Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (111)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք Իրանի նախագահին հղած Սադդամի 6-րդ և վերջին նամակի վերլուծությանը և նրա կողմից 1975թ. Ալժիրի պայմանագրի ընդունմանը:
Նախորդ հաղորդման ընթացքում անդրադարձանք Ժնևում ՄԱԿ-ի միջնորդությամբ երկու երկրների՝ ԻԻՀ-ի և Իրաքի միջև խաղաղության համաձայնագրի կնքման անարդյունավետ բանակցություններից մեկ ու կես տարի հետո Սադդամի կողմից Իրանի նախագահին հղված նամակներին։ ԻԻՀ-ի նախագահին ուղղված հինգ նամակներում Սադդամը բազմաթիվ հակասություններով հետամուտ է եղել իր ագրեսիվ պահանջներին՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը ութամյա պատերազմ պարտադրելուց և խաղաղության համաձայնագրի կնքումից հետո։ Ի պատասխան Սադամի հինգերորդ նամակին, ԻԻՀ-ի նախագահ այաթոլլա Հաշեմի Ռաֆսանջանին ընդգծել է մի առանցքային կետ, այն էլ այն էր, որ միայն 1975 թվականին Ալժիրի սահմանային պայմանագրի և Իրաքյան ուժերի միջազգային սահմանների վերադառնալուց հետո հնարավոր կլինի Իրաքի հետ ռազմական գործողությունների դադարեցման համաձայնագիր ստորագրել: Այս նամակների ժամանակ Սադամը ներխուժել էր Քուվեյթ, և Իրաքի դեմ միջազգային կոալիցիա էր ստեղծվում։ Այդ իսկ պատճառով խիստ անհրաժեշտ էր վերջ տալ Իրանի հետ հակամարտությանը և կենտրոնանալ Քուվեյթի վրա։ Բաղդադի բռնապետին այլ բան չէր մնում, քան ընդունել Իրանի պահանջը և ընդունել Ալժիրի 1975թ. պայմանագիրը, որը Սադամը 1980 թվականի սեպտեմբերին խզեց հեռուստատեսային տեսախցիկների առաջ և ցամաքային, ծովային և օդային հարձակում սկսեց Իրան դեմ: Իրանի նախագահի և Իրաքի բռնապետի մոտ երեքուկես ամիս նամակագրությունից հետո Սադամը վերջապես տեղի տվեց Իրանի պահանջներին և ի պատասխան Իրանի նախագահի 1990 թվականի օգոստոսի 14-ի նամակին իր վեցերորդ և վերջին նամակում նա ընդունեց Իրանի խաղաղության պայմանները։ Սույն նամակի առաջին պարբերությունում Սադդամի կողմից ընդունվեց 1975 թվականի Ալժիրի համաձայնագիրը հիմքում ընդունելու անհրաժեշտությունը, իսկ երրորդ պարբերությունում նշվում է.«Մենք սկսում ենք մեր նահանջը ուրբաթ, 17 օգոստոսի, 1990 թ.»: Չորրորդ պարբերությունում նույնպես ասվել է.« Մենք գերեվարվածներին ազատ արձակումը կնախաձեռնենք ուրբաթ՝ օգոստոսի 17-ին»:

1990 թվականի օգոստոսի 14-ը մեծ օր է Իրանի պատմության մեջ: Սրբազան պաշտպանությունում և պարտադրված պատերազմում Իրանի հաղթանակի և ամրապնդման օրը, այն էլ Սադամի ստորագրությամբ: Այս օրը Բաղդադի բռնապետը նամակ է ստորագրել և ուղարկել Իրան, որտեղ տարօրինակ արտահայտություն կար, որում ասվում էր.« Իրանի Իսլամական Հանրապետության Հարգելի նախագահ պարոն Հաշեմի Ռաֆսանջանի, մեր այս որոշմամբ ամեն ինչ այժմ պարզ է, և այդպիսով այն ամենը, ինչ դուք ցանկանում եք և պնդում եք, կիրականանա, և բացի փաստաթղթերի փոխանակումից, անելիք չի մնում»: Իրանի ժողովրդի ու երիտասարդության ութ տարվա դիմադրությունն ու կանգունությունը վերջապես ստիպեցին Սադամին խոնարհվել իրանական դիմադրող ազգի դեմ: Սադամը, ով 10 տարի առաջ հարձակվել էր Իրանի վրա, այսօր ստորագրում է նամակ, որտեղ իրականացվում են Իրանի Իսլամական Հանրապետության բոլոր նպատակներն ու պահանջները, ներառյալ 1975 թվականի Ալժիրի պայմանագրի ընդունումը, միջազգային սահմաններ նահանջելը և բոլոր իրանցի բանտարկյալների անվերապահ ազատումը և թիվ 598 բանաձեւի բոլոր կետերի կատարումը: Սրանք այն պահանջներն էին, որոնց Իրանը հետևում էր ՄԱԿ-ի խաղաղության բանակցություններում: Սադամի նամակից չորս օր անց Իրանի նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին 1990 թվականի օգոստոսի 18-ին Սադամի նամակներին իր վերջին և չորրորդ պատասխանում գրել է.«Ձեր կողմից 1975 թվականի պայմանագրի վերընդունման մասին հայտարարությունը ճանապարհ հարթեց թիվ 598 բանաձեւի շրջանակներում բանաձևի իրականացման, վեճերի լուծման և գործող զինադադարը մշտական և կայուն խաղաղության վերածելու համար։ Իրանի օկուպացված հողերից ձեր ուժերի դուրսբերման սկիզբը համարում ենք ձեր ազնվության և լրջության նշանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ խաղաղության ճանապարհին։ Այժմ մենք պատրաստ ենք ընդունելու ձեր ներկայացուցիչներին Թեհրանում, և հուսով ենք, որ առկա դրական մթնոլորտի և բարի կամքի առկայության պայմաններում մենք կկարողանանք հասնել համապարփակ և կայուն խաղաղության՝ պահպանելով երկու ժողովուրդների և իսլամական երկու երկրների բոլոր իրավունքներն ու օրինական սահմանները»:
Սադամի կողմից 1975 թվականի պայմանագրի վերընդունմամբ՝ Իրաքը համաձայնեց ի նշան բարի կամքի՝ ուրբաթ, 1990 թվականի օգոստոսի 17-ից՝ դուրս գալ Իրանի օկուպացված տարածքներից՝ բացառությամբ սահմանապահների և իրավապահների կողքին խորհրդանշական ուժի, որ տեղում մնում էր նորմալ պայմաններում առօրյա առաքելություններ իրականացնելու համար, նա իր մյուս ուժերին կանչեց սահմանամերձ իրանական շրջաններից։ Նաև Սադամը համաձայնեց սկսել Իրաքում և Իրանում գերության մեջ գտնվող ցանկացած թվի ռազմագերիների անհապաղ և համապարփակ փոխանակումը ցամաքային սահմաններով և Խանեղեյն-Ղասր Շիրին ճանապարհով: Այս համաձայնագրով իրաքյան բանակը հինգ օրվա ընթացքում՝ մինչև 1990 թվականի օգոստոսի 21-ը, նահանջեց 1975 թվականի պայմանագրի հիման վրա միջազգայնորեն ճանաչված սահման՝ ՄԱԿ-ի ռազմական դիտորդական խմբի հսկողության ներքո:
Այս իրավիճակի ի հայտ գալը Իրաքի և Իրանի հարաբերություններում և Սադամի՝ իր դիրքերից նահանջը համեմատաբար լայն անդրադարձ ունեցավ լրատվամիջոցներում։ Ուշագրավ էր ամերիկացիների արձագանքը, որոնք միջազգային կոալիցիա էին կազմում Քուվեյթը գրավելուց հետո Իրաքի վրա հարձակվելու համար։ Այն ժամանակ ԱՄՆ նախագահ Բուշն ասաց. «Ինձ համար զարմանալի է Իրաքի համաձայնությունը Իրանի բոլոր պայմաններին: Ինձ համար հնարավոր չէ կանխատեսել թե այս համաձայնությունը ինչպիս ազդեցություն կթողնի տարածաշրջանի իրավիճակի վրա»։ Քուվեյթցիների, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի իշխանությունների և ԶԼՄ-ների դիրքորոշումները մեծ նշանակություն ունեին, քանի որ նոր իրավիճակում նրանք ուղղակիորեն հակադրության մեջ էին Իրաքի հետ։ Իրանի դեմ Սադամի վարչակարգի ութամյա ագրեսիայի ընթացքում այս երկրները չեն խնայել ոչ մի տնտեսական, ռազմական և հետախուզական ֆինանսական օգնություն այս ռեժիմին։ Նրանք նույնիսկ իրենց տարածքները տրամադրեցին Սադամի ռեժիմին։ Մամուլի ասուլիսում ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան արքայազն Բանդարը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ծաղրեց Սադամի հակաամերիկյան կարգախոսները՝ անդրադառնալով Իրանա-իրաքյան պատերազմին և Սաուդյան Արաբիայից Իրաքի բազմակի դիմումներին՝ վերջինիս միջնորդությամբ ԱՄՆ-ից ու արևմուտքից աջակցություն ստանալու համար: Արքայազն Բանդարն ասել էր.«Իրականությունն այն է, որ եթե մենք չլինեինք, Իրաքը չէր կարող օգնություն ստանալ ամերիկյան կամ իմպերիալիստական ուժերից Իրանի դեմ պատերազմում»: Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարար Նայեֆ Աբդուլազիզն ասել էր.«Մեր կարծիքով, այն, ինչ ցանկանում էր Իրանը, իրականացվեց»: Սաուդյան Արաբիայի իշխանությունների համեմատությամբ Քուվեյթի իշխանությունների հայտարարությունները լի էին ամոթի զգացողությամբ ու զղջումով։ Նրանք նաև բարձրացրել են հարցեր՝ հերքելու Սադամի արդարացումները՝ կապված Քուվեյթի դերի հետ Իրաքի դեմ դավադրության մեջ՝ նավթի գների իջեցման և Իրաքին տված պարտքերը հավաքելու նպատակով ճնշում գործադրելու համար: Ի թիվս այլոց, Վաշինգտոնում Քուվեյթի դեսպան Մասուդ Նասեր Ալ-Սաբահը խոսեց Իրաքի տնտեսությունն ապահովելու համար ավելի շատ նավթի արդյունահանման մասին, քան անհրաժեշտ էր: Մեկ այլ մեկնաբանության մեջ Վաշինգտոնում Քուվեյթի դեսպանը նշեց Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի գործողությունները՝ Իրաքին օգնելու համար առավել նավթ վաճառելը և Քուվեյթի կողմից Իրաքին 30 միլիարդ դոլարի կանխիկ օգնությունը: Իրաքի ներխուժումը Քուվեյթ շփոթեցրեց տարածաշրջանի, հատկապես Պարսից ծոցի արաբ կառավարիչներին: Սադամի նահանջը իր դիրքերից և 1975 թվականի Ալժիրի պայմանագրի ընդունումը նրանց համար ուժեղ ապտակ էր Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ տածած թշնամության և ատելության առումով։
1975 թվականի Ալժիրի պայմանագիրն ընդունելուց հետո Սադամը կատարեց այս նամակներով հայտարարած իր պարտավորությունները։ Պատերազմի ավարտից 2 տարի անց 1990 թվականի օգոստոսի 17-ին Խոսրավիի սահմանից Իրան մտավ 1000 գերիներից բաղկացած առաջին խումբը, իսկ հաջորդ օրը նույնքան իրաքցի գերիներ վերադարձան իրենց երկիր։ Այս կերպ երկու երկրների գերիներն ազատ արձակվեցին ու վերադարձան իրենց հողերը։ 1990 թվականի սեպտեմբերի կեսերին յուրաքանչյուր երկրից ազատ էր արձակվել 40000 ռազմագերի՝ ընդհանուր հաշվով 80000 ռազմագերի։
Մինչ Իրաքի կողմից Քուվեյթ ներխուժելը Ժնևում ՄԱԿ-ի ներկայացուցիչների ներկայությամբ կամ ուղղակիորեն և մասնավոր կերպով անցկացվում էին Իրան-Իրաք բանակցությունները։ Սակայն Իրաքի արտաքին գործերի նախարար Թարիղ Ազիզի, այդ երկրի նավթի նախարարի հետ 1990 թվականի սեպտեմբերի 9-ին Թեհրան կատարած այցի և Իրանի նախագահի և արտաքին գործերի նախարարի և դեսպանի հետ հանդիպման և նոյեմբերի 14-ին Իրանի արտաքին գործերի նախարարի Բաղդադ կատարած այցի և Սադամի հետ հանդիպման ու բանակցության արդյունքում, 1990 թվականի աշնանը սկսվեցին Իրանի ու Իրաքի դռնբաց ու բացահայտ բանակցությունները։ 1990 թվականի հոկտեմբերից երկու երկրների դեսպանատները վերաբացվեցին, երկու երկրների միջև քաղաքական հանձնակատարների մակարդակով քաղաքական հարաբերություններ հաստատվեցին։ Շարունակելով երկու երկրների հարաբերությունների կարգավորումը, 1991թ. Հունվարի 8-ին, բարձրաստիճան պատվիրակության գլխավորությամբ Իրան ժամանեց Սադամի տեղակալ Էզզաթ Իբրահիմը։ Քուվեյթ ներխուժելուց հետո Սադամը, Իրանի դեմ պատերազմում, իր դաշնակիցների կողմից ծանր ճնշման տակ էր: Այդ իսկ պատճառով նա ցանկանում էր կարգավորել հարաբերությունները Իրանի հետ։ Իրան-Իրաք բանակցությունները դադարեցվեցին 1991 թվականի ձմռանը իրաքյան ժողովրդի ինթիֆադայի ժամանակ, և երկու երկրների հարաբերությունները սառեցին Իրաքի ժողովրդի ապստամբության ճնշումից հետո:
Հաջորդ հաղորդման ընթացքում կխոսենք թիվ 598 բանաձեւի կարեւոր կետերից մեկի եւ ագրեսորի ներկայացման մասին: