Իրանի հաջողակ կանայք(19)
«Իրանի հաջողակ կանայք» հաղորդաշարի այս թողարկման ընթացքում ծանոթանալու ենք Ամիրքաբիրի տեխնոլոգիական համալսարանի գիտական խորհրդի անդամ և Քիթոթեք (Chitotech) ընկերության գործադիր տնօրեն դոկտոր Սոհեյլա Սալահշուր Քորդեստանիի հետ։
Գիտեք, որ կանանց և նրանց իրավունքների հարցը աշխարհին հուզող ամենակարևոր թեմաներից է։ Աշխարհի ժողովուրդների մոտ կանանց դիրքի նկատմամբ զգայունությունը որոշ պետությունների հնարավորություն է տվել քաղաքական շահարկման նպատակով աշխարհի մակարդակում մեդիա հնարքներով հասարակական կարծիքը ուղղորդել իրենց ցանկություններին համապատասխան, ինչը կարելի է ասել նաև տեղի է ունեցել Իրանի դեպքում։ 1979 թվականին Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, արևմտյան լրատվամիջոցներում Իրանի դեմ քարոզչության մշտական առանցքներից մեկը իրանցի կանանց և նրանց իրավունքների խնդիրն է եղել: Բայց արդյո՞ք այն ինչ արևմտյան ԶԼՄ-ներն իրենց լսարանին ներկայացնում են իրանցի կանանց մասին, համապատասխանո՞ւմ է իրականությանը:
Այս հարցին պատասխանելու և իրողություններն ընկալելու համար «Իրանի հաջողակ կանայք» հաղորդաշարի այսօրվա թողարկման ընթացքում ծանոթանալու ենք Ամիրքաբիրի տեխնոլոգիական համալսարանի գիտական խորհրդի անդամ և Քիթոթեք (Chitotech) ընկերության գործադիր տնօրեն դոկտոր Սոհեյլա Սալահշուր Քորդեստանիի հետ: Նրա միայն կրթության ատեստատը վկայում է մի առաջատար իրանցի տիկնոջ քրտնաջան աշխատանքի ու նվիրվածության մասին: Տիկին Սալահշուրն ունի քիմիայի բակալավրի ու մանրաթելային գիտության մագիստրոսի կոչում և սպիտակուցների մասնագիտացված քիմիայի և մոլեկուլային մասնագիտացված կենսաբանության դոկտորի աստիճան: Ներկայումս նա Քիթոթեք «Chitotech» (որակ, արտադրություն և ջանադրություն) ընկերության գործադիր տնօրենն է, և այդ պաշտոնը զբաղեցնում է իրանական 1380 թվականից(2001 թ․), իսկ 1997-98 թվականներին եղել է բժշկական սարքեր արտադրող ընկերության հետազոտությունների և զարգացման ավագ խորհրդատու:
Տիկին Սոհեյլա Սալահշուր Քորդստանիի մասնագիտական և գիտական գործունեությունը չի ավարտվում միայն արդյունաբերության, արտադրության և համալսարանի ոլորտով, այլ նա ունի 22 գյուտ իր մասնագիտացված աշխատանքում։ Այս հաջողակ տիկինը առողջապահության և բուժման ոլորտում համապատասխան ծառայություններ մատուցելու և գործարարության համար համարվում է երկրի 10 լավագույն կին գործարարներից մեկը։Նրան հաջողվել է իր արտադրանքը միջազգային մակարդակով գրանցել Դանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իռլանդիայում և Անգլիայում, սակայն սրանով իրանցի այս տիկնոջ հաջողության ճանապարհը չի ավարտվում։ Նա ասում է. «Մեր կարգախոսը առողջապահության ոլորտում նոր մտածելակերպ է, և քանի դեռ ես կարող եմ, և Աստված ինձ կյանք է տալիս, ես չեմ դադարի փորձել ծառայել մարդկանց և պատրաստել այնպիսի արտադրանք, որը կարող է փրկել նրանց կյանքը: Սա է իմ վերջնական ցանկությունը»:

Որոնողական ոգին տիկին Սալահշուր Քորդեստանիի գոյության անբաժան մասն է։ Նա մեծ փորձ է կուտակել իր շարունակական ճամփորդությունների ընթացքում և նրա աշխատանքն ու կյանքը կապված են հայտնագործությունների ու նորարարությունների հետ։ Միշտ նա ձգտել է հասնել ոսկե պահի: Նա այս պահին հասնելու համար երբեք չի նստել ու սպասել ճակատագրին ու չգրված դեպքերին։ Նա մեծ դժվարությամբ իր համար կերտեց այդ ոսկե պահը։Նա Իրանի հարավային հատված կատարած հրաշալի ճամփորդություններից մեկի ժամանակ երբ հետազոտություն էր անցկացնում ծովախեցգետնի և խեցգետնանմանների այլ տեսակների կեղևների վրա, ձեռք բերեց բուժիչ էլիքսիր։ Էլիքսիր, որի ձևավորումը սկսվել է գիտական և հետազոտական աշխատանքից, իսկ հետո դարձել բուժիչ ֆորմուլա վերքերը բուժելու համար։
Այս բուժիչ ֆորմուլայի ձեռքբերումը դոկտոր Սոհեյլա Սալահշուր Քորդեստանիի շուրջօրյա ջանքերի արդյունքն է։Սոհեյլա Սալահշուրը բժշկական և բուժական սարքավորումների արտադրության ոլորտում առաջատարներից մեկն է, ով կարողացավ կապ հաստատել գիտության և արդյունաբերության միջև։ Գիտական և ակադեմիական աշխատանքը դոկտոր Սալահշուրի արդյունաբերական գործունեության անհերքելի մասն է: Նա երկար տարիներ աշխատել է իր գիտական նախագծերի վրա՝ մինչև իր բժշկական արտադրանքը զանգվածային մակարդակի հասցնելը, իսկ հաջորդ քայլով նա ոտք դրեց արտադրության և գործարարության ոլորտ։ Նա նախընտրում է աշխատել ուշիմ մարդկանց հետ։ Բայց նրա կարծիքով՝բարձր ինտելեկտից առավել կարևոր է, որ մարդը կողմնորոշվի դետալների վրա և ունենա մի քանի քայլ առաջ տեսնելու ուժ»:
Նա իր աշխատանքը սկսել է իր տան տանիքից։ Նա ասում է, որ երբեմն մի արտադրանքի համար 500 թեստ է արվում, և 500 թեստն էլ ձախողվում է։ Բայց գիտությանը հավատալն ու անհատական կարողություններին ապավինելը միշտ այլ ճանապարհներ է բացում։ Նա համոզված է, որ արտադրական գործընթացում պետք է հագնել երկաթե կոշիկներ և ունենալ Հոբի համբերություն։ Այս ջանքերի և չնահանջելու արդյունքում նրան հաջողվել է գրանցել ավելի քան 30 ազգային և միջազգային գյուտեր: Նա «Chitotech »-ի սհիմնադրման մասին այսպես է պատմում. «Ի սկզբանե, երբ արտադրվեցին մեր առաջին արտադրանքները, ես գիտեի, որ մեր գործունեության մեջ շատ մեծ ներուժ կա։ Ինչևէ, վերքը վտանգավոր կատեգորիա է մարդկային հասարակություններում և կարող է հանգեցնել մահվան։ Աշխարհում կան շատ հեղինակավոր և խոշոր միջազգային ընկերություններ, որոնք վերքերի բուժումը դիտարկում են որպես արդյունաբերական ոլորտ։ Ուստի գիտեի, որ իմ մուտք գործած ոլորտը մեծ ներուժ ունի»։
Գիտելիքահենք ընկերությունները մասնավոր կամ կոոպերատիվ հաստատություններ են, որոնք ձևավորվում են գիտության և հարստության ավելացման և գիտելիքի վրա հիմնված տնտեսական զարգացման և գիտատնտեսական նպատակների իրականացման համար:
Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեին գիտելիքահենք տնտեսության իմաստը մեկնաբանելով միշտ շեշտում է. «Գիտելիքի վրա հիմնված տնտեսությունը նվազեցնում է արտադրության ծախսերը և բարձրացնում արտադրողականությունը, այսօր մեր խնդիրներից մեկը արտադրողականության նվազումն է։ Գիտելիքահենք ընկերությունը նաև բարձրացնում է արտադրանքի որակը, բարելավում և մրցունակ դարձնում արտադրանքը։Այսինքն՝ համաշխարհային շուկաներում մենք կարող ենք այդ ապրանքներն օգտագործել որպես մրցունակ ապրանքներ»։
Իրանցի օրինակելի գործարար՝ տիկին Սալահշուրն իր թիմի հետ կարողացել է գիտելիքահենք ոլորտում հիմնել հաջողակ ընկերություն: Նա կարծում է, որ գիտելիքահենք ընկերությունները զարգացման հնարավորություն ունեն և կարող են բարելավել արտադրությունը։ Նա ասում է.-«Իրանական 1382 (2003) թվականին, երբ մենք հիմնադրեցինք ընկերությունը, Իրանում դեռևս չէր ձևավորվել գիտելիքահենք կոչվող հայեցակարգ, և մենք այն ընկերությունների թվում էինք, որոնց անունը գիտելիքահենք չէր, բայց իրականում մեզ համարեցին գիտելիքահենք։ Մենք գիտեինք, որ մեր ստեղծած գաղափարները շատ կիրառական են և աշխատանքի մեծ հնարավորություն ունեն։
Բացի այդ, գիտելիքահենք ընկերությունները միշտ զարգացման և կատարելագործման հնարավորություն ունեն: Հենց այս մտահղացումով սկսեցի աշխատել, շարունակեցի ու կարողացա ընդլայնել մեր արտադրությունը։ Մենք կենտրոնացանք վերքերի բուժման մի խումբ արտադրանքի վրա, որոնք վերաբերում են հեմոստատիկներին, և համարվում բժշկական արդյունաբերության կարևոր բաժինը: Մենք փորձեցինք ստեղծել նաև ախտահանող միջոցներ, որոնք չունեն կողմնակի ազդեցություններ, և մեզ հաջողվեց առաջին անգամ արտադրել նանո տեխնոլոգիայով առանց ալկոհոլի ախտահանիչներ։ Նույն կերպ մեր արտադրանքի տեսականին աստիճանաբար ընդլայնվեց»։

Իրեն ուղղված հետևյալ հարցերին՝ թե երբևէ զգացե՞լ եք, որ որպես կին կանգնած եք սահմանափակությունների առջև ։ Հիմնականում ի՞նչ ազդեցություն է ունեցել կին լինելը Ձեր գործունեության և բիզնես ճանապարհի վրա, դոկտո Սալահշուրը պատասխանել է,-« Սա այն հարցն է, որն ինձ տալիս են իմ ընկերներից շատերը։ Ճշմարտությունն այն է, որ ես երբեք չեմ մտածել, որ կին լինելն ինձ սահմանափակում է: Հիմա ես չգիտեմ, թե մյուսներն ինչպես են վերաբերվում այս հարցին: Ես ուրիշների սրտերում և մտքերում չեմ, բայց մինչ այժմ ոչ մի խոչընդոտ չի եղել իմ ճանապարհին: Չգիտեմ, միգուցե ես անզգա մարդ եմ։ Բայց ես երբեք չեմ զգացել, որ կին լինելու պատճառով հատուկ խոչընդոտի եմ բախվում»։
Տիկին Սալահշուրն իր հաջողությունը իր և իր գործընկերների թիմային աշխատանքի արդյունքը համարելով ասում է․-««Իհարկե, կարեւոր գործեր անելը մեկ մարդու գործ չէ։ Միշտ լավ թիմ է պետք։ Թիմ, որն ամենուր քո կողքին է։ Իմ թիմը միշտ աշխատել է նվիրվածությամբ և իմ խոսքերին լիակատար վստահությամբ, և ես այս առումով շատ բախտավոր եմ եղել։ Առաջին լուրջ գործընկերս ամուսինս էր, ով գիտաշխատող է և համալսարանական։ Իմ աշխատանքային թիմում միշտ էլ շատ լավ մարդիկ են եղել։ Խորաթափանց, ճշգրիտ, համբերատար և աշխատանքի ճնշման տակ դիմացող մարդիկ։ Նրանք ժամերով աշխատել են լաբորատորիայում։ Նրանց մեծ մասը համալսարանի իմ ուսանողներն են»։
Վերջում դոկտոր Սոհեյլա Սալահշուր Քորդեստանին խոսքն ուղղելով երիտասարդներին ասում է. «Մարդը հույսով է ապրում։ Նույնիսկ ամենահուսահատ մարդիկ, անկախ սոցիալական խավից, ամեն առավոտ իրենց աչքերը բացում են հույսով։ Երբ արևը ծագում է, դուք գիտեք, որ կյանքը դեռ շարունակվում է, անկախ նրանից, թե որքան դժվարին պայմաններ են: Իհարկե, ես մեր երկրի տաղանդավոր և կարող երիտասարդներին, խրախուսում եմ աշխատել և նրանց ասում եմ, որ շարունակեն իրենց ճանապարհը և նոր գործերի ուղղությամ քայլեն։ Ես շատ ուրախ կլինեմ տեսնել, թե ինչպես են մեր երիտասարդները գիտական մեծ աշխատանք կատարում և մեծ ձեռքբերումներ ունենում։ Բոլորիս ապրելու մեկ հնարավորություն է տրվել, որը նույնպես կարճ է։ Ամեն ինչ արեք հնարավորություններից օգտվելու համար։ Երբեք մի դադարեք սովորել: Առերեսվեք ձեր վախերին, հաղթահարեք դրանք և մի՛ հետաձգեք ձեր գործերը»։