Իրանի «Ֆաջր» 41-րդ կինոփառատոնի ամփոփում
Փետրվարի 1-ից 11-ը Թեհրանում կայացավ «Ֆաջր» 41-րդ կինոփառատոնը՝ ազգային և միջազգային բաժիններում: Փառատոնի շրջանակներում ցուցադրվեցին նաև Իրանում նկարահանված վերջին ֆիլմերը: Հաղորդման ընթացքում կներկայացնենք այդ ֆիլմերից մի քանիսը:Ընկերակցեք մեզ։
Ֆաջրն Իրանի ազգային կինոփառատոնն է, որն անցկացվում է տարին մեկ անգամ, արդեն ավելի քան 40 տարի: Փառատոնը կազմակերպվել է նույնսիկ ամենաբարդ ժամանակներում: Ժամանակի հետ փառատոնը մեծ ճանաչում է ստացել նաև միջազգային ու համաշխարհային ասպարեզներում, դառնալով աշխարհում անցկացվող ամենահեղինակավոր կինոփառատոններից մեկը: Իրանն Արևմտյան Ասիայում ու աշխարհում կարևոր երկիր է կինոարտադրության ոլորտում: Եվ Ֆաջր կինոփառատոնը մշտապես մեկնարկային կետ է եղել ոլորտի տաղանդավոր ներկայացուցիչների համար:
Կինոփառատոնի փակման արարողությանը մրցանակներ են շնորհվել միջազգային, վավերագրական, կարճամետրաժ անվանակարգերում հաղթած ստեղծագործություններին: Վերջին ութը տարիներին կինոփառատոնի միջազգային բաժինն առանձնացել էր ազգային բաժնից, սակայն այս տարի երկու բաժինները կրկին միավորվել էին մեկ փառատոնի շրջանակում:

Միջազգային բաժնում այս տարի ներկայացվել է 11 ֆիլմ՝ Բելգիայից, Լյուքսեմբուրգից, Ինդոնեզիայից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, Ռումինիայից, Արգենտինայից, Սիրիայից, Իրաքից և Իրանից: Մրցանակներ են ստացել Ղազախստանի, Չինաստանի, Սիրիայի, Մոնղոլիայի, Ռուսաստանի, Կատարի, Ֆրանսիայի, Հնդկաստանի և Իրանի ֆիլմերը:
Միջկրոնական բաժնում Սիմորղ մրցանակին արժանացել է Հոսեյն Ռիգիի «Կեռիկ» ֆիլմը արևելքը ներկայացնելու համար: Մրցանակ է շնորհվել նաև ֆիլմի դերասաններից մեկին:
Ֆիլմը, որում հանդիսատեսը տեսնում է Իրանի Սիստան և Բալուչեստան նահանգի բնության գեղեցկությունն ու գեղատեսիլ վայրերը, պատմում է մի երեխայի մասին, ով երազում է դառնալ բռնցքամարտի չեմպիոն: Սակայն անցնելով բազմաթիվ վայրիվերումների միջով ու հաղթահարելով անդունդը, նա չի հարվածում իր մրցակցին:
«Կեռիկը» ներկայացնում է մարդկային ու բարոյական այնպիսի հասկացություններ, ինչպես՝ ներողամտությունը, բարությունը և կարեկցանքը, արդար քրիտնքով հաց վաստակելը և քաջությունը:
Սիստան և Բալուչեստան նահանգի ու դրա բնակիչների մասին կլարծրատիպերից հեռու ներկայացնելու ֆիմի հեղինակների ջանքերը գովելի են:
«Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում Բյուրեղյա Սիմորղը շնոհվել է Ֆարշադ Աֆշինփուրին՝ «Զագրոսի վայրի աշխարհը» լիամետրաժ ֆիլմի համար: Ֆիլմը հենց սկզբից գրավում է հանդիսատեսին՝ պատմողի ջերմ ձայնի ու ցուցադրվող գեղեցիկ տեսարանների շնորհիվ:
Աֆշինփուրը նկարահանումներ է իրականացրել Իրան-Թուրքիա սահմանին, Վանա լճից մինչև Օմանի ծով, տարբեր լեռնաշղթաներում, ինչպես նաև Դանա լեռան գագաթից մինչև հովիտների և գետերի հատակը, ամենուր, որտեղ կյանքի հետք կա:
Այս գեղեցիկ վավերագրական ֆիլմը հանդիսատեսին ներկայացնելու համար, ռեժիսորը երկար տարիներ, համբերատար կերպով նկարահանումներ է իրականացրել:
Ֆիլմում երևում են Զագրոսի լեռնաշղթայի բնակիչներից արջերը, ընձառյուծները, արծիվները և այլ կենդանիներ: Ֆիլմը հեռուստադիտողին հնարավորությունէ տալիս ծանոթանալ այս տարածաշրջանի բնության հետ:
Ամեն տարի անցկացվող «Սիմորղի երազանքը» բաժնում, որ նվիրված է իրանցի կինոարտադրողներին, այս տարի ներկայացված էր 24 իրանական ֆիլմ:
«Օտարը» ֆիլմն արժանացել է «Հատուկ էֆեկտներ», «Լավագույն ֆիլմ ազգային տեսանկյունից», «Լավագույն գրիմ», «Լավագույն բեմական ձևավորում» բաժինների Սիմորղ մրցանակներին: Ֆիլմի գլխավոր կին դերակատարը նույնպես արժանացել է Սիմորղ մրցանակի: «Դիմադրություն» բաժնում առաջին մրցանակը նույնպես շնորհվել է Մոհամմադ Հոսեյն Լաթիֆիի հեղինակած այս ֆիլմին:
Ֆիլմը ներկայացնում է Իրան-Իրաք պատերազմի տարիներին հրամանատար Մոհամմադ Բորուջերդիի կյանքն ու գործունեությունը:
Ռեժիսորը ընտրել է պատերազմի ժամանակ այս հերոսի կյանքի մի հատվածը, որն անցել է Իրանի արևւմտյան շրջանում:
Մոհամմադ Բորուջերդին Իրան-Իրաք պատերազմի առաջին տարիների ամենահայտնի հրամանատարներից էր: Իրանի արևմուտքում հակահեղափոխականների իրականացրած սադրանքից հետո, նա մեկնում է Քուրդիստան նահանգ և կարևոր դերակատարություն ունենում անջատողականների վերահսկողությունից բազմաթիվ տարածքների ազատագրման գործում:
Իր մարդասիրության ու ամուր ոգու շնորհիվ, Քուրդիստանի ժողովուրդը նրան անվանում է «Քուրդիստանի փրկիչ»: Մոհամմադ Բորուջերդին նահատակվել է 1983 թ., ականի վրա մեքենայի պայթյունի հետևանքով:
«Օտարը» ֆիլմից բացի, կինոփառատոնում փայլեցին նաև մի շարք այլ ֆիլմեր, որոնց թվում էր ռեժիսոր Լեյլի Աջի առաջին աշխատանքը՝ «Գնդապետ Սորայա» ֆիլմը: Լեյլի Աջը նախկինում գործունեություն է ծավալել թատրոնում:
Իսլամական հեղափոխությանը հաջորդող առաջին տարիներին Իրանում գործող Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման անդամները մեծ թվով ահաբեկչական գործողություններ իրականացրեցին, որոնց հետևանքով սպանվեցին մեծ թվով քաղաքացիներ ու պաշտոնյաներ: Իրան-Իրաք պատերազմի ժամանակ խմբավորումը համագործակցում էր Իրաքի բաասական ռեժիմի բռնապետ Սադդամի հետ: Խմբավորման անդամները երկար տարիներ ապրել են Իրաքում տեղակայված ճամբարում: Իսկ այն անդամներին, ովքեր ցանկանում էին հեռանալ ու ապրել ազատ ապրել, դա չէր թույլատրվում:
«Գնդապետ Սորայա» ֆիլմը պատմում է մի քանի ընտանիքների մասին, որոնց երեխաներին այս խմաբովորումը գերության մեջ էր պահում: Ֆիլմում ներկայացվում է, թե ինչպես են փորձում ընտանիքների մայրերն ազատել իրենց երեխաներին: Ֆիլմը դրական արձագանք է ստացել այդ ամենի միջով անցած մայրերի ու ընտանիքների կողմից: Դերասանների խաղը նույնպես արժանացել է բարձր գնահատականի։
«Մետրոպոլ կինոթատրոն» ֆիլմն Իրանի հայտնի կինոգործիչ Մոհամմադ Ալի Բաշե Ահանգարի վերջին ֆիլմն է։ Նա ավարտել է կինոյի բաժինը, իսկ Իրան-Իրաք պատերազմի տարիներին գտնվել է Աբադան քաղաքում։ Բաշե Ահանգյարն Իրան-Իրաք պատերազմի մասին պատմող բազմաթիվ ֆիլմերի հեղինակ է: Ֆաջր 41-րդ փառատոնում, նրա հեղինակած «Մետրոպոլ կինոթատրոն» ֆիլմն արաժանացել է երեք Սիմորղի՝ «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն ֆիլմ» անվանակարգերում:
Ֆիլմը պատմում է պատերազմի տարիներին Աբադան քաղաքում «Մետրոպոլ» կինոթատրոնի վերաբացման մասին։ Սցենարի հեղինակներն են Բաշե Ահանգյարն ու նրա որդին:
Պատերազմի տարիների մասին ֆիլմեր նկարահանող այլ ռեժիսորների հետ Ահանգյարի տարբերությունը կայանում է նրանում, որ նա իր աշխատանքների համար ընտրում է թարմ ու նոր թեմաներ: Ռեժիսորի ֆիլմերում պատերազմը իրադարձությունների զարգացման հիքմում է և հարթակն է: Հեղինակը շատ հաճախ թույլ չի տալիս, որ պատերազմը գերիշխող լինի ֆիլմում: Ահանգյարի մյուս առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նա հերոսներ է ստեղծում հասարակ մարդկանցից, ովքեր պատերազմի ժամանակ, իրենց անձնական ու ազգային սկզբունքների հիման վրա, սխրանք են գործում:
Ֆաջր 41-րդ կինոփառատոնի փակման արարողության ժամանակ «Լավագույն անիմացիա» բաժնում մրցանակը շնորհվել է «Ճարպիկ երեխա» անիմացիոն ֆիլմին, որը նկարահանվել է Իրանի մանկապատանեկան զարգացման կենտրոնի և «Փույա» արվեստի կենտրոնի համատեղ ջանքերով:
Վերջին տարիներին, տաղանդավոր երիտասարդների շնորհիվ, Իրանում նկարահանվող անիմացիոն ֆիլմերի որակը զգալիորեն բարրձրացել է: Դրանցից մի քանիսը ներկայացվել են մի շարք միջազգային փառատոներում ու նույնիսկ վաճառվել:
Ֆիլմը պատմում է Մոհսենի մասին, ով սիրում է կինոների սուպերհերոսներին և միշտ փորձում է իր խաղալիքների ու սուպերհերոսների մակետների միջոցով օգնել ինչ որ մեկին:
Մի օր Մոհսենը հանդիպում է Իրանում վերացման եզրին գտնվող մի մոլորված կենդանու: Մոհսենը որոշում է օգնել կենդանուն, որպեսզի նա վերադառնա իր հայրենի քաղաքը: Անտառ մտնելուց հետո, Մոհսենի արկածները սկսվում են: Նա կռվում է որսորդների հետ և հանդիպում անհետացման եզրին գտնվող այլ կենդանիների:
Փառատոնի շրջանակներում կայացավ նաև 24-րդ կինոշուկան, որին ներկայացել էին 21 երկրներ, 32 տաղավարներով: Կինոշուկային մասնակցել էին Ավստրալիան, Իտալիան, Շվեյցարիան, Թայվանը, Հնդկաստանը, Ռուսաստանը, Թուրքիան, Սիրիան, Մալայզիան, Թունիսը, Լիբանանը, Իրաքը, Աֆղանստանը, Բանգլադեշը, Հայաստանը, Տաջիկստանը, Վրաստանը, Հունաստանը, Շրի Լանկան և Պակիստանը։
Հետկորոնավիրուսային շրջանում կազմակերպված կինոշուկան այս տարի ակտիվ էր: Ծրագրի շրջանակներում կազմակերպվեց նաև վիրտուալ շուկա, որի ժամանակ գնորդներն ու վաճառողները օնլայն ձևաչափով քննարկեցին առաջարկները:
Կինոշուկայի հյուրերը հիմնականում իրանական կինոյին արդեն ծանոթ գնորդներ են, որոնք ամրապնդում են իրենց հարաբերությունները և գնում Իրանի կինոյի ոլորտի վերջին աշխատանքները: