Յոթ օրանգ (25)
https://parstoday.ir/hy/radio/iran-i191720-Յոթ_օրանգ_(25)
Ողջույն Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Ներկայացնում ենք «Յոթ օրանգ» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ինչպես նախորդ շաբաթ կներկայացնենք հատվածներ քրդական երաժշտությունից և կծանոթանանք քրդական երաժշտության մեջ օգտագործվող գործիքներին։ Նախ առաջարկում ենք լսել «Սանջանեհ» գեղեցիկ երգը, «Քամքարհա» խմբի կատարմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2023 10:31 Asia/Tehran

Ողջույն Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Ներկայացնում ենք «Յոթ օրանգ» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ինչպես նախորդ շաբաթ կներկայացնենք հատվածներ քրդական երաժշտությունից և կծանոթանանք քրդական երաժշտության մեջ օգտագործվող գործիքներին։ Նախ առաջարկում ենք լսել «Սանջանեհ» գեղեցիկ երգը, «Քամքարհա» խմբի կատարմամբ:

Եթե երաժշտությունն ուսումնասիրենք   մեղեդու և ռիթմի առումով կարելի է ասել, որ տարբեր ազգերի և էթնիկ խմբերի երաժշտությունը իրենց մշակույթը և առանձնահատկությունները նկատի առնելով կարող է հակվել դեպի մեղեդի կամ տակտ։ Քրդական այս երաժշտության մեջ այն  հակված է ռիթմին այնպես, որ երբեմն օգտագործում է եռոտանի պարի ռիթմի նման յուրահատուկ ռիթմ և երբեմն  սովորական ռիթմեր, ինչպիսիք են 2/4-ը և հատուկ շեշտադրումները, որոնք ցույց են տալսի քրդական  չուփի  ռիթմը։ Ռիթմը միայն քրդական երաժշտության մեջ և առանց մեղեդին հաշվի առնելու կարելի է բաժանել երկու ընդհանուր կատեգորիայի՝ տեղական ռիթմեր և պաշտամունքի վայրերի ռիթմեր։ 

Քուրդ ժողովրդի ուրախությունների ժամանակ լսվում են տեղական ռիթմեր, իսկ պաշտամունքի վայրերի  ռիթմերը կապված են հոգևոր մթնոլորտի հետ։ Այս երկու ռիթմերից յուրաքանչյուրն ունի իր հնչերանգը և նրանց տարբերություներն այնքան շատ  են, որ ունկնդիրը կարող է սխալմամբ մտածել, որ այս երկու տեսակի ռիթմերը չեն պատկանում նույն երաժշտությանը և պատկանում են երկու տարբեր մշակույթների: 

Հարսանեկան արարողության ժամանակ հնչող տեղական ռիթմում նախ հնչում է «GÈRYAN»-ի (Գերյան) ռիթմը, որը նշանակում է շրջվել և անցնել, որը դանդաղ ռիթմ ունի։ Հետո կամաց-կամաց այս ռիթմը հնչում է ավելի բարձր տեմպով, որը կոչվում է «Փոշթ Փա»։

«Փոշթ Փա» իրականում անցումային փուլ է՝ հասնելու «Հե Լգիրթին  ռիթմին, որն ունի արագ ռիթմ։ Այս գործընթացի միջոցով նրանք 7 հարվածի արագությունից հասնում են մինչև 2 հարվածի արագության:

Քրդական Հե լըփա ռեքի պարային երաժշտությունը  շատ գեղեցիկ է և նման է քաջության և մարտական ​​վարժությունների։ Քրդական բոլոր պարային ռիթմերում միասնության ու պատմության վիճակ է։ Քրդական պարերի մեծ մասում պարողների ձեռքերը կապված են իրար, իսկ քայլերը միշտ շարժվում են նույն ուղղությամբ։ Այս պարը շատ հավասարակշռված է և նման է շքերթի։ Գոյություն ունեն քրդական պարերի տարբեր տեսակներ այդ թվում՝ Չափի, Լարզանեհ, Ֆաթահ Բաշի, Խանմիրի, Ղալաեյ, Գերիանեհ, Սե Ջարու և այլն: Պարային երաժշտություն է հնչում զուռնայով  և Դհոլով, Դոզալեհով (Dozaleh), երբեմն՝ Շեմշալով (shemshal)։

Այժմ միասին լսենք  քրդական պարեղանակ: 

Խանղահ երաժշտությունը քրդական ռիթմիկ երաժշտության մեկ այլ տեսակ է։ Այս տեսակի երաժշտության մեջ օգտագործվում է դափ, թաս (հարվածային գործիք), երկու թմբուկ և այլն։ Քրդական երաժշտության մեջ նվագարաններն ուղեկցվում են ռիթմերով այնպես:  Խանղահ երաժշտության հիմնական գործիքներից մեկը դաֆն է։ Դաֆը Խանղահ երաժշտության մեջ իր հաճելի ձայնով   յուրահատուկ երանգ է տալիս  այս զգացողությանը  և ստեղծում ներդաշնակ եղանակ: 

Լսենք «Ռոխ զիբայե Մոհամմադ» երգը Դարավիշ Ղադերի խմբի կատարմամբ։

Քրդերը երաժշտությունը համարում են իրենց կյանքի մի մասը, և երաժշտությունը նրանց կյանքում ամուր և անկոտրում արմատներ ունի, և ծեսերի մեծ մասում նրանք կատարում են այս ծեսին առնչվող երաժշտություն:

Քրդական երաժշտության կարևորագույն երաժշտական ​​գործիքներն են թառ թանբուրը, դաֆը, դոզելեն, դհոլը, քամանչան, դիվանը և շեմշալը։ Քրդական երաժշտական ​​գործիքները պատրաստում են քուրդ արվեստագետները պարզ գործիքներով։

Զունայով, Դոզելեով, դուդուկով  հնչում են բոլոր տեսակի եղանակներ։ Հատկապես այն պարեղանակները, որոնք ուղեկցվում են դհոլով, դայերեով կամ թմբուկով։

Շատ գործիքներ, որոնք նվագում են Քրդստանում, օգտագործվում են նաև Իրանի այլ շրջանների երաժշտության մեջ, բայց քանի որ ընդհանուր գործիքները յուրաքանչյուր տարածաշրջանում պատրաստվում են հատուկ տեսակի գործիքով նրանք ունեն իրենց  հատուկ ձայնը, Եվ այս հարցը ստեղծում է տարբերություններ, որոնք ավելացնում են երաժշտության բազմազանությունը տարբեր շրջաններում:

«Շեմշալը» քրդական տարածաշրջանին հատուկ մեկ այլ գործիք է, որը ամենահին և ամենատարածված գործիքն է։ Շեմշալը մետաղյա փողային գործիքի տեսակ է, որը նախկինում նվագել են հովիվները։ Այս գործիքի երաժիշտներից կարելի է նշել նրանցից ամենաակնառուն՝ Ղալե Մերեհին, որը  գեղեցիկ Շեմշալ նվագող հովիվ էր։ Շեմշալ գործիքն ամենուր օգտագործվում է։ Այս գործիքը նվագում են նույնիսկ սգո արարողությունների  հարսանիքների և տոնակատարությունների ժամանակ, նվագողը հանդես է գալիս որպես  մենակատար:

Լսեք  Շեմշալի մենակատարումը Ղալե Մեհրեհի (Qadir Abdullahzada) կատարմամբ։

«Ղալա Մեհ Ռահ» մականունով երջանկահիշատակ վարպետ Ղադեր Աբդուլլահզադեն Շեմշալ գործիքի ամենահուսալի նվագողներից էր, ով 1993 թվականին Գերմանիայում արժանացել է լավագույն  սրնգահարի  մրցանակին։

2003 թվականին նա արժանացել է համաքաղաքացիների մեծարման և Թեհրանի Ֆաջր փառատոնում, Քերմանում Իրանի ազգագրական երաժշտական ​​փառատոնում և մի շարք այլ հեղինակավոր փառատոներում մրցանակներ է ստացել: 2009 թ.-ին Ղադեր Աբդուլլահզադեն մահացել է 84 տարեկանում: Նրա մարմինը, ըստ նրա կտակի, թաղվել է Բուքան քաղաքում մեծ քուրդ արվեստագետ Հասան Զիրաքի կողքին։