Յոթ օրանգ (27)
https://parstoday.ir/hy/radio/iran-i194256-Յոթ_օրանգ_(27)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում ինչպես նախորդ երկու երեք հաղորդումները կխոսենք լոռերի երաժշտության մասին և կծանոթանանք այս տարածաշրջանի նվագարաններին ու հմուտ կատարողների հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 27, 2023 04:33 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում ինչպես նախորդ երկու երեք հաղորդումները կխոսենք լոռերի երաժշտության մասին և կծանոթանանք այս տարածաշրջանի նվագարաններին ու հմուտ կատարողների հետ:

Թանկագին ունկնդիրներ մեր հաղորդումը կսկսենք «Միր նորուզի կոչվող» լոռերի գեղեցիկ ստեղծագործությամբ:

Լոռերի երաժշտության մեջ իր ուրույն տեղն ունեն տեղական նվագարանները։ Այս երաժշտությունը, ինչպես երևում է իր անունից, կատարվում է տեղական նվագարաններով և նույն շրջանի երաժիշտ կատրողների կողմից։ Երաժշտության այս տեսակի մուղամներն են՝ երջանկության, սգո, Յարսանի կրոնական, էպիկական, կարոտի և սիրո մուղամները։

Լոռերի երաժշտության մեջ օգտագործվում են տարբեր գործիքներ՝ Զուռնա, Դհոլ, Թալ (քյամանչա), Թմբուկ, Թանբուր և այլ ավանդական գործիքներ։ Այս ամենի մեջ քյամանչան եզակի գործիք է, որը հիմնականորեն տարբերվում է այլ էթնիկ խմբերի նվագարաններից։

Լոռեստանի քյամանչան, որ այս տարածաշրջանի էթնիկ խմբերի մեջ դրան թալ են ասում,յուրատահուկ արտաքին տեսք ունի, այս գործիքը ինչպես իր տեսակի մյուս գործիքները ունի աղեղ, արձագանքարան, կաշվե թաղանթ և կոթ՝ այն տարբերությամբ, որ այս նվագարանի արձագանքարանի հետին մասը բաց է և ունի երեք լար: Գործիքի այս կառուցվածքային օրինաչափությունը նախագծված է այս երկրի մարդկանց ձայնային կարիքներին համապատասխան, որը նույնպես զարգացել է պատմության ընթացքում։ Օրինակ, կարելի է տեսնել, որ այս գործիքի արձագանքարանի հետին մասի բաց լինելու պատճառը բարձր դինամիկայով ավելի շատ ձայն արտադրելն է, որը սովորաբար օգտագործվում է հարթավայրերում և անապատում և փակ վայրերից դուրս կատարելու համար: Հետաքրքիր է իմանալ, որ Լոռերի շատ տներում կա քյամանաչա, այնպես որ ընտանիքի առնվազն մեկ անդամ քյամանչա է նվագում, ինչը հանգեցրել է այս գործիքի կատարման տեխնիկայի բարելավմանը:

Հաղորդման այս բաժնում կունկնդրենք «Դայա- Դայա» ստողծագործությունը քյամանչահար «Հեմաթ Ալի Սալեմի» կատարմամբ: Երգում է «Մոհամմեդ Միրզավանդը»:

Բարեկամներ ստեղծագործությունը որ լսեցիք կատարել էր հանգուցյալ «Հեմաթ Ալի Սալեմը»: Նա խոռամաբադցի քյամանչահար էր, որ 15 տարեկանից սկսեց սովորել քյամանչա նվագելը և կարճ ժամանկվա ընթացքում առաջադիմեց կատարողական արվեստում ու երաժշտությունը դարձավ իր արհեստը: Այս արվեստագետը իր կյանքի ընթացքում շատ կարևոր աշակերտնր է դաստիարակել, որոնցից յուրաքանչյուրը համարվում են Լոռեստանի երաժշտության պարծանքները: Ամենահայտնիներից կարող ենք հիշել վարպետ կատարողներ «Փիրոլի Քյարիմիի», «Ալիռեզա Հոսեյնխանիի» և նրա որդին «Հոսեյն Սալեմի» անունները: Հեմաթ Ալի Սալեմը կյանքին հրաժեշտ տվեց 1997թ.  79 տարեկան հասակում:

Հաղորդման այս բաժնում կունկնդրենք «Հեմաթ Ալի Սալեմի» գեղեցիկ երգեցողությամբ մի ստեղծագործությունից կարճ հատված:

Լոռերի երաժշտության մեջ մեկ այլ կարևոր գործիք է զուռնան։ Զուռնան հին իրանական փողային գործիք է՝ պատրաստված փայտից։ Զուռնան և քարնա երկուսն էլ նշանակում են դատարկամեջ եղջյուր և հավանաբար ծագում են նույն արմատից, ինչ անգլերեն (horn) բառը: Վաղ հնդեվրոպական ժողովուրդների մոտ այս գործիքը պատրաստվել է կենդանիների եղջյուրներով, ինչի պատճառով էլ այն կոչվել է այս անունով։ Իհարկե, ներկայիս եղջյուրը շատ ավելի զարգացած է, քան վաղ եղջյուրները, բայց համարվում է փողային գործիքների կամ շչակների ընտանիքի անդամ։

Լոռերի երաժշտության մեջ օգտագործվող մեկ այլ գործիք կոչվում է «Դոհոլ», թմբուկի և հարվածային մեծ գործիք, որն ունի երկու մակերես և երկու կողմից ձգված է կովի կամ գոմեշի կաշին։

Հաջորդիվ կլսեք մի գեղեցիկ ստեղծագործություն, որը կոչվում է «Սավար Բազի», որը կատարել է հանգուցյալ «Մուհամմեդ Մորադին» հայտնի «Շամիրզա» անունով։

 

Բարեկամների լսեցիք Սավար բազի երգը «Շամիրզայի» զուռնայի կատարմամբ:

«Շամիրզան» զուռնա նվագող երաժիշտ էր և Լոռեստանի երաժշտության նշանավոր դեմքերից մեկը։ Բազմաթիվ հաջողությունների է հասել՝ բազմաթիվ համերգներով հանդես գալով Իրանում և այլ երկրներում։ 1991 թվականին նա հրավիրվել է ելույթ ունենալու Ֆրանսիայի Ավինյոն փառատոնին (Festival d'Avignon)։ Այս փառատոնում նրան տրվել է «Օվկիանոսի մարգարիտ» կոչումը։ Նա Իրանի ամենամեծ զուռնա նվագող երաժիշտն էր մինչև իր կենդանությունը։ Շամիրզան մահացել է 69 տարեկանում։

Լոռերի երաժշտության մեջ մեկ այլ նշանավոր գործիք կոչվում է «Թանբուր»։ Դա լարային նվագարան է, որի մեջ լարերն անցնում են երկար կոթի և արձագանքարանի վրայով և հնչում են մատների հարվածով։ Թամբուրը նվագում են մատներով, և սա վկայությունն է թամբուրի և տեղական դոթար և սեթառ նվագարանների կապի, որոնք նույնպես նվագվում են մատներով՝ եղունգներով։

Այժ միասին կունկնդրենք վարպետ «Սոլեյման Միրիի» թանբուրի մենակատարումը: 

Բարեկամներ հուսով ենք մեր այս հաղորդումը դուր եկավ ձեզ: Վերջում ձեզ հրավիրում ենք ունկնդրել լոռերի «Շանե շանաքի» (Ուս-ուսի) պարեղանակը: