Իրանի հաջողակ կանայք (20)
https://parstoday.ir/hy/radio/iran-i193918-Իրանի_հաջողակ_կանայք_(20)
Բարև Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ։ Ներկայացնում ենք «Իրանի հաջողակ կանայք» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ծանոթանալու ենք գյուտարար՝ դոկտոր Մարիամ Էսլամիի հետ։ Ընկերակցեք մեզ։ 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 22, 2023 07:21 Asia/Tehran

Բարև Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ։ Ներկայացնում ենք «Իրանի հաջողակ կանայք» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ծանոթանալու ենք գյուտարար՝ դոկտոր Մարիամ Էսլամիի հետ։ Ընկերակցեք մեզ։ 

Բժշկուհի  Մարիամ Էսլամին գենետիկայի մասնագետ է, ով արժանացել է ՄԱԿ-ի  Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության(ՄՍՀԿ/WIPO) 6 ոսկե մեդալի և  նվաճել է 2008 թվականի լավագույն գյուտի և լավագույն կին գյուտարարի կոչումը:

Նա վերականգնողական բժշկության մասնագիտություն է ստացել ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանից։Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում գտնվող անձակենտրոն բժշկության միջազգային կենտրոնի անդամ է,  և Իրանում բուժահետազոտական կենտրոնի գիտաշխատող։Եղել է ԱՄՆ-ի Գենետիկական խորհրդատվության ասոցիացիայի անդամ և Հարվարդի համալսարանի դոկտորական ատենախոսության ղեկավար։

Թեհրանի Իսլամական Ազատ համալսարանի  բժշկական գիտությունների ֆակուլտետի կիրառական կենսատեխնոլոգիայի հետազոտական ​​կենտրոնի ղեկավար և գենետիկայի բաժնի տնօրենն է։ 2016 թվականին եղել է Սրտի փականի հիվանդությունների միջազգային կոնգրեսի նախագահ և Անգլիայի Քեմբրիջի համալսարանի գլխավոր բանախոս։2015 թվականին եղել է Չինաստանի  բջջային և մոլեկուլային կենսաբանության միջազգային կոնգրեսի հյուր-բանախոս։ Մարիամ Էսլամին ճանաչվել է որպես տարվա կին  և ԻԻՀ նախագահի կողմից պարգևատրվել է նորարարության ու ծաղկման շքանշանով։

Դոկտոր Մարիամ Էսլամին 2007 թվականից իվեր ԱՄՆ-ում,Բրիտանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Եգիպտոսում, Ռուսաստանում և Իրանում անցկացված միջազգային կոնֆերանսներում ու պարբերականներում ներկայացրել է ավելի քան 30 հոդված։ 2008թ. Ժնևում կայացած 36-րդ միջազգային մրցույթում և ցուցահանդեսում,արժանացել է հատուկ մրցանակի, պարգևատրվել է Տեսլայի շքանշանով և պատվոգիր է ստացել Մոլդովայից։

Այո այս ամբողջ հաջողությունը և ազգային ու միջազգային գործունեությունը պատկանում են իրանցի գյուտարար տիկնոջը՝ բժշկուհի Մարիամ Էսլամիին։Նա ասում է․-«Մանկուց նպատակ եմ ունեցել լինել հաջողակ կին և կարողանալ աշխարհին ներկայացնել իրանցի մուսուլման կնոջ արժանավայել օրինակ։Հիշում եմ, երբ փոքր էի, և հեռուստատեսությամբ հեռարձակվում էր իրանցի մեծ բժշիկ Ավիցեննայի սերիալը, այդ օրերին իմ մտքում ուրվագծեցի իմաստուն բժշկի դերը և քայլեցի այս ուղղությամբ։ Երբ փոքր էի, լրատվամիջոցների ազդեցության տակ ուզում էի նմանվել օլիմպիադա մասնակցողներին, ովքեր հաջողակ էին, և փառք Աստծո, ես կարողացա այս աստիճանին հասնել ճիշտ պլանավորմամբ, ընտանիքի օգնությամբ և, անկասկած, Աստծո օրհնությամբ»։

Մարիամ Էսլամի

Դոկտոր Էսլամին ասում է,-«Ցանկացած գիտահետազոտական ​​աշխատանքում,որի համար պահանջվում է տարիների կենտրոնացում ու ճշգրիտ ուսումնասիրություն կարելի է նորամուծություն անել և բացահայտել առկա մեթոդների թույլ կողմերն ու խնդիրները և գտնել  դրանց լուծելու ուղին»։ Այս հետազոտություններն ու քննարկումները ճանապարհ են բացում գյուտի համար։ Ե՛վ ընդհանուր բժշկությունում սովորելու, և՛ մասնագիտացված դոկտորականի ընթացքում փորձել եմ կատարել կիրառական հետազոտություններ, որոնց արդյունքները հրապարակվել են միջազգային գյուտերի, աշխատությունների ու գրքերի, հոդվածների, և գիտական շրջանակներում գիտական ​​բանախոսությունների տեսքով  և  հատուկ ընդունելության են արժանացել։ 

 

Պատասխանելով «Արդյոք հաջողության հասնելը խանգարում է կանանց՝ իրենց հիմնական դերերը կատարելու գործում»հարցին, 2008թ.-ին  Աշխարհի լավագույն կին գյուտարարը ճանաչված դոկտոր Մարիամ Էսլամին ասել է,-«Անկասկած, գիտական ​​աստիճաններ նվաճելը և հաջողության բարձունքում լինելը չեն բավարարում կանանց մայր և կին դառնալու պահանջը: Ինձ համար՝ որպես կին, առողջ և գրագետ երեխա ունենալն ավելի արժեքավոր է, քան միջազգային կազմակերպություններից մեդալ ստանալը։ Կանանց համար, բնականաբար, սահմանափակության և փոքր բյուջեի պատճառով  դժվար է մուտք գործել գիտական ​​և սոցիալական դաշտ, սակայն ճիշտ կառավարմամբ, պլանավորմամբ, ընտանիքների և ամուսինների աջակցությամբ դժվարությունները կարելի է հաղթահարել»։

Բարեբախտաբար, իմ կյանքում ամուսինս միշտ եղել է իմ կողքին, բայց հաշվի առնելով կնոջ բազմաթիվ պարտականությունները, միգուցե մայրերը դեռևս ամենամեծ աջակիցներն են։ Ընտանիքում այս աջակցություններով մեզ տրվեց բավական ինքնավստահություն, որպեսզի սովորենք չկորցնել մեզ խնդիրների ու դժվարությունների ժամանակ և եթե հայտնվեցինք փակված դռան առջև, փորձենք բացել մի նոր պատուհան ու մի նոր ճանապարհ»:

Բժշկուհի Մարիամ Էսլամին մուսուլման կին է, ով կրում է հիջաբ: Նա հիջաբը սահմանափակում չի համարում և համոզված է.«Բոլոր աստվածային կրոնների հավատացյալները  զգույշ են իրենց հավատքի և բոլոր սահմանափակումներին կապվածության նկատմամբ, և հագուստը այն պարագաներից մեկն է, որի արտաքին տեսքը   մշակույթների և շրջակա միջավայրի պայմանների համաձայն ճկուն է: Իսլամը նույնպես նման մոտեցում ունի կանանց նկատմամբ, քանի որ  բարձր է գնահատում  կանանց: Կինը հիջաբ կրելով և պարկեշտ վարքագծով  պաշտպանված է  հոգեկան ու ֆիզիկական վնասներից և չարաշահումներից: Բացի այդ, մարդկության պատմության ընթացքում կանացի հագուստի վերաբերյալ կան բազմաթիվ փաստաթղթեր և պատկերներ, որոնք ցույց են տվել, որ գլխաշոր կրելը բնական է, նույնիսկ եկեղեցի կամ այլ պաշտամունքի վայրեր գնալու համար կանայք հաճախ  գլխաշոր են կրում:

 Սրանք ոչ թե կանանց սահմանափակելու և նվաստացնելու պատճառներ են, այլ վտանգներից ու չարաշահումներից պաշտպանված և ապահով լինելու համար են։ Հիջաբով ու արժանապատվությամբ  կինը կարող է ցանկացած հասարակության մեջ առանց սահմանափակումների ունենալ բժշկական , գիտական, հետազոտական ​​և սոցիալական գործունեություն և ավելի քիչ չարաշահման ենթարկվել։ Ուիլ Դյուրանտն ասում է. «Կանայք փորձառությամբ սովորել են, որ առատաձեռնությունը կհանգեցնի նրանց նվաստացման, և նա դա սովորեցրել է իր  դուստրերին: Այն, ինչ մենք փնտրում ենք և չենք գտնում, թանկ է և արժեքավոր: Որքան նրանք պահպանեն  իրենց գոյության արժեքները հասարակության մեջ, այնքան ավելի քիչ կենթարկվեն հոգեկան և ֆիզիկական բռնությունների»:

Մարիամ Էսլամի

Այն հարցին թե՝ ինչպես են արևմտյան երկրներում ձեզ հետ վերաբերվել որպես  հիջաբով իրանցի գիտնականի, համալսարանի դասախոս բժշկուհի Մարիամ Էսլամին  ասում է.- «Գիտական ​​ոլորտներում ես փորձել եմ արդյունավետ ու ուժեղ աշխատանք ներկայացնել, որպեսզի ոչ մի թերություն չլինի և այն  չբարդեն իմ ազգության և հիջաբի վրա։ Փաստորեն, իմ գիտական ​​և հետազոտական ​​դերն ավելի բեղմնավոր դարձնելով, ես փորձեցի եթե կա հարցական նշան, վերացնել այն: Մենք ապրում ենք համաշխարհային գյուղում, որտեղ կան տարբեր մշակույթներ և ավանդույթներ , որտեղ ապրում են ավելի քան մեկ միլիարդ մուսուլմաններ, ուստի տարօրինակ չէ, եթե ես՝ որպես մուսուլման կին  հետազոտող, կրեմ հիջաբ: Իմ կարծիքով, եթե ինչ-որ մեկն իր գործը ճիշտ կատարի, բացասական ընկալումները կհեռացնի։

Դոկտոր Էսլամին հավելել է․-«Գիտական ​​տարբեր ոլորտներում, այդ թվում՝ որպես Անգլիայի Քեմբրիջի համալսարանի միջազգային կոնգրեսի նախագահ և տարբեր երկրներից և կրոններից ականավոր բանախոսների ներկայությամբ Գերմանիայում, Շվեյցարիայում, Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Չինաստանում, Ճապոնիայում և այլ տարբեր միջազգային կոնգրեսների հրավիրված բանախոս և գործադիր քարտուղար , մշտապես հարգված եմ եղել: Օրինակ, Միավորված ազգերի կազմակերպության մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության կողմից ոսկե մեդալով ու պատվոգրով  պարգևատրվելուց և լավագույն կին գյուտարարի կոչմանը և Սերբիայից   Տեսլա մեդալին  ու պատվոգրին  արժանանալուց հետո իտալացի կանայք շնորհավորական բացիկներ ու ծաղիկներ ուղարկեցին ինձ համար և աշխարհի տարբեր երկրների շատ կանանցից շնորհավորական ուղերձներ ստացա»։

Անդրադառնալով Եվրոպայում և Արևմուտքում միտումնավոր քարոզչությանը և իսլամաֆոբիային՝ Դոկտոր Մարիամ Էսլամին նշել է. «Չի կարելի անտեսել իսլամաֆոբիան և լրատվամիջոցների ազդեցությունը։ Հատկապես, որ ծայրահեղական խմբավորումների գործողություններով սա ավելի ցայտուն է դարձել, այնուամենայնիվ, ես փորձեցի իմ ուժերի սահմաններում հիջաբի և իսլամական-իրանական վարքագծի գեղեցիկ ու համապատասխան օրինակ ներկայացնել և փոխել բացասական հայացքները։ Իհարկե, եթե ինչ-որ մեկը ցանկանում է օգտագործել իր ֆիզիկական հմայքը, կարող է որոշակի հաջողություններ ունենալ, բայց դա, անշուշտ, ժամանակավոր կլինի և կուղեկցվի այլ կորուստներով։ «Ես փորձել եմ ցանկացած իրավիճակում հավատարիմ մնալ իմ համոզմունքներին ու կրոնական սկզբունքներին ու չշեղվել դրանցից, քանի որ եթե կան դժվարություններ, գիտեմ, որ Աստված տեսնում է ու փոխհատուցում է»։

Մարիամ Էսլամին,  իր հզոր ներկայության մասին մի հուշ պատմելով  ասում է. «Մի անգամ՝ 2006 թվականին, Կիոտոյի (Ճապոնիա)  օրթոպեդիայի վերաբերյալ միջազգային կոնգրեսում, որտեղ ես միակ բժշկական ուսանողն էի և տարբեր երկրներից  ավելի քան 600 օրթոպեդ բժիշկներ՝ հիմնականում տղամարդ մասնագետներ ներկա էին, ինչ-որ չափով իմ հիջաբը, ներկայությունը և ներկայացրած թեման գրավիչ էր եգիպտացի սուննի մասնագետների համար, ովքեր ասացին, որ դու մուսուլման կնոջ օրինակ ես և ինձ իրենց կանանց հետ տարան Կիոտոյի բոլոր տեսարժան վայրերը և հրավիրեցին Եգիպտոսի բոլոր հաջորդ համագումարներին:Առ այսօր մեր կապը պահպանվում է։   

Մարիամ Էսլամի

Դոկտոր Էսլամին իրեն միշտ համարում է իր բոլոր դասախոսների ուսանողը և երախտապարտ է նրանց։ Նա ասում է.-«Փորձում եմ իմ կարողության սահմաններում գնալ նրանց ճանապարհով և հասարակությանը մատուցել ծառայություններ։Հատկապես բժշկական հարցերի և գենետիկական խորհրդատվության և անձակենտրոն բժշկական թեմաների վերաբերյալ նա ուսումնասիրել է առողջ կենսակերպի մասին Ղուրանի այաները և դրանց կապը  հոգեական ու ֆիզիկական առողջության հետ և այդ մասին հոդվածը լույս է տեսել Առողջապահության նախարարության «Թազիքե» գիտա-հետազոտական  թերթում։ Դոկտոր Էսլամին ասում է. «Մեր բոլոր փորձերը դասավանդման և ուսումնառության նյութերը, սկսած այն պահից, երբ մենք մանրադիտակի տակ դիտում ենք բջիջը մինչև հյուսվածքների նորոգումն ու կառուցումը, այնքան գեղեցիկ են, մշակված և կազմակերպված, որ մարդկանց ուշադրությունները սևեռում են Արարչի վրա»։