափակումներն ու  չգրված կանոնները, որոնք խոչընդոտում էին գյուղի աղջիկների առաջընթացին։ Նա սրտնեղվում էր,երբ տեսնում էր  տղաները կարող են առանց խոչընդոտների դպրոց գնալ ու դաս սովորել, իսկ բոլոր աղջիկները փոքր տարիքում գնում են ամուսնու տուն կամ մնում են անգրագետ։ Այդ իսկ պատճառով, չնայած բոլոր դժվարություններին ու խնդիրներին, նա միայնակ կանգնեց ընտանիքի առջև՝ սովորելու նպատակով նրանց հանաձայնությունը ստանալու համար։«Ես պետք է սովորեի և բոլորին ապացուցեի, որ աղջիկներն էլ սովորելու իրավունք ունեն։ Մեր գյուղում ոչ դպրոց կար, ոչ էլ ուսուցիչների համար գիշերելու տեղ», ասում է Զիբան։

Բայց մի դեպք մի դուռ բացեց կամ կարելի է ասել  հնարավորություն ստեղծեց տիկին Զիբայի կյանքում։ Մի օր մի քանի ուսուցիչներ առաջին անգամ եկան գյուղ՝ այդ գյուղի ու շրջակա գյուղերի երեխաներին կրթելու նպատակով, բայց նրանք  որտե՞ղ պետք է երեխաներին դաս սովորեցներին։ Լուրը հասնում է գյուղի ճերմակ մորուքով ու մարդկանց հանգույցները լուծող Զիբայի պապիկի ականջին ։ Պապիկը հենց իր տան դիմաց գտնվող հին տունը դարձնում է ուսուցիչների դասավանդման վայրը։ «Ամեն անգամ, երբ տեսնում էի, որ հենց մեր տան դիմաց դպրոց կա, տխրում էի։ Ես զգացի, որ այն, ինչ ուզում եմ, մի քանի քայլ այն կողմ է, բայց չեմ կարողանում ստանալ։ Մինչև հազար դժվարությամբ ստացա պապիկիս համաձայնությունը, որ շարունակեմ կրթությունս և նրա օգնությամբ կարողացա համոզել նաև մորս», ասում  է Զիբան։

Զիբա Ազիզին սովորելու և աշխատելու ծանր օրեր թիկունքում թողնելուց  հետո կարողացավ դիպլոմ ստանալ։ Նա ասում է. «Երբ ստացա դիպլոմս, ավելի հուսադրվեցի։ Որովհետև ես մեծ աշխատանք էի կատարել և կարող էի ավելի հեշտությամբ գնալ տարբեր գյուղեր։ Ես ինքս ինձ խոստացել եմ անապահով վայրերում ապրող բոլոր աղջիկների կրթությունն ապահովել: Սա շատ դժվար էր։ Այս գյուղերից շատերն ընդհանրապես ճանապարհ չունեին, և մենք ստիպված էինք երկար ճանապարհ անցնել բեռնատարներով կամ ոտքով գյուղից գյուղ գնալ, որպեսզի չփակվեին գրագիտության շարժման դասնթացները։ Շատ գյուղացի կանայք և աղջիկներ կարողացան նվազագույն  կրթությունն ստանալ գրագիտության այս դասարաններում»:

Զիբան նույն տարում,որ դիպլոմ ստացավ  ընդունվեց մանկավարժական համալսարան, բայց քանի որ  ուշացումով իմացավ այդ մասին չհաջողեց գրանցել իր անունն համալսարանում: Նա կրկնակի ջանքեր գործադրեց և հաջորդ տարի հաճախեց համալսարան։ Բայց համալսարան գնալը նրան չէր  խանգարում ակտիվ լինել գրագիտության շարժման մեջ։«Գրագիտության դասընթացները  հույսի նշույլ էին գյուղի շատ կանանց ու աղջիկների կյանքում։  Ես միշտ ցանկացել եմ համալսարանից հետո գնալ կրթադաստիարակության կենտրոն և  շարունակել  ավելի մասնագիտացված և գիտական  մասշտաբով կրթել այս տարածքի աղջիկներին», ասում է Զիբա Ազիզին։

Զիբա Ազիզին՝   աշխարհում գյուղի չորրորդ ստեղծագործ կինը

 

Տիկին Ազիզիի ուսուցումը գյուղում չի սահմանափակվում միայն ուսուցչի աշխատանքով։ Նա, բացի ուսուցիչ լինելուց, դառնում է նաև գյուղի բարեգործ։ Զիբա Ազիզին ասում է. «Մեր գյուղական շրջաններն էլ էին զրկված շատ հնարավորություններից։ Այդ պատճառով մենք կապ հաստատեցինք  բարեգործների խմբի հետ և այս գործունեությանը համահունչ ծանոթացանք Իմամ Ալիի անվան ընկերակցության հետ: Եվ սա հիմք դարձավ 1396 թվականին Ղասր-ե Ղանդում իրանական տան ստեղծման համար։ Այս տան բացմամբ մենք կարողացանք կրթել 28 երեխաների, ովքեր զրկվել էին կրթվելու իրավունքից: Դպրոց ընդունված երեխաները հաճախում էին և՛ դպրոցական  , և՛ մասնագիտական ​​վերապատրաստման դասընթացների։ Որովհետև նրանցից շատերի դպրոցից զրկվելու պատճառը աղքատությունն էր։ Այդ իսկ պատճառով ես փորձել եմ երեխաներին հնարավորություն տալ գումար աշխատել՝ սովորեցնելով  տեղական հմտություններ։ Երեխաների արտադրած արտադրանքը մենք վաճառում ենք  և դա ավելի է մոտիվացնում երեխաներին և նրանց ընտանիքներին։

Տիկին Ազիզիի կյանքի ոլորապտույտ ճանապարհին անգամ ամուսնությունը չէր կարող խոչընդոտել իր երազանքների համար գծած ուղին։ «Ամուսնությանս առաջին պայմանը ամուսնուս ուղեկցելն էր այս աշխատանքներում։ Աշխատանքներ, որոնք արդյունքի չէին հասնի, եթե չլիներ ամուսնուս ընկերակցությունն ու սրտակցությունը», ասում է նա:

 Զիբան անում է ամեն ինչ, որպեսզի վերացնի աղքատության արմատներն իր ծննդավայրում: Անգամ ձեռնարկատիրությամբ է զբաղվում։ Նա ասում է.- «Ղասր-ե Ղանդում այսօր 20 ընտանիք ասեղնագործության  ոլորտում պատվերներ է կատարում և գումար վաստակում, իսկ Սարբազում 20 ընտանիք ակտիվ է մեր ընկերության արտադրանքի արտադրության ոլորտում։ Ինձ համար ճանապարհ բացվեց բարերարներ  հետ շփվելու համար։ Մինչ օրս այս տարածքում 200-ից ավելի դպրոց է կառուցվել ու վերանորոգվել բարերարների միջոցներով։ Գործարկվել են բազմաթիվ գրադարաններ։ Խմելու ջրի խնդիրը լուծելու համար կառուցվել են մի քանի ջրամբարներ։ Բացահայտվեցին անապահով ընտանիքները, և տարածքի բնակիչներին ու աշակերտներին բաժանվեցին սննդի փաթեթներ և գրենական պիտույքներ։ Ավելի կարևոր է, որ խիստ և խտրական հայացքները մեծ չափով մարել են, և իմ գյուղի և շրջակա գյուղերի շատ երիտասարդներ մեծ հույսեր են փայփայում ապագայի նկատմամբ։

Տիկին Զիբա Ազիզին 2018 թվականին Միավորված ազգերի կազմակերպության Կանանց համաշխարհային հիմնադրամի (WWSF) կողմից ընտրվեց որպես գյուղի չորրորդ ստեղծագործ կին աշխարհում։ Այս ընտրությունն արվել է ընտանիքների, հատկապես այս շրջանի գյուղերի կանանց և աղջիկների կրթության և իրազեկման ոլորտում նրա կատարած  մեծ ջանքերի շնորհիվ: Կանանց միջազգային հիմնադրամը, որը ՄԱԿ-ի խորհրդատվական օղակներից մեկն է կանանց հարցերում, գյուղական կյանքում կանանց  ստեղծագործական մրցանակը շնորհեց Զիբա Ազիզիին : Նա ասում է. «Ես միշտ հավատում էի, որ կարող եմ  իմ տարեկիցներից տարբեր ճանապարհով գնալ, բայց երբ դարձա աշխարհի չորրորդ ընտրված կինը և առաջին իրանցի կինը, հասկացա, որ դժվարին ճանապարհ եմ կտրել և  պատասխանատու եմ  Իրանի հեռավոր գյուղերում ապրող կանանց ու աղջիկների համար։ Ինչու չէ նաև  այլ երկրների անապահով շրջաններում ապրող կանանց ու աղջիկների համար։ Ընկերներիցս շատերն ուրախ էին, որ իմ քրտնաջան աշխատանքն ու  շուրջօրյա  գործունեությունը արդյունք տվեցին: Ուրախ եմ նաև, որ Ազիզ Աբադ գյուղի և Ղասր-ե Ղանդ շրջկենտրոնի բնակիչների մոտիվացիան կրկնապատկվել է և աշխատելու ոգին վերածնվել այս շրջանի երիտասարդության մոտ։

 

Ձեռարվեստի ոլորտում գործունեությունը շարունակում է մնալ այն աշխատանքներից, որը ոչ միայն ներքին հաճախորդներ ունի, այլև շատերն են ձեռարվեստով հետաքրքրված համաշխարհային շուկաներում։ Ասեղնագործությունն այն ձեռագործ աշխատանքներից է, որն անուշադրության էր  մատնվել, սակայն վերջին երկու տարիներին տիկին Ազիզիի շուրջօրյա  ջանքերի շնորհիվ  նոր շունչ է ստացել։ Տիկին Ազիզին այս մասին ասում է. «Ասեղնագործությունն այն արվեստն էր, որով ես ակտիվորեն զբաղվում  էի երիտասարդության  ու պատանեկության տարիներին, հատկապես ամռան եղանակներին: Համալսարանն ավարտելուց հետո ինքս ինձ ասում էի՝ ինչո՞ւ այս արվեստն ավելի ու ավելի չտարածենք։ Արվեստ, որն առանձնահատուկ է ինձ և մեր գյուղին և այլ վայրերի մարդկանց ծանոթ չէ: Որոշ ժամանակ անց, բարեբախտաբար, գտա մի քանի բարերարների, ովքեր համաձայնեցին գյուղացի կանանց աշխատանքի ընդունելու և ասեղնագործության արվեստը խթանելու իմ առաջարկին։ Իհարկե, մի խումբ բարերար ուսանողներ նույնպես շատ են աջակցել,որպեսզի հյուսված արդյունաբերությունը տարածեմ  Սիստան և Բելուչեստանի նահանգում։ Ներկայումս մեզ հետ հետևողականորեն աշխատում է ավելի քան 30 կին։ Իմ գյուղում մոտ 20 հոգի միասին են աշխատում։ Այսինքն՝ շուրջ 51 կին հաց է վաստակում այս աշխատանքով և դրա աշխատավարձով։

Զիբա Ազիզին հազարավոր իրանցի կանանցից մեկն է, ով իր ջանքերով ու հետևողական աշխատանքով կարողացավ հույսի ու կյանքի հորիզոններ բացել  գյուղացիների սրտերում։