Յոթ Օրանգ(26)
https://parstoday.ir/hy/radio/iran-i192394-Յոթ_Օրանգ(26)
Բարև Ձեզ սիրելի ունկնդիրներ , ներկայացնում  եմ «Յոթ Օրանգ»հաղորդաշարի հերթական համարը:Այս և  առաջիկա մի քանի հաղորդումները նվիրել  ենք Իրանի էթնիկ լոռերին,որոնց ընթացքում ծանոթանալու ենք նրանք   երաժշտության զանազան տեսակներին: Նախ առաջարկում ենք լսել լոռերի գեղեցիկ երաժշտությունը «Դոփա» ռիթմով, Ահմադ Ալի Ռեզայիի  կատարմամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2023 08:04 Asia/Tehran

Բարև Ձեզ սիրելի ունկնդիրներ , ներկայացնում  եմ «Յոթ Օրանգ»հաղորդաշարի հերթական համարը:Այս և  առաջիկա մի քանի հաղորդումները նվիրել  ենք Իրանի էթնիկ լոռերին,որոնց ընթացքում ծանոթանալու ենք նրանք   երաժշտության զանազան տեսակներին: Նախ առաջարկում ենք լսել լոռերի գեղեցիկ երաժշտությունը «Դոփա» ռիթմով, Ահմադ Ալի Ռեզայիի  կատարմամբ։

 

 

Մինչ լոռերի երաժշտությունը ներկայացնելը, ավելի լավ է խոսենք Իրանում լոռերի էթնիկ խմբերի մասին։

Լոռերը, իրանական էթնիկ մեծ խմբերից են  , որոնք բնակվում են Իրանի

հարավում և հարավ-արևմուտքում: Լոռի լեզուն արմատներ ունի Իրանի արևմուտքի և հարավ-արևմուտքի լեզուներում։Լոռերը Իրանում ցրված աշխարհագրություն ունեն: Նրանց մի մասը բնակվում է Լոռեստանում, մի մասը Բախտիարիում, Սպահանում, Խուզեստանում և մի այլ խումբը Իրանի հարավային տարածքում,որոնցից յուրաքանչյուրն իր յուրահատուկ սովորություններն ունի,սակայն համատեղ արմատներով: Լոռ ցեղախումբը բաղկացած է արիական ցեղերից և այն ցեղախմբերից ,որոնք նախքան արիացիներն էին բնակվում Իրանում ,ինչպես էլամիները, Կասիները և Լուլուբիները:

Ընդհանուր բաժանումներում, լոռերը երկու հիմնական ճյուղավորումներ ունեն Մեծ լոռեր և փոքր լոռեր :«Բախտիարիի լոռերը» և «Քոհգիլույե ու ԲոյերԱհմադի լոռերը» ներառվում են մեծ լոռերի ճյուղավորման մեջ ,իսկ «Լոռեստանի լոռերը»փոքր լոռերի ճյուղավորման մեջ:

Մեծ լոռերը ապրում են Քոհգիլուե և Բոյեր Ահմադ, Չահարմահալ և Բախտիարի նահանգներում, Խուզեստանի, Սպահանի և Բուշեհրի որոշ հատվածներում և ունեն իրենց հիերարխիան ու բաժանումը, որոնցից ամենաընդհանուրը «Իլն»(ցեղ) է։Ինչպես օրինակ՝ Բախտիարի Իլը Իրանի ամենամեծ Իլերից մեկն է:

 

Լոռերի երաժշտության վերաբերյալ պետք է ասել ,որ երաժշտությունը Լոռերի անբաժանելի մասն է: Նրանք շշնջում են ցանկացած տարիքում եւ բոլոր ժամանակներում, և շշունջները ուրախ են կամ տխուր:Լոռի մուղամական երաժշտության քիչ նմուշներ ու օրինակներ կան, բայց այս ցեղախմբի այսօրվա երաժշտության մասին պետք է ասել ,որ իմաստային առումով Լոռի երաժշտությունը կարելի է բաժանել «աշխատանքային ​​երաժշտության»,«արարողության երաժշտության» եւ «Հարսանեկան երաժշտության»:

Աշխատանքային երաժշտությունը տարածված է Իրանի շատ տարածքներում : Այս երաժշտությունը ,երգչին հնարավորություն է տալիս դիմանալու ծանր ու տաժանակիր աշխատանքին: Նաև նրան օգնում է ,որ աշխատանքին կարգ ու կանոն , համադրություն ու բավարար արագություն հաղորդել:Այդ թվում են՝ Հոլան (դարման ծեծելը), հնոցի հարելը , կամ երեխաների միջոցով վառելափայտի դեզեր կամ այլ բեռներ կրելը և այլն...

Լոռեստանի երաժշտության այլ տեսակներից է՝սգո երաժշտությունը: Լոռի մշակույթի մեջ մարդը շատ բարձր դիրք է զբաղեցնում և նորոգ հանգուցյալների մեծարումը կատարվում է՝ նրանց հատկությունները ,սխրագործությունները ,անձնազոհությունները ,կրած նեղությունները,տքնաջան աշխատանքները , խնայողությունները և այլ բարեմասնությունները նկարագրելով և ընդհանրապես նման արարողություններ զուգորդված են երաժշտությամբ:Կանանց ու տղամարդկանց ձայնակցումը կոչվում է«Մույե»,«Սահարի»,«Չամարի»,«Շիունի»,իսկ տղամարդկանց կանչը, կանանց ողբը ,և մի խոսքով հանգուցյալի մեծարման բոլոր փուլերը սկզբից մինչև վերջ մեկտեղված են ողբասացությամբ: Կարծես թե՝ անցյալի մեծարումը հնարավոր չէ առանց զուռնայի սրտաճմլիկ երաժշտության :Կրոնական սգո արարողությունների ժամանակ ևս օգտագործվում է «Չամար յանեն» :«Չամար»-ը սգո հատուկ արարողություն է ,որը հանգուցյալի հիշատակին հատուկ արարողություններով է մեկտեղված:

 

Այժմ միասին լսենք «Չամար յանե»երաժշտությունից մի հատված:

 

Միասին ունկնդրեցինք «Չամար յանե»գեղեցիկ երաժշտությունը:

Լոռեստանում ուրախությունը ևս իր յուրահատուկ դիրքն ու երաժշտությունը ունի: Ուրախ երգերը Լոռեստանի ժողովրդի դժվար ապրուստի հետ միասին միշտ եղել են այն գործոնները ,որոնք թեթևացրել են վշտերը և անհաջողությունները և նրանց պատրաստել քոչվորական ու գյուղական ծանր կյանքի համար:Հարսանեկան երաժշտությունը,որը տխրության ու ուրախության, հույսի ,բաժանման ու միավորման պատմություն է, ուղեկցվում է լոռերին հատուկ պարերով:

...

Լոռի երաժշտության տեսակներից են«Խաղի երգերը»: Այս երգերը երեխաների մոտ ուղեկցվում են մարզական շարժումներով ու պարերով: Ցեղախմբերի ու աշիրեթների մեջ մանուկների քաղցր ճիչը ,ուրախ ոգի է պարգևում կյանքին:

Լոռերի երգերը բազմազան բովանդակություններ ունեն և այս երգերի ընդմիջից կարելի է շոշափել կյանքի իրականությունները ,ինչպես մայր հայրենիքից հեռու լինելը, սերը, հաջողությունները և անհաջողությունները ,երաշտը, ընտանի անասուների սատկելը: Այս երգերը անվանակոչվում են կամ դրանց նախնական երգիչների ու բանաստեղծների անուններով ,կամ զանազան շրջանների անուններով: «Այս երգերից ամենահայտնին «ԱլիԴուստի»ն  է:Միասին ունկնդրենք այս գեղեցիկ երաժշտությունը:

 

Սիրելի բարեկամներ ավարտեցինք հաղորդման հերթական թողարկումը:Հուսանք ծրագիրը հաճելի պահեր է պարգևել ձեզ:Մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: