Յոթ օրանգ(28)
https://parstoday.ir/hy/radio/iran-i194338-Յոթ_օրանգ(28)
Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Ներկայացնում ենք «Յոթ օրանգ» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ձեզ պատմելու ենք Իրանական Ղաշղայի ցեղի երաժշտության մասին: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 28, 2023 10:51 Asia/Tehran

Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Ներկայացնում ենք «Յոթ օրանգ» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ձեզ պատմելու ենք Իրանական Ղաշղայի ցեղի երաժշտության մասին: 

Նախ առաջարկում ենք ունկնդրել Ղաշղայի ցեղի «Ավազ-ե շահր» երաժշտությունից մի հատված: 

 

Նախքան  Ղաշղայի  ցեղի երաժշտության մասին խոսելը, առաջարկում ենք նախ  մի փոքր ծանոթանալ Ղաշղայի  ցեղի բնակիչների հետ։

Ղաշղայի ցեղն Իրանի ամենաբազմամարդ ցեղերից է։ Այս ցեղը համարվում է Կասպից ծովի հյուսիսում գտնվող Կումանիայի թուրքմենների մի մասը, որոնք հետագայում գաղթել են Հնդկաստան, Իրաք և Սիստան, իսկ վերջում՝ Ֆարս նահանգ։ Չնայած ժամանակի ընթացքին և ժամանակակից մշակույթի ձևավորմանը,Ղաշղայի ցեղը պահպանել է իր սովորույթները և վայելում է բնության մեջ ապրելը: Սև վրանի տակ ապրելը, ղաշղայիների երաժշտությունը, նրանց կյանքը, սնունդը և ավանդական նրբությունները Ղաշղայի ցեղի կարևոր հատկանիշներն են:

Թուրքական ծագում ունեցող ղաշղայիները խոսում են թուրքերեն։ Ղաշղայի ցեղը հեռավոր անցյալից ներկա է եղել Ֆարս նահանգում և Իրանի հարավում: Անգլիացիներն ու պորտուգալացիները վախենում էին լսել Ղաշղայի անունը; Որովհետև նրանք համարվում էին քաջարի մարտիկներ: «Ղաշղայ» բառը թուրքերեն բառ է, որը նշանակում է  փահլևան, խիզախ և անվախ մարդ:

Ցեղի քոչվորական կյանքը

Ինչ վերաբերում է Ղաշղայի ցեղի երաժշտությանը:Ղաշղայի ցեղը, որը հազարամյակներ շարունակ ապրում է Իրանական բարձրավանդակում, ունի իր երաժշտությունը, որն, իհարկե, ներառում է ազերիական երաժշտության  մոտիվները։ Այս ցեղի երաժիշտները փոփոխություններ են կատարել նվագարանների և երգերի ու մեղեդիների կառուցվածքի մեջ, որոնք Ղաշղայի բույր ու երանգ են ստացել:  Ատրպատականի, Իրանի հյուսիս-արևմտյան շրջանների և արևելյան  Անատոլիայի   շատ ֆոլկլորային երգեր ու մեղեդիներ, այդ թվում   Դորնալարը, Աշըղ  Գյուլմիշը, Մարալա Բախը և տասնյակ նմանատիպ երգեր  աննշան փոփոխություններով  տարածվել են ղաշղայինների շրջանում: 

Ղաշղայի երաժշտության մեջ երեք գործիքներ ավելի շատ են օգտագործվում, քան մյուս գործիքները,որոնք են Ղոպուզը,շեփորը և Դհոլը: Իհարկե, եռալար նվագարանները,  սեթառը, քյամանչան և ջութակը  նույնպես  տարածված են  ղաշղայիների շրջանում։

Շումերական սալիկների վրա փորագրված երաժշտական ​​գործիքներից մեկը բարակ, լայն ու ձվաձեւ  արձագանքարանն է և ունի կարճ վզիկ, որը նվագելիս երաժիշտը կանգնում է ուղիղ և սեղմում գործիքը կրծքին և նվագում երկու ձեռքերով։ Այսօրվա ղաշղայինների նվագարանը կամ սեթառը նրա զարգացած տարբերակն է:

Այժմ առաջարկում ենք լսել վարպետ «Հաբիբոլլահ Գորգինփուրի»  սեթառի մենակատարումը:

Լսեցինք վարպետ  Հաբիբոլլա Գորգինփուրի   սեթառի մենակատարումը։

Ղաշղայինների երգերը շատ գեղեցիկ են ու հաճելի, իսկ հիմնական թեմաներն են օտարությունն ու գաղթը: Պրոֆեսիոնալ երաժիշտներին և երգիչներին ղաշղայինները կոչում են «Սարեբան», «Չանգի» և «Աշըղ(աշուղ)», որոնք  շեփորով ու թմբուկով նվագում են  ղաշղայիների ինքնատիպ նվագները: Սարեբանները սրինգով նվագում են Ղաշղայի երաժշտություն և կատարում են հիմնականում «վոկալ» երաժշտություն։

Ղաշղայի էթնիկ երաժշտությունն ավելի տարածված է «Չենգիների» շրջանում։ Չենգիները   թմբուկ և  շեփոր նվագողներ են։ Այս արվեստագետները սովորաբար  նվագում են հարսանիքների ժամանակ:Իսկ ինչ վերաբերում է աշուղներին: Պատմություններում ասվում է, որ Ղաշղայի աշուղները  հիմնականում Կովկասից, Շիրվանից և Շեքիից են  գաղթել Ֆարս նահանգ: Այդ իսկ պատճառով Ղաշղայի աշուղների  և  Ատրպատականի աշուղների  միջև կան ընդհանրություններ։ Այս ընդհանրություններն առավելաբար վերաբերում են կատարումների թեմային քան երաժշտությանը: 

Ընդհանրապես, Ղաշղայի ցեղի նվագները  միշտ վկայում են սիրո մեջ ձախողելու կամ սիրեցյալից բաժանման  և հերոսական սխրագործությունների մասին: Ղաշղայիների երաժշտությունը տխուր է, քանի որ երգերն արտահայտում են չարքաշ մարդկանց ծանր հիշողությունները, որոնց կյանքն ուղեկցվել է բազմաթիվ միջադեպերով ու խնդիրներով և ներդաշնակ է  իրենց անցյալի պատմությանն ու կորցրած հետաքրքրություններին։ Ղաշղայինների ամենահայտնի երգերն են «Քարամը», «Քուչ-ե Էյվազը», «Մահմուդը» և «Ղարիբ Ջանը», որոնք աշուղների երգերից են։

Այժմ առաջարկում ենք լսել «Քուչ-ե Էյվազ» երգը  Թահմուրես Ջահանգիրիի կատարմամբ:

Միասին Լսեցինք «Քուչ-ե Էյվազ»-ի գեղեցիկ երգը Թահմուրես Ջահանգիրիի կատարմամբ։Այն  Ատրպատականի դյուցազներգական երգերից է, և քանի որ Ղաշղայի ցեղի արմատներն  Ատրպատականի հողում են, այս երգը դարեր շարունակ փոխանցվել է այս ցեղի սերունդներին, և քանի որ այս երաժշտությունը միախառնված է ղաշղայիների  հերոսական կյանքին, այն շատ հաճելի է և գրավիչ ։ Այս երգի մի հատվածում բանաստեղծն ասում է.-«

Փահլևաննե՛ր այսօր մարտնչելու օր է

Տղամարդկանց ճանաչում են  նրանց վերքերով

Բարի մտքեր ունեցեք  ձեր գլխում:

Մարտնչելու  օրը ձեր գլուխը բարձր պահեք ,

Պետք է հավերժ մնա Քուրօղլուի արիությունը

Ամոթ նրան ,ով թշնամու դեմ չպայքարի: 

Ղաշղայի ցեղիշատ այլ գեղեցիկ մեղեդիներից  մեկը կոչվում է «Սահար ավազի»,որը ղաշղայինների ամենահաճելի  մեղեդիներից է, և հնչում է արևածագից առաջ։ Շեփորի բարձր ձայնը արձագանքում է ամբողջ լեռներում և  հարթավայրերում: Այն արթնացնում է քնկած մարդկանց և  ավելի լավ ու երջանիկ օր սկսելու մասին է ավետում: Հարսանիքի օրվա առավոտյան փեսայի տան մոտ նվագում և երգում են Սահար Ավազին՝ ժողովրդին տեղեկացնելու և արարողության մասին պաշտոնապես հայտարարելու համար։ Փեսայի մայրը գունավոր թաշկինակ է կապում  շեփորին, և փաստորեն, այս պահից պաշտոնապես սկսվում է հարսանիքը, իսկ քիչ անց բոլորը սկսում են պարել ու երգել։ Հյուրերը քիչ-քիչ գալիս են  ու միանում պարողներին  և փակ շրջան կազմելով կատարում են  Ղաշղայիների  «թաշկինակի շուրջպարը»։

Այժմ առաջարկում ենք ունկնդրել Ղաշղայիների գեղեցիկ երաժշտությունից ևս մի հատված:

Հարգարժան բարեկամներ ավարտվեց մեր այս հաղորդումը: Հուսով ենք այն ձեզ դուր եկավ: 

Վերջում ձեզ հրավիրում ենք ունկնդրել ևս  մի հատված Ղաշղայինների  երաժշտությունից: