Այգաբացի տասնօրյակ (7․ Հատուկ հաղորդում նվիրված Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-ամյակին )
https://parstoday.ir/hy/radio/iran-i192910-Այգաբացի_տասնօրյակ_(7_Հատուկ_հաղորդում_նվիրված_Իսլամական_հեղափոխության_հաղթանակի_44_ամյակին_)
Իսլամական հեղափոխություն, Ղուրան, հոգևորություն և միասնություն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2023 08:30 Asia/Tehran

Իսլամական հեղափոխություն, Ղուրան, հոգևորություն և միասնություն։

Բարև ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-ամյակին նվիրված այս համարում խոսելու ենք  հեղափոխության իրականացման գործում Ղուրանի, հոգևորության,  իմամի առաջնորդության և հասարակության տարբեր խավերի միասնության  դերակատարության մասին: Ընկերակցեք մեզ։

1979 թվականի փետրվարի 11-ին մի կարևոր և հրաշալի լուր գրավեց ողջ աշխարհի մարդկանց ուշադրությունը,որն էր՝ «Իրանի իսլամական հեղափոխությունը հաղթանակեց և վերջ դրեց Փահլավիների դինաստիայի կյանքին»: Բայց այս մեծ և ժողովրդական հեղափոխության արդյունքի հասնելու համար կային բազմաթիվ և տարբեր գործոններ, որոնք, համակարգված ներքին սիներգիայով, կարողացան տապալել բռնակալ և առերեւույթ հզոր և համաշխարհային մեծ տերությունների, հատկապես Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող փահլավիների իշխանությանը: Այս առումով լուսահոգի Իմամ Խոմեյնիի պես խիզախ,սրատես, ժողովրդական ու սրտացավ առաջնորդի գլխավորությամբ  Իրանի պանծալի ժողովրդի միասնությունն ու համախմբվածությունը Իսլամական հեղափոխության կարեւորագույն հատկանիշներից էր։ Ճշմարիտ և համընդհանուր միասնությունը միշտ տանում է դեպի ուժ և հույս և ի վերջո հաղթանակ:

Իրանցիների միասնությունն ու սրտակցությունը նույնպես նույն ազդեցությունն ունեցան շարժման տարբեր փուլերում և հաջողություններում։ Անկասկած, հեղափոխության հանգուցյալ առաջնորդը ամենակարեւոր դերն է ունեցել ժողովրդի միասնության ամրապնդման գործում, ով իր ուղերձներում ու ելույթներում մշտապես հորդորում էր զերծ մնալ տարաձայնություններից։ Իրանի ժողովրդի պայքարի ընթացքում կոռումպացված Փահլավի ռեժիմի դեմ ժողովրդի անկոտրում միասնությունը  մարդկանց համախմբեց խնդիրների լուծման հարցում, և ժողովուրդը միաձայն պահանջեց այս ռեժիմի տապալումը։

....

Հեղափոխության ընթացքում Իրանի ժողովրդի կուռ միասնությունը պայմանավորված էր երկու պատճառով, մեկը շահի ռեպրեսիվ և ավտոկրատ ռեժիմի հանդեպ հակակրանքն ու ատելությունն էր, մյուսը` որպես հեղափոխության իշխող գաղափարախոսություն՝ իսլամի նկատմամբ խորը հավատքը: Իրականում Իրանի ժողովրդի շարժման իսլամական լինելը նրա ակնառու հատկանիշներից մեկն էր: Ժողովրդի կարգախոսները և հեղափոխության հանգուցյալ առաջնորդ Իմամ Խոմեյնիի դիրքորոշումները բոլորը վկայում էին այն մասին, որ Իրանի ժողովրդի պատմություն կերտող շարժումը ծագել է ժողովրդի մաքրամաքուր կրոնից, այն է՝ իսլամից։

Հեղափոխության հաղթանակից մեկուկես ամիս անց ժողովրդի ավելի քան 98 տոկոսը աննախդեպ հանրաքվեի ժամանակ  քվեարկեց Իսլամական Հանրապետության համակարգի օգտին, որպեսզի երկրում իշխեն իսլամի կանոններն ու արժեքները։Իսլամական համակարգին ցուցաբերվող այս հիշարժան ընդառաջումը ցույց տվեց, որ Իրանի հեղափոխությունը, ի տարբերություն այլ հեղափոխությունների, ունի հոգևոր և իսլամական բնույթ, և հեղափոխության ուղղությունն ու նպատակները հիմնված են այս երկնային մեծ կրոնի ուսմունքների ու արժեքների վրա։ Իմամ Խոմեյնին Իրանի ժողովրդի միասնության մեջ Իսլամի աստվածային կրոնի դերի մասին ասում է. «Մինչև Ամենակարող Աստծո կամքը չլինի, մարդկության համար հնարավոր չէ հասնել այսպիսի միաբանության»։

...

Թեև Իրանի ժողովուրդն ունի խոր կրոնական հավատալիքներ, բայց այն ինչ,որ նրան ստիպեց ընդունել այս հավատալիքները որպես շահի ռեժիմի դեմ պայքարի նպատակ ու գաղափար, դա իր սիրելի առաջնորդ լուսահոգի իմամ Խոմեյնիի ցուցումներն էին։ Նա քաջ գիտակցելով,որ ժողովուրդը մեծ ուշադրություն է դարձնում կրոնին ու հոգևորությանը, նրանց կոչ արեց միավորվել իսլամի փրկարար և բռնության դեմ պայքարի ուսուցումների շուրջ։  Իհարկե, Իսլամական հեղափոխության հանգուցյալ առաջնորդն այս գիտակցումը 1963 թվականից իր ուսանողների և համախոհ մարտիկների ու հեղափոխականների ուղեկցությամբ սկսեց իրազեկել մարդկանց և իսլամը ներկայացնել որպես բռնության ու կայսերապաշտության դեմ պայքարելու և զրկվածներին ու արդարատենչներին աջակցելու կրոն։

Իրականում իմամ Խոմեյնին ժողովրդին ծանոթացրեց իսլամի քաղաքական ու հասարակական ուսուցումներին, ասելով այս ուսուցումների իրակագործումը կնշանակի արժանանալ Աստծո հաճության և հաղթանակել Աստծո օգնությամբ։Ինչպես «Մոհամմադ» սուրահի 7-րդ այայում է ասված․-«Ով դուք հավատացյալ մարդիկ, եթե առաջնորդվեք Աստծու կրոնով, Նա ևս կօգնի ձեզ և ձեր քայլերն ամուր կդարձնի»։  

Շահի դեմ պայքարի ընթացքում և նույնիսկ հեղափոխության հաղթանակից հետո Իրանի մուսուլման ժողովուրդը բազմիցս տեսել է Աստծո օգնության նշանները, երբ վստահել է Նրան և քայլեր ձեռնարկել Նրա լուսավոր ճանապարհին: Մարդկանց ամենամեծ և ամենաազդեցիկ ցույցերն ու հավաքները տեղի են ունեցել կրոնական առիթներով, հատկապես՝ կապված Աստծո առաքյալի անդրանիկ թոռան՝ Իմամ Հոսեյնի՝ ճնշումների և բռնությունների դեմ ընդվզման հետ։  Թասուայի, Աշուրայի և Արբաինի օրերին, որոնք աստվածային ընդվզումն են հիշեցնում , անցկացվեցին մեծ ու շքեղ երթեր, որոնք ցույց տվեցին Իրանի ժողովրդի ուժն ու միասնությունը իսլամի հակաբռնապետական ​​ուսմունքների լույսի ներքո և զարմանք պատճառեցին բոլորին։

Երբ մենք խոսում ենք իսլամի ուսմունքներին Իրանի ժողովրդի հետևելու մասին, իրականում նկատի ունենք այն արժեքներն ու պատվիրանները, որոնք նշված են Ղուրանում: Մուհամմադ Մարգարեի այս եզակի հրաշքը ամբողջական ուղեցույց է տարբեր ոլորտներում մարդու անհատական ​​և հասարակական գործողությունների համար: Սուրբ Ղուրանի ուսմունքը միշտ ուղղորդել ու հուսադրող է եղել  հեղափոխության դժվարին փուլերում։ Ի տարբերություն այնպիսի թվացյալ հզոր կառավարության, ինչպիսին Փահլավի ռեժիմն էր, որը զինված էր ժողովրդին ճնշելու ամենաարդիական  տեխնիկայով և աջակցում էր օտարներին, Աստծուն ապավինելը և Նրա օգնությունը խնդրելը մարդկանց հոգևոր ուժ պարգևեց ու գոտեպնդեց նրանց և հաղթանակի խոստում տվեց: Նրանք Ղուրանում կարդում էին. «Ապավինիր Աստծուն: Աստված քո միակ պահապանն է» ( Ահզաբ սուրահի երրորդ  այա)։ Այս նկարագրությամբ Իրանի մուսուլման ժողովուրդը, իր դժվարին պայքարում, ապավինեց Աստծո զորությանը, Ով ունակ է ոչնչացնել յուրաքանչյուր ճնշողին, և շարունակեց իր պայքարը հաղթանակի ավետիսով: Ալ-Ֆասլաթ սուրայհի ա 30-րդ այայում ասված է. ««Նրանք ովքեր ասացին՝մեր Տերը միակ Աստվածն է»,ապա նրանք պնդեցին իրենց ասածի վրա։ Հրեշտակները երևացին նրանց ու ասացին. «Մի վախեցեք և մի տխրեք, և ձեզ ավետիս խոստացված դրախտի մասին»:

...

Լուսահոգի Իմամ Խոմեյնին որպես ականավոր հոգեւոր առաջնորդ և Ղուրանի մեկնաբան, մշտապես մարդկանց խրախուսում էր հետևել Սուրբ Գրքին և կիրառել դրա ուսմունքները հեղափոխության ընթացքում: Իրականում, Ղուրանը Իսլամական հեղափոխության նկատի առած իդեալական հասարակություն ստեղծելու ճանապարհային քարտեզն է, որը իջել է Ամենակարող Տիրոջ կողմից և որում  ոչ մի թերություն չկա: Այդ իսկ պատճառով այս ժողովրդական մեծ ընդվզման հանգուցյալ առաջնորդն ասում էր․-«Մենք այս շարժումը սկսել ենք, որպեսզի մեր երկրում իշխեն իսլամը, և իսլամի ու Ղուրանի օրենքները, իսկ Իսլամի օրենքի ու Ղուրանի դեմ ոչ մի օրենք չի կարող լինել»։

Իրականում իմամ Խոմեյնին համարում է, որ հեղափոխությունը և Իսլամական Հանրապետության համակարգը առաջնորդվում են այնպիսով նպատակներով, ինչպիսիք են ազատությունը, անկախությունը և ժողովրդավարությունը, բայց իհարկե ինչպես ընկալվում  է դրանք պետք է ելած լինեն իսլամի վեհ ուսմունքներից և ոչ թե արևմտյան մոդելներից: Այս բնորոշմամբ Իսլամական Հանրապետությունը համարվում է կառավարման նոր ձև՝ հիմնված իսլամի և Ղուրանի հոգևորության և ուսմունքների վրա: Այդ իսկ պատճառով արեւմտյան լիբերալ կառավարությունները կտրականապես դեմ են արտահայտվել Իսլամական հանրապետությանը  եւ տարբեր պատճառներով ճնշում գործադրել նրա վրա: Բայց Իսլամական հեղափոխության իդեալները, որոնք բխում են իսլամի և Ղուրանի աստվածային արժեքներից, հույսի լույս են դարձել ճնշված ժողովրդի և նաև նրանց համար, ովքեր հոգնել են Արևմուտքի նյութապաշտությունից և կոռուպցիայից: Այս հոգևոր և կենսատու արժեքները այժմ տարածվել են բազմաթիվ հասարակություններում և շարունակում են ընդլայնվել: