Իրանի «Ֆաջր» 41-րդ կինոփառատոնի ամփոփում
https://parstoday.ir/hy/radio/iran-i193924-Իրանի_Ֆաջր_41_րդ_կինոփառատոնի_ամփոփում
Փետրվարի 1-ից 11-ը Թեհրանում կայացավ «Ֆաջր» 41-րդ կինոփառատոնը՝ ազգային և միջազգային բաժիններում: Փառատոնի շրջանակներում ցուցադրվեցին նաև Իրանում նկարահանված վերջին ֆիլմերը: Հաղորդման ընթացքում կներկայացնենք այդ ֆիլմերից մի քանիսը:Ընկերակցեք մեզ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 22, 2023 07:32 Asia/Tehran

Փետրվարի 1-ից 11-ը Թեհրանում կայացավ «Ֆաջր» 41-րդ կինոփառատոնը՝ ազգային և միջազգային բաժիններում: Փառատոնի շրջանակներում ցուցադրվեցին նաև Իրանում նկարահանված վերջին ֆիլմերը: Հաղորդման ընթացքում կներկայացնենք այդ ֆիլմերից մի քանիսը:Ընկերակցեք մեզ։

Ֆաջրն Իրանի ազգային  կինոփառատոնն է, որն անցկացվում է տարին մեկ անգամ, արդեն ավելի քան 40 տարի: Փառատոնը կազմակերպվել է նույնսիկ ամենաբարդ ժամանակներում: Ժամանակի հետ փառատոնը մեծ ճանաչում է  ստացել նաև միջազգային ու համաշխարհային ասպարեզներում, դառնալով աշխարհում անցկացվող ամենահեղինակավոր կինոփառատոններից մեկը: Իրանն Արևմտյան Ասիայում ու աշխարհում կարևոր երկիր է կինոարտադրության ոլորտում: Եվ Ֆաջր կինոփառատոնը մշտապես մեկնարկային կետ է եղել ոլորտի տաղանդավոր ներկայացուցիչների համար:

Կինոփառատոնի փակման արարողությանը մրցանակներ են շնորհվել  միջազգային, վավերագրական, կարճամետրաժ անվանակարգերում հաղթած ստեղծագործություններին: Վերջին ութը տարիներին կինոփառատոնի միջազգային բաժինն առանձնացել էր ազգային բաժնից, սակայն այս տարի երկու բաժինները կրկին  միավորվել էին մեկ փառատոնի շրջանակում:

 

Միջազգային բաժնում այս տարի  ներկայացվել է 11 ֆիլմ՝ Բելգիայից, Լյուքսեմբուրգից, Ինդոնեզիայից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, Ռումինիայից, Արգենտինայից, Սիրիայից, Իրաքից և Իրանից: Մրցանակներ են ստացել Ղազախստանի, Չինաստանի, Սիրիայի, Մոնղոլիայի, Ռուսաստանի, Կատարի, Ֆրանսիայի, Հնդկաստանի և Իրանի ֆիլմերը:

Միջկրոնական բաժնում Սիմորղ մրցանակին արժանացել է Հոսեյն Ռիգիի «Կեռիկ» ֆիլմը  արևելքը ներկայացնելու համար: Մրցանակ է շնորհվել նաև ֆիլմի դերասաններից մեկին:

Ֆիլմը, որում հանդիսատեսը տեսնում է Իրանի Սիստան և Բալուչեստան նահանգի բնության գեղեցկությունն ու գեղատեսիլ վայրերը, պատմում է մի երեխայի մասին, ով երազում է  դառնալ բռնցքամարտի չեմպիոն: Սակայն անցնելով բազմաթիվ վայրիվերումների միջով ու հաղթահարելով անդունդը, նա չի հարվածում իր մրցակցին:

«Կեռիկը» ներկայացնում է  մարդկային ու բարոյական այնպիսի հասկացություններ, ինչպես՝    ներողամտությունը, բարությունը և կարեկցանքը, արդար քրիտնքով հաց վաստակելը և քաջությունը:

Սիստան և Բալուչեստան նահանգի ու դրա բնակիչների մասին կլարծրատիպերից հեռու ներկայացնելու ֆիմի հեղինակների ջանքերը գովելի են:

 

«Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում Բյուրեղյա Սիմորղը շնոհվել է Ֆարշադ Աֆշինփուրին՝  «Զագրոսի վայրի աշխարհը» լիամետրաժ ֆիլմի համար: Ֆիլմը հենց սկզբից գրավում է հանդիսատեսին՝ պատմողի ջերմ ձայնի ու ցուցադրվող գեղեցիկ տեսարանների շնորհիվ:

Աֆշինփուրը նկարահանումներ է իրականացրել Իրան-Թուրքիա սահմանին, Վանա լճից մինչև Օմանի ծով, տարբեր լեռնաշղթաներում, ինչպես նաև Դանա լեռան գագաթից մինչև հովիտների և գետերի հատակը, ամենուր, որտեղ կյանքի հետք կա:

Այս գեղեցիկ վավերագրական ֆիլմը հանդիսատեսին ներկայացնելու համար, ռեժիսորը երկար տարիներ, համբերատար կերպով նկարահանումներ է իրականացրել:

Ֆիլմում երևում են Զագրոսի լեռնաշղթայի բնակիչներից արջերը, ընձառյուծները, արծիվները և այլ կենդանիներ: Ֆիլմը հեռուստադիտողին հնարավորությունէ  տալիս ծանոթանալ այս տարածաշրջանի բնության հետ:

 

Ամեն տարի անցկացվող «Սիմորղի երազանքը» բաժնում, որ նվիրված է իրանցի կինոարտադրողներին, այս տարի ներկայացված էր 24 իրանական ֆիլմ:

«Օտարը»  ֆիլմն արժանացել է «Հատուկ էֆեկտներ», «Լավագույն ֆիլմ ազգային տեսանկյունից», «Լավագույն գրիմ», «Լավագույն բեմական ձևավորում» բաժինների Սիմորղ մրցանակներին: Ֆիլմի գլխավոր կին դերակատարը նույնպես արժանացել է Սիմորղ մրցանակի: «Դիմադրություն» բաժնում առաջին մրցանակը նույնպես շնորհվել է Մոհամմադ Հոսեյն Լաթիֆիի հեղինակած այս ֆիլմին:

Ֆիլմը ներկայացնում է Իրան-Իրաք պատերազմի տարիներին հրամանատար Մոհամմադ Բորուջերդիի կյանքն ու գործունեությունը:

Ռեժիսորը ընտրել է պատերազմի ժամանակ այս հերոսի կյանքի մի հատվածը, որն անցել է Իրանի արևւմտյան շրջանում:  

Բաբաք Համիդյանը «Օտարը» ֆիլմում

 

Մոհամմադ Բորուջերդին Իրան-Իրաք պատերազմի առաջին տարիների ամենահայտնի հրամանատարներից էր: Իրանի արևմուտքում հակահեղափոխականների իրականացրած սադրանքից հետո, նա մեկնում է Քուրդիստան նահանգ և կարևոր դերակատարություն ունենում անջատողականների վերահսկողությունից բազմաթիվ տարածքների ազատագրման գործում:

Իր մարդասիրության ու ամուր ոգու շնորհիվ, Քուրդիստանի ժողովուրդը նրան անվանում է «Քուրդիստանի փրկիչ»: Մոհամմադ Բորուջերդին նահատակվել է 1983 թ., ականի վրա  մեքենայի պայթյունի հետևանքով:

 

«Օտարը»  ֆիլմից բացի, կինոփառատոնում փայլեցին նաև մի շարք այլ ֆիլմեր, որոնց թվում էր ռեժիսոր Լեյլի Աջի առաջին աշխատանքը՝ «Գնդապետ Սորայա» ֆիլմը: Լեյլի Աջը նախկինում գործունեություն է ծավալել թատրոնում:

Իսլամական հեղափոխությանը  հաջորդող առաջին տարիներին Իրանում գործող Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման անդամները մեծ թվով ահաբեկչական գործողություններ իրականացրեցին, որոնց հետևանքով սպանվեցին մեծ թվով քաղաքացիներ ու պաշտոնյաներ: Իրան-Իրաք պատերազմի ժամանակ խմբավորումը համագործակցում էր Իրաքի բաասական ռեժիմի բռնապետ Սադդամի հետ: Խմբավորման անդամները երկար տարիներ ապրել են Իրաքում տեղակայված ճամբարում: Իսկ  այն անդամներին, ովքեր ցանկանում էին հեռանալ ու ապրել ազատ ապրել, դա չէր թույլատրվում:

«Գնդապետ Սորայա» ֆիլմը պատմում է մի քանի ընտանիքների մասին, որոնց երեխաներին այս խմաբովորումը գերության մեջ էր պահում: Ֆիլմում ներկայացվում է, թե ինչպես են փորձում ընտանիքների մայրերն ազատել իրենց երեխաներին:  Ֆիլմը դրական արձագանք է ստացել այդ ամենի միջով անցած մայրերի ու ընտանիքների կողմից: Դերասանների խաղը նույնպես արժանացել է բարձր գնահատականի։

Ժալե  Սամեթին «Գնդապետ Սորայա» ֆիլմում

 «Մետրոպոլ  կինոթատրոն» ֆիլմն Իրանի  հայտնի կինոգործիչ Մոհամմադ Ալի Բաշե Ահանգարի վերջին ֆիլմն է։ Նա ավարտել է կինոյի բաժինը, իսկ Իրան-Իրաք պատերազմի տարիներին գտնվել է Աբադան քաղաքում։ Բաշե Ահանգյարն Իրան-Իրաք պատերազմի մասին պատմող բազմաթիվ ֆիլմերի հեղինակ է: Ֆաջր 41-րդ փառատոնում, նրա հեղինակած «Մետրոպոլ կինոթատրոն» ֆիլմն արաժանացել է երեք Սիմորղի՝ «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն ֆիլմ» անվանակարգերում:

Ֆիլմը պատմում է պատերազմի տարիներին Աբադան քաղաքում «Մետրոպոլ» կինոթատրոնի վերաբացման մասին։ Սցենարի հեղինակներն են Բաշե Ահանգյարն ու նրա որդին:

Պատերազմի տարիների մասին ֆիլմեր նկարահանող այլ ռեժիսորների հետ Ահանգյարի տարբերությունը կայանում է նրանում, որ նա իր աշխատանքների համար ընտրում է թարմ ու նոր թեմաներ: Ռեժիսորի ֆիլմերում պատերազմը իրադարձությունների զարգացման հիքմում է և հարթակն է: Հեղինակը շատ հաճախ թույլ չի տալիս, որ պատերազմը գերիշխող լինի ֆիլմում: Ահանգյարի մյուս առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նա հերոսներ է ստեղծում հասարակ մարդկանցից, ովքեր պատերազմի ժամանակ, իրենց անձնական ու ազգային սկզբունքների հիման վրա, սխրանք են գործում:

 

Ֆաջր  41-րդ կինոփառատոնի փակման արարողության ժամանակ «Լավագույն անիմացիա» բաժնում մրցանակը շնորհվել է «Ճարպիկ երեխա» անիմացիոն ֆիլմին, որը նկարահանվել է Իրանի մանկապատանեկան զարգացման կենտրոնի և «Փույա» արվեստի կենտրոնի  համատեղ ջանքերով:

Վերջին տարիներին, տաղանդավոր երիտասարդների շնորհիվ, Իրանում նկարահանվող անիմացիոն ֆիլմերի որակը զգալիորեն բարրձրացել է: Դրանցից մի քանիսը ներկայացվել են մի շարք միջազգային փառատոներում ու նույնիսկ վաճառվել:

Ֆիլմը պատմում է Մոհսենի մասին, ով սիրում է կինոների սուպերհերոսներին և միշտ փորձում է իր խաղալիքների ու սուպերհերոսների մակետների միջոցով օգնել ինչ որ մեկին:

Մի օր Մոհսենը հանդիպում է Իրանում վերացման եզրին գտնվող մի մոլորված  կենդանու: Մոհսենը որոշում է օգնել կենդանուն, որպեսզի նա վերադառնա իր հայրենի քաղաքը: Անտառ մտնելուց հետո, Մոհսենի արկածները սկսվում են: Նա կռվում է որսորդների հետ և հանդիպում անհետացման եզրին գտնվող այլ կենդանիների:

Փառատոնի շրջանակներում կայացավ նաև 24-րդ կինոշուկան, որին ներկայացել էին 21 երկրներ,  32 տաղավարներով: Կինոշուկային մասնակցել էին   Ավստրալիան, Իտալիան, Շվեյցարիան, Թայվանը, Հնդկաստանը, Ռուսաստանը, Թուրքիան, Սիրիան, Մալայզիան, Թունիսը, Լիբանանը, Իրաքը, Աֆղանստանը, Բանգլադեշը, Հայաստանը, Տաջիկստանը, Վրաստանը, Հունաստանը, Շրի Լանկան և Պակիստանը։

Հետկորոնավիրուսային շրջանում կազմակերպված կինոշուկան այս տարի ակտիվ էր: Ծրագրի շրջանակներում կազմակերպվեց նաև վիրտուալ շուկա, որի ժամանակ գնորդներն ու վաճառողները օնլայն ձևաչափով քննարկեցին առաջարկները:

Կինոշուկայի հյուրերը հիմնականում իրանական կինոյին արդեն ծանոթ գնորդներ են, որոնք ամրապնդում են իրենց  հարաբերությունները և գնում Իրանի կինոյի ոլորտի վերջին աշխատանքները: