Անդրադարձ՝ Ազդեցիկ կանանց առաջին միջազգային համագումարին
2023 թվականի հունվարի 19-ին և 20-ին Թեհրանում անցկացվեց Ազդեցիկ կանանց առաջին միջազգային համագումարը,որին անդրադառնալու ենք այս հաղորդման ընթացքում:Ընկերակցեք մեզ։
Անցած շաբաթ մեծ ուշադրություն է գրավել Իրանում «Ազդեցիկ կանանց առաջին միջազգային համագումարի» անցկացումը: Հունվարի 19-ին մեկնարկած համագումարում, տարբեր պետությունների ղեկավարների տիկնանց պաշտոնապես ընդունեց կանանց և ընտանիքի հարցերով նախագահի տեղակալ՝ դոկտոր Էնսիե Խազալին:
Թեհրանում գագաթնաժողովների վայրում կայացած համագումարին մասնակցել էին Հայաստանի, Բուրկինա Ֆասոյի, Ղրղզստանի, Սերբիայի նախագահների և վարչապետների կանայք, Գվինեայի նախկին նախագահի կինը, Նիգերի նախկին նախագահի կինը, Նիգերիայի Դաշնային Հանրապետության առաջին տիկնոջ հատուկ բանագնացը, Շրի Լանկայի նախկին առաջին տիկինը և իշխող կուսակցության նախագահի կինը , Սիրիայի նախագահի հատուկ բանագնացը և Թուրքմենստանի կանանց միության կենտրոնական խորհրդի ղեկավարը:
Ընդհանուր առմամբ, 300 օտարերկրյա հյուրեր, այդ թվում՝ 70 կին պաշտոնյաներ և տարբեր ոլորտների ակտիվիստներ, ներառյալ նախարարներ, փոխնախագահներ և խորհրդարանի պատգամավորներ եկել էին Իրան՝ առանց արևմտյան լրատվամիջոցների կեղծ լուրերի, լսելու իրանցի կանանց ձայնը:

Առաջին փուլում շատերի մոտ այն հարցն առաջացավ թե՝ ո՞րն է ազդեցության իմաստը և ո՞վ է ազդեցիկ տիկինը։
Ինչպես վկայում է պատմությունը, իսլամի հայտնությունը դարձավ կնոջ արժևորման և դերակատարման սկզբնաղբյուրը տանը և հասարակության մեջ: Իսլամի մեծ տիկին Հազրաթ Խադիջեն այս կանանց մի օրինակն է: Այս գործարար տիկինը երկու կարևոր հատկանիշ ուներ:Նա ուղեկցում էր Իսլամի մարգարեին ճշմարիտ կրոնը հաստատելու համար, և նաև հանդիսանում էր Մոհամմադ Մարգարեի հոգու խաղաղության աղբյուրը: Հազրաթ Խադիջեի վեհությունն այն աստիճան էր, որ Աստված ողջունել է նրան իսլամի մարգարեի միջոցով: Մարգարեն միշտ ասում էր. «Այն օրերին, երբ բոլորն ինձ նեղում էին, նա սարի պես կանգնած էր իմ մեջքին»:
Ահավասիկ երբ 44 տարի անցնում է հեղափոխության հաղթանակից, անարդար և դաժան գրոհներից անկախ, քչերն են կարող անտեսել իսլամական համակարգի առաջընթացն ու նվաճումները, մանավանդ, որ այս բոլորի հետ մեկտեղ կան մեծ թվով գիտուն և կրթված կանայք: Այս օրերին նրանք ցույց են տվել իրենց ակտիվ դերակատարությունը և ազդեցիկ ուժը բոլոր ոլորտներում, տանը, համալսարանում, համագումարներում և այլ ոլորտներում: Կարելի է ասել, որ Իսլամական հեղափոխությունը խթանեց մեծ թվով կրթված և արդյունավետ կանանց աճը, այնպես որ ակնառու է իրանցի կանանց գործունեությունը գիտության, քաղաքականության, սոցիալական և մշակութային կառավարման, բժշկության և տեխնոլոգիայի ոլորտներում:
Իսկ ժամանակակից գիտություններին առնչվող ոլորտներում կանայք նույնպես հանդիսանում են առաջընթացի աղբյուր։
Ազդեցիկ կանանց միջազգային համագումարում ընտրվել,ներկայացվել ու մեծարվել են մի խումբ իրանցի կանայք, ովքեր հանդիսացել են ազդեցիկ գործունեության սկզբնաղբյուր: Ազդեցիկ կանանց ազգային կոնգրեսի պլանավորման տնօրեն դոկտոր Լալեհ Ֆարհանգ Մաթինն ասել է․-«Այս կոնգրեսում ներգրաաված են մեր սիրելի երկրի 31 ազդեցիկ ու քաղաքակիրթ կանայք բոլոր նահանգներից: Այս ազդեցիկ ու անվանի կանանց թիվը մեծ է։ Այդ իսկ պատճառով մենք որպես երկրի կարող հասարակության ներկայացուցիչներ ընտրել ենք մի քանի կանանց, որոնց ներկայությունը ողջունում ենք, և նախատեսված է մեծարել նրանց»։
Ազդեցիկ կանանց միջազգային համագումարի մասնակից Բոռնա ասոցիացիայի ղեկավար կազմի նախագահ և գործադիր տնօրեն դոկտոր Մահբուբե Խալուղն ասում է ․-«Նա է ազդեցիկ կինը,ով ոչ միայն մեկ, այլ բոլոր հարթություններում ազդելու և արդյունավետ լինելու ուժ ունենա։ Ամենից առաջ նա պետք է կարողանա լինել լավ մայր»:
Ազդեցիկ կանանց միջազգային համագումարի հատուկ հյուր ԻԻՀ նախագահ Դոկտոր Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին իր ելույթում հույս է հայտնել,որ համագումարին ներկա կանայք կկարողանան ձեռք բերել Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո կանանց իրավունքների վերականգնման և հասարակության մեջ կանանց ուշադրություն դարձնելու Իրանի Իսլամական Հանրապետության արժեքավոր փորձը։ Նա հավելել է-«Կանանց մասին կարծրատիպային հայացքները և արևմտյան երկրների ու քաղաքական գործիչների կողմից կնոջ նկատմամբ գործիքային մտածողությունը դատապարտված են ձախողման և մերժելի են»:
Նա հավելել է․-« Կնոջ ճիշտ սահմանումն այն է, որ և՛ տղամարդը, և՛ կինը մարդ են, և նույնիսկ կան կանայք, ովքեր կարող են ազդեցություն ունենալ տղամարդկանց վրա»:
Անդրադառնալով Եվրոպայում, Աֆրիկայում և Ասիայում կին արվեստագետների, պատմաբանների, գիտնականների և քաղաքական գործիչների կարևոր և ազդեցիկ դերակատարությանը նախագահ Ռայիսին ասել է․-«Իրանի Իսլամական Հանրապետությունում լուսահոգի Իմամ Խոմեյնին, որպես իսլամական համակարգի հիմնադիր, ի սկզբանե կարևորել է կնոջ ազդեցիկ դերը, և մեր կանայք միշտ դերակատարություն են ունեցել գիտական, մշակութային, հասարակական և քաղաքական իրադարձություններում: Ռայիսին հույս է հայտնել, որ այս հանմագումարը կընդգծի կանանց դերը արդարատենչության և արդարության պաշտպանության գործում»։
․․․
Հարցին, թե ինչ ուղերձ ունի այս համագորմարը, կանանց և ընտանիքի հարցերով նախագահի տեղակալ՝ դոկտոր Էնսիե Խազալին ասել է. «Ազդեցիկ կանանց համագումարը գիտական, տնտեսական, հետազոտական և նորարարական է, և նրա հիմնական նպատակն է գնահատել ու աջակցել ազդեցիկ կանանց և նպաստել նրանց գաղափարի աճին: Նաև այս համագումարը հնարավորություն է աշխարհի ազդեցիկ կանանց համար առանց արևմտյան լրատվամիջոցների կեղծ լուրերի, լսել իրանցի կանանց ձայնը և խոսել իրենց երկրներում կանանց վիճակի մասին։ Իմպերիալիզմը չի կարող ճնշումների և ահաբեկումների միջոցով և օրենքների շրջանակից դուրս իր ուզածը պարտադրել աշխարհին, հատկապես կանանց։ Կանայք ինքնուրույն կպահպանեն իրենց կապը, և մենք մեր ձայնը լսելի կդարձնենք աշխարհին»։
Ազդեցիկ կանանց միջազգային համագումարի կողմնակի ծրագրերից է եղել Կոնգրեսի հյուրերի և մասնակիցների այցը Իրանի կանանց ստեղծագործությունների ցուցահանդես,որտեղ ցուցադրվել են տարբեր արդյունաբերությունների արտադրանք և արվեստի գործեր, որոնց արտադրության մեջ դեր են ունեցել իրանցի կանայք։
Իրանում Ազդեցիկ կանանց առաջին միջազգային համգումարի անցկացմանը զուգահեռ Իրանն առաջարկեց ստեղծել Ազդեցիկ կանանց միջազգային ասոցիացիա, և որոշվեց, որ մասնակիցները ստորագրեն այդ մասին փոխըմբռնման հուշագիր։ Ազդեցիկ կանանց միջազգային ասոցիացիայի ստեղծման մասին հռչակագրում ասված է․-«Մասնակիցները համաձայնել են զավակների համար լուսավոր և արդարությամբ լի ապագա կերտելու նպատակով ստեղծել մի աշխարհ, որտեղ կտիրեն կանացի սիրո բնածին արժեքը, նվիրվածության փառքը, ամուսնու նկատմամբ սերը և մայրական ձգտումների ուժը»։
Մասնակիցներն փոխըմբռնման հուշագրում ընդգծել են պետական ու մասնավոր կապիտալները ներգրավելու անհրաժեշտությունը ասոցիացիայի նպատակներն առաջ մղելու համար և որոշվել է փոխըմբռնման հուշագրում սահմանված նպատակների իրագործման համար Թեհրանում ստեղծել քարտուղարություն,որպեսզի կապ պահպանելով անդամների հետ, նրանց վերջնական հաստատմանն ու ստորագրմանը հանձնի առաջադրանքները։
Այս համագումարում Շահիդ Բեհեշթիի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի անդամ և Իրանի նախագահի տիկին դոկտոր Ջամիլե Սադաթ Ալամոլհոդան առաջարկեց ասոցիացիան անվանել «Գոհարշադ», ընդգծելով՝ «Գոհարշադը պարսից թագուհի էր, ով մոտ 800 տարի առաջ կատարել է մշակութային կարևոր աշխատանքներ, մեծ ջանքեր է գործադրել խաղաղության մշակույթի զարգացման ուղղությամբ ։ Նա նահատակվել է հենց այս ճանապարհին։ Ներկայումս Մաշհադի Գոհարշադ մզկիթն Իրանի ամենաշատ այցելուներ ունեցող մզկիթներից մեկն է:
Համագումարին մասնակից յուրաքանչյուր հյուր իր ելույթում ընդգծեց այս մերձեցման ամրապնդումն ու շարունակականությունը։ Ֆիլիպինների ներկայացուցիչ Մելինա Դուբինան իր ելույթում ասել է․- «Մենք պետք է գնանք աշխարհի բոլոր կետեր, և մուսուլմանական տարբեր շրջաններ և հզորացնենք երիտասարդ աղջիկներին, քանի որ նշանավոր կանայք բավականաչափ հզոր են բարձր դիրքի հասնելու համար, և մեր ավանդույթը չի կարող հանդուրժել նորամուծություններից որոշները։ Մեր կանայք պետք է հզորացվեն, քանի որ ֆեմինիզմն ու ռասիզմը դեռ գոյություն ունեն»:
Քաբուլի «Կանայք բիզնեսում» կազմակերպության ղեկավար կազմի անդամ Մարիամ Ռեզային ընդգծել է, որ զարգացումը հիմնարար գործոն է բոլոր հասարակությունների վերափոխման համար, և դա հնարավոր չէ առանց կանանց մասնակցության։
Ազդեցիկ կանանց միջազգային համագումարի յոթ ընտրված կանանցից մեկը՝ Լենան, ասել է․-«Ես շատ եմ սիրում Իրանը, ուրախ եմ, որ մասնակցեցի այս համագումարին և կարողացա արժանանալ համգումարի մրցանակին։ Իրանցիներն ինչպես իրենց սովորույթներն ու ավանդույթները ջերմ են և մտերիմ»:
Ազդեցիկ կանանց միջազգային համագումարի փակման արարողությանը մրցանակներ շնորհվեցին յոթ ընտրյալների։
Առաջին արտասահմանյան մրցանակը շնորհվել է քիմիայի բնագավառի ականավոր հետազոտող, Թաիլանդի համալսարանի պրոֆեսոր տիկին Լիին։
Երկրորդ մրցանակը շնորհվել է բժշկական գենետիկայի գծով դոկտոր, իրանցի Սուդե Ղաֆուրի Ֆարդին,ով անգիր գիտե Սուրբ Ղուրանը։
Երրորդ մրցանակը շնորհվել է Ռուսաստանի անվանի կանանցից տիկին Էլինային։ Իսկ իրանցի գիտնական տիկին Զահրա Էմամ Ջոմեն չորրորդն էր, ով համագումարի փակման արարողությանն արժանացավ մեծարման։
Արգենտինայից տիկին Մարիա Բետրիզ Յունեսը հինգերորդ ընտրյալն էր, ում շնորհվեց մրցանակ։
Նաև Մոժգան Զանդին, ով ունի տարբեր հոդվածներ քիմիայի և պոլիմերների բնագավառում, մյուս ազդեցիկ կինն էր, ով մեծարվեց Թեհրանի միջազգային համագումարում:
Վերջին մրցանակը շնորհվել է Չինաստանից տիկին Պեն Աբե Շիամիին։
Համագումարի ավարտից հետո Էնսիե Խազալին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է.«Աստծու կամքով 5 մայրցամաքներից և 96 երկրներից կանանց մասնակցությամբ կազմավորվեց Ազդեցիկ կանանց միջազգային համագումարը։ Անցկացվեցին տարբեր մասնագիտացված հանդիպումներ, հնչեցին ընդհանուր խնդիրներ ու տարբեր լուծումներ։ Իսլամական Իրանը կարող է միջազգային կառույցներից անկախ,լինել աշխարհի ազդեցիկ կանանց համախմբման ու քննարկումների առանցքը»: