Այգաբացի տասնօրյակ (5.Հատուկ հաղորդում՝ նվիրված Իսլամական Հեղափոխության հաղթանակի 44-ամյակին)
https://parstoday.ir/hy/radio/iran-i192904-Այգաբացի_տասնօրյակ_(5.Հատուկ_հաղորդում_նվիրված_Իսլամական_Հեղափոխության_հաղթանակի_44_ամյակին)
Իսլամական հեղափոխություն՝ կայուն  և  նպատակասլաց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2023 08:29 Asia/Tehran

Իսլամական հեղափոխություն՝ կայուն  և  նպատակասլաց:

Հարգարժան ռադիոլսող բարեկամներ այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք Իրանի Իսլամական հեղափոխության և դրանից ակունք առած համակարգի գոյատևման ու նպատակասլացության պատճառները: Ընկերակցեք մեզ:

1979 թվականի փետրվարին իրականացված Իսլամական  հեղափոխությունը ,նշանավորվեց ,որպես 20-րդ դարի ամենամեծ իրադարձություն,քանի որ ոչ միայն Իրանում հանգեցրեց համապարփակ ու կառուցվածքային փոփոխությունների, այլև համաշխարհային առումով ևս ունեցավ արտացոլում և ձեռքբերումներ եւ վերակենդանացնելով կրոնական մտածողությունը, հատկապես քաղաքականության , հասարակության և մարդկային կյանքի կառավարման առումով, առճակատման ենթարկեց  բազմաթիվ տեսությունների և սկզբունքների, որոնք համարվում  էին անկոտրուն ու  վճռական: Իսլամական հեղափոխությունը հաղթանակելուց հետո,   կրոնական բնույթով նոր համակարգ ստեղծելու և հաստատելու համար հիմքը դրեց  իր իշխանական կառույցների: Այս քայլը իրականացնելու նպատակով , իր համակարգում ոչ օգտագործեց արևմտյան և լիբերալիստական ​​մոդելները և ոչ էլ ընդունեց  արևելյան ու  սոցիալիստական ​​կառույցները։

 

Իսլամական հանրապետությունը, իշխանական բոլոր կառույցները և հասարակության  ու  քաղաքականության  բոլոր ոլորտները,մեկնաբանեց ու հետևեց  ըստ՝իսլամական ուսուցումների: Նման պայմաններում էր, երբ գերտերությունները,իմասնավորի՝ ԱՄՆ-ն և նախկին Խորհրդային միությունը ,իրենց բոլոր հակասություններով ու տարաձայնություններով հանդերձ, միավորվեցին իսլամական հեղափոխությունը ճնշելու համար և փաստորեն ամեն ինչ արեցին այն  տապալելու  համար: Նրանց համագործակցության բացահայտ  օրինակն էր՝ Իրանի դեմ Սադդամի հարձակման և Սսրբազան պաշտպանության տարիները:

Սակայն, արևելքի ու արևմուտքի սատանաների բոլոր դավադրություններն ու ծրագրերը հարվածեցին հենց  նրանց և տապալվեցին: Փլուզվեց Խորհրդային միությունը և արևմուտքի քաղաքակրթության փլուզման մասին արտահայտությունները ,այսօր արևմուտքում ընդհանրացած սոցիալական երկխոսությունն է: Մի մտավորականի խոսքով.«Արևմուտքը փլուզվելու է ներսից և կրակի մեջ շրջափաված կարիճի նման ,խայթելու է ինքնը իրեն»: Փոխարենը ,փորձագետները համոզված են,որ Իսլամական Հնարապետությունը նույնությամբ հզոր է ու փառապանծ և ինքնադրսևորվում է այլ իզմերի ու գաղափարախոսությունների դիմաց: Կարծես թե՝իրականացել է Աստծու այս խոստումը ,որ ասում է.«Այս ամենը երկրի վրա նրանց չարագործությունների ու նենգությունների պատճառով էր ,սակայն այս չարագործությունները և վատ մտայնությունները միայն իրենց տերերին է հարվածելու»: (Ֆաթեր-35):

Իսլամական հեղափոխության գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այն հիմնված է «իսլամի», «առաջնորդության» և «ժողովրդի» երեք հիմնասյուների վրա։ «Իսլամը» և իսլամական իշխանության ստեղծումը շարժման հիմնական շարժառիթն ու պայքարի դաշտում ժողովրդի գիտակցված ներկայության պատճառն էր և կրոնական այս հավատքն ու համոզմունքները հիմնական գործոններն էին ,որպեսզի նա դիմակայի բոլոր դժվարություններին ու անախոժություններին: Իրանի ժողովրդի հավատարմությունը Իսլամին ,թե՝ Փահլավի ռեժիմի դեմ պայքարի տարիներին՝ բանտերում, աքսորներում ու խոշտանգումների ներքո և թե՝ հաղթանակից հետո և Սրբազան պաշտպանության տարիներին հրաշքներ կերտեց:

Իսլամական հեղափոխության հիմնադիր առաջնորդ Իմամ Խոմեյնին իր ելույթների ընթացքում շեշտում էր՝ հեղափոխության գաղափարախոսության ու իսլամական լինելուն և թշնամիների թշնամության ու վախի պատճառը ՝Իսլամը և դրանից ակունք առած հզորությունն էր համարում ,որը ոտքի կանգնեցրեց ժողովուրդներին: Նա ասում էր.«Նրանք վախենում են իսլամից ,այլ ոչ թե՝ ինձանից ու քեզանից:Նրանք վախենում են իսլամից ,Իսլամն էր որը պատճառ դարձավ մեր երիտասարդները հաղթանակեն հրասայլին ու  հրետանուն և մեր ժողովուրդը հաղթանակեց  բոլոր ուժերին ու ամեն ինչին»:

Լուսահոգի Իմամ Խոմեյնի

Իմամ Խոմեյնիից հետո ,նրան հաջորդած Այաթոլլահ Խամենեին բազմիցս է շեշտել Իսլամի գաղափարախոսության միջոցով թշնամիների դեմ պայքարի և ակտիվություն ստեղծելու կարողականությունը և Իսլամական հեղափոխության հետ համաշխարհային կայսերապաշտության առճակատման պատճառը համարել է դրա կրոնական ու իսլամական էությունը և հայտարարել.«Համաշխարհային իմպերիալիզմի  նպատակը՝իսլամական Իրանին դիմակայելու առումով, միայն իսլամն է և վերջ, այլ խնդիրներ չկան»:

Այս առումով ,Իսլամի և իսլամական հեղափոխության դեմ նախագծվեցին և գործադրվեցին  քարոզչական հարձակում: Իսլամական հեղափոխության թշնամիների կողմից հետապնդվող ծավալուն  քաղաքականություններից մեկը հետևյալն էր, որ  իրանցիների գիտակցության մեջ սերմանեին թե՝ կրոնական իշխանությունը բռնի է: Իսլամական հեղափոխության հաղթանակին հաջորդած տարիների ընթացքում նրանք միշտ փորձել են իրենց մեդիա միջոցներով իրանցի լսարանին համոզել այն,որ կրոնը և կրոնական համոզմունքները անձնական հարաբերություններ են մարդու և Աստծո միջև և առանձնացված են սոցիալական և քաղաքական խնդիրներից և դա տարածելու  համար նրանք օգտագործել են  տարբեր մեթոդներ, ինչպես՝ լիբերալիզմ , պատեհապաշտություն և բարոյական ազատություններ, որոնք հակասում են Իսլամին: Նրանք նույնիսկ նախագծեցին ազգայնական գաղափարներ, ինչպես՝ «Իրանը իրանցիների համար» կարգախոսը,որպեսզի ազգայնականությունը դեմ հանդիման հանեն հեղափոխության կրոնական էությանը: Իսլամի հակառակորդների վերջին գործողության մեջ կրկին ականատեսը եղանք  Իսլամի նկատմամբ կայսերապաշտության  զայրույթի և նրանք անարգեցին սրբությունները՝ անարգելով և հրկիզելով  Սուրբ Ղուրանը։

Դանիայի ծայրահեղ աջակողմյան կուսակցության առաջնորդ Ռասմուս Փալուդանը հրկիզում է Ղուրանը, իսկ Շվեդիայի կառավարությունը և այսպես կոչված, քաղաքակիրթ արևմտյան երկրները խոսքի ազատության պատրվակով աջակցում են նրան և այլ հակաիսլամիստներին։Բայց այս կույր առճակատումը  հանդիսացավ  Իսլամի իրական ճանաչողության դրդապատճառը,որի հետևանքով ժողովուրդը էլ ավելի է հակվում դեպի Աստվածային այս կրոնը:

Իսլամական հեղափոխության հաղթանակին հաջորդած տարիների ընթացքում,Վալի Ֆաղիհը ,ով  կրոնական իշխանության ղեկավարն է ,միշտ  թշնամիների հարձակումների հիմնական թիրախում է եղել: Վճռական նախաձեռնություններ և դիրքորոշումներ կիրառելը, դավադրությունների նկատմամբ անզիջում լինելը և թշնամիներին ճանաչելը , Իսլամական հեղափոխության առաջնորդության ամենաակնառու հատկանիշներից են, որը պայքարի դժվարին ժամանակաշրջանում ամենակարևոր դերն է խաղացել թշնամուն բացահայտելու և նրա դեմ պայքարելու ուղին ու ձևաչափը  որոշելու գործում:Ինչպես «Յու.Էս.Էյ  Թուդեյ»օրաթերը հղում անելով ամերիկյան «Ինթըր փրայզ»վերլուծական կենտրոնին ,մի հոդված տպագրելով գրել է.«Իրանում, ԱՄՆ-ի կարևորագույն դժվարությունը՝Խամենեի անվամբ  մի գերմրցակցի ներկայությունն է,ով ճանաչում է ճանապարհային քարտեզը և ժողովուրդը խորապես հավատում է նրան»:

Այաթոլլահ Խամենեի

Թշնամիները ,Իսլամական համակարգում ղեկավարությանը և Վալի Ֆաղիհին հարվածելու նպատակով  բազմաթիվ ծրագրեր են նախատեսել: Հիմնական նախագծերն են՝ Վալի Ֆաղիհի և ժողովրդավարության միջև հակասության սերմանումը: Այդ էլ արևմուտքի մեթոդով ժողովրդավարություն ,որը արծարծում են իշխանության ,որպես լավագույն տարբերակ: Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունների ժամանակ ծրագրված այս հարձակումների օրինակն էր՝ Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդին բռնապետ ներկայացնելը և  նրա հասցեին  բացահայտ ու վիրավորող կարգախոսեր վանկարկելը։Արևմտյան լրատվամիջոցներն իրենց ներքին գործակալների հետ միասնաբար այն պայմաններում են հրահրում այս խնդիրը , երբ ՝նախագահական ընտրություններից մեկի  ժամանակ, նա,այսինքն՝ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Ոմանք ինձ դիմելով  խորհուրդ տվեցին չստորագրել ընտրված անհատի հրամանագիրը , ելնելով նրա  մասին իրենց ճանաչողությունից:   Ես ասացի երբևէ նման քայլի չեմ գնալու: Եթե ես հրամանագիրը չստորագրեմ ,նման է այն խնդրին,որ ես անտեսեմ այն 24 միլիոն հոգու ,ովքեր նրան են քվերակել և ասեմ դուք սխալվել եք ,որ նրան եք ընտրել: Ես այդ քայլին չեմ գնալու»:

Ղեկավարության ու ժողովրդի զգոնությունն ու դիմակայությունը կարողացավ նաև չեզոքացնել արտաքին  բոլոր դավադրություններն ու ներխուժումները  և դյուրին դարձնել  ներքին դժվարությունների հանդուրժելը: Արդյունքում՝ ձախողեցին թշնամիները և ավելի հուսադրվեցին մուսուլման ու իրավազրկված ժողովուրդները:

Պատմական փորձը ապացուցում է,որ քաղաքական ասպարեզում ժողովրդի ներկայությունը և Իսլամի ու կրոնական ուսմունքների գիտակցաբար ընդունելը ,կրոնական իշխանության կազմավորման կարևորագույն առանցքներից են։

Հենց այնպես ,որ հազրաթ Ալին ,ով Իսլամի պատմության ընթացքում Իսլամի սուրբ մարգարեից հետո , միայն ժողովրդի խուռներամ ներկայությունից և իր հետ  հավատարմության ուխտից հետո,համաձայնեց իշխանությունը ստանձնել  և կատարել աստվածային հրահանգները: Իսլամի մշակույթում, ժողովուրդը կարևոր դեր ունի իսլամական իշխանության ձևավորման մեջ: Ուստի իսլամական հանրապետությունը ձևավորվել է ժողովրդավարության հիմամբ: Այսօր Իրանի Իսլամական Հանրապետության համակարգն իր  հզորությունը պարտական ​​է տարբեր ոլորտներում ժողովրդի անձնուրաց ներկայության: Կրոնական իշխանության համակողմանի արժանապատվությունը, ինքնավստահությունը և անկախությունը երաշխավորված է հասարակության լայն շերտերի ջանքերով և աջակցությամբ:

Անշուշտ, թշնամիների ծրագրերի հիմքն  էր նաև իշխանության հետ այս կապի թուլացումը։Իրանի ժողովրդի  միասնությունն ու համախմբվածությունը ոչնչացնելու նպատակով ժողովրդի  և էթնիկ խմբերի միջև տարաձայնություն ստեղծելը, մշակութային ներխուժում՝կրոնական համոզմունքների և արժեքների նկատմամբ , մշակութային արժեքների խափանում  և այն փոխարինելը արևմտյան մշակույթի համոզմունքներով ,սկզբից և եթ համարվել են  իսլամական հեղափոխության  թշնամիների քաղաքականություններից: Իսլամական համակարգին դիմակայելու հարցով  հեղափոխության թշնամիների ամենաարդյունավետ զենքը՝ հոգեբանական պատերազմն էր՝ վախեցնելու և կոտրելու ժողովրդի կամքը, վճռականությունն ու ինքնավստահությունը, որպեսզի հնարավոր լիներ ամենաչնչին դիմադրությամբ նրանք գերիշխեն համակարգի ազգային շահերին : Իրանում վերջին ամիսների դեպքերի ընթացքում թշնամիները օգտագործեցին բոլոր միջոցները, ինչպես՝ էթնիկական և կրոնական տարաձայնություններ հրահրելը, համատարած քարոզչությունը և  ներքին որոշ տարրերին  իրենց հետ  համընթաց դարձնելը: Բայց թշնամիների այս ջանքերը նույնպես անհաջողության մատնվեցին: Իսլամական հեղափոխության առաջնորդի հավաստմամբ.-«Թշնամու  ծրագիրը համապարփակ էր, բայց հաշվարկները՝ սխալ...»։ «Նրանք սխալվեցին, որովհետև Իսլամական Հանրապետության կամքն ու վճռականությունն ավելի ուժեղ և ամուր էր, քան նրանց ուժի բոլոր գործոնները»։

Այսօր, Իրանի Իսլամական Հանրապետության առավել քան երբևէ հզոր և ամուր ներկայությունը՝ գիտական, ռազմական և մշակութային ոլորտներում, ապացուցում է կրոնական իշխանության արդյունավետությունը:Փաստն այն է,որ աստվածային ուժին ու հավատքին կառչած Իրանի ժողովուրդը հավատում է իր ուղու ճշմարտացիությանը և Աստված ասել է.«Նրանք ովքեր վախենում են Աստծուց,եթե սատանաների կողմից գայթակղվեն ,կհիշեն Աստծուն և միանգամայն զգոն կդառնան»: (Աըրաֆ սուրահի 201-րդ այա):