Գիտության պատմությունն Իրանում (25)
https://parstoday.ir/hy/radio/iran-i191974-Գիտության_պատմությունն_Իրանում_(25)
Գլոբալ ինովացիոն ինդեքս 2022 զեկույցում, Իրանի Իսլամական Հանրապետությանն է պատկանում ամենաարագ զարգացող ինովացիոն ցուցանիշը և երկրորդ ամենանորարար երկիրն է Կենտրոնական և Հարավային Ասիայի տարածաշրջանում և կարողացել է 7 հորիզոնականով բարձրանալ անցյալ տարվա համեմատ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2023 07:39 Asia/Tehran

Գլոբալ ինովացիոն ինդեքս 2022 զեկույցում, Իրանի Իսլամական Հանրապետությանն է պատկանում ամենաարագ զարգացող ինովացիոն ցուցանիշը և երկրորդ ամենանորարար երկիրն է Կենտրոնական և Հարավային Ասիայի տարածաշրջանում և կարողացել է 7 հորիզոնականով բարձրանալ անցյալ տարվա համեմատ:

Հարգելի բարեկամներ, բոլորին հայտնի է հիմնարար գիտությունների դերն ու նշանակությունը առաջընթացի և զարգացման գործում: Գիտությունները, այդ թվում քիմիան, ֆիզիկան և մաթեմատիկան, միշտ եղել են մարդկանց և հասարակության ուշադրության կենտրոնում, և գիտական ​​իրադարձությունները և հիմնական գիտությունների գրավչությունը կայացել է հիմնարար հարցեր առաջադրելու և դրանց համար համապատասխան պատասխաններ գտնելու ջանքերի մեջ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ 2022 թվականը անվանվել է «Կայուն զարգացման մեջ հիմնական գիտությունների դերակատարության միջազգային տարի», որպեսզի ավելի լուրջ ուշադրություն դարձնեն այնպիսի գիտությունների, ինչպիսիք են ֆիզիկան, քիմիան, մաթեմատիկան, երկրաբանությունը, կենսաբանությունը, վիճակագրությունը և գենետիկան ։

«Գիտության պատմությունն Իրանում» խորագրով հաղորդումների շարքի միջոցով ներկայացրեցինք իրանցի գիտնականներից մի քանիսին և հիմնարար գիտությունների ոլորտում Իրանի ժողովրդի եզակի նվաճումները։ Այս հաղորդաշարը ձեզ է ներկայացվել 2022 թվականին, որը հռչակվել էր «հիմնարար գիտությունների մեծարման տարի»։

Այս հաղորդաշարի վերջին համարում, հակիրճ կանդրադառնանք Իրանի ներկայիս գիտական ​​իրավիճակին: Հուսով ենք, որ մոտ ապագայում կկարողանանք ձեզ մանրամասն պատմել մեր օրերում Իրանի գիտական ​​առաջընթացի մասին:

Երկրի գիտական ​​արտադրանքը հետազոտությունների, հոդվածների, միջազգային համագործակցությունների, հետազոտողների և երկրի կրթական ու հետազոտական ​​հաստատությունների գործունեության ամբողջությունն է: Այս արտադրությունների վերանայման ժամանակ դիտարկվում են տարբեր ցուցանիշներ, այդ թվում՝ հոդվածների հրապարակումը միջազգային հեղինակավոր ամսագրերում, փաստարկումները, ամսագրերի վավերականությունը, գիտական ​​արտադրողականության մակարդակը և գիտնականների ազդեցությունը քանակական և որակական առումով:

2021 թվականին Իրանի գիտական ​​դիրքի ուսումնասիրությունը հիմնված է WOS կամ Web of Science, SCOPUS, NATURE INDEX միջազգային համակարգերի գնահատականների և Իսլամական աշխարհի գիտության տվյալների բազայից (ISC) տեղեկատվության կորզման վրա: Ներկայումս Web of Science միջազգային համակարգում գիտության արտադրման վերջին տեղեկատվության հիման վրա, Իրանի Իսլամական Հանրապետությունը 2021 թվականին 15-րդն է աշխարհում:

Վերջին 5 տարվա ընթացքում Web of Science-ում Իրանի գիտական ​​դիրքի լավագույն հետազոտական ​​ոլորտները ցույց են տալիս, որ ճարտարագիտության, քիմիայի և նյութագիտության երեք խմբերը եղել են երկրի կարևորագույն հետազոտական ​​ոլորտներն այս ժամանակահատվածում:

Նաև Սայմգո վարկանիշային համակարգը կամ SCImago վարկանիշը ցույց է տալիս, որ 1996 թվականից մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ը, Չինաստանը, Անգլիան, Գերմանիան և Ճապոնիան լավագույն 5 հորիզոնականներում են։ Այս վարկանիշում Իրանի Իսլամական Հանրապետությունը զբաղեցնում է 21-րդ տեղը աշխարհում, իսկ 2-րդը՝ Մերձավոր Արեւելքում:

Իրանի գիտական ​​դիրքը NATURE INDEX-ում 2021 թվականին նույնպես ցույց է տալիս, որ Իրանի ընդհանուր վարկանիշը 35 է։ Այս վարկանիշը 2020 թվականին 33 էր։

Իրանի գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտն իր վերջին աշխատության մեջ, որը վերնագրված է «2021թ. Իրանի դիրքը գիտության, տեխնոլոգիայի և նորարարության ոլորտում», մշտադիտարկել և զեկուցել է Իրանի գլոբալ դիրքը գիտության, տեխնոլոգիայի և նորարարության ամենաառանցքային ցուցանիշներում:

Այս աշխատանքը պատրաստվել է՝ օգտագործելով «Իրանի գիտության, տեխնոլոգիաների և նորարարության դիրքն աշխարհում» համակարգի (NEMA.IRANDOC.AC.IR) տվյալների հիման վրա և «2021 թվականի պատկերը» զեկույցի համաձայն՝ 2021 թվականին բարելավվել է Իրանի դիրքը համաշխարհային ցուցանիշներում:

«2021 թվականի պատկեր»-ի տվյալների համաձայն՝ 2021 թվականին իրանական բարձրագույն ուսումնական հաստատությունների թիվն աճել է համաշխարհային վարկանիշային համակարգերի մեծ մասում, ավելացել է նաև Իրանի բարձրագույն ուսումնական հաստատությունների թիվը թեմատիկ վարկանիշային համակարգերում, և դրանցից մի քանիսը գտնվում են աշխարհի լավագույն 100 հաստատությունների և անգամ 10 լավագույն հաստատությունների ցանկում:

Իրանական հաստատությունների անունները թվարկված են «Times»-ի թեմատիկ վարկանշային աղյուսակում 146 անգամ, «Շանհայում»՝ 163 անգամ, «QS»-ում 54 անգամ, «Թայվանի ազգային համալսարանում»՝ 85 անգամ, և «U.S.News»-ում 246 անգամ։ «Շանհայի», «Թայվանի» և «U.S.News»-ի վարկանշային աղյուսակում իրանական 10-ից ավելի հաստատություններ աշխարհի լավագույն 100 հաստատությունների շարքում են գտնվում:

Իրանական հրապարակումների թիվը տվյալների խոշորագույն շտեմարաններում, այսինքն՝ «WOS» և «Scopus»-ում 2021 թվականին աճել է։ 2021 թվականին հրապարակումների քանակի տեսակետից Իրանը «WOS»-ի տվյալներով աշխարհում 16-րդն է, «Scopus»-ի տվյալներով՝ 15-րդը և այդ երկու շտեմարանների տեսակետից առաջինը տարածաշրջանում:

 Աճել է նաեւ Իրանի «H» ինդեքսը եւ 2021 թվականին աշխարհում 40-րդ տեղում էր։ Բացի այդ, Իրանի համաշխարհային դիրքը «թեժ» և «մեջբերված» հոդվածների հրապարակման առումով նույնպես բարելավվել է և զբաղեցնում է համապատասխանաբար 17-րդ և 24-րդ հորիզոնականներն աշխարհում։ «Nature Index»-ի երկրների վարկանիշում Իրանը 36-րդն է աշխարհում և երրորդը տարածաշրջանում։

«NEMA»-ի տվյալները ցույց են տալիս, որ 2021 թվականին Իրանի համաշխարհային դիրքը մարդկային ռեսուրսների, հետազոտությունների և մարդկային տաղանդների առումով աճել է։ Իրանցի հետազոտողների թիվը «Շատ վկայակոչված հետազոտողների» ինդեքսում 2021թ. 8-ից հասել է 15 հետազոտողի:

Իրանի համաշխարհային դիրքը «Գլոբալ նորարարության ինդեքսում» բարելավվել է և 2020 թվականին 67-րդ հորիզոնականից 2021 թվականին հասել է 60-րդ հորիզոնականի։ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում Իրանի համաշխարհային դիրքերը նույնպես բարելավվել են 2021 թվականին:

ISC ինստիտուտի ղեկավար Սեյեդ Ահմադ Ֆազելզադեն ասում է.«2012-ից մինչև 2022 թվականների 10-ամյա ժամանակահատվածում, ըստ InCites տվյալների բազայի, Իրանի Իսլամական Հանրապետությունը առաջին տեղում է ստացված վկայակոչումների քանակով, երկրորդը՝ հրապարակումների, իսկ H ինդեքսով չորրորդը՝ 57 իսլամական երկրների շարքում։

Նա հայտարարել է, որ երկրի համապարփակ գիտական ​​քարտեզ փաստաթուղթը, Իսլամական աշխարհում գիտության և տեխնիկայի առաջին դիրքի հասնելը և աշխարհում ակնառու գիտական ​​և ոգեշնչող դիրքի ձեռքբերումը, ինչպես նաև Իսլամական աշխարհում գիտության և տեխնոլոգիայի առաջխաղացմանն օժանդակելը և վերածնունդը, Իրանի առանցքային և պատմական դիրքն իսլամական մշակույթում և քաղաքակրթության մեջ որպես երկրի գիտության և տեխնոլոգիայի համակարգի գլխավոր նպատակներից մեկը, իսկ 1404 թվականի Իրանի Իսլամական Հանրապետության տեսլականում Իրանը դիտվում է որպես առաջատար՝ գիտության և տեխնոլոգիայի ոլորտում:

Ֆազելզադեն նշել է, որ հետազոտողների կողմից արտադրված գիտելիքների օգտագործումը գիտական ​​հեղինակության հասնելու խորհրդանիշներից մեկն է, որը կարելի է ստուգել և գնահատել գիտաչափական ցուցանիշներով, այդ թվում՝ հղումներ ստանալով։ Հղումների վրա հիմնված ինդեքսներից կարելի է անդրադառնալ H ինդեքսին և դրա կիրառմանը գիտական ​​արդյունավետության ուսումնասիրության մեջ։ H ինդեքսը հրապարակված հոդվածների քանակի և  հղումների քանակի համակցված ինդեքս է, որին արժանացել են այս հոդվածները:

Համաձայն 2022 թվականի Գլոբալ նորարարության ինդեքսի  զեկույցի, Իրանի Իսլամական Հանրապետությանն է պատկանում ամենաարագ զարգացող ինովացիոն ցուցանիշը և համարվում է երկրորդ ամենանորարար երկիրը Կենտրոնական և Հարավային Ասիայի տարածաշրջանում և կարողացել է 7 հորիզոնականով առաջանալ անցյալ տարվա համեմատ:

2022 թվականի Գլոբալ նորարարության ինդեքսի զեկույցի ամենակարևոր արդյունքներն են.

Համաշխարհային առաջատար ընկերությունները գիտահետազոտական ​​և զարգացման ծախսերի առումով ավելացրել են իրենց գիտահետազոտական ​​ծախսերը գրեթե 10%-ով՝ հասնելով ավելի քան 900 միլիարդ դոլարի 2021 թվականին, ավելին, քան 2019 թվականին (մինչ համաճարակը): Այս աճի դրդապատճառները հիմնականում չորս արդյունաբերություններ են եղել՝ ՏՏ էլեկտրական սարքավորումներ. Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ծրագրային ապահովում և ծառայություններ. դեղագործություն և կենսատեխնոլոգիա. և շինարարական ու արդյունաբերական մետաղներ։

2021 թվականի համեմատությամբ, ներկայիս իր դիրքը 7 աստիճանով բարելավվելով, Իրանը զբաղեցնում է 53-րդ տեղը աշխարհում, երկրորդը Կենտրոնական և Հարավային Ասիայի տարածաշրջանում, երրորդը՝ ցածր միջին եկամուտ ունեցող երկրներում, և երկրորդ տարին անընդմեջ՝ զարգացման ոլորտում նորարարության առումով սպասվածից ավելի բարձր դիրք է զբաղեցնում: Իրանը առաջատար է այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են ապրանքանիշի գրանցումը (1-ին տեղ) և գիտության ու ճարտարագիտության շրջանավարտները (2-րդ տեղ): Նորարարության արտադրանքի առումով Իրանն ունի այնպիսի ցուցանիշ, ինչպիսին է բարձր եկամուտ ունեցող եվրոպական տնտեսությունների մոտ, ինչպիսիք են Լատվիան (41-րդ հորիզոնական) և Խորվաթիան (42-րդ հորիզոնական):

Անցյալ տարի՝ կորոնավիրուսի համաճարակի գագաթնակետին, Իրանը կարողացավ դառնալ նորարարության ոլորտում առաջատար երկրներից մեկը՝ ընդլայնելով նորարարությունների և տեխնոլոգիաների էկոհամակարգը, և գիտելիքահենք և ստեղծագործ ընկերությունների ջանքերով կարողացավ յոթ վարկանիշ իր դիրքը բարելավելով զբաղեցնել 60-րդ տեղը աշխարհում։ Այս աճի միտումն այս տարի ևս շարունակվել է 7 վարկանիշով՝ և Իրանի Իսլամական Հանրապետությունը զբաղեցրել է 53-րդ հորիզոնականը։

Սա այն դեպքում, երբ ինովացիոն համաշխարհային ինդեքսում Իրանի վարկանիշը, օրինակ, 2014 թվականին, երբ երկրում նորարարության և գիտելիքահենք էկոհամակարգի ձևավորման սկզբնական օրերն էին, 143 երկրների շարքում Իրանը եղել է 121-ը և գիտելիքահենք ընկերությունների, ստարտափների, էլիտաների, առաջնորդների և հետազոտողների ջանքերով, Իրանի դիրքորոշումն առավել բարենպաստ պայմաններ է գտել։ Այս էկոհամակարգի աճով և երեցների ու բոլոր կառույցների աջակցությամբ, ինչպես նաև Գիտելիքի վրա հիմնված արտադրության թռիչքների մասին օրենքի հաստատմամբ, ակնկալվում է, որ մոտ ապագայում այս վարկանիշը զգալիորեն կբարելավվի և Իրանի Իսլամական Հանրապետությունը կարժանանա ավելի բարձր դիրքի: